Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայնեցված է

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ֆինանսների նախարարության հետ            կառավարությանն առընթեր պետական

                                            եկամուտների կոմիտեի նախագահ

    _____________ Տ. Դավթյան                _______________ Գ. Խաչատրյան

 

    4 նոյեմբերի 2010 թ. N 733-Ն             29 հոկտեմբերի 2010 թ. N 16

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 42-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 42-րդ հոդվածի համաձայն`

1) վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և(կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.

2) վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և(կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղը:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունները դասակարգվում են 96.02 ծածկագրին: Այդ ծածկագիրն իր մեջ ներառում է տղամարդկանց և կանանց մազերի լվացում, հարթեցում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում, ուղղում և համանման ծառայություններ, սափրում և մորուքների հարթեցում, դեմքի մերսում, դիմահարդարում, ձեռնեղունգների ստածում, ոտների մատների հարդարում և այլն:

Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի 96.04 ծածկագրի 96.04.2 ենթադասը` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը իր մեջ ներառում է` ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված այլ գործունեություն` արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և այլ ծառայություններ, իսկ բուժական մերսումը դասվում է 86.90 ծածկագրին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.

Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունը, այդ թվում մերսման կաբինետների գործունեությունը, վարսավիրական ծառայությունների մատուցում չի համարվում և այդ գործունեության մասով Օրենքի դրույթները կիրառելի չեն:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
29.10.2010
N 16
Պաշտոնական պարզաբանում