Սեղմել Esc փակելու համար:
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0654.181198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1998 թ. թիվ 654

 

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականին համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ոլորտներում առաջացող հիմնախնդիրների հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

i

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման միջոցառումների ծրագիրը` ժամանակացույցով:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովին կից ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` հանձնաժողովի պահանջով նրան ներկայացնել տեղեկություններ տեխնիկական սարքավորումների և ծրագրային միջոցների վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ

18-Ի ԹԻՎ 654 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

i

«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Ֆ. Սարգսյան              -   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                    պրեզիդենտ (հանձնաժողովի նախագահ)

 

       Յու. Շուքուրյան          -   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                    փոխպրեզիդենտ

 

       Պ. Ամիրջանյան            -   ՀՀ վարչապետի օգնական

 

       Դ. Ռոստոմյան             -   ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության

                                    նախարարի խորհրդական

 

       Ա. Մկրտչյան              -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                    նախարարության համակարգչային

                                    տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ

 

       Ս. Մուրադյան             -   ՀՀ ներքին գործերի և  ազգային

                                    անվտանգության նախարարի աշխատակազմի

                                    ինֆորմացիոն համակարգի բաժնի պետ

 

       Տ. Աչոյան                -   ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր

                                    վարչության արտաքին կապերի բաժնի պետ

 

       Յու. Օրբելյան            -   «Հայգազնախագիծ» ՊՓԲԸ-ի լաբորատորիայի

                                    վարիչ

 

       Գ. Մաչանյան              -   ՀՀ կենտրոնական բանկի դեպարտամենտի

                                    տնօրեն

 

       Յու. Սեմյոնով            -   ԱՊՀ անդամ պետությունների ինֆորմացիայի

                                    հարցերով միջպետական կոորդինացիոն

                                    խորհրդում Հայաստանի Հանրապետության

                                    ներկայացուցիչ, ՀՀ կառավարության

                                    աշխատակազմի գլխավոր մասնագետ

 

       Մ. Թադևոսյան             -   ՀՀ պաշտպանության նախարարության

                                    հաշվողական կենտրոնի պետ

 

       Ռ. Աթոյան                -   Ավտոմատացման համակարգերի

                                    գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

 

(կազմը լրաց. 15.03.99 թիվ 155 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.1998
N 654
Որոշում