ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
4 նոյեմբերի 2010 թվականի N 43
15. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 57-րդ կետին համապատասխան`
1. Հավանություն տալ Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրի և դրանում ներառված միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագծի մշակումը և այն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 4-ի
նիստի N 43 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ
2010 թ.
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
4. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
5. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն հայեցակարգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ամրագրված գյուղատնտեսության ճյուղի առանցքային դերը` երկրի պարենային ապահովության և գյուղական աղքատության կրճատման տեսանկյունից:
2. Գյուղատնտեսության ճյուղի զարգացման հիմնարար ուղղություններից մեկը համալիր մեքենայացումն է: Վերջինս ագրարային ոլորտի մրցունակության բարձրացման, գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ավելացման և ճյուղի արտադրական ներուժի լիարժեք օգտագործման հիմնական գործոններից մեկն է:
3. Վերջին երկու տասնամյակի ընթացքում գյուղատնտեսության մեքենատրակտորային հավաքակազմի նորացման տեմպերը խիստ ցածր են եղել, ուստի մաշվածության և անսարքության հետևանքով առկա տեխնիկայի օգտագործումը ցածր արտադրողական և ծախսատար է:
4. Միաժամանակ փոքր հողակտորների և դրանց մասնատվածության պայմաններում մեծանում է մեքենայական ագրեգատների պարապ ընթացքը և կրճատվում հիմնական աշխատանքի տևողությունը:
5. հայեցակարգի իրականացումը որոշակի նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, հողօգտագործողների միջև համագործակցության տարբեր ձևերի խթանման և հողակտորների միավորման միջոցով հասնել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման:
1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
6. Հանրապետությունում 1991 թվականից հետո իրականացված բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի արդյունքում հողերի մասնավորեցումն ուղեկցվել է նախկին 859 կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և միջտնտեսային կազմակերպություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի սեփականաշնորհմամբ: Արդյունքում, ներկայումս գործում են շուրջ 339,2 հազ. գյուղացիական տնտեսություններ: Մեկ գյուղացիական տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, որից 1.1 հա վարելահողեր, որոնք իրենց հերթին բաժանվում են 3-4 հողակտորների:
7. Տնտեսությունների փոքր չափերի պատճառով, սեփական տեխնիկա ունենալը նպատակահարմար չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեխնիկայի սեփականատերը մեխանիզատոր է և իրականացնում է վճարովի ծառայություններ:
8. Քանի որ, հողօգտագործողներն ազատ են մշակաբույսերի ընտրության հարցում և նույն հողազանգվածի տարբեր հատվածներում զբաղվում են տարբեր մշակաբույսերի արտադրությամբ, ապա որոշակի բանվորական գործընթացները կատարվում են ոչ մասիվ տարածությունների վրա և կարճ ժամանակահատվածում իրականացվում է տարբեր բնույթի մեքենայական աշխատանքներ:
9. 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ (անկախ սեփականության ձևից) հանրապետությունում առկա է 1410 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 296 միավոր կերահավաք կոմբայն, 14663 միավոր բեռնատար ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության 14732 միավոր տարբեր տեսակի տրակտոր, որից 4976-ը` թրթուրավոր, 9756-ը` անիվավոր, այդ թվում 879 էքսկավատոր: Այդ քանակությունից մինչև 25 ձիաուժ հզորություն ունեցողները կազմում են 1405, 25-50 ձիաուժ` 2393, 50-100 ձիաուժ` 9681, 100 ավելի ձիաուժ` 1253 միավոր: Օժանդակ գյուղգործիքների քանակը կազմում է` տրակտորային կցասայլակ` 6113 միավոր, խոտհնձիչ` 1867 միավոր, հատիկազտիչ մեքենա` 456 միավոր, շարքացան` 1774 միավոր, գութան` 3710 միավոր, փխրեցուցիչ` 1977 և միավոր, հավաքիչ-մամլիչ` 1376 միավոր (հավելված N 1):
10. Հավաքակայանի նորացման նպատակով 1976-1986 թթ. տարեկան միջին հաշվով գյուղատնտեսական կազմակերպություններին է հատկացվել տարբեր մակնիշի շուրջ 1000 տրակտոր, 120 հացահատիկահավաք կոմբայն, 350 գութան, 320 կուլտիվատոր, 160 շարքացան և մեքենայացման այլ միջոցներ (հավելված N 2):
11. Գործող տեխնիկայի սահմանափակ քանակի և նոր ստեղծված գյուղացիական տնտեսությունների մեծ թվի հետևանքով դրանց միայն մի մասն է ապահովված սեփական միջոցներով: Ապահովվածության ցուցանիշը սարքին տեխնիկայի համար 100 գյուղացիական տնտեսության հաշվով կազմում է` կոմբայններինը` 0.3, տրակտորներինը` 3,4, տրակտորային կցասայլերինը` 1,6, գութաններինը` 0,9, շարքացաններինը` 0,46, խոտհնձիչներինը` 0,5, հավաքիչ-մամլիչներինը` 0,37 միավոր:
12. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի տարիքային կազմի վերլուծությունից պարզվել է, որ օրինակ տրակտորների ընդհանուր թվի 15,4%-ը շահագործվում է 30 տարուց ավելի, 32,8%-ը` 26-30 տարի, 46,2%-ը` 11-25 տարի և միայն 5,6%-ը` մինչև 10 տարի: Փաստորեն, շահագործվող տրակտորների 94,4%-ն օգտագործվում է 10 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Մաշված տեխնիկայի շահագործումը հանգեցնում է վառելանյութի և քսայուղերի գերածախսի, բերքի գերնորմատիվային կորուստների, թանկացնում նորոգման և տեխսպասարկման աշխատանքները (հավելված N 3):
13. Երկար տարիներ տեխնիկական նոր միջոցներով գրեթե չհամալրվելու, եղածը բարոյապես և ֆիզիկապես մաշվելու, ժամանակին չնորոգվելու, տեխնիկական խնամքներով չապահովվելու հետևանքով, աստիճանաբար նվազել է գյուղատնտեսական տեխնիկայի սարքինության մակարդակը: Առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2009 թվականի տարեսկզբին տեխնիկայի սարքինության ցուցանիշը կազմում էր` տրակտորներինը` 78.7, հացահատիկահավաք կոմբայններինը` 84.6, կերահավաք կոմբայններինը` 73.3, խոտհնձիչներինը` 86.3, տրակտորային կցասայլերինը` 87.5, գութաններինը` 86.7, կուլտիվատորներինը` 91.1 և այլն (հավելված N 4):
14. Վերջին տարիներին, ըստ էության, ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հնդկաստանի կառավարությունների դրամաշնորհների հաշվին և «Գյուղատնտեսական բարեփոխումներին աջակցություն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում ներկրված գյուղատնտեսական տեխնիկայից, այլ ներկրումներ գրեթե չեն եղել: Դրամաշնորհների հաշվին 1998-2010 թթ. ընթացքում ներմուծվել են 116 հացահատիկահավաք կոմբայն և 885 տրակտոր` իրենց գյուղգործիքներով, երկարաժամկետ վարձակալության և աճուրդ-վաճառքի միջոցով դրանք հատկացվել են հողօգտագործողներին: Դրամաշնորհներով ստացված գյուղատնտեսական տեխնիկայի հետ ներմուծվել են գյուղատնտեսական գործիքներ և ընդհանուր արժեքի 10%-ի չափով անհրաժեշտ պահեստամասեր (հավելված N 5): «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի վարկային ծրագրի աջակցությամբ լիզինգային մատչելի մեխանիզմներով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին է տրամադրվել 32 միավոր անիվավոր տրակտոր:
15. Շատ դեպքերում մեքենայական աշխատանքների բարձր սակագների պատճառով ագրոտեխնիկական կանոններով պահանջվող մի շարք գործընթացներ չեն կատարվում կամ կատարվում են ձեռքով` խիստ բարձրացնելով մշակության աշխատատարությունը և խախտելով աշխատանքների կատարման լավագույն ժամկետները:
16. Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով մեծացել է նորոգումների և տեխնիկական սպասարկումների ծախսերը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները:
17. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի վերազինման հարցում առկա դժվարություններն առնչվում են տեխնիկան շահագործող սուբյեկտների, սպասարկումների կարիք ունեցող գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորությունների, ներմուծվող մեքենայացման միջոցների և պահեստամասերի բարձր գների և այլ պատճառների հետ:
18. Գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարների և արտադրատեխնիկական սպասարկումների ներկա վիճակի համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոլորտում օրախնդիր է տեխնիկական վերազինմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակումը և դրանց հետևողական իրականացումը, հարցի վերաբերյալ պետական աջակցության քաղաքականության ծրագրավորումը, ոլորտի տնտեսական և տեխնիկական քաղաքականության ռազմավարության հստակեցումը:
2. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
19. Հայեցակարգի նպատակն է նախանշել գյուղատնտեսական տեխնիկական վերազինման հիմնական ուղղությունները և գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման միջոցով բարձրացնել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետությունը:
20. Նշված նպատակի իրականացումը ենթադրում է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`
1) պետություն - մասնավոր հատված համագործակցության շրջանակներում համատեղ գործունեության նպատակով կոոպերացված սուբյեկտներին գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում.
2) արտաքին դրամաշնորհների շրջանակներում ստացված գյուղատնտեսական տեխնիկայի բաշխման մեխանիզմների բարելավում` առաջնությունը տալով կոոպերատիվների աջակցությանը.
3) հայկական շուկայում տեխնիկայի և պահեստամասերի մատակարարման, ինչպես նաև տեխնիկական սպասարկումների ցանցի ստեղծման համար գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների հետ հարաբերությունների հաստատում.
4) գյուղատնտեսությունում մեքենայական աշխատանքների ծավալների ընդլայնում և ծառայությունների մատչելիության ապահովում:
3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
21. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատվերով հոլանդական «ՊՈՒՄ» կազմակերպության փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած խորհրդակցության, Հանրային խորհրդի ներկայացուցիչների, «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում ձևավորվել է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետևյալ հայեցակարգային մոտեցումները.
1) գյուղատնտեսության տեխնիկական վերազինման նպատակով բանակցել գյուղատնտեսական տեխնիկա արտադրող խոշոր ընկերությունների հետ, փոխշահավետ սկզբունքներով ընտրել այն ընկերություններին, որոնք պատրաստակամություն կդրսևորեն հայկական շուկայում ծավալելու գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման և այդ տեխնիկայի սպասարկման ենթակառուցվածքներ ձևավորելու գործընթաց,
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող մասնակից ֆինանսական կազմակերպություններին, գյուղատնտեսությունում իրականացվող վարկային, դրամաշնորհային ծրագրերի համապատասխան բաղադրիչներով, աջակցել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման մատչելի վարկերի տրամադրման և լիզինգային գործարքների կատարման համար,
3) նկատի ունենալ, որ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և դրանց արդյունավետ օգտագործման նպաստավոր պայմաններ և հնարավորություններ կարող են ունենալ կոոպերացված գյուղատնտեսական սուբյեկտները, անհրաժեշտ է վերոհիշյալ մեխանիզմներով աջակցության առաջնային սուբյեկտներ ընտրել գյուղատնտեսական կոոպերատիվներին: Այդ մոտեցումը կարող է նպաստել ինչպես կայացած կոոպերատիվների ամրապնդմանը, այնպես էլ շնորհիվ աջակցության այս մեխանիզմների` նոր ձևավորվող կոոպերատիվների կարողությունների հզորացմանը: Կոոպերատիվները, բացի մեքենայական աշխատանքների մատուցումից, կարող են իրականացնել արտադրատեխնիկական սպասարկումներ և մարկեթինգային ծառայություններ,
4) որպես նախորդ կետի գործնական դրսևորում անհրաժեշտ է ճապոնական դրամաշնորհի հաշվին 2010 թվականին հանրապետություն ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնին համապատասխանող մեկնարկային գնով, աճուրդային կարգով վաճառել սույն հայեցակարգով սահմանվող չափորոշիչներին բավարարող գյուղատնտեսական կոոպերատիվներին:
22. 2010 թվականին ճապոնական դրամաշնորհի հաշվին ներմուծված գյուղատնտեսական տեխնիկան գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվելու է հետևյալ մեխանիզմով.
1) մարզային և տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական տեխնիկայի ապահովվածության փաստացի մակարդակի գնահատում,
2) մեքենայական աշխատանքներ իրականացնող կոոպերատիվների ընտրությունը պետք է կատարվի մրցութային կարգով,
3) մեքենայական աշխատանքների իրականացման մրցույթին մասնակից կոոպերատիվները պետք է ներկայացնեն հայտ (հավելված N 6) և համապատասխանեն հետևյալ պահանջներին.
ա. կոոպերատիվի անդամների թիվը պետք է պակաս չլինի 15-ից և կոոպերատիվին սեփականության իրավունքով և վարձակալված պատկանող մշակովի հողատարածքը (վարելահողեր և բազմամյա տնկարկներ)` 40 հեկտարից,
բ. կոոպերատիվը կամ կոոպերատիվի անդամները պետք է ունենան գյուղատնտեսության մեքենայական աշխատանքների իրականացման փորձ, սեփական և (կամ) վարձակալված գյուղատնտեսական տեխնիկա,
4) մեքենայական աշխատանքներ իրականացնող կոոպերատիվների ընտրության մրցույթի հայտարարում, հայտերի ընդունում և սուբյեկտների ընտրություն: Մրցութային հանձնաժողովները պետք է կազմվեն շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային տեխնիկայի գների սահմանում և արտոնյալ գներով (սահմանված նվազագույն մեկնարկային գնով) տեխնիկայի աճուրդային վաճառք ընտրված սուբյեկտներին,
6) ընտրված գյուղատնտեսական կոոպերատիվների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված մարմնի միջև համագործակցության պայմանագրի կնքում, որը ներառում է հետևյալ հիմնական դրույթները.
ա. ընտրված գյուղատնտեսական կոոպերատիվները պարտավորվում են` 3 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումների ժամանակացույցով տեխնիկայի արժեքի վճարում, գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ շահագործում, պահպանություն, պարբերական զննում, հիմնական և ընթացիկ նորոգումների իրականացում, կոոպերատիվի անդամների համար ընդհանուր ժողովի կողմից որոշված սակագներով ծառայությունների մատուցում, պայմանագրով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում,
բ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված մարմինը պարտավորվում է` ընտրված գյուղատնտեսական կոոպերատիվներին ցուցաբերել բազմակողմանի տեխնիկական աջակցություն (մասնագետների ուսուցում, տեխնիկայի, պահեստամասերի, վառելանյութերի և քսայուղերի մեծածախ գնումների մասին տեղեկատվության, ինչպես նաև համաչափ ծանրաբեռնվածության ապահովման նպատակով խորհրդատվության տրամադրում):
23. Գյուղատնտեսության մեքենատրակտորային հավաքակայանի հետագա համալրումը հիմնականում կարող է իրականացվել լիզինգային մեխանիզմներով: Լիզինգի զարգացման նպատակով անհրաժեշտ է ՀՀ օրենսդրության կատարելագործում, 7-10 տարի ժամկետով, հայկական դրամով և մատչելի տոկոսադրույքով լիզինգային գործարքների իրականացում:
4. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
24. Վերը նշված մեխանիզմներով մեքենայական աշխատանքների իրականացումը կապված է մի շարք ռիսկերի հետ: Մասնավորապես`
1) ներկայումս գյուղատնտեսությունում մեքենայական աշխատանքներն հիմնականում իրականացվում են տեխնիկայի սեփականատեր ֆիզիկական անձանց միջոցով, որոնց գործունեությունը չի հարկվում: Արտադրատեխնիկական ծառայություններ իրականացնող գյուղատնտեսական կոոպերատիվները որպես իրավաբանական անձինք գործունեության առաջին իսկ օրվանից հարկվելու են: Սա անխուսափելիորեն կստեղծի անհավասար մրցակցային պայմաններ: ՈՒստի նպատակահարմար է գործունեության առաջին երեք տարիներին կոոպերատիվներին տրամադրել պետական աջակցություն (նպատակային վարկեր, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում և այլն): Հետագայում ի հաշիվ մասշտաբի էֆեկտի և աշխատանքի կազմակերպման ռացիոնալացման կոոպերատիվները ձեռք կբերեն մրցակցային առավելություններ,
2) տնտեսությունների փոքր չափերը և հողատեսքերի կտրտվածությունը խիստ բացասաբար է ազդում տեխնիկայի արտադրողականության վրա, ուստի զուգահեռաբար միջոցառումներ պետք է ձեռնարկել տնտեսությունների խոշորացման և հողերի միավորման ուղղությամբ,
3) գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող կոոպերատիվների տեխնիկական հավաքակազմի համալրումը պահանջում է մեծածավալ ներդրումներ, որի փոխհատուցման ժամկետը բավականին երկար է, ուստի ներդրողների կողմից այս բիզնեսի նկատմամբ շահագրգռվածությունը թույլ է: Անհրաժեշտ է տեխնիկա արտադրող ընկերությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող կոոպերատիվների եռակողմ համագործակցության արդյունքում ձեռք բերել արտոնյալ փոխառություն և այդ միջոցներով ձեռք բերել ինչպես նոր, այնպես էլ օգտագործված տեխնիկա:
5. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25. Կձևավորվեն արդյունավետ մենեջմենթով գործող, նոր տեխնիկական միջոցներով հագեցած գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող կոոպերատիվներ:
26. Գյուղատնտեսական մեքենայական աշխատանքների արդյունավետ կազմակերպման, արտադրողականության բարձրացման, օգտագործվող ռեսուրսների կենտրոնացված ձեռքբերման արդյունքում կնվազի մեքենայական աշխատանքներով սպասարկումների ծախսերը:
27. Կընդարձակվեն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և կավելացվեն գյուղատնտեսական տեղական արտադրանքի արտադրության և վերամշակման ծավալները: Հնարավոր կլինի հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները մինչև 2020 թ. հասցնել 420 հազ. հա-ի, ներկայիս 300-305 հազ. հա-ի դիմաց:
28. Գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի բարձրացման և մատչելի սակագնով իրականացվող ծառայությունների շնորհիվ արտադրանքի ինքնարժեքում կկրճատվեն ձեռքի աշխատանքի և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող չհիմնավորված բարձր ծախսերը, որի արդյունքում կմեծանա տեղական արտադրանքի մրցունակությունը:
29. Առաջիկա 5 տարիներին մեքենայացման մակարդակի բարձրացման արդյունքում գյուղատնտեսությունում աշխատանքի արտադրողականությունը կբարձրանա 20 տոկոսով:
30. Հողի մշակության ագրոտեխնիկական պահանջների պահպանման արդյունքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կավելանա 10-15 տոկոսով:
31. Կոոպերատիվները հնարավորություն կունենան արդյունավետ շահագործելու նոր տեխնիկական միջոցները, գոտիականության հաշվառմամբ դրանք օգտագործելու նաև այլ մարզերի գյուղատնտեսական կարիքների բարելավման նպատակով:
32. Պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական կոոպերատիվների ամրապնդման և զարգացման համար:
33. Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության ընդլայնմամբ կավելանան հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:
Հավելված N 1
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
Հայաստանի Հանրապետությունում հիմնական գյուղատնտեսական տեխնիկայի
քանակը 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ (ՀՀ ազգային վիճակագրական
ծառայության տվյալներով)
(միավոր)
.__________________________________________________________________________.
|Մարզերի |Տրակ- |Հացա|Կերա|Տրակ|Տրակ|Հատի|Տրակ|Տրակ|Կուլ-|Հավաքիչ|Բեռնա-|
|անվանումը |տորներ|հատի|հա- |տորա|տորա|կազը|տորա|տորա|տիվա-|մամլիչ-|տար |
| |(տար- |կահա|վաք |յին |յին |տիչ |յին |յին |տոր- |ներ |ավտո- |
| |բեր |վաք |կոմ-|կցա-|խոտ-|մեքե|շար-|գու-|ներ | |մեքենա|
| |տեսա- |կոմ-|բայն|սայ-|հըն-|նա- |քա- |թան-| | |ներ |
| |կի) |բայն|ներ |լակ-|ձիչ-|ներ |ցան-|ներ | | | |
| | |ներ | |ներ |ներ | |ներ | | | | |
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Արագածոտն | 1255| 179| 32| 618| 140| 50| 202| 381| 272| 142| 1250|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Արարատ | 1260| 35| 20| 571| 121| 32| 167| 394| 289| 103| 1095|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Արմավիր | 1780| 63| 19| 855| 124| 35| 201| 496| 328| 93| 1229|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Գեղարքունիք| 2645| 292| 107| 825| 301| 76| 316| 429| 202| 253| 2734|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Լոռի | 1658| 108| 8| 686| 375| 46| 152| 401| 197| 130| 1615|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Կոտայք | 753| 86| 15| 373| 138| 34| 104| 260| 108| 137| 1652|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Շիրակ | 1597| 300| 58| 774| 177| 56| 347| 518| 357| 157| 1233|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Սյունիք | 1130| 172| 18| 556| 251| 92| 192| 369| 102| 234| 1023|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Վայոց ձոր | 797| 40| 1| 250| 113| 12| 13| 120| 12| 66| 792|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Տավուշ | 1170| 80| 12| 552| 116| 23| 72| 306| 96| 56| 2040|
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|Երևան | 687| 55| 6| 53| 11| - | 8| 36| 14| 5| - |
|___________|______|____|____|____|____|____|____|____|_____|_______|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 14732|1410| 296|6113|1867| 456|1774|3710| 1977| 1376| 14663|
.__________________________________________________________________________.
Հավելված N 2
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
Հայաստանի Հանրապետությունում առկա հիմնական գյուղատնտեսական
տեխնիկայի տարիքային կազմը
.___________________________________________________________________.
|Թողարկ- | Տրակտորներ |Ընդամենը |Հացահատիկահավաք|
|ման |___________________________|տրակտորներ |կոմբայններ |
|տարեթիվը| Թրթուրավոր | Անիվավոր | | |
| |_____________|_____________|______________|_______________|
| |հատ |%-ը ընդ.|հատ |%-ը ընդ.|հատ |%-ը ընդ.|հատ |%-ը ընդ. |
| | |նկատմամբ| |նկատմամբ| |նկատմամբ| |նկատմամբ |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 1976 | 222| | 285| | 507 | | 98 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1977 | 181| | 621| | 802 | | 110 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1978 | 320| | 642| | 962 | | 114 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1979 | 453| | 599| |1052 | | 112 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1980 | 414| | 594| |1008 | | 100 | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| |1590| 31.9 |2741| 28.1 |4331 | 29.4 | 534 | 37,8 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 1981 | 514| | 461| | 975 | | 121 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1982 | 294| | 596| | 890 | | 152 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1983 | 265| | 640| | 905 | | 116 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1984 | 229| | 471| | 700 | | 99 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1985 | 292| | 613| | 905 | | 110 | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| |1594| 32.1 |2781| 28.5 |4375 | 29.7 | 598 | 42,4 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 1986 | 375| | 530| | 905 | | 54 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1987 | 334| | 680| |1014 | | 38 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1988 | 301| | 723| |1024 | | 50 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1989 | 303| | 808| |1111 | | 12 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1990 | 147| | 463| | 610 | | 8 | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| |1460| 29.3 |3204| 32.9 |4664 | 31.7 | 162 | 11,5 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 1991 | 329| | 178| | 507 | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1992 | 3 | | 12| | 15 | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1993 | - | | - | | - | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1994 | - | | - | | - | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1995 | - | | - | | - | | - | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| | 332| 6.7 | 190| 1.9 | 522 | 3.5 | - | 0 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 1996 | - | | - | | - | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1997 | - | | - | | - | | 15 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1998 | - | | 25 | | 25 | | 18 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 1999 | - | | 50 | | 50 | | 13 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2000 | - | |156 | | 156 | | - | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| | - | - | 231| 2.3 | 231 | 1.6 | 46 | 3.3 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 2001 | - | | 45 | | 45 | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2002 | - | | 28 | | 28 | | 7 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2003 | - | | 40 | | 40 | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2004 | - | | 51 | | 51 | | - | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2005 | - | |109 | | 109 | | - | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| | - | - | 273| 2.8 | 273 | 1.9 | 7 | 0.5 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| 2006 | - | | 246| | 246 | | 51 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2007 | - | | 11| | 11 | | 5 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2008 | - | | 79| | 79 | | 7 | |
|________|____| |____| |_____| |_____| |
| 2009 | - | | - | | - | | - | |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
| | | - | 336| 3.4 | 336 | 2.2 | 63 | 4.5 |
|________|____|________|____|________|_____|________|_____|_________|
|Ընդամենը|4976| 100.0 |9756| 100.0 |14732| 100.0 |1410 | 100.0 |
.___________________________________________________________________.
Հավելված N 3
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
ՀՀ անիվավոր և թրթուրավոր տրակտորների խմբավորումն ըստ շահագործման
ժամկետների
._____________________________________________________________________.
|Խմբերը|Շահա- |Տրակտորների|Տեսակարար|Շահագործման|Ժամային |1 էտալո- |
| |գործման|թիվը, տարի |կշիռը |ծախսերի |արտադրողա-|նային |
| |ժամկետ-| | |փոփոխու- |կանության |հեկտարի |
| |ները | | |թյունը, % |փոփոխու- |հաշվով |
| | | | | |թյունը, % |վառելիքի |
| | | | | | |ծախսը, կգ|
|______|_______|___________|_________|___________|__________|_________|
| I | 1-10 | 830 | 5,6 | 100 | 100 | 18 |
|______|_______|___________|_________|___________|__________|_________|
| II |11-20 | 2243 | 15,2 | 115 | 89 | 21 |
|______|_______|___________|_________|___________|__________|_________|
| III |21-25 | 4558 | 31 | 122 | 80 | 25 |
|______|_______|___________|_________|___________|__________|_________|
| IV |36-30 | 4830 | 32,8 | 148 | 71 | 28 |
|______|_______|___________|_________|___________|__________|_________|
| V |30-ից | 2271 | 15,4 | 155 | 60 | 30 |
| |ավելի | | | | | |
|______________|___________|_________|___________|__________|_________|
| Ընդամենը | 14732 | 100 | X | X | 24,4 |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
Հայաստանի Հանրապետությունում հիմնական գյուղատնտեսական տեխնիկայի
սարքինության մակարդակը 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ
(պաշտոնական տվյալներով)
._____________________________________________________________________
|Մարզերի |Տրակտորներ (տարբեր|Հացահատիկահավաք |Կերահավաք |
|անվանումը |տեսակի) |կոմբայններ |կոմբայններ |
| |__________________|__________________|__________________|
| |առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|
| |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |
| |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |
| |(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|
| | |կում |դակը, | |կում |դակը, | |կում |դակը, |
| | |(հատ)|% | |(հատ)|% | |(հատ)|% |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արագածոտն | 1255| 928 | 73.9 | 179 | 142 | 79.3 | 32 | 26 | 81.3 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արարատ | 1260| 963 | 76.4 | 35 | 30 | 85.7 | 20 | 12 | 60 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արմավիր | 1780|1512 | 84.9 | 63 | 57 | 90.5 | 19 | 15 | 78.9 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Գեղարքունիք| 2645|2166 | 81.9 | 292 | 269 | 92.1 | 107 | 82 | 76.6 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Լոռի | 1658|1312 | 79.1 | 108 | 89 | 82.4 | 8 | 5 | 62.5 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Կոտայք | 753| 600 | 79.7 | 86 | 78 | 90.7 | 15 | 11 | 73.3 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Շիրակ | 1597|1240 | 77.6 | 300 | 245 | 81.7 | 58 | 41 | 70.7 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Սյունիք | 1130| 883 | 78.1 | 172 | 143 | 83.1 | 18 | 17 | 94.4 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Վայոց ձոր | 797| 692 | 86.8 | 40 | 36 | 90 | 1 | - | - |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Տավուշ | 1170| 809 | 69.1 | 80 | 57 | 71.3 | 12 | 2 | 16.7 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Երևան | 687| 491 | 71.5 | 55 | 50 | 90.9 | 6 | 6 | 100 |
|___________|_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ |14732|11596| 78.7 |1410 |1196 | 84.8 | 296 | 217 | 73.3 |
._____________________________________________________________________
.____________ __________________________________________________________
|Մարզերի | |Տրակտորային |Տրակտորային |Հատիկազտիչ |
|անվանումը | |կցասայլակներ |խոտհնձիչներ |մեքենաներ |
| | |__________________|__________________|__________________|
| | |առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|
| | |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |
| | |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |
| | |(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|
| | | |կում |դակը, | |կում |դակը, | |կում |դակը, |
| | | |(հատ)|% | |(հատ)|% | |(հատ)|% |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
| 1 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արագածոտն | | 618 | 553 | 89.5 | 140 | 106 | 75.7 | 50 | 35 | 70 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արարատ | | 571 | 499 | 87.4 | 121 | 107 | 88.4 | 32 | 25 | 78.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արմավիր | | 855 | 751 | 87.8 | 124 | 119 | 96 | 35 | 33 | 94.3 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Գեղարքունիք| | 825 | 783 | 94.9 | 301 | 263 | 87.4 | 76 | 60 | 78.9 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Լոռի | | 686 | 588 | 85.7 | 375 | 323 | 86.1 | 46 | 40 | 87 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Կոտայք | | 373 | 326 | 87.4 | 138 | 116 | 84.1 | 34 | 29 | 85.3 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Շիրակ | | 774 | 628 | 81.1 | 177 | 146 | 82.5 | 56 | 46 | 82.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Սյունիք | | 556 | 511 | 91.9 | 251 | 226 | 90 | 92 | 84 | 91.3 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Վայոց ձոր | | 250 | 218 | 87.2 | 113 | 99 | 87.6 | 12 | 12 | 100 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Տավուշ | | 552 | 438 | 79.3 | 116 | 96 | 82.8 | 23 | 12 | 52.2 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Երևան | | 53 | 52 | 98.1 | 11 | 11 | 100 | - | - | - |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | |6113 |5347 | 87.5 |1867 |1612 | 86.3 | 456 | 376 | 82.5 |
.____________ __________________________________________________________
.____________ __________________________________________________________
|Մարզերի | |Տրակտորային |Տրակտորային |Կուլտիվատորներ |
|անվանումը | |շարքացաններ |գութաններ | |
| | |__________________|__________________|__________________|
| | |առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|
| | |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |
| | |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |
| | |(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|
| | | |կում |դակը, | |կում |դակը, | |կում |դակը, |
| | | |(հատ)|% | |(հատ)|% | |(հատ)|% |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
| 1 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արագածոտն | | 202 | 178 | 88.1 | 381 | 328 | 86.1 | 272 | 241 | 88.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արարատ | | 167 | 144 | 86.2 | 394 | 367 | 93.1 | 289 | 256 | 88.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Արմավիր | | 201 | 192 | 95.5 | 496 | 470 | 94.8 | 328 | 299 | 91.2 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Գեղարքունիք| | 316 | 293 | 92.7 | 429 | 310 | 72.3 | 202 | 187 | 92.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Լոռի | | 152 | 124 | 81.6 | 401 | 347 | 86.5 | 197 | 178 | 90.4 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Կոտայք | | 104 | 90 | 86.5 | 260 | 228 | 87.7 | 108 | 96 | 88.9 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Շիրակ | | 347 | 300 | 86.5 | 518 | 439 | 84.7 | 357 | 347 | 97.2 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Սյունիք | | 192 | 187 | 97.4 | 369 | 342 | 92.7 | 102 | 97 | 95.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Վայոց ձոր | | 13 | 12 | 92.3 | 120 | 106 | 88.3 | 12 | 12 | 100 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Տավուշ | | 72 | 54 | 75 | 306 | 246 | 80.4 | 96 | 75 | 78.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|Երևան | | 8 | 8 | 100 | 36 | 33 | 91.7 | 14 | 13 | 92.9 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|_____|_____|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | |1774 |1582 | 892 |3710 |3216 | 867 |1977 |1801 | 91.1 |
.____________ __________________________________________________________
.____________ ______________________________________.
|Մարզերի | |Հավաքիչ-մամլիչներ |Բեռնատար |
|անվանումը | | |ավտոմեքենաներ |
| | |__________________|__________________|
| | |առկա |որից |սարքի-|առկա |որից |սարքի-|
| | |քանա-|սար- |նու- |քանա-|սար- |նու- |
| | |կը- |քին |թյան |կը- |քին |թյան |
| | |(հատ)|վիճա-|մակար-|(հատ)|վիճա-|մակար-|
| | | |կում |դակը, | |կում |դակը, |
| | | |(հատ)|% | |(հատ)|% |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
| 1 | | 29 | 30 | 31 | 32 | 33 | 34 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Արագածոտն | | 142 | 132 | 93 | 1250| 892| 71.4 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Արարատ | | 103 | 93 | 90.3 | 1095| 841| 76.8 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Արմավիր | | 93 | 91 | 97.8 | 1229| 912| 74.2 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Գեղարքունիք| | 253 | 229 | 90.5 | 2734| 2068| 75.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Լոռի | | 130 | 116 | 89.2 | 1615| 1197| 74.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Կոտայք | | 137 | 126 | 92 | 1652| 1320| 79.9 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Շիրակ | | 157 | 121 | 77.1 | 1233| 870| 70.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Սյունիք | | 234 | 228 | 97.4 | 1023| 799| 78.1 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Վայոց ձոր | | 66 | 61 | 92.4 | 792| 583| 73.6 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Տավուշ | | 56 | 45 | 80.4 | 2040| 1538| 75.4 |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|Երևան | | 5 | 5 | 100 | - | - | - |
|___________| |_____|_____|______|_____|_____|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | |1376 |1247 | 90.6 |14663|11020| 75.2 |
.____________ ______________________________________.
Հավելված N 5
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
Օտարերկրյա դրամաշնորհների հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված
գյուղատնտեսական տեխնիկայի մասին
._________________________________________________________________________
|Մարզերի |1997թ.|1998 թ. |1999 թ. |2000թ.|2000թ.|2001թ.|2002 թ. |
|անվանումը |Ճապ. |Ճապ. |Ճապ. |Ճապ. |ՉԺՀ |Ճապ. |Ճապ. |
| |______|__________|__________|______|______|______|__________|
| |Կոմ- |Կոմ-|Տրակ-|Կոմ-|Տրակ-|Տրակ- |Տրակ- |Տրակ- |Կոմ-|Տրակ-|
| |բայն |բայն|տոր |բայն|տոր |տոր |տոր |տոր |բայն|տոր |
| |CK-5M |Bi- |Kubo-|Sam-|Shi- |New |HB- |New |Sam-|New |
| |«Նի- |zon |ta |po |baura|Hol- |204 |Hol- |po |Hol- |
| |վա» |Re- |L2500|SR |S325 |land | |land |SR |land |
| | |cord|DT |2035| |55-56 | |55-56 |2035|55-56|
| | |Z058| | | |DT | |DT | |DT |
| | | |_____| |_____|______|______|______| |_____|
| | | |գու- | |պարար|գութան|գութան|գութան| |գու- |
| | | |թան, | |տա- |փխրե- |փխրե- |փխրե- | |թան, |
| | | |փխրե-| |նյու-|ցուցիչ|ցուցիչ|ցուցիչ| |փխրե-|
| | | |ցու- | |թա- |շարքա |շարքա-|շարքա-| |ցու- |
| | | |ցիչ, | |ցրիչ,|ցան, |ցան, |ցան, | |ցիչ, |
| | | |կցա- | |գու- |հնձիչ |հնձիչ |հնձիչ | |հնձիչ|
| | | |սայլ | |թան | | | | |հավա-|
| | | | | |կարտո| | | | |քիչ- |
| | | | | |ֆիլա-| | | | |մամ- |
| | | | | |քան- | | | | |լիչ, |
| | | | | |դիչ, | | | | |կցա- |
| | | | | |փխրե-| | | | |սայլ |
| | | | | |ցու- | | | | | |
| | | | | |ցիչ, | | | | | |
| | | | | |հնձիչ| | | | | |
| | | | | |կցա- | | | | | |
| | | | | |սայլ | | | | | |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Արագածոտն | | 1 | 1 | 1 | 6 | 10 | 8 | 6 | | 4 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Արարատ | | 1 | 2 | 1 | 4 | 8 | 8 | 5 | 1 | 3 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Արմավիր | 2 | 2 | 1 | | 4 | 8 | 5 | 5 | 1 | 2 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Գեղարքունիք| | 2 | 2 | 2 | 6 | 9 | 6 | 6 | 1 | 4 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Լոռի | 3 | 2 | 2 | | 4 | 7 | 7 | 6 | 1 | 3 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Կոտայք | 6 | 1 | 3 | 1 | 8 | 8 | 10 | 4 | 1 | 3 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Շիրակ | 2 | 2 | 2 | 4 | 7 | 9 | 8 | 4 | 2 | 3 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Սյունիք | 2 | 2 | 4 | 2 | 4 | 8 | 10 | 3 | | 3 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Վայոց ձոր | | 1 | 2 | 1 | 3 | 4 | 6 | 2 | | 1 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Տավուշ | | 1 | 2 | 1 | 3 | 4 | 5 | 4 | | 1 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|Երևան | | 3 | 4 | | 1 | 3 | 3 | | | 1 |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|ԼՂՀ | | | | | | | 2 | | | |
|___________|______|____|_____|____|_____|______|______|______|____|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ |15 |18 | 25 |13 | 50 | 78 | 78 | 45 | 7 | 28 |
._________________________________________________________________________
.____________ ______________________________________________________
|Մարզերի | |2003թ.|2004թ.|2005թ.|2005թ.|2006թ.|2006թ.|2007 թ. |
|անվանումը | |ՉԺՀ |ՉԺՀ |Ճապ. |Հնդ. |Հնդ. |ՉԺՀ |Ճապ. |
| | |______|______|______|______|______|______|__________|
| | |Տրակ- |Տրակ- |Տրակ- |Տրակ- |Տրակ- |Կոմ- |Կոմ-|Տրակ-|
| | |տոր |տոր |տոր |տոր |տոր |բայն |բայն|տոր |
| | |FT-404|FT-404|Kubota|Sona- |Same- |LZ- |CK- |Բելա-|
| | | | |M5700 |lika |603 |1,28 |5ՄԷ1|ռուս-|
| | | | | |DJ-60 | |4LZ- |«Նի-|572 |
| | | | | | | |2,5 |վա | |
| | | | | | | | |Էֆ- | |
| | |______|______|______|______|______|______|ֆեկտ|_____|
| | |գութան|գութան|գութան|գութան|գութան| | | |
| | |հնձիչ |շարքա-|փխրե- |փխրե- |փխրե- | | | |
| | |հավա- |ցան, |ցուցիչ|ցուցիչ|ցուցիչ| | | |
| | |քիչ- |հնձիչ |հնձիչ |շարքա-|շարքա-| | | - |
| | |մամլիչ|կցա- | |ցան, |ցան, | | | |
| | | |սայլ | |հնձիչ |հնձիչ | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
| 1 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Արագածոտն | | 5 | 4 | 4 | 3 | 18 | 5 | | 1 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Արարատ | | 5 | 6 | 5 | 7 | 24 | 2 | | 3 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Արմավիր | | 4 | 5 | 5 | 14 | 45 | 4 | | 2 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Գեղարքունիք| | 5 | 6 | 3 | 4 | 25 | 11 | 2 | 1 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Լոռի | | 3 | 3 | 2 | 1 | 8 | 3 | | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Կոտայք | | 4 | 5 | 4 | 11 | 17 | 7 | 1 | 3 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Շիրակ | | 4 | 6 | 3 | 3 | 25 | 3 | 1 | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Սյունիք | | 2 | 5 | 6 | 3 | 11 | 6 | | 1 |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Վայոց ձոր | | 1 | | 3 | 1 | 6 | 5 | | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Տավուշ | | 3 | 6 | 3 | 2 | 31 | 2 | 1 | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|Երևան | | 1 | 2 | 1 | 7 | 20 | | | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|ԼՂՀ | | 3 | 3 | | 4 | 10 | 3 | | |
|___________| |______|______|______|______|______|______|____|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | 40 | 51 | 39 | 60 |240 | 51 | 5 | 11 |
.____________ ______________________________________________________
.____________ ___________________________________.
|Մարզերի | |2008 թ. |2008 թ. |Ընդամենը |
|անվանումը | |ՉԺՀ |Ճապ. | |
| | | | | |
| | |___________|___________|__________|
| | |Կոմ- |Տրակ-|Կոմ- |Տրակ-|Կոմ-|Տրակ-|
| | |բայն |տոր |բայն |տոր |բայն|տոր* |
| | |LZ-4,|YTO- |CK-5M|MT3- | | |
| | |4LZ-3|804 |«Նի- |82.1 | | |
| | | | |վա» | | | |
| | | |_____| |_____| | |
| | | |գու- | |գու- | | |
| | | |թան, | |թան, | | |
| | | |հնձիչ| |հավա-| | |
| | | |հավա-| |քիչ- | | |
| | | |քիչ- | |մամ- | | |
| | | |մամ- | |լիչ | | |
| | | |լիչ, | | | | |
| | | |կցա- | | | | |
| | | |սայլ | | | | |
| | | |շարքա| | | | |
| | | |ցան, | | | | |
| | | |սրըս-| | | | |
| | | |կիչ, | | | | |
| | | |փոցխ | | | | |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
| 1 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Արագածոտն | | | 5 | | 2 | 7 | 77 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Արարատ | | | 7 | | 1 | 5 | 88 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Արմավիր | | | 2 | | 5 | 9 | 107 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Գեղարքունիք| | | 5 | 1 | 4 | 19 | 86 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Լոռի | | 1 | 4 | | 2 | 10 | 52 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Կոտայք | | | 2 | | 5 | 17 | 87 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Շիրակ | | | 5 | | 2 | 14 | 81 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Սյունիք | | | 2 | 2 | 2 | 14 | 64 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Վայոց ձոր | | | 2 | | 1 | 7 | 32 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Տավուշ | | | 4 | 1 | 2 | 6 | 70 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|Երևան | | | 6 | | 3 | 3 | 52 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|ԼՂՀ | | 1 | 6 | 1 | | 5 | 28 |
|___________| |_____|_____|_____|_____|____|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | 2 | 50 | 5 | 29 |116 | 824 |
.____________ ___________________________________.
* նշվածից բացի 2010 թ. ճապոնական դրամաշնորհի հաշվին հանրապետություն է
ներմուծվել 61 միավոր ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր
Հավելված N 6
Գյուղատնտեսության տեխնիկական
վերազինման և գյուղատնտեսական
տեխնիկայի օգտագործման
արդյունավետության բարձրացման
հայեցակարգի
Մրցութային հայտ
դրամաշնորհային ծրագրով ՀՀ կառավարությանը հատկացված գյուղատնտեսական
տեխնիկայի ձեռքբերման
ՀՀ ____________ մարզի _________________ տարածաշրջանի ________________
համայնքի _______________ կոոպերատիվը գյուղատնտեսական մեքենայական
աշխատանքների իրականացման նպատակով խնդրում է իրեն ընդգրկել դրամաշնորհային ծրագրով ՀՀ կառավարությանը հատկացված գյուղատնտեսական տեխնիկայի բաշխման
ցուցակում և հատկացնել __________ մակնիշի ______ միավոր տրակտոր, __________
մակնիշի _______ միավոր գյուղատնտեսական մեքենա:
Կոոպերատիվն ունի.
- ___________ անդամ,
- սեփական և վարձակալված _______ հա գյուղատնտեսական հողատեսքեր, որից`
վարելահող` _____ հա, բազմամյա տնկարկներ _____ հա, խոտհարքներ _____ հա,
արոտավայրեր`_____ հա,
- ______ միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` _____ մակնիշի
տրակտոր ____ հատ, ______ մակնիշի կոմբայն _____ հատ, գյուղգործիքներ, ընդամենը
____ հատ, որից գութան ____ հատ, շարքացան ____ հատ, կուլտիվատոր _____ հատ,
կցասայլ ____ հատ, խոտհնձիչ ____ հատ և այն (նշել բոլորը),
- կոոպերատիվի անդամներից տրակտորիստ-մեքենավարի որակավորում ունեցող ____ հոգի,
- նորոգման արհեստանոց _____ ք.մ.,
- նորոգումների համար անհրաժեշտ սարքավորումներ և հաստոցներ (նշել),
- տեխնիկայի պահպանման ծածկեր,
- այլ պայմաններ (նշել):
Բացի կոոպերատիվի անդամների մշակովի հողակտորներից պարտավորվում ենք ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան սպասարկել _________ համայնքի և
հարակից ___________ համայնքների գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեն
շուրջ _____ հա գյուղատնտեսական մշակովի հողատեսքեր (վարելահող, բազմամյա տնկարկ):
Կոոպերատիվի նախագահ ___________________ ________________
(անունը, ազգանունը) (ստորագրություն)