031.0169.261010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՍՏՐԱԽԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Աստրախան (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Օլեգ Եսայան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան
Սևակ Լալայան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Արմեն Արզումանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Արտակ Ապիտոնյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արամ Կանդայան Հայաստանի Հանրապետության նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի առաջատար
մասնագետ (հոկտեմբերի 24-ից 27-ը)
Ալեքսանդր Մխիթարյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության ռեֆերենտ (հոկտեմբերի 24-ից
27-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի
տեղակալ, 1-ին բաժնի պետ
Արամ Շագիդանով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արտակ Սիմոնյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարեն Սիմոնյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արտակ Հակոբյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարո Կարապողոսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(հոկտեմբերի 24-ից 27-ը)
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության նախագահի
օպերատոր
Դավիթ Հակոբյան լուսանկարիչ
Արտակ Ալեքսանյան Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ալինա Օրդյան «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Արկադի Գրիգորյան «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Դիանա Հարությունյան «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Արուսյակ Մուրադյան «Թերթ.ամ» լրատվական կայքի թղթակից
Արմեն Մինասյան «Պանորամա.ամ» լրատվական կայքի թղթակից
Հրայր Զորյան «Արմենպրես» լրատվական գործակալության
տնօրեն:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Դ. Հակոբյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Կանդայանի Երևան-Մոսկվա-Աստրախան ինքնաթիռի տոմսերի արժեքը և գիշերավարձը, վճարող Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Աստրախան մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի հոկտեմբերի 27-ին կազմակերպել Երևան-Աստրախան, Աստրախան-երևան հատուկ չվերթերը:
26 հոկտեմբերի 2010 թվականի
ՆԿ-169-Ա