Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 36

 

7. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և այն սահմանված կարգով` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թ. սեպտեմբերի 16-ի

նիստի N 36 արձանագրային

որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման օրենսդրական հիմքը «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է և նրանից բխող իրավական ակտերը:

2. Ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Կայուն զարգացման ծրագրում» ամրագրված դրույթները, Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն և հակաճգնաժամային մեխանիզմների ձևավորմանն ու ներդրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011-2013 թթ. վերջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված գերակայությունները:

3. Ծրագրի նպատակն է`

1) բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, զբաղվածության խթանում.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված աշխատաշուկայում առաջացած լարվածության հաղթահարում, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքում:

4. Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրներն են`

1) Հայաստանի աշխատաշուկայում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջարկի և պահանջարկի խորացած անհամապատասխանություն, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտներ.

2) աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովման և հասարակության մեջ ինտեգրման հարցում դժվարություններ.

3) տարածքային անհամաչափ զարգացում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների էլ ավելի մեծացում.

4) աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների և զբաղվածության ցածր մակարդակ.

5) գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածություն, ոչ գյուղատնտեսական զբաղվածության անբավարար մակարդակ, փոքր և միջին բիզնեսի ներդրման, այդ թվում` մասնագիտական որակավորումների բարձրացման և հիմնարար գիտելիքների կատարելագործման համար հնարավորությունների սահմանափակություն.

6) օրենսդրության կատարելագործման անհրաժեշտություն` ուղղված զբաղվածությանն աջակցող ակտիվ նոր ծրագրերի մշակման և ներդրման ճկուն համակարգ ստեղծելուն.

7) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ սոցիալական երկխոսության ոչ բավարար մակարդակ.

8) խոշոր գործատուների հետ համագործակցության անբավարար մակարդակ:

 

5. Հայաստանի տնտեսությունը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով` 2010 թ. հունվար-մայիսի համախառն ներքին արդյունքի (շուկայական գներով) իրական ծավալի ինդեքսները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ կազմել են 108.8%:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) նախնական տվյալներով` հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության միջին ամսական մակարդակը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 7.1%: Հուլիս ամսվա գործազրկության միջին ամսական մակարդակը հանրապետության միջինից բարձր է Լոռու (11.2%), Շիրակի (12.4%), Սյունիքի (11.4%), Կոտայքի (9.8%), Տավուշի (9.0%) մարզերում. Երևան քաղաքում այն կազմել է 7.8%:

 

Գծապատկեր 1. հուլիս ամսվա գործազրկության միջին ամսական մակարդակը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, տոկոսով`

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0.3%-ով (101.04 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2.0%-ով (99.3 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 65.8% (66,6 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 20.7% (20.9 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 83.8%-ը (84.9 հազ. դրամ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.95%-ով (84.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.5%-ով (84.5 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ նվազել է` 70.7%-ից հասնելով 69.9%-ի: 16-30 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը գործազուրկների թվաքանակում կազմել է 18.4% կամ 15.6 հազ. դրամ:

 

Գծապատկեր 2. Գործազուրկների կազմն ըստ տարիքի

 

------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գծապատկեր 3. Գործազուրկների կազմն ըստ կրթության

 

------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Երիտասարդները աշխատանքի տեղավորման հարցում ունեն լուրջ խնդիրներ, քանի որ նրանք չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, հաճախ մերժվում են գործատուի կողմից: Աշխատանք փնտրողների մեջ առաջին անգամ աշխատանք փնտրող անձինք կազմել են 14327 մարդ, որոնցից 1516-ը տվյալ տարվա շրջանավարտներ են:

Շարունակում է բարձր մնալ մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց թվաքանակը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվաքանակի 54.2%-ը: Երկարատև գործազրկությունը լուրջ հիմնախնդիր է, քանի որ ժամանակի ընթացքում այդ կարգավիճակում գտնվող անձինք` կորցնելով աշխատանքային հմտությունները, աշխատաշուկայում դառնում են անմրցունակ: Այս խմբում մեծ թիվ են կազմում 50-ից բարձր տարիք ունեցողները և հաշմանդամները:

Գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը 2009 թ. կազմել է 1186, որի 50.0%-ից ավելին կրկնվող հայտեր են: 2010 թ. վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է 1240: Թափուր աշխատատեղերի չլրացման պատճառները տարբեր են` աշխատուժի մասնագիտական որակավորման անհամապատասխանություն գործատուի պահանջներին, աշխատանքային ոչ բավարար պայմաններ, չկանոնավորված աշխատաժամեր, ցածր աշխատավարձ, որոշ մարզերում համապատասխան մասնագիտությամբ աշխատուժի բացակայություն: Եթե մայրաքաղաքում մեծ տոկոս է կազմում բանվորական և սպասարկման ոլորտների մասնագետների պահանջարկը (շուրջ 62%), մարզերում հիմնականում գերակշռում է բժիշկների և ուսուցիչների պահանջարկը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5744 աշխատանք փնտրող, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36.5%-ով (4208 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 3181-ը (55.4%-ը) կանայք են, 1468-ը (25.6%)-ը երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորվածների թվաքանակում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են արդյունաբերության ոլորտում տեղավորվածները` 25.4%, ավտոմեքենաների առևտրի, կենցաղային արտադրատեսակների ու անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտներում տեղավորվածները` 16.9% և շինարարության ոլորտում տեղավորվածները` 14.4%:

Աշխատաշուկայի լարվածության մեղմմանը, հատկապես մարզերում, էապես նպաստել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի իրականացումը: 2009 թ.-ին ծրագրի իրականացման արդյունքում ժամանակավոր (մինչև 3 ամիս) աշխատանքով ապահովվել է 4690 մարդ: 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվել են 2898 մարդ, իրականացվել են 3172 մարդ/օր ծավալով աշխատանքներ:

2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստ է ստանում 24748 մարդ կամ գործազուրկների ընդհանուր թվի 29.2%-ը:

2010 թ. հուլիս ամսվա ընթացքում զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել են աշխատանք փնտրողների 19.3%-ը:

 

6. Զբաղվածության կարգավորման գործող պետական ծրագրերն են.

1) գործազուրկների մասնագիտական ուսուցում.

2) հաշմանդամների մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում.

3) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կրթաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացում.

4) գործազուրկների այլ վայր աշխատանքի գործուղելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցում.

5) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցություն.

6) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին.

7) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում.

8) գործազրկության նպաստի վճարում.

9) թաղման նպաստի վճարում.

10) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպում.

11) թափուր աշխատատեղերի տոնավաճառի կազմակերպում:

Բնակչության զբաղվածության կարգավորումն իրականացվում է ինչպես պետական, այնպես էլ միջազգային և այլ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքում:

 

7. Համաձայն ՀՀ կառավարության «Կայուն զարգացման ծրագրի» նպատակների և ռազմավարական գերակայությունների` զբաղվածության ոլորտում պետական քաղաքականությունը ուղղված է աշխատուժի մրցունակության շարունակական բարձրացմանը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամաչափության մեղմմանը, երիտասարդների, այդ թվում` գյուղական երիտասարդության զբաղվածության ապահովմանն աջակցելուն, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես հաշմանդամների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացմանը: Այս նպատակների իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ավելի ճկուն դարձնել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը և ներդնել վերը նշված խմբերի զբաղվածությանն աջակցող նոր նպատակային ծրագրեր: Այդպիսիք են, մասնավորապես` «Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ», «Հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ», «Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը»: Վերջինս իրականացվելու է «Մասնագիտական ուսուցում» ծրագրի շրջանակում:

Վերը նշված զբաղվածության կարգավորման նոր ծրագրերը ներառվել են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Կառավարություն, հավանության արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

 

8. Զբաղվածության պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է.

1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10%-ով.

2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 1%-ով.

3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչև 50%-ի աշխատանքի տեղավորում (1 տարվա ընթացքում).

4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 2%-ով.

5) հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 1%-ով.

6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 1%.

7) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 10%-ով:

8) Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի կողմից աշխատանքի ընտրության և մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն ստացող շահառուների թվի աճ` առնվազն 8%-ով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թ. սեպտեմբերի 16-ի

նիստի N 36 արձանագրային

որոշման

 

ՑԱՆԿ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման     |Պատասխանատու|Ակնկալվող   |Կատարման |ֆինանսավորման|

|ը/կ|անվանումը      |կատարողը    |արդյունքները|ժամկետը  |աղբյուրը     |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 1.|Աշխատանք փնտրող|ՀՀ աշխատանքի|Իրականացնել |տարվա    |ֆինանսավորում|

|   |անձանց         |և           |շուրջ 216000|ընթացքում|չի պահանջում |

|   |խորհրդատվության|սոցիալական  |աշխատանք    |         |             |

|   |տրամադրում և   |հարցերի     |փնտրող      |         |             |

|   |հաշվառում      |նախարարու-  |անձանց      |         |             |

|   |               |թյուն       |խորհրդատվու-|         |             |

|   |               |            |թյուն, որի  |         |             |

|   |               |            |մեջ         |         |             |

|   |               |            |ներառվում է |         |             |

|   |               |            |նաև         |         |             |

|   |               |            |հաշվառվող   |         |             |

|   |               |            |անձանց      |         |             |

|   |               |            |թվաքանակը   |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 2.|Աշխատանք փնտրող|ՀՀ աշխատանքի|Իրականացնել |տարվա    |ֆինանսավորում|

|   |անձանց         |և           |շուրջ 9580  |ընթացքում|չի պահանջում |

|   |աշխատանքի      |սոցիալական  |աշխատանք    |         |             |

|   |տեղավորման     |հարցերի     |փնտրող      |         |             |

|   |աջակցություն   |նախարարու-  |չզբաղված    |         |             |

|   |               |թյուն       |անձանց      |         |             |

|   |               |            |աշխատանքի   |         |             |

|   |               |            |տեղավորման  |         |             |

|   |               |            |միջնորդու-  |         |             |

|   |               |            |թյուն       |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 3.|Աշխատուժի      |ՀՀ աշխատանքի|Գործատուների|տարվա    |ֆինանսավորում|

|   |առաջարկի և     |և           |հետ համագոր-|ընթացքում|չի պահանջում |

|   |պահանջարկի     |սոցիալական  |ծակցության  |         |             |

|   |գնահատման      |հարցերի     |արդյունքում |         |             |

|   |նպատակով       |նախարարու-  |յուրաքան-   |         |             |

|   |աշխատաշուկայի  |թյուն       |չյուր ամիս  |         |             |

|   |վերաբերյալ     |            |ստանալ      |         |             |

|   |տվյալների      |            |1300-1350   |         |             |

|   |հավաքագրում    |            |թափուր      |         |             |

|   |               |            |աշխատատեղի  |         |             |

|   |               |            |հայտ        |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 4.|Ծրագրերի արդ-  |ՀՀ աշխատանքի|Կատարել     |տարվա    |ֆինանսավորում|

|   |յունավետության |և           |համակարգում |ընթացքում|չի պահանջում |

|   |մոնիտորինգ և   |սոցիալական  |իրականացվող |         |             |

|   |գնահատում,     |հարցերի     |զբաղվածու-  |         |             |

|   |տեղեկատվական   |նախարարու-  |թյան        |         |             |

|   |բազաների       |թյուն       |ծրագրերի    |         |             |

|   |տվյալների      |            |մոնիտորինգ  |         |             |

|   |համադրում      |            |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 5.|Գործատուների   |ՀՀ աշխատանքի|Կատարել     |տարվա    |միջազգային   |

|   |հետ համագործակ-|և           |ուսումնառու-|ընթացքում|դոնոր        |

|   |ցության արդյու-|սոցիալական  |թյուն`      |         |կազմակերպու- |

|   |նավետության    |հարցերի     |տարեկան 2   |         |թյուններ     |

|   |բարձրացման     |նախարարու-  |անգամ,      |         |             |

|   |ձևերի  և       |թյուն       |ընտրանքով   |         |             |

|   |մեթոդների      |            |ձևավորված   |         |             |

|   |կատարելագործում|            |4000        |         |             |

|   |               |            |գործատուի   |         |             |

|   |               |            |մոտ         |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 6.|Համակարգի      |ՀՀ աշխատանքի|Կատարել     |տարվա    |Հայաստանի    |

|   |տեղեկատվական   |և           |համակարգում |ընթացքում|Հանրապետու-  |

|   |բազաների       |սոցիալական  |հաշվառված   |         |թյան պետական |

|   |շարունակական   |հարցերի     |շուրջ 85000 |         |բյուջե       |

|   |կատարելագոր-   |նախարարու-  |գործազուրկ- |         |             |

|   |ծում,          |թյուն       |ների և      |         |             |

|   |շահագործում,   |            |զբաղվածների |         |             |

|   |տեղեկատվական   |            |տվյալների   |         |             |

|   |հոսքերի        |            |բազայի      |         |             |

|   |փոխանակման     |            |համադրում   |         |             |

|   |ապահովում      |            |            |         |             |

|   |(«Գործ»        |            |            |         |             |

|   |ծրագիր)        |            |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 7.|Սոցիալական     |ՀՀ աշխատանքի|Հրավիրել    |տարվա    |ֆինանսավորում|

|   |գործընկերության|և           |հանրապետական|ընթացքում|չի պահանջում |

|   |ամրապնդում և   |սոցիալական  |համաձայնեց- |         |             |

|   |զարգացում,     |հարցերի     |ման կոմիտեի |         |             |

|   |զբաղվածության  |նախարարու-  |նիստ        |         |             |

|   |պետական        |թյուն       |եռամսյակը   |         |             |

|   |ծրագրերի       |            |մեկ անգամ և |         |             |

|   |մշակմանը և     |            |անհրաժեշտու-|         |             |

|   |իրականացմանը   |            |թյունից     |         |             |

|   |սոցիալական     |            |ելնելով     |         |             |

|   |գործընկեր      |            |            |         |             |

|   |կողմերի        |            |            |         |             |

|   |մասնակցության  |            |            |         |             |

|   |ապահովում      |            |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 8.|Զբաղվածության  |ՀՀ աշխատանքի|Օրենսդրու-  |տարվա    |ֆինանսավորում|

|   |բնագավառը      |և           |թյան        |ընթացքում|չի պահանջում |

|   |կարգավորող     |սոցիալական  |կատարելա-   |         |             |

|   |օրենսդրության  |հարցերի     |գործում     |         |             |

|   |կատարելագործման|նախարարու-  |            |         |             |

|   |ուղղությամբ    |թյուն       |            |         |             |

|   |առաջարկություն-|            |            |         |             |

|   |ների           |            |            |         |             |

|   |ներկայացում    |            |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

| 9.|Զբաղվածության  |ՀՀ աշխատանքի|Յուրաքան-   |տարվա    |ֆինանսավորում|

|   |պետական        |և           |չյուր ամիս  |ընթացքում|չի պահանջում |

|   |ծրագրերի       |սոցիալական  |և  անհրաժեշ-|         |             |

|   |հանրային       |հարցերի     |տությունից  |         |             |

|   |իրազեկում      |նախարարու-  |ելնելով     |         |             |

|   |               |թյուն       |տեղեկատվու- |         |             |

|   |               |            |թյուն տալ   |         |             |

|   |               |            |համակարգում |         |             |

|   |               |            |իրականացվող |         |             |

|   |               |            |ծրագրերի    |         |             |

|   |               |            |վերաբերյալ  |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|10.|Գործազրկության |ՀՀ աշխատանքի|Վճարել      |տարվա    |Հայաստանի    |

|   |նպաստի վճարում |և           |գործազրկու- |ընթացքում|Հանրապետու-  |

|   |               |սոցիալական  |թյան նպաստ  |         |թյան պետական |

|   |               |հարցերի     |ամսական     |         |բյուջե       |

|   |               |նախարարու-  |միջին թվով  |         |             |

|   |               |թյուն       |20850       |         |             |

|   |               |            |գործազուրկի |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|11.|Գործազուրկների |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |մասնագիտական   |և           |1346        |ընթացքում|Հանրապետու-  |

|   |ուսուցման      |սոցիալական  |գործազուրկի |         |թյան պետական |

|   |կազմակերպում   |հարցերի     |մասնագիտական|         |բյուջե       |

|   |               |նախարարու-  |ուսուցում   |         |             |

|   |               |թյուն       |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|12.|Հաշմանդամների  |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |աշխատանքային   |և           |77          |ընթացքում|Հանրապետու-  |

|   |ունակություն-  |սոցիալական  |հաշմանդամի  |         |թյան պետական |

|   |ների           |հարցերի     |աշխատանքային|         |բյուջե       |

|   |վերականգնում և |նախարարու-  |ունակու-    |         |             |

|   |մասնագիտական   |թյուն       |թյունների   |         |             |

|   |ուսուցման      |            |վերականգնում|         |             |

|   |կազմակերպում   |            |և           |         |             |

|   |               |            |մասնագիտական|         |             |

|   |               |            |ուսուցում   |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|13.|Երկարամյա      |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |ծառայության և  |և           |15 երկարամյա|ընթացքում|Հանրապետու-  |

|   |արտոնյալ       |սոցիալական  |ծառայության |         |թյան պետական |

|   |պայմաններով    |հարցերի     |և  արտոնյալ |         |բյուջե       |

|   |կենսաթոշակ     |նախարարու-  |պայմաններով |         |             |

|   |ստացող աշխատանք|թյուն       |կենսաթոշակ  |         |             |

|   |փնտրող չզբաղված|            |ստացող      |         |             |

|   |անձանց վերա-   |            |աշխատանք    |         |             |

|   |մասնագիտացման  |            |փնտրող      |         |             |

|   |կազմակերպում   |            |չզբաղված    |         |             |

|   |               |            |անձանց      |         |             |

|   |               |            |վերամասնա-  |         |             |

|   |               |            |գիտացում    |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|14.|Այլ վայր       |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |աշխատանքի      |և           |այլ վայր    |ընթացքում|Հանրապետու-  |

|   |գործուղման     |սոցիալական  |աշխատանքի   |         |թյան պետական |

|   |կապակցությամբ  |հարցերի     |գործուղման  |         |բյուջե       |

|   |գործազուրկների |նախարարու-  |կապակցու-   |         |             |

|   |նյութական      |թյուն       |թյամբ 25    |         |             |

|   |ծախսերի        |            |գործազուրկի |         |             |

|   |հատուցում      |            |նյութական   |         |             |

|   |               |            |ծախսերի     |         |             |

|   |               |            |հատուցում   |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|15.|Ձեռնարկատիրական|ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |գործունեությամբ|և           |ձեռնարկատի- |ընթացքում|Հանրապետու-  |

|   |զբաղվելու      |սոցիալական  |րական       |         |թյան պետական |

|   |նպատակով       |հարցերի     |գործունեու- |         |բյուջե       |

|   |պետական        |նախարարու-  |թյամբ       |         |             |

|   |գրանցման համար |թյուն       |զբաղվելու   |         |             |

|   |գործազուրկներին|            |նպատակով    |         |             |

|   |և              |            |պետական     |         |             |

|   |հաշմանդամներին |            |գրանցման    |         |             |

|   |տրամադրվող     |            |համար 130   |         |             |

|   |ֆինանսական     |            |գործազուրկի |         |             |

|   |աջակցություն   |            |և           |         |             |

|   |               |            |հաշմանդամի  |         |             |

|   |               |            |ֆինանսական  |         |             |

|   |               |            |աջակցության |         |             |

|   |               |            |տրամադրում  |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|16.|Աշխատաշուկայում|ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |անմրցունակ     |և           |աշխատաշուկա-|ընթացքում|Հանրապետու-  |

|   |անձանց         |սոցիալական  |յում        |         |թյան պետական |

|   |աշխատանքի      |հարցերի     |անմրցունակ  |         |բյուջե       |

|   |ընդունելու     |նախարարու-  |230 անձանց  |         |             |

|   |դեպքում        |թյուն       |աշխատանքի   |         |             |

|   |աշխատավարձի    |            |ընդունելու  |         |             |

|   |մասնակի        |            |դեպքում     |         |             |

|   |փոխհատուցում   |            |գործատուին  |         |             |

|   |գործատուին     |            |աշխատավարձի |         |             |

|   |               |            |մասնակի     |         |             |

|   |               |            |փոխհատուցում|         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|17.|Թաղման նպաստի  |ՀՀ աշխատանքի|Վերջին 3    |տարվա    |Հայաստանի    |

|   |վճար           |և           |տարվա       |ընթացքում|Հանրապետու-  |

|   |               |սոցիալական  |վերլուծու-  |         |թյան պետական |

|   |               |հարցերի     |թյան        |         |բյուջե       |

|   |               |նախարարու-  |արդյունք-   |         |             |

|   |               |թյուն       |ներով`      |         |             |

|   |               |            |կանխատեսվում|         |             |

|   |               |            |է 120       |         |             |

|   |               |            |գործազուրկի |         |             |

|   |               |            |մահվան      |         |             |

|   |               |            |դեպքում     |         |             |

|   |               |            |թաղման      |         |             |

|   |               |            |նպաստի      |         |             |

|   |               |            |վճարում     |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|18.|Աշխատաշուկայի  |ՀՀ աշխատանքի|Իրականացնել |տարվա    |Հայաստանի    |

|   |հետազոտման և   |և           |մեկ հետազո- |ընթացքում|Հանրապետու-  |

|   |կանխատեսման    |սոցիալական  |տություն    |         |թյան պետական |

|   |աշխատանքների   |հարցերի     |աշխատա-     |         |բյուջե       |

|   |կազմակերպում   |նախարարու-  |շուկայի     |         |             |

|   |               |թյուն       |կանխատեսման |         |             |

|   |               |            |նպատակով    |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|19.|Վարձատրվող     |ՀՀ աշխատանքի|4597        |տարվա    |Հայաստանի    |

|   |հասարակական    |և           |աշխատանք    |ընթացքում|Հանրապետու-  |

|   |աշխատանքների   |սոցիալական  |փնտրող      |         |թյան պետական |

|   |կազմակերպում   |հարցերի     |անձանց      |         |բյուջե,      |

|   |               |նախարարու-  |ապահովել    |         |համայնքային  |

|   |               |թյուն       |ժամանակավոր |         |բյուջե,      |

|   |               |            |աշխատանքով  |         |միջազգային   |

|   |               |            |            |         |կազմակերպու- |

|   |               |            |            |         |թյուններ     |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|20.|Թափուր         |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |աշխատատեղերի   |և           |6 աշխատանքի |ընթացքում|Հանրապետու-  |

|   |տոնավաճառի     |սոցիալական  |տոնավաճառ   |         |թյան պետական |

|   |կազմակերպում,  |հարցերի     |առնվազն 200 |         |բյուջե       |

|   |արդյունքների   |նախարարու-  |գործատուի   |         |             |

|   |գնահատում և    |թյուն       |մասնակցու-  |         |             |

|   |կատարելագործում|            |թյամբ, որի  |         |             |

|   |               |            |արդյունքում |         |             |

|   |               |            |կհամալրվի   |         |             |

|   |               |            |թափուր      |         |             |

|   |               |            |աշխատատեղերի|         |             |

|   |               |            |30%-ը       |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|21.|Աշխատանքի      |ՀՀ աշխատանքի|Զբաղվածու-  |տարվա    |միջազգային   |

|   |ակումբների     |և           |թյան կենտ-  |ընթացքում|դոնոր        |

|   |աշխատանքների   |սոցիալական  |րոններում   |         |կազմակերպու- |

|   |կազմակերպում և |հարցերի     |ստեղծված 11 |         |թյուններ     |

|   |համակարգում    |նախարարու-  |աշխատանքային|         |             |

|   |               |թյուն       |ակումբներից |         |             |

|   |               |            |յուրաքան-   |         |             |

|   |               |            |չյուրում    |         |             |

|   |               |            |տարվա       |         |             |

|   |               |            |ընթացքում   |         |             |

|   |               |            |խմբային     |         |             |

|   |               |            |աշխատանքնե- |         |             |

|   |               |            |րում        |         |             |

|   |               |            |կընդգրկվի   |         |             |

|   |               |            |միջինը 200  |         |             |

|   |               |            |աշխատանք    |         |             |

|   |               |            |փնտրող      |         |             |

|   |               |            |չզբաղված    |         |             |

|   |               |            |անձ         |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|22.|«Երիտասարդների |ՀՀ աշխատանքի|5400        |տարվա    |Հայաստանի    |

|   |մասնագիտական   |և           |շահառուի    |ընթացքում|Հանրապետու-  |

|   |կողմնորոշման   |սոցիալական  |աշխատանքի   |         |թյան պետական |

|   |կենտրոն» ՊՈԱԿ-ի|հարցերի     |ընտրության  |         |բյուջե       |

|   |արդյունավետ    |նախարարու-  |և           |         |             |

|   |գործունեության |թյուն       |մասնագիտական|         |             |

|   |կազմակերպում   |            |կողմնորոշման|         |             |

|   |               |            |խորհրդա-    |         |             |

|   |               |            |տվության    |         |             |

|   |               |            |տրամադրում  |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|23.|Հաշմանդամներին |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հայաստանի    |

|   |ուսուցողական,  |և           |720         |ընթացքում|Հանրապետու-  |

|   |խորհրդատվական  |սոցիալական  |հաշմանդամի  |         |թյան պետական |

|   |և  աշխատանքի   |հարցերի     |ուսուցողա-  |         |բյուջե       |

|   |վերականգնման   |նախարարու-  |կան,        |         |             |

|   |ծառայություն-  |թյուն       |խորհրդատվա- |         |             |

|   |ների տրամադրման|            |կան և       |         |             |

|   |նպատակով       |            |աշխատանքի   |         |             |

|   |«Հաշմանդամների |            |վերականգնման|         |             |

|   |մասնագիտական   |            |ծառայու-    |         |             |

|   |կողմնորոշման և |            |թյունների   |         |             |

|   |աշխատանքային   |            |տրամադրում  |         |             |

|   |վերականգնողական|            |            |         |             |

|   |կենտրոն» ՊՈԱԿ-ի|            |            |         |             |

|   |արդյունավետ    |            |            |         |             |

|   |գործունեության |            |            |         |             |

|   |կազմակերպում   |            |            |         |             |

|___|_______________|____________|____________|_________|_____________|

|24.|Մասնագիտական   |ՀՀ աշխատանքի|Կազմակերպել |տարվա    |Հասարակական  |

|   |ուսուցման      |և           |150 աշխատանք|ընթացքում|կազմակերպու- |

|   |կազմակերպում   |սոցիալական  |փնտրող      |         |թյուններ,    |

|   |այլ կազմակեր-  |հարցերի     |չզբաղված    |         |միջազգային   |

|   |պությունների   |նախարարու-  |անձանց      |         |դոնոր        |

|   |հետ համագործակ-|թյուն       |մասնագիտական|         |կազմակերպու- |

|   |ցության        |            |ուսուցում   |         |թյուններ     |

|   |արդյունքում    |            |            |         |             |

|   |(միջազգային    |            |            |         |             |

|   |կազմակերպու-   |            |            |         |             |

|   |թյուններ,      |            |            |         |             |

|   |ՀԿ-ներ,        |            |            |         |             |

|   |ուսումնական    |            |            |         |             |

|   |կենտրոններ,    |            |            |         |             |

|   |գործատուներ)   |            |            |         |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2010
N 36
Արձանագրային որոշում