ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 35
18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐԻ (ՏԱՆ) ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
նիստի N 35 արձանագրային
որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐԻ (ՏԱՆ) ՍՏԵՂԾՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐԻ (ՏԱՆ) ՍՏԵՂԾՈՒՄ
1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման առանձնահատկությունները.
Համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը նպաստելը զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության հիմնական նպատակներից է: Իսկ նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների ձևավորումը, ենթակառուցվածքների զարգացումը և բարելավումը, ծառայությունների որակի բարձրացումը պետական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված հիմնական խնդիրներից են:
Հանրապետությունում զբոսաշրջային գործունեության համաչափ ու արդյունավետ զարգացման ապահովումը հնարավոր է շահագրգիռ կողմերի հիմնական սուբյեկտների` պետական և մասնավոր հատվածների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջության նախաձեռնողների և բնակչության փոխադարձ սերտ համագործակցության պարագայում:
Զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց կարևորվում է մասնավոր հատվածի մասնակցությունը, զարգանում է զբոսաշրջային ենթակառուցվածքների ցանցը, ընդլայնվում մատուցվող ծառայությունների շրջանակը, նպաստելով հասարակության հետագա սոցիալական առաջընթացի և ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:
Հայաստանի զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակման շրջանակներում, հաշվի առնելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, մասնավորապես` հյուրընկալությունը, բարյացակամությունն ու ավանդապաշտությունը, ժողովրդական արհեստների տարածվածությունը, ինչպես նաև Հայրենիքի հանդեպ սփյուռքի ներկայացուցիչների աճող հետաքրքրությունը, նախատեսվում է մշակել նոր մոտեցումներ զբոսաշրջության տեսակների (մշակութային, էկոլոգիական, գյուղական) զարգացման ուղղությամբ` համապատասխան ծառայությունների կազմակերպմամբ:
Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությանը համապատասխան առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ստեղծել ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր (տուն)` բարձրորակ ագրոզբոսաշրջային և դրան առնչվող այլ ծառայությունների մատուցում ապահովելու նպատակով:
2. Տարածքի ընտրություն, հնարավորությունների վերլուծություն.
Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) կազմակերպման համար բարենպաստ տարածքի ընտրության նպատակով ուսումնասիրվել են Արփա գետի հովտային հատվածի Վայքին հարող տեղամասերը:
Կառուցապատման համար առաջարկվող տարածքներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.
. բարենպաստ հեռավորությունը մայրուղուց և հաղորդակցուղիներից,
. բնակավայրին մոտ գտնվելը,
. հողամասի կարգավիճակը,
. ինժեներական ենթակառուցվածքների առկայությունը,
. դիտարժան տեսարանների առկայությունը:
Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) կառուցման համար առաջարկվող տարածքը տեղակայված է Վայք քաղաքի հարավ-արևմտյան, Պասկևիչի կամրջին հարակից մասում:
Տարածքը համայնքային սեփականության հող է, գտնվում է քաղաքի բնակելի կառուցապատմանը հարող և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության գոտում:
Տարածքը տեղակայված է Արփա գետի ափին հարակից բարձրադիր հատվածում և օժտված է բարենպաստ միկրոկլիմայական պայմաններով: Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է, Երևան-Մեղրի միջպետական մայրուղուց 150 մ հեռավորության վրա:
Վայք քաղաքի բնակչությունը կազմում է 5900 մարդ, համայնքի սահմաններում 1մ2 հողի կադաստրային արժեքը կազմում է 810 դրամ:
3. Ճարտարապետահատակագծային առաջադրանք.
. Առաջադրված հողամասի բնութագիրը`
- Հողամասը գտնվում է Պասկևիչի կամրջին հարակից Արփայի կիրճի բարձրադիր վայրում, զբաղեցնում է 0.3 հա մակերես և ունի բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ:
- Հողամասի նպատակային նշանակությունը` բնակավայրերի հողեր, գործառնական նշանակությունը` այլ հողեր:
- Հողամասը կառուցապատված չէ, հանդիսանում է համայնքային սեփականության հող:
- Տարածքը տեղակայված է մայրուղուց 150 մ հեռավորության վրա:
- Տարածքը մոտ է գտնվում ինժեներական ենթակառուցվածքներին:
- Տարածքից բացվում է գրավիչ տեսարանի դեպի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Պասկևիչի կամուրջը, Արփա գետի կիրճը և կիրճին հարող գեղատեսիլ լանդշաֆտը:
. Նախագծային պահանջներ
- Կառուցապատման համար առաջարկվող տարածքում նախատեսվում է կառուցել ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիր (տուն): Տարածքի կազմակերպումն իրականացվելու է հետևյալ ֆունկցիոնալ գոտիների տարանջատմամբ` հյուրատնային, ազգային կերակրատեսակների համտեսման սրահի, խաղաղ և ակտիվ հանգստի, ավտոկայանատեղերի և դիտահարթակի:
- Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրը (տունը) պետք է ներառի հիմնական մասնաշենք (մինչև 30 ննջարանային տեղով), սննդի ընդունման, հանգստի և ժամանցի, ինչպես նաև համալիրի տեխնիկական սպասարկումն ապահովող կառույցներ և ռեակցիոն տարածքներ (լողավազան, սպորտային հրապարակներ):
Կառուցապատումն անհրաժեշտ է իրականացնել ապահովելով ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:
- Տարածքի կառուցապատման և կանաչապատման տոկոսն ընդունել համալիրի գլխավոր հատակագծով առաջարկված լուծումներին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
- Ինժեներական ենթակառուցվածքները (էլեկտրական հոսանք, գազ, խմելու և ոռոգման ջուր) գտնվում են կառուցապատվող տարածքից բարենպաստ հեռավորության վրա: Տարածքը կոյուղացված չէ:
- Համալիրի տարածքում նախատեսել ձկնորսության ու սպորտային գույքի վարձակալության տրամադրման կետի տեղակայում:
Նախատեսել տարածքի ընդհանուր բարեկարգում:
Համալիրը նախագծելիս ապահովել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում:
. Լրացուցիչ պայմաններ (տեղեկություններ)
Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ծրագիրը իրականացվելու է հյուրատնային համալիրի շինարարության համար նախատեսված հողամասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված աճուրդում հաղթող ճանաչված և սեփականության իրավունքով ձեռք բերած կառուցապատողի միջոցներով:
Ծրագրի իրականացման ընթացքում խրախուսվում է էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործումը և որպես էներգասպառման այլ ընտրանքային միջոց` արևային էներգիայի օգտագործումը:
Ծրագրի իրականացման առաջին փուլը նախատեսում է նաև տեղական գյուղատնտեսական մթերքների սպառում և բնակչության ակտիվ մասնակցություն հյուրատնային կենտրոնի սպասարկման ծառայություններում:
Երկրորդ փուլում ծրագիրը իրականացնող կազմակերպությունը ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ընդլայնման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորություն ունի ձեռք բերելու համալիրի և Երևան-Մեղրի ավտոմայրուղու միջև գտնվող տարածքը և ծրագրի շրջանակներում այնտեղ կառուցելու`
- գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի վաճառքի սրահներ,
- ավանդական արհեստների արհեստանոցներ` արտադրանքի և հուշանվերների վաճառքի սրահներով,
- ազգային ուտեստների և ըմպելիքների համտեսարան և վաճառքի սրահներ:
Միաժամանակ առաջարկվում է իրականացնել Պասկևիչի կամրջի վերականգնմանն ուղղված նորոգման աշխատանքներ, որը Արփայի կիրճի երկու հակադիր ափերի միջև ստեղծելու է հետիոտն կապ և նպաստելու է ծրագրի արդյունավետության ապահովմանը:
Ծրագրի իրականացման երկրորդ փուլը, պահանջարկի աճի, երթուղիների ընդլայնման պարագայում կնախատեսի հարակից գյուղական բնակավայրերի ագրոտուրիզմի առումով ավելի արժեքավոր տները վերակառուցելու որպես հյուրատներ` առանձին սենյակների և կոմունալ հարմարությունների վերանորոգման ապահովմամբ, ինչը կնպաստի հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածության, բարեկեցության ու սպասարկման մակարդակի բարելավման խնդրի լուծմանը:
Զբոսաշրջային ժամանակահատվածից դուրս ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրը (տունը) կարող է օգտագործվել տեղական բնակչության կողմից որպես տոնախմբությունների, հանդիսությունների, կարճատև հանգստի ու ժամանցի անցկացման վայր:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐԻ (ՏԱՆ) ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔ
--------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում