110.1591.101010
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հոկտեմբերի 2010 թվականի N 1591-Ն
«090200-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
|______|_______________________________________________________|______|
|03.05 |Էլեկտրատեխնիկա | 5 |
| | Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը,| |
| |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և | |
| |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի | |
| |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային| |
| |հոսանքների, համարժեք գեներատորի և համարժեք | |
| |ձևափոխությունների մեթոդները): Փոփոխական հոսանքի | |
| |շղթաներ: Սինուսոիդական մեծությունների ստացումը, գործող | |
| |և միջին արժեքները և նրանց արտահայտումը պտտվող | |
| |վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և | |
| |ունակային տարրերով ուսումնասիրությունը: Էլեկտրական | |
| |շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում | |
| |և հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև և եռանկյունաձև | |
| |միացված սիմետրիկ և ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների | |
| |հետազոտումը և հաշվարկը: Անցումային պրոցեսների | |
| |հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: | |
| |Մագնիսական շղթաներ: Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց | |
| |հատկությունները և կիրառությունը տարբեր նշանակության | |
| |մագնիսական շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների | |
| |հաշվարկը: Տրանսֆորմատորներ: Միաֆազ և եռաֆազ | |
| |տրանսֆորմատորների կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: | |
| |Ավտոտրանսֆորմատորներ, չափման և եռակցման | |
| |տրանսֆորմատորներ: Կիսահաղորդչային սարքեր, բնութագծերը | |
| |և կիրառման բնագավառները: Կիսահաղորդչային ուղղիչներ և | |
| |ուժեղացուցիչներ: Ասինխրոն շարժիչներ: Եռաֆազ և միաֆազ | |
| |շարժիչների կառուցվածքը, աշխատանքը, բնութագծերը և | |
| |կիրառման բնագավառները: Սինխրոն մեքենաներ: Մեքենայի | |
| |կառուցվածքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: | |
| |Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը, աշխատանքը | |
| |որպես գեներատոր և որպես շարժիչ, բնութագծերը և | |
| |կիրառման բնագավառները: Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական | |
| |շարժիչների տիպի և հզորության ընտրությունը: Էլեկտրական | |
| |ապարատներ, կառավարման սխեմաներ: | |
| | Էլեկտրամատակարարման հիմունքները: | |
|______|_______________________________________________________|______|
|03.06 |Կիրառական մեխանիկա | 5 |
| | «Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները, | |
| |հիմնախնդիրները և դերը ճարտարագիտական կրթության | |
| |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և դրանց | |
| |տարրերի մոդելները: Բացարձակ և դեֆորմացվող պինդ | |
| |մարմիններ: Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: | |
| |Պինդ մարմնի կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ| |
| |վերլուծություն: Ստատիկայի և դինամիկայի տարրեր: | |
| |Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Մեխանիզմների և | |
| |մասերի ամրության հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և | |
| |միացությունների հաշվարկների հիմունքներ: | |
|______|_______________________________________________________|______|
|03.07 |Նյութագիտություն | 4 |
| | Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին,| |
| |կապերի տեսակները, պինդ մարմինների կառուցվածքը և | |
| |դեֆեկտները: | |
| | Դիէլեկտրիկներ` դիէլեկտրիկների բևեռացում, | |
| |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ, | |
| |դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային, | |
| |քիմիական, մեխանիկական հատկություններ: Էլեկտրամեկուսիչ | |
| |նյութեր` բնական, արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց | |
| |դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների, քիմիական | |
| |բաղադրության և ֆունկցիոնալ պատկանելության, վերջիններիս| |
| |հատկությունների կախումը արտաքին գործոններից, ստացման | |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Ակտիվ | |
| |դիէլեկտրիկներ: Մագնիսական նյութեր` Ընդհանուր | |
| |տեղեկություններ նյութերի մագնիսական հատկությունների | |
| |մասին: Մագնիսափափուկ և մագնիսակոշտ նյութեր, պատրաստման| |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Հաղորդիչ և | |
| |կիսահաղորդիչ նյութեր` դասակարգումը, ընդհանուր | |
| |տեղեկություններ և հիմնական հատկություններ, պատրաստման | |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: | |
|______|_______________________________________________________|______|
|03.08 |Չափագիտության և ստանդարտացման հիմունքներ | 4 |
| | Հիմնական հասկացություններ չափիչ տեխնիկայի մասին: | |
| |Սխալների տեսակները, գնահատման հավանականային մեթոդներ: | |
| |Էլեկտրական չափիչ միջոցների դասակարգումը, նրանց | |
| |բնութագրերը: Ստատիկ և դինամիկ ռեժիմներում չափման | |
| |միջոցները: Էլեկտրոնային անալոգային սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Կամրջակներ և կոմպենսատորներ: Թվային | |
| |սարքեր և ձևափոխիչներ: Գրանցող սարքեր և | |
| |սարքավորումներ: Էլեկտրական մեծությունների չափումը: | |
| |Մագնիսական մեծություններ, չափիչ սարքեր և ձևափոխիչներ: | |
| |Ոչ էլեկտրական մեծությունների չափման սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Ինֆորմացիոն չափիչ սարքեր: Չափող, վճռող | |
| |սարքեր: | |
|______|_______________________________________________________|______|
|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ | 34 |
|04.00 | | |
|______|_______________________________________________________|______|
|04.01 |ՀՏ և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ | 4 |
| | | |
| |ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Հիմնական հասկացություններ: | |
| |Ծավալայնության և վերացարկման սկզբունքները: | |
| |Գործողություններ բազմությունների հետ: Վեննի դիագրամներ:| |
| |Բազմությունների միջև սահմանված գործողությունների | |
| |հատկությունները: Բազմությունների հանրահաշիվ: n-տեղանի | |
| |հարաբերություններ: Բազմությունների դեկարտյան արտադրյալ:| |
| |Համարժեքության հարաբերություն: Համարժեքության դասեր: | |
| |Բազմության տրոհում: | |
| |ԷՀՄ-ների կազմակերպման թվաբանական հիմունքները: Դիրքային | |
| |և ոչ դիրքային հաշվարկման համակարգեր: Թվերի պատկերումը | |
| |ԷՀՄ-ի կարգային ցանցում: | |
| |ԲՈՒԼՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ և ՄԻՆԻՄԱԼԱՑՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ: | |
| |Բուլյան ֆունկցիաների ներկայացումը: Բանաձևեր` կ.դ.ն.ձ. | |
| |և կ.կ.ն.ձ: Լրիվություն: Բուլյան ֆունկցիայի | |
| |մինիմալացումը: Կրճատ դ.ն.ձ.-ն գտնելու ալգորիթմներ: | |
| |Փակուղային դ.ն.ձ: Ավտոմատների տեսություն: Վերացական | |
| |ավտոմատներ: Ավտոմատների վիճակների մինիմացում: | |
| |Ավտոմատների կառուցվածքային սինթեզը: | |
| |ԿՈՄԲԻՆԱՏՈՐԻԿԱ: Կարգավորություններ, տեղափոխություններ, | |
| |զուգորդություններ, զուգորդություններ կրկնություններով, | |
| |Նյուտոնի երկանդամը: Կոմբինատոր խնդիրների լուծման | |
| |կոդավորման մեթոդը, կցման և արտաքսման սկզբունքը: | |
| |Անդրադարձ առնչությունների լուծումը: | |
| |ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Ձևային աքսիոմետրիկ | |
| |տեսություն, լեզու-մետալեզու, ասույթների հաշիվ: Բանաձևի | |
| |գնահատում: Անհակասականություն, լրիվություն: | |
| |M#0 բազմության վրա տրված պրեդիկատ, A, E քվանտորներ, | |
| |պրեդիկատների հաշիվ: Գնահատում, իրացնելի և նույնաբար | |
| |ճիշտ բանաձևեր: Պրեդիկատային համարժեքությունների | |
| |ապացույցներ: Պրեդիկատների հաշվի անհակասականությունը և | |
| |լրիվությունը: | |
| |ԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Հիմնական հասկացությունները, | |
| |հարևանության և կցության մատրիցաներ, գրաֆների | |
| |իզոմորֆիզմ: Էյլերյան շղթաներ և ցիկլեր, էյլերյան և | |
| |կիսաէյլերյան գրաֆներ, Ֆլյորի ալգորիթմը: Համիլտոնյան | |
| |գրաֆներ: Հարթ գրաֆներ, Էյլերի բանաձևը հարթ գրաֆների | |
| |վերաբերյալ: Գրաֆների ներկումներ, խրոմանտիկ թիվ, Խիվուդի| |
| |թեորեմը 5 գույների վերաբերյալ: Ցանցեր, հոսքեր ցանցերի | |
| |մեջ: Ֆորդ-Ֆալկերսոնի թեորեմը մաքսիմալ հոսքի վերաբերյալ,| |
| |մաքսիմալ հոսքի կառուցման ալգորիթմը: Ծառեր, գրաֆի | |
| |կմախքային ծառ, ծառերի հատկությունները: | |
| |ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ: Խմբեր: Օղակներ: Դաշտեր: | |
| |Ենթախմբեր և ֆակտոր խմբեր: Գծային տարածություններ և | |
| |մատրիցաներ: Իդեալներ, մնացորդների դասեր: Ամբողջ թվերի | |
| |մնացորդների դասեր: Բազմանդամների մնացորդների դասերի | |
| |հանրահաշիվ: Գալուայի դաշտեր: Գալուայի դաշտերի | |
| |մուլտիպլիկատիվ խմբերը: | |
|______|_______________________________________________________|______|
|04.02 |Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ | 3 |
| | Միկրոսխեմաների տիպերը և կիրառվող տեխնոլոգիաները: | |
| |Միկրոէլեկտրոնիկայում օգտագործվող նյութերի կառուցվածքը, | |
| |էներգետիկ գոտիական տեսության հիմունքները: | |
| |Կիսահաղորդիչների էլեկտրական հատկությունները: | |
| |Կոնտակտային երևույթներ: Երկբևեռ տրանզիստորներ, | |
| |դաշտային տրանզիստորներ: Կիսահաղորդչային լուսազգայուն | |
| |սարքեր: Միկրոէլեկտրոնային և միկրոպրոցեսորային | |
| |տեխնիկայի հեռանկարային տարրեր և տեխնոլոգիաներ: | |
|______|_______________________________________________________|______|
|04.03 |Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում | 8 |
| | ԷՀՄ-ների կառուցման և գործելակերպի սկզբունքները: | |
| |ԷՀՄ-ների ֆունկցիոնալ կազմակերպումը: Տվյալների և | |
| |հրամանների ֆորմատներ: Ամբողջ թվերի և սահող ստորակետով | |
| |թվերի ներկայացումը: Տրամաբանական ֆունկցիաների և | |
| |էլեմենտների ֆունկցիոնալ լրիվ համակարգերը: Կոմբինացիոն | |
| |սխեմաներ և նրանց սինթեզը. կոմբինացիոն ֆունկցիոնալ | |
| |սխեմաներ, թվային ավտոմատներ: Միլի և Մուրի ավտոմատների | |
| |մոդելները: Կառուցվածքային ավտոմատ և նրա սինթեզի | |
| |սկզբունքը: Տրիգերների հիմնական տեսակները. Ռեգիստրներ, | |
| |հաշվիչներ, գումարիչներ: ԷՀՄ-ների սարքերի դասերը: | |
| |Միկրոծրագրային ղեկավարման սկզբունքը: Պրոցեսորի | |
| |ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը: Պրոցեսորի| |
| |հրամանների վերահասցեավորման եղանակները: Ստեկի | |
| |հասկացությունը: ԷՀՄ-ների հասցեայնությունը: Պրոցեսորի | |
| |թվաբանական և տրամաբանական սարքերի տարբեր | |
| |կառուցվածքները: Սխեմայի և միկրոծրագրային ղեկավարման | |
| |սկզբունքները: Հրամանների մակարդակի զուգահեռականություն,| |
| |Հրամանների կոնվեյերային մշակում: Օպերանդների | |
| |հասցեավորման եղանակները: Ժամանակային կազմակերպման | |
| |հարցերը բազմածրագրային ԷՀՄ-ներում: Հիշող սարքեր, նրանց | |
| |ընդհանուր բնութագրերը, դասակարգումը,կառուցվածքը և | |
| |կազմակերպման եղանակները: Ժամանակակից համակարգիչների | |
| |կազմակերպման եղանակները: Կեշ-հիշողություն: Վիրտուալ | |
| |հիշողության հասկացողություն: Հիշողության Էջային և | |
| |սեգմենտային կազմակերպումը: Մուտք-ելքի կազմակերպումը: | |
|______|_______________________________________________________|______|
|04.04 |Կառավարման հիմունքներ | 4 |
| | Համակարգը` որպես փոխկապակցված տարրերի բազմություն, | |
| |արտաքին միջավայր, համակարգի առանձնացում, նպատակաուղղված| |
| |համակարգեր, նպատակներ, արդյունավետության չափանիշներ, | |
| |սահմանափակումներ, մուտքեր, ելքեր, պատահական և | |
| |կառավարող ազդեցություններ, համակարգի վիճակ, կառավարման | |
| |համակարգերի դասակարգումը, ավտոմատ և ավտոմատացված | |
| |կառավարում, ավտոմատ կառավարման տեսություն, ավտոմատ | |
| |կառավարման համակարգերի և նրանց տարրերի դինամիկական | |
| |բնութագրերը, դիֆերենցիալ հավասարումների կազմումը, | |
| |գծայնացում, անցողիկ և իմպուլսային անցողիկ (կշռային) | |
| |ֆունկցիաներ, Լապլասի ձևափոխությունը, փոխանցման | |
| |ֆունկցիա, կոմպլեքս փոխանցման ֆունկցիա, | |
| |ամպլիտուդաֆազային հաճախականային բնութագիր, վիճակի | |
| |փոփոխականներով հավասարումների համակարգը, վիճակների | |
| |հավասարումների վեկտորամատրիցային ներկայացումը, ֆազային | |
| |տարածություն, տիպային օղակները և նրանց բնութագրերը, | |
| |կառուցվածքային սխեմաները և նրանց ձևափոխումը, փակ և | |
| |բաց ավտոմատ կառավարման համակարգերի փոխանցման | |
| |ֆունկցիաները և նրանց հավասարումները, կառավարելիություն| |
| |և դիտարկելիություն, գծային ԿԱՀ-երի կայունությունը, | |
| |ընդհատ համակարգեր, ռելեական, իմպուլսային և թվային ԿԱՀ,| |
| |իմպուլսային համակարգերի դասակարգումը, ոչ գծային ԿԱՀ, | |
| |օպտիմալ և ադապտիվ ԿԱՀ: | |
|______|_______________________________________________________|______|
|04.05 |Էլեկտրոնային հաշվողական մեքենաների սխեմոտեխնիկա | 4 |
| | Էլեկտրոնային սարքավորումների կիսահաղորդչային | |
| |բաղադրիչներ, նրանց կառուցվածքը, աշխատանքային | |
| |սկզբունքները և բնութագրերը, էլեկտրական ազդանշանների | |
| |ուժեղացուցիչներ, կառուցման տարբերակները, դիֆերենցիալ և | |
| |օպերացիոն ուժեղացուցիչներ, էլեկտրական ազդանշանների | |
| |ձևակերպիչներ: Օպտոէլեկտրոնիկայի տարրեր, հետադարձ | |
| |կապերի տեսակները, ռելաքսացիոն սարքերը /գեներատորներ/: | |
| |Սնման աղբյուրները: ԷՀՄ-ների էլեկտրոնային տրամաբանական | |
| |տարրերի դասակարգումը, տրամաբանական մակարդակների | |
| |ձևակերպիչները, իրավիճակների դետեկտորները, ինտեգրալային| |
| |հիշող սարքավորումների տարրեր, ԷՀՄ-ների հատուկ տարրեր: | |
| |ԷՀՄ-ների սարքավորումներում խանգարումները և դրանց դեմ | |
| |պայքարի միջոցները: | |
|______|_______________________________________________________|______|
|04.06 |Համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն | 2 |
| | Ցանցերի և տելեկոմունիկացիոն համակարգերի | |
| |ճարտարապետություն: Ցանցային յոթմակարդականոց | |
| |արձանագրությունների ՕՏ մոդել, տարբեր մակարդակի | |
| |արձանագրությունների փոխգործունեությունը, | |
| |արձանագրությունների իրականացումը ապարատային և | |
| |ծրագրային միջոցներով: Տարածված ցանցային օպերացիոն | |
| |համակարգերի համեմատական վերլուծություն: Ցանցային | |
| |օպերացիոն համակարգերի ֆունկցիաների ապարատային | |
| |իրականացումը: Հաշվիչ ցանցերի արդյունավետության | |
| |գնահատման մեթոդներ և ալգորիթմներ: Ցանցերի մոդելավորման| |
| |սկզբունքները: Ցանցերի կառուցման մեթոդները ըստ | |
| |օպտիմալացման տարբեր չափանիշների: Ցանցերի ապարատային | |
| |ապահովման միջոցներ: Միամակարդակ /միառանգ/ և | |
| |բազմասերվերային ցանցերի ծրագրային միջոցների տեղակայում | |
| |/ինստալացիա/, կոնֆիգուրացում և համալրում: Ցանցերի | |
| |ղեկավարում - ադմինիստրացում: Անվտանգության և | |
| |վթարակայունության ապահովումը: Տվյալների պաշտպանության | |
| |մեխանիզմների ապահովումը հաշվողական ցանցերում: Ցանցային | |
| |միջոցների, կառուցվածքների և ճարտարապետության զարգացման| |
| |հեռանկարները: | |
|______|_______________________________________________________|______|
|04.07 |Ծրագրավորման հիմունքներ | 6 |
| | C++ ծրագրավորման լեզվի հիմնական տարրերը, ծրագրի | |
| |կառուցվածքը, հաստատուններ և փոփոխականներ, ներմուծման | |
| |և արտածման ֆունկցիաներ, պայմանական և ցիկլի | |
| |օպերատորներ, հասցեներ և ցուցիչներ, ֆունկցիաներ, | |
| |զանգվածներ, տողեր, կառուցվածքներ: Դասընթացը նախատեսում | |
| |է համեմատական վերլուծության անցկացում արդեն | |
| |ուսումնասիրած Turbo-Pascal լեզվի հետ, որը բավական | |
| |հեշտացնում է մատուցվող նյութի յուրացումը: Ֆունկցիա, | |
| |ֆունկցիաների գերբեռնում, բազմաֆայլային նախագիծ և | |
| |տարանջատված կոմպիլացիա, տեսանելիության տիրույթներ, | |
| |լոկալ, գլոբալ և դինամիկ փոփոխականներ, ստատիկ | |
| |փոփոխականներ, ֆունկցիաների տեսանելիություն, դաս, | |
| |օբյեկտ, կոնստրուկտոր և դեստրուկտոր, օբյեկտների | |
| |զանգվածներ, ցուցիչներ, հղումներ, դինամիկ հիշողություն, | |
| |ժառանգում, ընկեր դասեր, դասերի ընտանիք և պոլիմորֆիզմ, | |
| |վիրտուալ ֆունկցիաներ, շաբլոնային ֆունկցիաներ: | |
|______|_______________________________________________________|______|
|04.08 |Համակարգիչների կիրառումներ | 3 |
| | Համակարգչի ընդհանուր կառուցվածքը, հիմնական սարքերը, | |
| |ծրագրային ղեկավարման սկզբունքը: | |
| | Օպերացիոն համակարգ (հիմնական բաղադրիչները, նախնական | |
| |բեռնավորումը, AUTOEXEC.BAT ֆայլ, CONFIG.SYS ֆայլ, | |
| |Ֆայլային համակարգ, կուտակիչներ, սկավառակների | |
| |տրամաբանական կառուցվածքը, ֆայլեր, ֆայլերի անունների | |
| |շաբլոններ, ֆայլերի կատալոգներ, ուղի, ճանապարհորդություն| |
| |ֆայլային համակարգում, գործողություններ սկավառակների | |
| |հետ, գործողություններ կատալոգների հետ, գործողություններ| |
| |ֆայլերի հետ, համակարգի միջավայրի ձևավորում): | |
| | WINDOWS (ընդհանուր տեղեկություններ, ծրագրային | |
| |ղեկավարման համակարգ, ֆայլերի ղեկավարման համակարգ, | |
| |paintbrush գրաֆիկական խմբագիր, տպելու ղեկավարման | |
| |համակարգ, հաշվիչ, օրացույց, ժամացույց, նոթատետր, | |
| |քարտադարան): | |
| | WORD տեքստային խմբագիրը (տեքստերի խմբագրման հիմնական | |
| |սկզբունքները, տեքստային ֆայլի ստեղծում, հիշում, | |
| |խմբագրում, տպում, սիմվոլների, բառերի, տողերի, | |
| |պարբերությունների, ամբողջ փաստաթղթի նշում, բլոկների | |
| |կտրում, պատճենահանում և տեղափոխում, սիմվոլների | |
| |հաջորդականության որոնում և փոխարինում, փաստաթղթերի | |
| |ձևավորում, նկարների ավելացում տեքստին, աշխատանք | |
| |աղյուսակների հետ, աղյուսակների դիագրամաների կառուցում, | |
| |էջի պարամետրերի նշանակում, տեքստի ուղղագրության | |
| |ստուգում, ինֆորմացիայի փոխանակում պատուհանների միջև): | |
| | Էլեկտրոնային փոստ: | |
| | Կիրառական ծրագրային միջոցներ: | |
| | Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր: | |
| | Հակավիրուսային ծրագրային միջոցներ: | |
| | Արխիվացնող ծրագրային միջոցներ: | |
| | Ընդհատումները որպես պրոցեսորի և արտաքին սարքերի, | |
| |կիրառական և ղեկավարող ծրագրերի միջև փոխգործողության | |
| |միջոցներ: | |
|______|_______________________________________________________|______|
|ՀՄԿԲ |Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ | 69 |
|05.00 | | |
|______|_______________________________________________________|______|
|05.01 |Մասնագիտության ներածություն | 1 |
| | ՈՒսանողներին ծանոթացնել մասնագիտության հետ: Դասընթացի| |
| |ընթացքում ուսանողները կծանոթանան` համալսարանում | |
| |ընդունված գնահատման համակարգին, համալսարանում գործող | |
| |վարքի կանոններին, կսովորեն օգտվել գրադարաններից | |
| |(Հայաստանի հանրային գրադարան, համալսարանի գրադարան, | |
| |հանրապետական գիտատեխնիկական գրադարան), կծանոթանան իրենց| |
| |մասնագիտության ուսումնական պլաններին, դասավանդվող և | |
| |դասավանդվելիք առարկաների միջև եղած կապերին: | |
| | Դասընթացը ուսանողին տալիս է սկզբնական գիտելիքներ | |
| |ընտրած մասնագիտության և ներառված մասնագիտությունների | |
| |մասին, ուսումնասիրվող առարկաների նպատակների և նրանց | |
| |միջև եղած կապերի մասին, թողարկող ամբիոնի | |
| |գիտամանկավարժական ներուժի և տեխնիկական հագեցվածության | |
| |մասին, ինչպես նաև նախնական գիտելիքներ մի շարք | |
| |մասնագիտության հետ առնչվող սահմանումների հետ, | |
| |մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպման | |
| |հարցերի հետ: | |
|______|_______________________________________________________|______|
|05.02 |Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային | 10 |
| |պաշտպանություն | |
| | Հիմնական հասկացությունները և սահմանումները: | |
| |Ընդհանուր ծանոթացում կոդավորման ալգորիթմներին | |
| |և կրիպտոգրաֆիական հարձակումներին: Ընդհանուր ծանոթացում| |
| |կրիպտոլոգիայի, կրիպտոգրաֆիայի, կրիպտոանալիզի, | |
| |կոդավորման և դեկոդավորման, աուտենտիֆիկացիայի, | |
| |ամբողջականության, անժխտելիության, կոդի և նրա | |
| |կրիպտոհաստատունության, բանալու, սիմետրիկ և ասիմետրիկ | |
| |համակարգերի, կոդավորման ալգորիթմի հուսալիության | |
| |հասկացություններին և կրիպտոգրաֆիկ հարձակումներին ու | |
| |նրանց բարդությանը: Ընդհանուր ծանոթացում կոդի | |
| |տեղափոխմանը, փոփոխությանը և կոդավորվող տվյալների | |
| |անալիտիկ ձևափոխության վրա հինված կոդերին: | |
| |Ժամանակակից սիմետրիկ կրիպտոհամակարգեր: DES և նրա | |
| |ռեժիմները: Բլոկային ալգորիթմների կոմբինացիաներ: | |
| |Բլոկային և հոսքային կոդեր: | |
| |Ասիմետրիկ կրիպտոհամակարգեր: Կրիպտոհամակարգի | |
| |մտայնացումը: Միակողմանի ֆունկցիաներ: RSA: Պոլիգ-Հելմանի| |
| |կոդավորման սխեմա: Էլ-Գամալի կոդավորման սխեմա: | |
| |Կոդավորման կոմբինացված մեթոդ: Էլեկտրոնային թվային | |
| |գաղտնագիր: Միակողմանի հեշ-ֆունկցիաներ: Էլեկտրոնային | |
| |թվային գաղտնագրի ալգորիթմներ: | |
| |Կրիպտոգրաֆիկ արձանագրություններ: Ընդհանուր ծանոթացում | |
| |կրիպտոգրաֆիկ արձանագրություններին: Հիմնական | |
| |կրիպտոգրաֆիկ արձանագրությունները: Օգնող կրիպտոգրաֆիկ | |
| |արձանագրություններ: Հատուկ կրիպտոգրաֆիկ | |
| |արձանագրություններ: | |
| |Կրիպտոգրաֆիկ բանալիներ: Գաղտնի բանալու երկարությունը: | |
| |Միակողմանի բանալիներ: Բաց բանալու երկարությունը: | |
| |Աշխատանք բանալիների հետ: Պատահական և պսևդոպատահական | |
| |հաջորդականությունների գեներացում: Բանալիների | |
| |գեներացում: Ոչ գծային բանալիների տարածություններ: | |
| |Բանալիների փոխանցում: Բանալիների ճշտության ստուգում: | |
| |Բանալիների օգտագործման հսկողություն: Բանալիների | |
| |նորացում: Բանալիների պահպանում: Պահեստային բանալիներ: | |
| |Վարկաբեկված բանալիներ: Բանալու օգտագործման | |
| |տևողությունը: Բանալիների ոչնչացումը: | |
|______|_______________________________________________________|______|
|05.03 |Հաշվողական համակարգերի ճարտարապետություն | 7 |
| | ՀՄ-րի ճարտարապետական սկզբունքների վերլուծում, | |
| |հրամանների համակարգի ճարտարապետություն, հրամանների և | |
| |տվյալների ներկայացումը ժամանակակից համակարգիչներում, | |
| |օպերանդների հասցեավորման եղանակները, պրոցեսորի | |
| |կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը, RISC, CISC| |
| |և VLIW-պրոցեսորների կոնցեպցիաները, հաշվողական | |
| |համակարգի հիշողության կազմակերպումը, օպերատիվ, կեշ, | |
| |վիրտուալ հիշողությունների կազմակերպման միջոցները: | |
| |Պրոցեսորի արդյունավետության բարձրացման միջոցները, | |
| |հրամանների կոնվեյերային մշակում, սուպերսկալյար և | |
| |սուպերկոնվեյերային մոտեցում, արագագործ հանրահաշվական | |
| |սարքերի նախագծման հարցեր, արագագործ գումարիչներ, | |
| |բազմապատկման և բաժանման գործողությունների արագացման | |
| |մեթոդները, կոմբինացիոն (հավաքական) բազմապատկիչներ, | |
| |ընդհատումների կազմակերպում, մուտք-ելքի կազմակերպման | |
| |միջոցներ (մուտք-ելքը ընդհատումներով, հիշողության ուղիղ | |
| |ընտրում, ծրագրային ղեկավարումով մուտք-ելք, մուտք-ելքի | |
| |կապուղիներ), զուգահեռ հաշվողական համակարգերի | |
| |դասակարգում, մուլտիպրոցեսորային և մուլտիհամակարգչային | |
| |համակարգեր, մուլտիպրոցեսորներ: | |
|______|_______________________________________________________|______|
|05.04 |Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ և | 5 |
| |պաշտպանություն | |
| | Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի | |
| |ճարտարապետությունը, բաղկացուցիչ մասերը և | |
| |գործառնությունը: Ինֆորմացիա և տվյալներ` ինֆորմացիայի | |
| |ներկայացման բովանդակային, տրամաբանական և ֆիզիկական | |
| |մակարդակները, տվյալների իմաստաօբյեկտային մոդելը, | |
| |տվյալների կանոնավոր կառուցվածքը և նորմալ ձևերը: | |
| |Տվյալների բազաների նախագծման, տվյալների ղեկավարման և | |
| |հայտերի համակարգի տեսությունը` հիմնված ռելացիոն | |
| |հաշվարկների վրա: Ծրագրային համակարգերի մշակման | |
| |տեխնոլոգիան Տվյալների Բազաների Ղեկավարման Համակարգերի | |
| |օգտագործմամբ: | |
| |SQL հայտերի ձևավորման լեզու: VB Application լեզվի | |
| |հիմունքները: | |
| |Անհատական օգտագործման տվյալների բազաներ Տվյալների | |
| |Բազաների Ղեկավարման Համակարգերի Access-ի կիրառմամբ, | |
| |ներառյալ նախագծման հարցերը, տվյալների բազաների | |
| |համակարգերի մշակումը և ուղեկցումը: | |
| |Բաշխված տվյալների բազաներ: Տվյալների բազաների | |
| |համակարգերի կլիենտ-սերվեր ճարտարապետության | |
| |հիմունքները: Ինտերնետային ռեսուրսների ինտեգրումը | |
| |բաշխված տվյալների բազաների հետ: | |
| |Տվյալների բազաների կլիենտ-սերվեր կիրառումները SQL | |
| |Server սերվերի և ODBC տվյալների բազային ազատ մուտքի | |
| |ինտերֆեյսի օգտագործմամբ: | |
|______|_______________________________________________________|______|
|05.05 |Համակարգային ծրագրավորում | 6 |
| | Ծրագրավորում ասեմբլեր լեզվով: Intel միկրոպրոցեսորի | |
| |ասեմբլեր լեզվի օպերատորի կառուցվածքը: Ասեմբլերի | |
| |դիրեկտիվաները: Սեգմենտների և տվյալների հայտարարումը: | |
| |Ենթածրագրերի կանչը: Արտաքին նշիչներ: Ասեմբլերային | |
| |ծրագրերի մշակումը: Օբյեկտային մոդուլների շաղկապումը և | |
| |կատարվող ֆայլերի ստեղծումը: Ծրագրերի կարգավորումը: | |
| |DEBUG կարգավորիչ ծրագիրը և նրա հնարավորությունները: | |
| |Լեզվի մակրոմիջոցները: Ասեմբլերի աշխատանքի և օբյեկտային| |
| |կոդի գեներացիայի սկզբունքները: Բարձր մակարդակի | |
| |ծրագրավորման լեզուների իրականացումը: Կոմպիլյացիա և | |
| |ինտերպրետացիա: Կոմպիլյացիայի սկզբունքները: Բառային և | |
| |շարահյուսական վերլուծումը: Կոմպիլյատորի աղյուսակները: | |
| |Արտահայտությունների ինտերպրետացիա: Հիշողության | |
| |բաժանումը: Օբյեկտային կոդի գեներացիան և օպտիմիզացումը:| |
| |Ծրագրավորման լեզուների իրականացումը վիրտուալ մեքենաների| |
| |կոնցեպցիայի օգտագործմամբ: | |
|______|_______________________________________________________|______|
|05.06 |Օպերացիոն համակարգեր | 7 |
| | Հաշվողական Համակարգերի ճարտարապետության զարգացումը. | |
| |(RISC, CISC և VLIW): ՀՀ-երի հիմնական աշխատանքային | |
| |ռեժիմներ: Մուտք-ելքի ենթահամակարգի կազմակերպումը տարբեր| |
| |ՀՀ-ում: Վիրտուալ ռեսուրսներ և ՀՀ-երի տարբեր սարքերի | |
| |վիրտուալիզացումը: Ծրագրի կոդի կառուցվածքը և նրա | |
| |կատարումը միկրոպրոցեսորի կողմից: Ծրագրերի | |
| |կենտրոնականացման ճարտարապետությունը: Ընդհատումների | |
| |համակարգը: Սարքավորումային խախտումներ և մշակումներ | |
| |ՕՀ-երում: | |
| |Ընդհատումների սկզբնական մշակման ենթածրագրերը. | |
| |Ընդհատումների տիպերը և նրանց մշակումը ՕՀ-երում: | |
| |Մուտք-ելքի բազային համակարգը (BIOS): Արտաքին սարքերի | |
| |ադապտերներ: Պորտեր: Մուտքի-ելքի կազմակերպումը ֆիզիկական| |
| |մակարդակում: Դրայվերներ: Մուտքի-ելքի սխալների մշակումը:| |
| |ՕՀ-ի ռեզիդենտ ենթահամակարգերը: Ընդհատումների բռնման | |
| |տարբեր մեթոդներ: Վիրուսների մուտքը ընդհատումների | |
| |սկզբնական մշակման ենթածրագրերի մեջ: Հակավիրուսային | |
| |ծրագրեր: Ռեալ ժամանակի ժամացույցի ընդհատումներ: | |
| |Թայմերի ընդհատումներ: Վիրտուալ միջակայքային թայմեր: | |
| |Մեքենայական խափանումներ և ՕՀ-ի վերականգնման միջոցներ: | |
| |Պրոցեսորների ղեկավարումը. Բազմածրագրայնություն: | |
| |Ծրագրերի պաշտպանությանը: Ծրագրերի ստատիկ | |
| |վերահասցեավորումը և բեռնավորող ծրագրերը: Վիրտուալ | |
| |ռեսուրսների և հասցեների դինամիկ որոշումը: Պաշտպանված | |
| |ռեժիմը (protection mode): Պրոցեսների պլանավորումը: | |
| |Իրադարձությունները` որպես ասինխրոն պրոցեսներ: | |
| |Պրոցեսների վիճակները): Պրոցեսների սինխրոնիզացում: | |
| |Պրոցեսի վիճակի սեգմենտներ (task state segment). | |
| |Պրոցեսների փոխանջատում: Բազմապրոցեսորային | |
| |կազմակերպում: Բազմածրագրավորում և համակարգի | |
| |արդյունավետությունը: Windows NT և OS/2 WARP օպերացիոն | |
| |համակարգեր: Պրոցեսորի վիրտուալիզացիա: VM ռեժիմի | |
| |արդյունավետ իրականացումը: | |
| |Հիշողության կազմակերպումը: Բազմածրագրայնություն | |
| |հիշողության բաշխում: Հիշողության ֆրագմենտացիա: | |
| |Հասցեների դինամիկ վերահասցեավորում: Հիշողության | |
| |սեգմենտային և էջային կազմակերպումը: Էջային | |
| |կազմակերպման (supervisor) կառուցվածքը: Վիրտուալ | |
| |հիշողության սահմանումը և նրա կազմակերպման | |
| |առանձնահատկությունները: Վիրտուալ հիշողություն մեկ և մի| |
| |քանի վիրտուալ հասցեավորման տարածություններով (Windows | |
| |NT, OS/2 WARP և UNIX): Վիրտուալ հիշողության | |
| |իրականացումը main frame տիպի մեքենաների վրա: | |
| |Մուտքի-Ելքի սարքերի ղեկավարումը. Բազմածրագրայնությունը | |
| |և մուտքի-ելքի սարքերի բաշխում: Վիրտուալ մուտքի-ելքի | |
| |սարքեր: Սկավառակի, դիսպլեյի և ստեղնաշարի | |
| |վիրտուալիզացում: Մուտքի-Ելքի սարքերի ղեկավարման: | |
| |Վիրտուալ մուտքի-ելքի սարքեր: Ֆայլային համակարգեր և | |
| |բարձր մակարդակի մուտքի-ելքի կազմակերպումը: FAT, HPFS, | |
| |NTFS ֆայլային համակարգեր: | |
| |Որոշ օպերացիոն համակարգերի առանձնահատկություններ. | |
| |Windows 95, Windows 98, Millenium, Windows NT, Windows | |
| |2000, Windows CE, UNIX, LINUX, OS/2 WARP, OS/370, | |
| |VM/370, QNX: | |
|______|_______________________________________________________|______|
|05.07 |Համակարգչային ցանցերի կազմակերպում և պաշտպանություն | 5 |
| | Ցանցային աշխատանքի նկարագրություն: Տվյալների | |
| |մակարդակներ: Հոսքի հսկում: Սխալների ստուգում: | |
| |Մուլտիպլեքսավորում: Ստանդարտներ և կազմակերպություններ:| |
| |Լոկալ ցանցերի արձանագրություններ: Ներմուծում: Գլոբալ | |
| |ցանցերի տեխնոլոգիա (WAN): Միացուցիչներ և կապիչներ: | |
| |Ռաուտինգ: Ցանցի ղեկավարում: Ethernet տեխնոլոգիաներ: | |
| |Token Ring/IEEE 802.5: Օպտիկական բաշխված տվյալների | |
| |ինտերֆեյս (FDDI): Կետից-Կետ PPP արձանագրություն: | |
| |Ինտեգրացված սերվիսներով թվային ցանց (ISDN): Թվային | |
| |բաժանորդագրողի կապուղի: X.25 արձանագրություն: | |
| |Internet-ի արձանագրություններ: Internet ռաուտինգ: | |
| |Internet հսկման հաղորդագրության արձանագրություն (ICMP):| |
| |Օգտագործողի դիագրամայի պրոտոկոլ (UDP): Փոխանցման | |
| |հսկման արձանագրություն (TCP): Internet | |
| |արձանագրություններ: Կիրառական ծրագրի մակարդակի | |
| |արձանագրություններ: Ֆայլի փոխանցման արձանագրություն | |
| |(FTP): Ներքին շլյուզային ռաուտինգի արձանագրություն: Բաց| |
| |կարճագույն ճանապարհի բացման (OSPF): Սահմանի շլյուզի | |
| |արձանագրություն (BGP): | |
| |Ցանցի քեշավորման տեխնոլոգիաներ: Հեռակա վերահսկում | |
| |(RMON): Ցանցի պարզ ղեկավարման արձանագրություն (SNMP): | |
| |Անվտանգության տեխնոլոգիաներ: Անվտանգության խնդիրները | |
| |Internet-ին միացման դեպքում: Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի | |
| |պաշտպանում: Ցանցի փաթեթների կլանիչ: IP փոփոխում: | |
| |Ծածկագրի րոհ: Գաղտնի ինֆորմացիայի բաշխում: «Մարդը | |
| |կենտրոնում» րոհներ: Ցանցի պաշտպանություն: Ներքին ցանցի | |
| |ամբողջականության պահպանում: Ցանցային փաթեթների կլանիչ: | |
| |IP ձևափոխիչներ: Ծածկագրի րոհներ: Կիրառական ծրագրի | |
| |մակարդակով րոհներ: Վստահված, ոչ վստահված և անհայտ | |
| |ցանցեր: Վստահված ցանցեր: Ոչ վստահված ցանցեր: Անհայտ | |
| |ցանցեր: Անվտանգության պարագծի ձևավորումը: Պարագծային | |
| |ցանցեր: Պաշտպանության ստեղծումը: Թշնամուն իմանալը: | |
| |Ծախսերի հաշվարկում: Պահանջների գնահատում: Գաղտնիքների | |
| |պաշտպանություն: Մարդկային ֆակտորների հաշվի առնելը: | |
| |Թուլությունների իմացություն: Մուտքի հնարավորության | |
| |լիմիտավորում: Շրջապատի իմացություն: Վստահության | |
| |լիմիտավորում: Ֆիզիկական անվտանգություն: | |
|______|_______________________________________________________|______|
|05.08 |Ծրագրավորման տեխնոլոգիա | 11 |
| | Ծրագրային միջոցներ (ԾՄ), նրանց տեսակները (համալիր, | |
| |կոմպոնենտ): ԾՄ-ների կյանքի ցիկլը: Ծրագրային միջոցների | |
| |նկատմամբ պահանջների սահմանումը: Բարդ ծրագրային | |
| |համալիրների (ԾՀ) կառուցվածքի մշակումը: Կոմպոնենտների | |
| |մշակումը: Մշակման երկու հիմնական տեսակները` | |
| |ֆունկցիոնալ և օբյեկտային: Ֆունկցիոնալ դեկոմպոզիցիայի | |
| |մեթոդ: Փուլային ճշգրտումը (նախագծում «վերևից - | |
| |ներքև»): Օբյեկտային մեթոդը: Տվյալների թաքցնելու | |
| |սկզբունքը: Ժառանգումը որպես նոր օբյեկտների ստեղծման | |
| |մեթոդ: Օբյեկտային ծրագրավորման մեթոդ ապահովող | |
| |ծրագրավորման լեզու C++: Լեզվի միջոցները: Standard C++ | |
| |լեզվի նոր միջոցները: Ստանդարտ շաբլոնների գրադարանը: | |
| |ԾՄ-ների ստուգման փուլերը: Արտաքին սպեցիֆիկացիաների | |
| |կատարման և ծրագրի ուղիների ստուգումը: Ստուգման | |
| |ծրագրային ապահովումը: Խցաններ, ծրագրերի և | |
| |սարքավորումների իմիտատորներ, հետագծողներ, ստուգման | |
| |փաթեթներ: Կիրառական ծրագրերի մշակումը Windows | |
| |միջավայրում: Windows միջավայրում ծրագրավորման ոճը | |
| |(տվյալների տիպերի վերահայտարարումը, հունգարական | |
| |գրառումը): Win32API կիրառական ինտերֆեյս: Հիմնական | |
| |ծրագրավորման մեթոդներ - հիմնված Win32API կանչերի վրա և | |
| |դասերի գրադարանի վրա: Visual C++ - ծրագրերի մշակման | |
| |ինտեգրացված միջավայր: Կմախքային կիրառության | |
| |կառուցվածքը: Հաղորդակցության հասկացություն: | |
| |Հաղորդակցություններով ղեկավարվող ծրագրեր: MFC դասերի | |
| |գրադարանի կառուցվածքը: Ժառանգման ծառը: Կիրառությունների| |
| |մշակումը Կիրառությունների Կոնստրուկտորների (Wizard) | |
| |միջոցով: Փաստաթուղթ - տեսք ճարտարապետությունը: | |
| |Կիրառությունների տեսակները - միափաստաթղթային (SDI), | |
| |բազմափաստաթղթային (MDI), երկխոսային: Վիզուալ | |
| |նախագծում ռեսուրսների խմբագիրների միջոցով: ԾՄ-ների | |
| |տարբերակները և ուղեկցումը: ԾՄ-ների որակի քանակական | |
| |գնահատականները: Որակի չափանիշները` բարդությունը, | |
| |հուսալիությունը, աշխատատարությունը: | |
|______|_______________________________________________________|______|
|05.09 |Օբյեկտ-կողմնորոշված և կոմպոնենտային ծրագրավորում | 5 |
| | NET տեխնոլոգիա: C# - Օբյեկտային ծրագրավորում: | |
| |Կլասների և օբյեկտների առանձնահատկություններ: Մեթոդներ:| |
| |Ինկապսուլացիա: Անունների տարածք: Կոնստրուկտոր: | |
| |Կոմպոզիցիա: Չափային և հղիչային տիպեր: Ստրուկտուրաների | |
| |կազմակերպումը: Ստատիկ անդամներ: Պատերն ծրագրավորում: | |
| |Ժառանգում: Պոլիմորֆիզմ: Վերաբեռնված ֆունկցիաներ: | |
| |Վիրտուալ ֆունկցիաներ: Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս: | |
| |Object կլաս: object - որպես տիպերի ընդհանրություն: | |
| |Օպերատորների վերաբեռնում: Հատկանիշ: Ինդեքսատոր: | |
| |Դելեգատներ: Իրադարձություն: Բացառիկ իրավիճակներ: | |
| |Սինխրոն և ասինխրոն մուտք/ելք: Սերիալիզացիա և | |
| |Դեսերիալիզացիա: Բազմահոսքայնություն: Բազմահոսքային | |
| |սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում Windows. Forms: | |
| |Գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման էլեմենտներ: FCL | |
| |գրադարան: NET տեխնոլոգիա: C# - Օբյեկտային | |
| |ծրագրավորում: Կլասների և օբյեկտների | |
| |առանձնահատկություններ: Մեթոդներ: Ինկապսուլացիա: | |
| |Անունների տարածք: Կոնստրուկտոր: Կոմպոզիցիա: Չափային և | |
| |հղիչային տիպեր: Ստրուկտուրաների կազմակերպումը: Ստատիկ | |
| |անդամներ: Պատերն ծրագրավորում: Ժառանգում: Պոլիմորֆիզմ: | |
| |Վերաբեռնված ֆունկցիաներ: Վիրտուալ ֆունկցիաներ: | |
| |Աբստրակտ կլասներ: Ինտերֆեյս: Object կլաս: Object - | |
| |որպես տիպերի ընդհանրություն: Օպերատորների վերաբեռնում: | |
| |Հատկանիշ: Ինդեքսատոր: Դելեգատներ: Իրադարձություն: | |
| |Բացառիկ իրավիճակներ: Սինխրոն և ասինխրոն մուտք/ելք: | |
| |Սերիալիզացիա և Դեսերիալիզացիա: Բազմահոսքայնություն: | |
| |Բազմահոսքային սինխրոնիզացիա: Վիզուալ ծրագրավորում | |
| |Windows.Forms: Գրաֆիկական տվյալներ GDI+: Ղեկավարման | |
| |էլեմենտներ: FCL գրադարան: | |
|______|_______________________________________________________|______|
|05.10 |Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից | 7 |
| | Ներածություն: Հաշվողական համակարգերի (ՀՀ) ինֆորմացիոն| |
| |անվտանգություն, ինֆորմացիայի մշակման ավտոմատացված | |
| |համակարգերի (ԻՄԱՀ) անվտանգության սպառնալիքների | |
| |դասակարգում և ԻՄԱՀ-երի ինֆորմացիոն անվտանգության | |
| |ապահովման միջոցներ: | |
| |ԻՄԱՀ-երի անվտանգության հիմնական սպառնալիքները: | |
| |Ինֆորմացիայի գաղտնիության խախտում: Ինֆորմացիայի | |
| |ամբողջականության խախտում: Համակարգի աշխատունակության | |
| |խախտում: ՀՀ-ի կառուցվածքի վերլուծություն (ապարատային | |
| |միջոցներ, ծրագրային ապահովում, տվյալներ, սպասարկող | |
| |անձնակազմ, և օգտագործողներ): Ազդեցության տիպերը | |
| |(նպատակաուղղված և պատահական): Պոտենցիալ խախտողի | |
| |մոդելը: Գաղտնագրի բացահայտում, «դիմակահանդես», | |
| |արտոնությունների ոչ օրինական օգտագործում: ՀՀ ներխուժման| |
| |մեթոդներ` պասիվ և ակտիվ: ԻՄԱՀ-րի անվտանգության | |
| |սպառնալիքներ` «տրոյական ձի», «կոմպյուտերային վիրուս», | |
| |«ցանցային ճիճու»: | |
| |ԻՄԱՀ-երի անվտանգության ապահովում: Պրոբլեմը և | |
| |մոտեցումները` «ֆրագմենտային» և «կոմպլեքս»: ԻՄԱՀ-երի | |
| |անվտանգության քաղաքականության հասկացությունը: ԻՄԱՀ-երի | |
| |պաշտպանության համակարգի հասկացությունը: Սպառնալիքների | |
| |մշակում, պլանավորում, իրագործում: Ինֆորմացիայի | |
| |կրիպտոգրաֆիկ պաշտպանության սկզբունքները: | |
| |Հեռավոր հարձակումներ բաշխված հաշվողական համակարգերին: | |
| |Բաշխված համակարգերին հեռավոր հարձակումների դասակարգում:| |
| |Տիպային հեռավոր հարձակումների իրագործման բնութագիր և | |
| |մեխանիզմներ: | |
| |Internet-ի host-երին հեռավոր հարձակումներ: Internet | |
| |ցանցի ցանցային տվյալների հոսքի վերլուծություն: Internet| |
| |ցանցում կեղծ ARP սերվեր: Internet ցանցում կեղծ DNS | |
| |սերվեր:Internet ցանցում կեղծ մարշրուտիզատոր ստանալու | |
| |նպատակով host-ին (ICMP արձանագրության օգտագործմամբ) | |
| |կեղծ երթուղու վերագրում: | |
| |Internet ցանցում TCP միացման սուբյեկտներից մեկի փոխում | |
| |(hijacking): Միացման համար կեղծ TCP-հայցերի ուղղորդված | |
| |«փոթորկի» օգտագործմամբ կամ հայցերի հերթի գերլցմամբ | |
| |host-ի աշխատունակության խախտում: | |
| |Ինֆորմացիոն հաշվողական համակարգերում կապի պաշտպանված | |
| |համակարգերի ստեղծման սկզբունքներ: | |
| |Բաշխված ԻՀ-ում օբյեկտների միջև առանձնացված կապուղի: | |
| |Բաշխված ԻՀ-ում վիրտուալ կապուղին որպես օբյեկտների | |
| |լրացուցիչ իդենտիֆիկացիայի / աուտենտիֆիկացիայի ապահովման| |
| |միջոց: Բաշխված ԻՀ-ում հաղորդագրության երթուղու հսկում: | |
| |Բաշխված ԻՀ-ում վիրտուալ միացումների հսկում: Բաշխված | |
| |ինֆորմացիոն համակարգի նախագծում նրա օբյեկտների մասին | |
| |լրիվ որոշակի ինֆորմացիայով` հեռացված փնտրման | |
| |ալգորիթմների բացառման նպատակով: | |
| |Միջցանցային էկրաններ: Պահանջները միջցանցային | |
| |էկրաններին: Միջցանցային էկրանների հիմնական | |
| |կոմպոնենտներ: Ֆիլտրող մարշրուտիզատորներ, ցանցային | |
| |մակարդակի շլյուզեր, կիրառական մակարդակի շլյուզեր: | |
| |Աուտենտիֆիկացիա: Կրիպտոկապի արձանագրություններ: SKIP և | |
| |SSL: | |
| |Համակարգչային ինֆորմացիայի կրիպտոպաշտպանության | |
| |ապարատածրագրային միջոցներ: | |
| |Ծանոթություն ժամանակակից օպերացիոն համակարգերին, | |
| |կրիպտարձանագրությունների և կրիպտոմոդուլների | |
| |իրագործում: | |
|______|_______________________________________________________|______|
|05.11 |Ծրագրերի թեստավորում | 5 |
| | Առարկայի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ | |
| |ծրագրային ապահովման թեստավորման հիմունքների մասին, որը | |
| |թույլ կտա արդյունավետ կազմակերպել ծրագրային արտադրանքի | |
| |մշակման գործընթացը: ՈՒսումնասիրվող բաժինները ընդգրկում | |
| |են` թեստավորման հիմնական հասկացությունների չափանիշները,| |
| |ծրագրի և նախագծի թեստերով ծածկման գնահատումը, | |
| |մոդուլային և ինտեգրացիոն թեստավորումը, ինտեգրացիոն | |
| |թեստավորումն ու նրա առանձնահատկություններն | |
| |օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման համար, համակարգային և | |
| |ռեգրեսիոն թեստավորումը, թեստավորման ավտոմատացումը, | |
| |արդյունաբերական թեստավորման առանձնահատկությունները, | |
| |արդյունաբերական թեստավորման գնահատումը և փաստագրումը: | |
|_____________________________________________________________________|
|Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ 216 |
|_____________________________________________________________________|
| Արտադրական պրակտիկա | 4 |
|______________________________________________________________|______|
| Նախաավարտական պրակտիկա | 4 |
|______________________________________________________________|______|
| Մասնագիտական ամփոփիչ քննություն | 4 |
|______________________________________________________________|______|
| Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____________________________________________________________________|
| Ընդամենը 240 |
._____________________________________________________________________.
16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:
V. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ
17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`
1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը,
պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները
/119 շաբաթ/
2) քննաշրջանները` /29 շաբաթ/
3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /7 շաբաթից ոչ պակաս /
4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային)
աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթի/
5) արձակուրդները /47 շաբաթ/:
18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար, առկա-հեռակա և հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:
19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:
20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:
21. Առկա-հեռակա ուսուցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:
22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:
23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:
VI. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը և ուսումնական պլանը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:
Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):
25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`
1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը
դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող
դասընթացների համար` 10%-ի սահմաններում:
2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի
հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու»
(300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս
ժամով), «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն»,
«Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող
են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց
միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի
պահպանմամբ:
3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները առկա-հեռակա
(երեկոյան), հեռակա ուսուցման ձևերի դեպքում և էքստերնատում կարող են
նախատեսվել ուսանողի ցանկությամբ:
4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը
հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և
անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների
ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են
առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական
առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական
նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների
բարձրորակ լուսաբանումը:
5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և
բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների
դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների
ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների
բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի
շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի
նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ
կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը:
Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի
հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում
ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:
6) իրականացնել 090200 «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ
բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ
բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար
բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում:
Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ
փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և
կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը
պետք է լինի առկա ուսուցման դեպքում 3 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ
ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական
մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են
հանդիսանում:
7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները
մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 090200
«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության համար բուհերն իրավունք
ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական
դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները`
մինչև 40%-ի սահմաններում:
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում