041.0971.111110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 2010 թվականի N 971-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կ. դե Գուխտի հետ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերը քննարկելու նպատակով 2010 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձևակերպման և ապահովագրական վճարումները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Խ. Ադումյանինը և Ա. Զատիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ն. Երիցյանինը (այդ թվում` նաև մեկ գիշերավարձ` Բրյուսելում)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի և Ռ. Խաչատրյանի` Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձևակերպման և ապահովագրական վճարումները` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Մ. Մինասյանի և Ս. Լալայանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի և Ռ. Խաչատրյանի` Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան-Բրյուսել-Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի նոյեմբերի 11-ի
N 971-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ (ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Մ. Մինասյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(համաձայնությամբ)
Ս. Լալայան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ
Խ. Ադումյան - ՀՀ վարչապետի թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
Տ. Բաբայան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
Ռ. Խաչատրյան - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
(համաձայնությամբ)