Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅ ...

 

 

041.0652.171198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 1998 թ. թիվ 652

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյանի Վրաստան պաշտոնական այցը նախապատրաստելու նպատակով 1998 թվականի նոյեմբերի 19-21-ը Թբիլիսի գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամներին և նրանց ուղեկցող փորձագետներին համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների և փորձագետների Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած հայտի համաձայն կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 1998 թվականի նոյեմբերի 19-ին` Երևան-Թբիլիսի, իսկ նոյեմբերի 21-ին` Թբիլիսի-Երևան երթուղիներով:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայողական ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ

17-Ի ԹԻՎ 652 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-21-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

       Գ. Մարտիրոսյան         -    ՀՀ էներգետիկայի նախագահ

                                   (հանձնաժողովի նախագահ)

 

       Ե. Զախարյան            -    ՀՀ տրանսպորտի նախարար

 

       Ա. Ասլիկյան            -    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                   առաջին տեղակալ

 

       Ա. Խաչատրյան           -    ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին

                                   տեղակալ

 

       Հ. Բեգլարյան           -    ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

 

       Ս. Կարապետյան          -    ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

       Ս. Մանասարյան          -    ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

       Ա. Պետրոսյան           -    ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                                   նախարարի տեղակալ

 

       Հ. Գևորգյան            -    ՀՀ մաքսային վարչության պետ

 

       Ա. Հարությունյան       -    ՀՀ էներգետիկայի նախարարության

                                   աշխատակազմի ղեկավար, վերահսկողության

                                   տեսչության պետ

 

       Ս. Ղարաբեկյան          -    ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ

                                   ծրագրերի վարչության պետի տեղակալ

 

       Մ. Ջավադյան            -    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

 

       Ռ. Ադոնց               -    «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության

                                   նախագահ, գործադիր տնօրեն

 

       Ռ. Սարգսյան            -    «Դվին» կոնցեռն» ՓԲԸ-ի նախագահ

 

       Կ. Կարապետյան          -    «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

       Ա. Ավետիսյան           -    ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության պետի տեղակալ

                                   (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

ՈՒՂԵԿՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

 

       Գ. Ամալբաշյան         -     «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ֆինանսատնտեսագիտական

                                   վարչության պետ

 

       Գ. Արզումանյան        -     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                   նախարարության պետական բյուջեի

                                   շահութային քաղաքականության գլխավոր

                                   վարչության պետ

 

       Դ. Դավթյան            -     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                   նախարարության մաքսային քաղաքականության

                                   վարչության պետ

 

       Ա. Եղոյան             -     ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                                   նախարարության տուրիզմի կարգավորման

                                   վարչության պետ

 

       Ս. Թավաքալյան         -     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                   նախարարության տնտեսական ծրագրերի և

                                   մեխանիզմների վարչության պետ

 

       Հ. Համբարձումյան      -     ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին

                                   կապերի վարչության պետ

 

       Յու. Ջիլավյան         -     «Հայտրանսգազ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի

                                   տեղակալ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.11.1998
N 652
Որոշում