110.1591.101010
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հոկտեմբերի 2010 թվականի N 1591-Ն
«090200-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:
Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:
Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:
27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով, բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո - վիդեո, մուլտիմեդիա նյութերով:
Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.
1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա,
Քիմիա, Ինֆորմատիկա,
2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության
անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա,
նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ,
Մասնագիտության ներածություն, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի
մաթեմատիկական հիմունքներ, Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ,
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, կառավարման
հիմունքներ, սխեմատեխնիկա, համակարգչային ցանցեր և
հեռահաղորդակցություն,
3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Տեղեկատվության գաղտնագրային և
թաքնագրային պաշտպանություն, Հաշվողական համակարգերի
ճարտարապետություն, Տվյալների բազաների նախագծման տեխնոլոգիաներ և
պաշտպանություն, Համակարգչային ծրագրավոր, Օպերացիոն համակարգեր,
Համակարգչային ցանցերի կազմակերպում և պաշտպանություն, Ծրագրավորման
տեխնոլոգիա, Օբյեկտ-կողմնորոշված և կոմպոնենտային ծրագրավորում,
Տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքերից, Ծրագրերի թեստավորում:
Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.
4) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ`
Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն,
5) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության
անվտանգություն, Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների
հիմնահարցեր, Ճյուղի էկոնոմիկա և կազմակերպում, Կիրառական մեխանիկա,
Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ,
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, Կառավարման
հիմունքներ,
6) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ինֆորմացիայի կիրառական
տեսություն, Ծրագրավորման տեխնոլոգիա, Տեղեկատվության գաղտնագրային և
թաքնագրային պաշտպանություն, Օպերացիոն համակարգեր, Տվյալների
պաշտպանությունը արտաքին առևանգումներից, Տվյալների պաշտպանության
իրավակազմակերպչական հիմունքներ, Համակարգչային ցանցեր և նրանց
անվտանգության կազմակերպում, Տվյալների պաշտպանությունը չարտոնված
մուտքերից: Տեղեկատվության գաղտնագրային և թաքնագրային
պաշտպանություն, Հաշվողական համակարգերի ճարտարապետություն,
Համակարգային ծրագրավոր, Ծրագրավորման տեխնոլոգիա, Ծրագրերի
թեստավորում:
Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «Միր ՊԿ», «Կոմպյուտեր-Պրեսս», «PC-Magazine», «Byte (Ռոսսիա)», «ՍԱՊՌ ի գրաֆիկա», «Միկրոպրոցորնիյե սրեդստվա ի սիստեմի», «Պրոգրամմիրովանիե», «Պրոգրամմնիե պրոդուկտի ի սիստեմի», «Ավտոմատիկա ի վիչիսլիտելնայա տեխնիկա. Ռեֆերատիվնիյ ժուռնալ», «Տեխնիչեսկայա կիբերնետիկա. Ռեֆերատիվնիյ ժուռնալ», «Մաթեմատիկա Ռեֆերատիվնիյ ժուռնալ», «IEEE Transactions», «Communication ACM» և այլն:
ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:
28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:
29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները
Արտադրատեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:
Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրատեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է
1) ուսումնասիրի`
ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը,
բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,
գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, ՀՏ միջոցների, արտաքին և կապող սարքավորումների շահագործման, փորձարկումների ծրագրերի, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները,
դ. ստորաբաժանումում եղած ՀՏ միջոցների, հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը,
ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և բնապահպանական մաքրության հարցերը,
2) յուրացնի`
ա. ուսումնասիրվող ՀՏ միջոցների ապարատային և ծրագրային ապահովման տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին,
բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, կիրառվող ՀՏ միջոցների առանձին բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար,
գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ,
դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:
Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):
VII «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:
Բակալավրը պետք է.
1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`
ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,
բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,
գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,
դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,
ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,
զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,
է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,
ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:
2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`
ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,
բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,
գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
3) Մասնագիտական գործունեության բնագավառում`
պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:
Տեղեկատվության անվտանգության բակալավրը պետք է տիրապետի`
ա. օբյեկտների և գործընթացների համակարգային վերլուծության, գործողությունների հետազոտության և վճիռների կայացման ժամանակակից մեթոդներին,
բ. տարբեր նշանակության օբյեկտների ավտոմատ կառավարման համակարգերի վերլուծության և սինթեզի մեթոդներին,
գ. բովանդակային խնդիրների ձևայնացման հիմնական հնարքներին,
դ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնական մեթոդներին և միջոցներին և նրանց կիրառման ձևերին համակարգային վերլուծության և կառավարման խնդիրների լուծման համար տարբեր առարկայական տիրույթներում,
ե. ալգորիթմների և ծրագրերի մշակման ժամանակակից մեթոդներին և միջոցներին, ծրագրային արդյունքների հարթեցման, փորձարկման և փաստաթղթավորման միջոցներին,
զ. դետերմինացված, ստոխաստիկ և էկզիստենցիոնալ համակարգերի մաթեմատիկական մոդելներին, վերլուծության, սինթեզի և օպտիմալացման մեթոդներին,
է. բաշխված, կորպորատիվ ինֆորմացիոն-կառավարող համակարգերի հետազոտման, մոդելավորման և նախագծման մեթոդներին և գործիքային միջոցներին,
ը. ինֆորմացիոն գործընթացների և համակարգերի համակարգային վերլուծության ժամանակակից մեթոդներին, ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման ավտոմատացված համակարգերում վճիռների կայացման սկզբունքներին, մեթոդներին և միջոցներին,
թ. նախագծերի, տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման և նոր տեխնիկայի շահագործման տիպային մեթոդիկային:
4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`
ա. ինֆորմատիկայի և ՀՏ, համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները և նրանց կիրառման ուղիները գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական, արտադրատեխնոլոգիական և կազմակերպակառավարչական գործունեությունում,
բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման չափորոշիչները, մեթոդական և նորմատիվային նյութերը,
գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման վերլուծության և մշակման մոդելները, մեթոդները և միջոցները,
դ. օգտագործողի հետ ինտերֆեյսի կազմակերպման հիմնական սկզբունքները,
ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի գործման հետ կապված հաշվողական և ինֆորմացիոն գործընթացների վերլուծության, հետազոտման և մոդելավորման մեթոդները,
զ. հաշվողական համակարգերի, համալիրների և ցանցերի ստեղծման համար ապարատային և ծրագրային միջոցների կոմպլեկտավորման սկզբունքները, մեթոդներն ու ձևերը,
է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մոդելները, մեթոդներն ու ձևերը,
ը. մասնագիտական գործունեության օբյեկտների ինֆորմացիոն անվտանգության ապահովման մեթոդներն ու միջոցները,
թ. ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդներն ու միջոցները,
ժ. աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման տնտեսագիտակազմակերպչական և իրավական հիմունքները,
ժա. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը,
5) Շրջանավարտը կարողանա կիրառել`
ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը,
բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները,
գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովումների մշակման մեթոդներն ու միջոցները,
դ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկումների մեթոդներն ու միջոցները,
ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները,
զ. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները` իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար,
է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:
31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները
1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները
Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:
Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:
Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:
2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները
Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:
Ավարտական աշխատանքը պետք է ներկայացվի ձեռագրի տեսքով:
Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:
3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները
«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` (ԴԱՍԻՉ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (090200)
ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 4 ՏԱՐԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
.______________________________________________________________________
|N|Կի- |Տեսական |Շաբա- |Ֆիզ- |Շաբաթական ինքնուրույն |Լսարա-|Ինքնու|
| |սամ-|ուսուցման|թական |կուլտ.|պարապմունքի ժամերի թիվը|նային |րույն |
| |յակ |շաբաթների|լսարան.|շաբաթ.|_______________________|ժամերի|ժամերի|
| | |թիվ |ժամ. |ժամ. |դաս. հետ |առ. դասախ. |թիվ |թիվ |
| | | |թիվ |թիվ | | | | |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|1| I | 16 | 28 | 4 | 3 | 12 | 420 | 420 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|2| II | 16 | 28 | 4 | 3 | 12 | 420 | 420 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|3| III| 16 | 32 | 4 | 3 | 12 | 480 | 510 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|4| IV | 16 | 28 | 4 | 3 | 13 | 420 | 480 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|5| V | 16 | 26 | 2 | 3 | 13 | 390 | 480 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|6| VI | 15 | 26 | 2 | 3 | 17 | 390 | 600 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|7| VII| 16 | 24 | - | 3 | 16 | 360 | 570 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
|8|VIII| 8 | 24 | - | 4 | 40 | 180 | 660 |
|_|____|_________|_______|______|__________|____________|______|______|
| | | 119 | | | | | 3060 | 4140 |
.______________________________________________________________________
._______ ____________________________________________________________.
|N|Կի- | |Գումա-|Կրեդիտների թիվ |Քննաշրջանի|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|
| |սամ-| |րային | |շաբաթների |կաների |կուրդի|նուր |
| |յակ | |ժամերի| |թիվ |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|
| | | |թիվ | | |ների |ների |ների |
| | | | | | |թիվ |թիվ |թիվ |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|1| I | | 840 | 28 | 4 | - | 3 | 23 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|2| II | | 840 | 28 | 4 | - | 9 | 29 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|3| III| | 990 | 32+1(1կա) | 4 | - | 3 | 23 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|4| IV | | 900 | 28+2(2կա) | 4 | - | 9 | 29 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|5| V | | 870 | 26+3(1կն+1կա) | 4 | - | 3 | 23 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|6| VI | | 990 |26+3(1կն+1կա)+4(պր)| 3 | 4 | 7 | 29 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|7| VII| | 930 |24+3(1կն+1կա)+4(պր)| 4 | - | 3 | 23 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
|8|VIII| | 840 | 12+4(մպք)+12(աապ) | 2+6* | 3 | 10 | 29 |
|_|____| |______|___________________|__________|_______|______|______|
| | | | 7200 | 204+12+8+4+12=240 | 35 | 7 | 47 | 208 |
._______ ____________________________________________________________.
* 6 շաբաթը ավարտական աշխատանքի համար
.__________________________________________________________________________
|ԴԱՍԻՉ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ |ԿԻՍԱՄ|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ |ՇԱԲԱԹԱԿԱՆ
| |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ |ՅԱԿՆ.| |ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄՆ
| |ԱՆՎԱՆՈՒՄԸ | | |ԸՍՏ
| | | | |ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ
| | | | .__________________|_______________
| | | | | ԱՅԴ ԹՎՈՒՄ | I |
| | | | |__________________|______________|
| | | | |Դ | Գ |Լ |Ի | 1 | 2 |
| | | | | | | | |_______|______|
| | | | | | | | | 15x | 15x |
| | | | | | | | | 28 | 28 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_____|____________________________________________________________________
|01.00|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ
|_____|____________________________________________________________________
|01.01|Հայոց պատմություն | 1,2 | 120| 45 | 15 | | 60 | 200 | 110 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.02|Հայոց լեզու և հայ | 3,4 | 120| | 60 | | 60 | | |
| |գրականություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.03|Ռուսաց լեզու | 1,2 | 120| | 60 | | 60 | 020 | 020 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.04|Օտար լեզու |1,2,3| 300| | 150| | 150| 040 | 040 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.05|Փիլիսոփայություն, | 4 | 120| 30 | 30 | | 60 | | |
| |սոցիոլոգիա | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.06|Իրավագիտություն | 5 | 60 | 30 | | | 30 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.07|Քաղաքագիտություն | 6 | 60 | 30 | | | 30 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.08|Տնտեսագիտություն | 4 | 120| 45 | 15 | | 60 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|01.9 |Ֆիզիկական կուլտուրա | 1-6 |/300| |/300| | | /040 | /040 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |Ընդամենը | |1020| 180| 330| | 510| 260 | 170 |
|_____|____________________________________________________________________
|02.00|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ
|_____|____________________________________________________________________
|02.01|Մաթեմատիկա |1,2,3| 540| 135| 135| | 270| 330 | 330 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|02.02|Ֆիզիկա |1,2,3| 360| 90 | 45 | 45| 180| 211 | 211 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|02.03|Ինֆորմատիկա |1,2,3| 360| 45 | 15 |105| 195| 211 | 103 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|02.04|Բնապահպանություն | 5 | 120| 45 | 15 | | 60 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |Ընդամենը | |1380| 315| 210|150| 705| 752 | 644 |
|_____|____________________________________________________________________
|03.00|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ
|_____|____________________________________________________________________
|03.01|Ճարտարագիտական գրաֆիկա| 1,2 | 120| | 60 | | 60 | 020 | 020 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.02|Կենսագործուն. | 7 | 90 | 30 | | 15| 45 | | |
| |անվտանգություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.03|Քաղաքացիական պաշտպ. և | 8 | 60 | 30 | | | 30 | | |
| |ԱԻՀ | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.04|Ճյուղի տնտեսագիտ. և | 7,8 | 180| 60 | 30 | | 90 | | |
| |մենեջմ. | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.05|Էլեկտրատեխնիկա - 1 | 3 | 150| 45 | 15 | 15| 75 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.06|Կիրառական մեխանիկա -1 | 2,3 | 150| 30 | 30 | | 90 | | 220 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.07|Նյութագիտություն | 3 | 120| 45 | | 15| 60 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|03.08|Չափագիտ., ստանդ. և | 4 | 120| 45 | | 15| 60 | | |
| |սերտիֆիկ. | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |Ընդամենը | | 990| 285| 135| 60| 510| 020 | 240 |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ | |3390| 780| 675|210|1725| 9.13.2|9.15.4|
|_____|____________________________________________________________________
|04.00|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ
|_____|____________________________________________________________________
|04.01|Հաշվողական տեխնիկայի | 3 | 120| 30 | 15 | 15| 60 | | |
| |և ինֆորմատիկայի մաթ. | | | | | | | | |
| |հիմունք. | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.02|Միկրոէլեկտրոնիկայի | 4 | 90 | 30 | | 15| 45 | | |
| |հիմունքներ | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.03|ԷՀՄ կազմակերպում | 4,5 | 240| 45 | 15 | 30| 150| | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.04|Կառավարման հիմունքներ | 4 | 120| 30 | 15 | 15| 60 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.05|ԷՀՄ սխեմատեխնիկա | 5 | 120| 30 | | 15| 75 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.06|Համակարգչային ցանցեր | 6 | 60 | 15 | | 15| 30 | | |
| |և | | | | | | | | |
| |հեռահաղորդակցություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.07|Ծրագրավորման | 3,4 | 180| 45 | 15 | 30| 90 | | |
| |հիմունքներ | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|04.08|Համակարգիչների | 1 | 90 | 15 | | 30| 45 | 102 | |
| |կիրառումներ | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |Ընդամենը | |1020| 240| 60 |165| 555| 102 | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ | |4410|1020| 735|375|2280|10.13.4|9.15.4|
|_____|____________________________________________________________________
|05.00|ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ
|_____|____________________________________________________________________
|05.01|Մասնագիտության | 1 | 30 | 15 | | | 15 | 100 | |
| |ներածություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.02|Տեղեկատվության | 5,6 | 300| 60 | 15 | 45| 180| | |
| |գաղտնագրային և | | | | | | | | |
| |թաքնագրային | | | | | | | | |
| |պաշտպանություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.03|Հաշվողական համակարգերի| 5,6 | 210| 60 | 15 | 15| 120| | |
| |Ճարտարապետություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.04|Տվյալների բազաների | 5,6 | 150| 45 | | 30| 75 | | |
| |նախագծման | | | | | | | | |
| |տեխնոլոգիաներ և | | | | | | | | |
| |պաշտպանություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.05|Համակարգային | 6 | 180| 30 | 15 | 30| 105| | |
| |ծրագրավոր. | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.06|Օպերացիոն համակարգեր | 6,7 | 210| 60 | | 45| 105| | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.07|Համակարգչային ցանցերի | 7,8 | 150| 45 | | 30| 75 | | |
| |կազմակերպում և | | | | | | | | |
| |պաշտպանություն | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.08|Ծրագրավորման | 5,6 | 330| 60 | 15 | 60| 195| | |
| |տեխնոլոգիա | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.09|Օբյեկտ-կողմնորոշված և | 7,8 | 150| 45 | | 30| 75 | | |
| |կոմպոնենտային | | | | | | | | |
| |ծրագրավորում | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.10|Տվյալների | 7,8 | 210| 60 | | 45| 105| | |
| |պաշտպանությունը | | | | | | | | |
| |չարտոնված մուտքերից | | | | | | | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|05.11|Ծրագրերի թեստավորում | 7 | 150| 30 | 15 | 15| 90 | | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |Ընդամենը | |2040| 510| 75 |345|1110| 1.0.0 | |
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |6480|1530| 810|720|3420|11.13.4|9.15.4|
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
|_____|______________________|_____|____|____|____|___|____|_______|______|
.__________________________________________________________________________
.__________________________________________________________________________.
|ԴԱՍԻՉ| ՇԱԲԱԹԱԿԱՆ ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ |Կ |Կ |Ք |Ս |ԿՐԵԴԻՏ |
| |__________________________________________|Ն |Ա |Ն |Տ | |
| | II | III | IV | | | | | |
| |______________|_____________|_____________| | | | | |
| | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | | | | | |
| |_______|______|______|______|______|______| | | | | |
| | 15x | 15x | 15x | 15x | 15x | 8x | | | | | |
| | 32 | 28 | 26 | 26 | 24 | 24 | | | | | |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| 1 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |17|18| 19 | 20 | 21 |
|_____|____________________________________________________________________|
|01.00| |
|_____|____________________________________________________________________|
|01.01| | | | | | | | | | 1,2 | 2+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.02| 020 | 020 | | | | | | | | 3,4 | 2+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.03| | | | | | | | | | 1,2 | 2+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.04| 020 | | | | | | | | |1,2,3| 4+4+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.05| | 220 | | | | | | | 4 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.06| | | 200 | | | | | | | 5 | 2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.07| | | | 200 | | | | | | 6 | 2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.08| | 310 | | | | | | | 4 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|01.9 | /040 | /040 | /020 | /020 | | | | | | 1-6 | - |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | 040 | 550 | 200 | 200 | | | | | 2 | 17 | 34 |
|_____|____________________________________________________________________|
|02.00| |
|_____|____________________________________________________________________|
|02.01| 330 | | | | | | | |1,2,3| | 6+6+6 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|02.02| 211 | | | | | | | |1,2,3| | 4+4+4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|02.03| 003 | | | | | | | 3| 1,2 | 3 |4+4+3+1|
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|02.04| | | 310 | | | | | | 5 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | 544 | | 310 | | | | | 1| 9 | 1 | 45+1 |
|_____|____________________________________________________________________|
|03.00| |
|_____|____________________________________________________________________|
|03.01| | | | | | | | | | 1,2 | 2+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.02| | | | | 201 | | | | | 7 | 3 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.03| | | | | | 400 | | | | 8 | 2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.04| | | | | 220 | 400 | | | 7 | 8 | 4+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.05| 311 | | | | | | | | 3 | | 5 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.06| | | | | | | |3 | 2 | | 4+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.07| 301 | | | | | | | | 3 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|03.08| | 301 | | | | | | | | 4 | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | 612 | 301 | | | 421 | 800 | | 1| 4 | 6 | 32+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | 11.9.6| 8.5.1| 5.1.0| 2.0.0| 4.2.1| 8.0.0| | 2| 15 | 24 | 111+2 |
|_____|____________________________________________________________________|
|04.00| |
|_____|____________________________________________________________________|
|04.01| 211 | | | | | | | | 3 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.02| | 201 | | | | | | | | 4 | 3 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.03| | 201 | 111 | | | | 5| | 4,5 | | 3+3+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.04| | 211 | | | | | | | 4 | | 4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.05| | | 201 | | | | | 5| 5 | | 3+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.06| | | | 101 | | | | | | 6 | 2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.07| 200 | 112 | | | | | | | 4 | 3 | 2+4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|04.08| | | | | | | | | | 1 | 3 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | 411 | 725 | 312 | 101 | | | 1| 1| 6 | 4 | 31+3 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| |15.10.7|15.7.6| 8.2.2| 3.0.1| 4.2.1| 8.0.0| 1| 3| 21 | 28 | 142+5 |
|_____|____________________________________________________________________|
|05.00| |
|_____|____________________________________________________________________|
|05.01| | | | | | | | | | 1 | 1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.02| | | 302 | 111 | | | 7| | 5,6 | | 5+3+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.03| | | 201 | 210 | | | | 6| 6 | 5 | 3+3+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.04| | | 101 | 201 | | | | | 6 | 5 | 2+3 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.05| | | | 212 | | | | 7| 6 | | 5+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.06| | | | 201 | 202 | | | | 7 | 6 | 3+4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.07| | | | | 201 | 202 | | | 7,8 | | 3+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.08| | | 202 | 212 | | | 6| | 6 | 5 | 4+5+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.09| | | | | 201 | 202 | | | 8 | 7 | 3+2 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.10| | | | | 201 | 404 | | | 7,8 | | 3+4 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
|05.11| | | | | 211 | | | 8| 7 | | 4+1 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| | | | 8.0.6|11.4.7|10.1.6| 8.0.8| 2| 3| 13 | 6 | 62+7 |
|_____|_______|______|______|______|______|______|__|__|_____|_____|_______|
| |15.10.7|15.7.6|16.2.8|14.4.8|14.3.7|16.0.8| 3| 6| 34 | 34 | 204+12|