Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋ ...

 

 

040.1400.091110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1400-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1400-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ամենամյա արձակուրդից հետ կանչված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի` տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը նրա ցանկությամբ հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.05.2020 թիվ 802-Ն որոշում)

2. Ոստիկանության ծառայողը` բացառությամբ ոստիկանության պետի ամենամյա արձակուրդից հետ է կանչվում միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ոստիկանության պետի համաձայնությամբ, արձակուրդի թույլտվություն տված պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են հետկանչի օրը, ամիսը և չօգտագործված արձակուրդի օրերի թիվը: Ոստիկանության պետը կամ ոստիկանության պետի տեղակալն ամենամյա արձակուրդից հետ են կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Ոստիկանության պետն ամենամյա արձակուրդից հետ է կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 21.05.2020 թիվ 802-Ն որոշում)

3. Ամենամյա արձակուրդից հետ կանչված ոստիկանության ծառայողն արձակուրդի չօգտագործված օրերը հետկանչին հաջորդող տարվա արձակուրդի օրերին գումարելու խնդրանքով դիմում է հերթական արձակուրդից օգտվելու թույլտվություն ստանալիս` զեկուցագրին կցելով ամենամյա արձակուրդից հետ կանչվելու մասին հրամանի պատճենը:

4. Տվյալ տարվա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են հաջորդ աշխատանքային տարում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1400-Ն
Որոշում