041.0991.181110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2010 թվականի N 991-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստերին մասնակցելու նպատակով 2010 թվականի նոյեմբերի 19-20-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Ռ. Վարդանյանինը, Հ. Հակոբյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Ն. Երիցյանինը, Հ. Պողոսյանինը և Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) միայն գիշերավարձը` Ա. Պետրոսյանինը, Ռ. Խաչատրյանինը, Ռ. Խաչատրյանինը, Ա. Մարտիրոսյանինը, Մ. Սարգսյանինը, Ա. Ադումյանինը, Հ. Դիլանյանինը, Վ. Արարատյանինը, Ի. Վերլինցկայայինը, Տ. Լիլոյանինը և Ա. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի, Ռ. Խաչատրյանի, Ռ. Խաչատրյանի, Ա. Մարտիրոսյանի, Մ. Սարգսյանի, Ա. Ադումյանի, Հ. Դիլանյանի, Վ. Արարատյանի, Ի. Վերլինցկայայի, Տ. Լիլոյանի և Ա. Խաչատրյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի նոյեմբերի 19-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով, իսկ 2010 թվականի նոյեմբերի 20-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի նոյեմբերի 18-ի
N 991-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-20-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
պաշտոնակատար
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության առաջատար մասնագետ
Ա. Մխիթարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության ռեֆերենտ
(մեկնում է նախօրոք)
Հ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
Ա. Զատիկյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Վ. Գրիգորյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ
Ա. Պետրոսյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի լրագրող
Ռ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի օպերատոր
Ռ. Խաչատրյան - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
Ա. Մարտիրոսյան - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
Մ. Սարգսյան - «Հ2» հեռուստաընկերության լրագրող
Ա. Ադումյան - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
Հ. Դիլանյան - Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող
Վ. Արարատյան - «Պանարմենիան.նետ» լրատվական գործակալության լրագրող
Ի. Վերլինցկայա - «Առկա» լրատվական գործակալության լրագրող
Ա. Խաչատրյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող
Տ. Լիլոյան - «Իտառ-Տասս» լրատվական գործակալության լրագրող