Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

 

115.0000.300998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 սեպտեմբերի 1998 թ. թիվ 0000

 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն 1998թ. օգոստոսի 26-ի ՀՀ վարչապետի թիվ 040-4691 հանձնարարականի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հաստատել «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգը»:

2. Հանձնարարել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչությանը սահմանված կարգով «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգը» ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հաստատել «Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգի» կատարելագործման նպատակով մշտական գործող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը.

Աշխատանքային` ՀՀ սոցիալական ապահովության փոխնախարար խմբի ղեկավար Դ. Հակոբյան

 Անդամներ             ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                      սոցիալական քաղաքականության վարչության պետ

                      Ս. Եղիազարյան

                      ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր

                      մասնագետ Թ. Պետրոսյան

                      ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական

                      աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

 

   ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ       ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ          ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

   ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ        ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ       ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

   ՆԱԽԱՐԱՐ                                       ՆԱԽԱՐԱՐ

          Գ. ԵԳԱՆՅԱՆ       Է. ՍԱՆԴՈՅԱՆ                Դ. ԶԱԴՈՅԱՆ

 

   ,30» 09. 1998թ.      «---» ----- 1998թ.    «30»09.1998թ.

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 1998Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

ԹԻՎ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգը մշակվել է ՀՀ Վարչապետի 1998թ. օգոստոսի 26-ի թիվ 040-4691 հանձնարարականի համաձայն և սահմանում է ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման մեթոդաբանական հիմքերը:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

. ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման ուղղակի եղանակ -

ընտանիքի անապահովության աստիճանի որոշումը հիմնված միայն ընտանիքի

ստացած եկամուտների վրա.

 

. ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման անուղղակի եղանակ

- ընտանիքի անապահովության աստիճանի որոշումը, հիմնված եկամուտներից

բացի այլ ցուցանիշների օգտագործման վրա.

 

. ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ -

ընտանիքի անապահովության (բարեկեցության) առաջացման հետ որոշակի

կապվածություն ունեցող գործոն.

 

. ընտանիքի անապահովության գնահատման միավոր - ընտանիքի անապահովության

աստիճանի գնահատման անուղղակի եղանակի միջոցով որոշված ընտանիքի

անապահովության աստիճանը գնահատող թվային մեծություն.

 

. ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման բանաձև

ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման անուղղակի եղանակով

օգտագործվող ցուցանիշների փոխկապակցությունը բնութագրող

մաթեմատիկական արտահայտություն.

 

. ընտանիքի սոցիալական անձնագիր - յուրաքանչյուր ընտանիքին վերաբերող

սոցիալական տվյալների ամրագրման համար սահմանված ձևի փաստաթուղթ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Սույն կարգի համաձայն ընտանիքների անապահովության աստիճանը որոշվում է ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման անուղղակի եղանակի միջոցով:

2.2. Սույն կարգով սահմանվում են ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշները, դրանցից յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքների և գործակիցների մեծությունները և ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման բանաձևը:

2.3. Յուրաքանչյուր ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս հիմք են հանդիսանում ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների մասին նրա սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները: Սոցիալական անձնագրի ձևը, լրացման ու վարման կանոնները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

 

3. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ ցուցանիշները.

 

. ընտանիքի անդամների պատկանելիությունը որոշակի սոցիալական

խմբերի,

 

. ընտանիքի անաշխատունակ տարիքի անդամների և առաջին, երկրորդ խմբի

հաշմանդամների թիվը,

 

. բնակավայրը,

 

. ընտանիքի բնակարանային պայմանները,

 

. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,

 

. ընտանեկան ձեռնարկության առկայությունը և անհատ ձեռներեցությամբ

զբաղվելը,

 

. ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական

ծառայությունների տարածքային կենտրոնների կամ համայնքի ավագանու

եզրակացությունը,

 

. ընտանիքի ամբողջական եկամուտը:

 

3.2. Ընտանիքի անդամների պատկանելիությունը որոշակի սոցիալական

դրանց թվային արժեքների մեծությունները:

 

3.2.1. Սոցիալական խմբերի անվանումները, դրանց համապատասխան ծածկագրերը և անապահովության աստիճանը բնութագրող միավորները (P1.i=17) բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

.________________________________________________________________________.

|Սոցապ խմբի անվանումը            | Սոցիալական խմբի |  Սոցիալական խմբի    |

|                                |   ծածկագիրը     |  անապահովության     |

|                                |                 |    միավորը (Pi)     |

|________________________________|_________________|_____________________|

|Հաշմանդամ I խումբ               |   Հ 11          |       48            |

|________________________________|_________________|_____________________|

|Հաշմանդամ II խումբ              |   Հ 22          |       39            |

|________________________________|_________________|_____________________|

|Հաշմանդամ III խումբ             |   Հ 33          |       28            |

|________________________________|_________________|_____________________|

|Հաշմանդամ երեխա մինչև  16տարեկան|   Հ 44          |       45            |

|________________________________|_________________|_____________________|

|Անչափահաս երեխան մինչև  2 տարեկա|   Ա 55          |       35            |

|________________________________|_________________|_____________________|

|Անչափահաս երեխա 2 տ. մինչև  18  |   Ա 66          |       33            |

|տարեկան                         |                 |                     |

|________________________________|_________________|_____________________|

|Կենսաթոշակառու                  |   Կ 88          |       34            |

|________________________________|_________________|_____________________|

|Գործազուրկ                      |   Գ 99          |       27            |

|________________________________|_________________|_____________________|

|Ուսանող (մինչև  23 տարեկան      |   Ս 12          |       22            |

|պետական պատվեր                  |                 |                     |

|________________________________|_________________|_____________________|

|Հղի կին (20 շաբաթական և  ավելի  |   Հ 00          |       30            |

|ժամկետով)                       |                 |                     |

|________________________________|_________________|_____________________|

|Միակողմանի ծնողազուրկ երեխա     |   Մ 23          |       43            |

|________________________________|_________________|_____________________|

|Միայնակ մոր երեխա               |   Մ 45          |       26            |

|________________________________|_________________|_____________________|

|Ամուսնալուծված ընտանիքի երեխա   |   Ա 34          |       26            |

|________________________________|_________________|_____________________|

|Երկկողմանի ծնողազուրկ երեխա     |   Ե 56          |       50            |

|________________________________|_________________|_____________________|

|Միայնակ կենսաթոշակառու          |   Կ 87          |       36            |

|________________________________|_________________|_____________________|

|Տարեց կենսաթոշակառու            |                 |                     |

|(75 տարեկան և  բարձր)           |   Կ 86          |       39            |

|________________________________|_________________|_____________________|

|Որևէ  սոց. խմբի չպատկանող անձ   |                 |       20            |

.________________________________________________________________________.

 

Երրորդ խմբի հաշմանդամների կենսաթոշակային տարիքը լրանալիս նրանց անապահովության աստիճանը բնութագրող միավորը հաշվարկվում է կենսաթոշակառուների համար սահմանված միավորով:

 

3.2.2. Միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբին համապատասխանող անապահովության միավորների գումարման միջոցը` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերին համապատասխանող անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3 իսկ երրորդը և չորրորդը` 0,1 ճշգրտման գործակիցներով կամ Pi=P1+ 0,43P2+0,1 (P3+P4), որտեղ Pi-ն ընտանիքի i-րդ անդամի անապահովության ամբողջական միավորն է, իսկ P1>P2>P3>P4-ը ընտանիքի i-րդ անդամի սոցիալական խմբերի միավորներն են:

Ընդ որում, կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու (Կ 86, Կ 88) սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ նկատի չեն առնվում:

Օրինակ 1. 14 տարեկան եկկողմանի ծնողազուրկ երեխան միաժամանակ պատկանում է երկու սոցիալական խմբերի` Ե 56 և Ա 66: Նրա անապահովության ամբողջական միավորը կկազմի`

P = 50 + 0,3 x 33 = 50 + 9,9 = 59,9:

Օրինակ 2.17 տարեկան միակողմանի ծնողազուրկ, III ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ (մ 23, Ա 66, Հ 33 սոցիալական խմբեր)

P = 43 + 0,3 x 33 + 0,1 x 28 = 55,7:

Օրինակ 3. 68 տարեկան II խմբի հաշմանդամ (Հ 22 և Կ 88 սոցիալական խմբեր): Այս դեպքում չի դիտարկվում Կ88 սոցիալական խումբը և տվյալ անձի անապահովության միավորը` P = 395

 

3.2.3. Այնուհետև որոշվում է ընտանիքի անապահովության միջև միավորը (P միջ.), որի համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անդամների թվի վրա`

P միջ = (1/n) x (P1 +.....+ Pn), որտեղ n-ը ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անդամների թիվն է:

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 6 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P = 20), երկրորդ խմբի մեկ հաշմանդամ (Հ 22 = 39), 8-10 տարեկան երկու երեխաներ (Ա 66 = 33,Ա 66. = 33) և երկու կենսաթոշակառուներ, որոնցից մեկը 81 տարեկան է` (Կ 88 =34, Կ 86 = 39):

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը P միջ = (20 + 39 + 33 + 33 + + 34 + 39) /6 = 33:

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 3 անդամից, որոնցից որևէ սոցիալական խմբի չպատկանող անձ (P1 = 20), 17 տարեկան միակողմանի ծնողազուրկ III ԽՄԲԻ հաշմանդամ (Մ2.3, Ա66, Հ33 - P2 = 43 + 0,3 x 33 + 0,1 x 29 = 55,8) և 13 տարեկան միակողմանի ծնողազուրկ երեխա.

(Մ23, Ա66 - P3 = 43 + 0,3 x 33 = 52,9)

Այս ընտանիքի անապահովության միջին միավորը`

Pմիջ. = (20 + 55,8 + 52,9)/3 = 42,9:

 

3.3. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը

 

3.3.1. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը ընտանիքի անապահովության աստիճանի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`

 

Kընտ = 1,00 + 0,02 m,

որտեղ m-ն ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անաշխատունակ անդամների թիվն է:

 

3.3.2. Անաշխատունակ են համարվում մինչև 16 տարեկան երեխաները, 63-ից բարձր տարիքի կանայք, 65-ից բարձր տարիքի տղամարդիկ, I և II խմբերի հաշմանդամները:

Օրինակ 1. Ընտանիքը բաղկացած է 1 անաշխատունակ անդամից:

Այս դեպքում Kընտ = 1,00+ 0,02 x 1 = 1402

Օրինակ 2. Ընտանիքը բաղկացած է 11 անդամից, որից 3-ը անաշխատունակ են: Այս դեպքում Kընտ = 1,00 + 0,2 x 3 = 1,065

 

3.4. Բնակավայրը

 

3.4.1. Բնակավայրը ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկը ըստ Kտ գործակցի արժեքների բերված է աղյուսակ 2-ում:

 

3.5. Ընտանիքի բնակարանային պայմանները

3.5.1. Բնակարանային պայմանների ազդեցությունը ընտանիքի անապահովության աստիճանի վրա որոշվում է Kբն գործակցով, որի արժեքները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

.____________________________________________________.

|   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ         |   Kբն           |

|__________________________________|_________________|

|   Տնակ                           |   1,2           |

|__________________________________|_________________|

|   Անօթևան                        |   1,07          |

|__________________________________|_________________|

|   Վթարային (3-րդ,4-րդ աստիճանի)  |   1,05          |

|__________________________________|_________________|

|   Հանրակացարան                   |   1,03          |

|__________________________________|_________________|

|   Այլ                            |   1,02          |

|__________________________________|_________________|

|   Մշտական կացարան                |   1,00          |

.____________________________________________________.

 

Փակագծում նշված մեծությունները առաջարկվել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից և պահանջվում է լրացուցիչ քննարկում:

 

3.6. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայություն

 

3.6.1. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի, որը հավասարվում է «Օ»-ի հետևյալ դեպքերում:

.____________________________________________________________________.

|  Ավտոմեքենայի ձեռք |    Ավտոմեքենայի     |  Ավտոմեքենայի արտա- |Kավ|

|  բերման տարեթիվը   | արտադրման տարեթիվը  |  դրության երկիրը    |   |

|                    |                     |  (ԱՊՀ+մերձբալթյան   |   |

|                    |                     |  երկրներ, հեռավոր   |   |

|                    |                     |  արտասահման)        |   |

|____________________|_____________________|_____________________|___|

|1991թ. մինչև  1993թ.| Անկախ արտադրման     |Հեռավոր արտասահման   | 0 |

|                    | տարեթվից            |                     |   |

|____________________|_____________________|_____________________|___|

|1991թ. մինչև  1993թ.| 1990թ. հետո         | ԱՊՀ+մերձբալթյան եր- |   |

|                    |                     | կրներ               | 0 |

|____________________|_____________________|_____________________|___|

|1993թ. մինչև  այժմ  | Անկախ արտադրման     | Անկախ արտադրման     |   |

|                    | տարեթվից            | երկրից              | 0 |

|____________________|_____________________|_____________________|___|

|մնացած դեպքերում    |                     |                     | 1 |

.____________________________________________________________________.

 

3.6.2. Kավ գործակցի Օ-ական արժեքը պահպանվում է ավտոմեքենա ունենալու

ամբողջ ժամանակահատվածի համար:

 

3.7. Ընտանեկան ձեռնարկություն ունենալը և անհատ ձեռնարկությամբ զբաղվելը

3.7.1. Ընտանեկան ձեռնարկություն ունենալը կամ ընտանիքի որևէ անդամի անհատ ձեռնարկությամբ զբաղվելու հանգամանքը ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի Օ-ական արժեք:

 

3.7.2. Ընտանեկան ձեռնարկության կամ անհատ ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում ընտանիքի անապահովության միավորը վերականգնվում է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում Kձ=1:

 

3.8. Համայնքների ավագանու և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի եզրակացությունը ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ

 

3.8.1. Համայնքների ավագանիները և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն առավել բարեկեցիկ ընտանիքների համար կարող են սահմանել Kհ գործակից, որն ունի Օ-ական արժեք:

 

3.8.2. Նույն մարմինների եզրակացության փոփոխման դեպքում ընտանիքների անապահովության միավորը վերականգնվում է (Kհ=1):

 

3.9. Ընտանիքի եկամուտը

 

3.9.1. Ընտանիքի եկամուտը անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kնկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

d

S

յ=1

Kնկ = 1,2 -0,04x ---

nxM

 

որտեղ` M-ը սոցիալական անձնագրի լրացման պահին ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձն է,

d-ն - ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին բոլոր անդամների թիվն է,

Si-ն - ընտանիքի i-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարը),

n-ը - ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման պահին ներկա անդամների թիվն է:

 

3.9.2. Ընտանիքի ամբողջական եկամուտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների ստացած աշխատավարձերը և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշմամբ հաստատված ցանկի, անհատ ձեռնարկությունից, գիտական և ստեղծագործական աշխատանքից ստացված եկամուտները, կենսաթոշակները, կրթաթոշակները և գործազրկության նպաստը:

 

Օրինակ Ընտանիքը բաղկացած է 5 անդամից, որից 3-ը անչափահաս երեխաներ են:

 

Հոր աշխատավարձը կազմում է 12.000 դրամ, մոր աշխատավարձը` 8.000 դրամ:

Այս ընտանիքի համար եկամուտի գործակիցը`

Kեկ=1,2 - 0404 x (12000+8000) / (5x1000)=1,04:

 

3.9.3 Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ընտանիքների եկամուտները հողագործությունից հաշվարկվում են ելնելով նրանց սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտից նվազեցված այդ հողատարածքների նկատմամբ հաշվարկված օրենսդրությամբ սահմանված հարկերի և պարտադիր վճարների չափով:

Նույն տնտեսությունների անասնապահությունից ստացվող եկամուտի հաշվարկման համար հիմք է ընդունվում անասնատեսականին պայմանական գլխի վերածելու համար ՀՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի թիվ 508 որոշմամբ սահմանված գործակիցները և մեկ պայմանական գլխի հաշվով (կով) ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հաշվարկված զուտ եկամուտի չափը:

 

4. Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման բանաձևը

 

4.1.Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման բանաձևը իրենից ներկայացնում է սույն կարգի 3.2.-3.9 կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալը, այսինքն

P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kհ x Kավ x Kձ x Kեկ

որտեղ P-ն ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող միավորն է:

Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

 

Աղյուսակ 2

 

Ց Ա Ն Կ

ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՍՏ Kտ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|      Մարզ        |        Բնակավայրը    |    Kտ գործակցի արժեքը  |

|__________________|______________________|________________________|

| Արագածոտն        |     քաղ. Թալին       |            1,03        |

|                  |     քաղ. Ապարան      |            -»-        |

|__________________|______________________|________________________|

| Արարատ           |     Զանգակատուն      |            1,05        |

|                  |     Երասխ            |            -»-        |

|                  |     Սևակավան         |            -»-        |

|__________________|______________________|________________________|

| Արմավիր          |     Բագարան          |            -»-        |

|                  |     Երվանդաշատ       |            -»-        |

|__________________|______________________|________________________|

| Գեղարքունիք      |     քաղ. Գավառ       |           1,03         |

|                  |     քաղ. Ճամբարակ    |           -»-         |

|                  |     քաղ. Մարտունի    |           -»-         |

|                  |     քաղ. Սևան        |           -»-         |

|                  |     քաղ. Վարդենիս    |           -»-         |

|                  |     Արտանիշ          |           1,05         |

|                  |     Թթուջուր         |           -»-         |

|                  |     Ջիլ              |           -»-         |

|                  |     Վահան            |           -»-         |

|__________________|______________________|________________________|

| Լոռի             |     քաղ. Վանաձոր     |           1,03         |

|                  |     քաղ. Ալավերդի    |           -»-         |

|                  |     քաղ. Ախթալա      |           -»-         |

|                  |     քաղ. Թումանյան   |           -»-         |

|                  |     քաղ. Շամլուղ     |           -»-         |

|                  |     քաղ. Տաշիր       |           -»-         |

|                  |     քաղ. Սպիտակ      |           -»-         |

|                  |     քաղ. Ստեփանավան  |           -»-         |

|                  |     Բազում           |           1,05         |

|                  |     Գուգարք          |           -»-         |

|                  |     Եղեգնուտ         |           -»-         |

|                  |     Լեռնապատ         |           -»-         |

|                  |     Գեղասար          |           -»-         |

|                  |     Սարահարթ         |           -»-         |

|                  |     Շենավան          |           -»-         |

|                  |     Ջիլիզա           |           -»-         |

|                  |     Պաղաղբյուր       |           -»-         |

|                  |     Ապավեն           |           -»-         |

|                  |     Սարալանջ         |           -»-         |

|                  |     Խնկոյան          |           -»-         |

|                  |     Նոր Խաչակապ      |           -»-         |

|                  |     Ջրաշեն           |           -»-         |

|                  |     Լեռնավան         |           -»-         |

|                  |     Ղուրսալ          |           -»-         |

|                  |     Կաթնաջուր        |           -»-         |

|                  |     Քարաձոր          |           -»-         |

|                  |     Սարամեջ          |           -»-         |

|                  |     Լեռնանցք         |           -»-         |

|                  |     Արևաշող          |           -»-         |

|                  |     Գոգավան          |           -»-         |

|                  |     Հարթագյուղ       |           -»-         |

|                  |     Լուսաղբյուր      |           -»-         |

|                  |     Մեծ Պառնի        |           -»-         |

|                  |     Ծաղկաբեր         |           -»-         |

|                  |     Շիրակամուտ       |           -»-         |

|__________________|______________________|________________________|

| Կոտայք           |    քաղ. Հրազդան      |           1,03         |

|                  |    քաղ. Բյուրեղավան  |           -»-         |

|                  |    քաղ. Եղվարդ       |           -»-         |

|                  |    քաղ. Նոր Հաճն     |           -»-         |

|                  |    քաղ. Չարենցավան   |           -»-         |

|                  |                      |                        |

|__________________|______________________|________________________|

| Շիրակ            |    քաղ. Գյումրի      |           1,03         |

|                  |    քաղ. Մարալիկ      |           -»-         |

|                  |    քաղ. Արթիկ        |           -»-         |

|                  |    Ախուրյան          |           1,05         |

|                  |    Ջաջուռ            |           -»-         |

|                  |    Պեմզաշեն          |           -»-         |

|                  |    Անիպեմզա          |           -»-         |

|                  |    Անի կայարան       |           -»-         |

|                  |    Ամասիա            |           -»-         |

|__________________|______________________|________________________|

| Սյունիք          |    քաղ. Մեղրի        |           1,03         |

|                  |    քաղ. Կապան        |           -»-         |

|                  |    քաղ. Ագարակ       |           -»-         |

|                  |    քաղ. Գորիս        |           -»-         |

|                  |    քաղ. Դաստակերտ    |           -»-         |

|                  |    քաղ. Սիսիան       |           -»-         |

|                  |    քաղ. Քաջարան      |           -»-         |

|                  |    Շաղատ             |           1,05         |

|                  |    Մուցք             |           -»-         |

|                  |    Ագարակ            |           -»-         |

|                  |    Նյուվադի          |           -»-         |

|                  |    Շվանիձոր          |           -»-         |

|                  |    Ալդարա            |           -»-         |

|                  |    Կարճևան           |           -»-         |

|                  |    Կուրիս            |           -»-         |

|                  |    Գուդեմնիս         |           -»-         |

|                  |    Լեհվազ            |           -»-         |

|                  |    Վարդանիձոր        |           -»-         |

|                  |    Լիճք              |           -»-         |

|                  |    Տաշտուն           |           -»-         |

|                  |    Վահրավար          |           -»-         |

|                  |    Բարձրավան         |           -»-         |

|                  |    Խնածախ            |           -»-         |

|                  |    Խնձորեսկ          |           -»-         |

|                  |    Խոզնավար          |           -»-         |

|                  |    Կոռնիձոր          |           -»-         |

|                  |    Հարթաշեն          |           -»-         |

|                  |    Վաղատուր          |           -»-         |

|                  |    Ներքին Խնձորեսկ   |           1,05         |

|                  |    Տեղ               |           -»-         |

|                  |    Շուռնուխ          |           -»-         |

|                  |    Արավուս           |           -»-         |

|                  |    Քարահունջ         |           -»-         |

|                  |    Քարաշեն           |           -»-         |

|                  |  Որոտան (Գորիսի շրջ.)|         -»-           |

|                  |    Կաղնուտ           |           -»-         |

|                  |    ՈՒժանիս           |           -»-         |

|                  |    Եղվարդ            |           -»-         |

|                  |    Ագարակ            |           -»-         |

|                  |    Սյունիք           |           -»-         |

|                  |    Գեղանուշ          |           -»-         |

|                  |    Ճակատեն           |           -»-         |

|                  |    Սրաշեն            |           -»-         |

|                  |    Արծվանիկ          |           -»-         |

|                  |    Վերին Գյոդակլու   |           -»-         |

|                  |    Շիկահող           |           -»-         |

|                  |    Ծավ               |           -»-         |

|                  |    Ներքին Հանդ       |           -»-         |

|                  |    Խդրանց            |           -»-         |

|                  |    Տանձավեր          |           -»-         |

|                  |    Աղվանի            |           -»-         |

|                  |    Դավիթ Բեկ         |           -»-         |

|                  |    Առաջաձոր          |           -»-         |

|                  |    գ. Քաջարան        |           -»-         |

|__________________|______________________|________________________|

| Վայոց Ձոր        |    քաղ. Եղեգնաձոր    |           1,03         |

|                  |    քաղ. Ջերմուկ      |           -»-         |

|                  |    քաղ. Վայք         |           -»-         |

|                  |    Խաչիկ             |           1,05         |

|                  |    Բարձրունի         |           -»-         |

|                  |    Խնձորուտ          |           -»-         |

|                  |    Նոր Ազնաբերդ      |           -»-         |

|                  |    Սերս              |           -»-         |

|__________________|______________________|________________________|

| Տավուշ           |    քաղ. Բերդ         |           1,03         |

|                  |    քաղ. Իջևան        |           -»-         |

|                  |    քաղ. Դիլիջան      |           -»-         |

|                  |    քաղ. Նոյեմբերյան  |           -»-         |

|                  | Վերին Կարմիր աղբյուր |           1,05         |

|                  |    Վարագավան         |           -»-         |

|                  |    Պառավաքար         |           -»-         |

|                  |    Չինարի            |           -»-         |

|                  | Ներքին Կարմիր աղբյուր|           -»-         |

|                  |    Նորաշեն           |           -»-         |

|                  |    Մոսեսգեղ          |           -»-         |

|                  |    Նավուր            |           -»-         |

|                  |    Ծաղկավան          |           -»-         |

|                  |    Թովուզ            |           -»-         |

|                  |    Իծաքար            |           -»-         |

|                  |    Արծվաբերդ         |           -»-         |

|                  |    Այգեպար           |           -»-         |

|                  |    Այգեձոր           |           -»-         |

|                  |    Չորթան            |           -»-         |

|                  |    Բերդավան          |           -»-         |

|                  |    Կողբ              |           -»-         |

|                  |    Բարեկամավան       |           -»-         |

|                  |    Կոթի              |           -»-         |

|                  |    Բաղանիս           |           -»-         |

|                  |    Ոսկեպար           |           -»-         |

|                  |    Ոսկեվան           |           -»-         |

|                  |    Կայան             |           -»-         |

|                  |    Կիրանց            |           -»-         |

|                  |    Այգեհովիտ         |           -»-         |

|                  |    Ծաղկավան          |           -»-         |

|                  |    Բերքաբեր          |           -»-         |

|                  |    Աչաջուր           |           -»-         |

|                  |    Վազաշեն           |           -»-         |

|                  |    Դիտավան           |           -»-         |

|                  |    Սարիգյուղ         |           -»-         |

|                  |    Սևքար             |           -»-         |

|                  |    Արծվաբերդ         |           -»-         |

|                  |    Ջուջևան           |           -»-         |

|                  |    Դեղձավան          |           -»-         |

|                  |    Աճարկուտ          |           -»-         |

|                  |    Ակնաղբյուր        |           -»-         |

|                  |    Լուսաձոր          |           -»-         |

|                  |    Խաշթառակ          |           -»-         |

|                  |    Ազատամուտ         |           -»-         |

|                  |    Լուսահովիտ        |           -»-         |

.__________________________________________________________________.

   Հանրապետության մյուս բնակավայրերում      1,0

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «02 «      11          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980197

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
30.09.1998
N 0000
Հրաման