030.0254.201010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Կրթության և գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Կարլեն Հմայակի Աբգարյանին Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի մաքսային և ապահովագրական
գործի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության
թեկնածու, պրոֆեսոր
Լուկաշեն Հովակի Բադանյանին Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի
վարիչ, տնտեսագիտության թեկնածու,
պրոֆեսոր
Արամ Հակոբի Սարգսյանին Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի փիլիսոփայության ամբիոնի
վարիչ, փիլիսոփայական գիտությունների
դոկտեր, պրոֆեսոր:
20 հոկտեմբերի 2010 թվականի
ՆՀ-254-Ա