Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 45

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմում գույքագրման օրինակելի կարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 18-ի

նիստի N 45 արձանագրային

որոշման

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմում (այսուհետև` նաև աշխատակազմ) գույքագրման ընթացակարգը և գույքագրման հանձնաժողովի կողմից պարտադիր գույքագրման անցկացումն ու ժամկետները:

2. Սույն կարգի իմաստով գույքագրում է համարվում աշխատակազմի գույքի փաստացի առկայության և մնացորդների ստուգումը:

3. Գույքագրման անցկացումը պարտադիր է հետևյալ դեպքերում և ժամկետներում`

1) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ,

2) տարերային աղետների, հրդեհների, վթարների հետևանքով և այլ պատճառներով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում _______ ժամկետում.

3) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման դեպքերում անմիջապես.

4) նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքում` անմիջապես

5) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

4. Աշխատակազմի ղեկավարի կողմից կարող են սահմանվել գույքագրման ցուցակների և սույն կարգով նախատեսված այլ ակտերի օրինակելի ձևեր:

 

II. Գույքագրման ընթացակարգը և գույքագրման հանձնաժողովը

 

4. Գույքագրման անցկացման համար աշխատակազմում ձևավորվում է գույքագրման հանձնաժողով, որի կազմը և աշխատանքները կանոնակարգվում են աշխատակազմի ղեկավարի հրամանով, որով սահմանվում են նաև գույքագրման եղանակները, ժամկետները, գույքային ցուցակների ձևերը, գույքագրման արդյունքում կազմվող ակտի պարտադիր վավերապայմանները և այլն:

5. Մինչև փաստացի գույքագրում սկսելը, գույքագրման հանձնաժողովը համապատասխան իրավասու ստորաբաժանումից կամ պաշտոնատար անձից ստանում է այդ պահին աշխատակազմի գույքի և դրա վիճակի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը: Տվյալները տրվում են ցուցակի տեսքով, որտեղ գույքը դասակարգվում է ըստ պատասխանատու անձի: Յուրաքանչյուր դասակարգումից հետո տրվում է հանրագումարը` ցուցակի վրա նշում կատարելով:

6. Գույքագրման ժամանակ գույքի փաստացի առկայությունը որոշվում է չափելու, կշռելու և հաշվելու, ինչպես նաև փաստաթղթային համեմատման միջոցով:

7. Գույքագրման ցուցակներում չի թույլատրվում գրանցել գույքի մնացորդների վերաբերյալ տվյալները նյութական պատասխանատու անձանց բանավոր խոսքի կամ հաշվառման տվյալների հիման վրա առանց դրանց փաստացի առկայության ստուգման:

8. Գույքագրման ցուցակներում, որպես կանոն, չի թույլատրվում սխալների ուղղումներ, ջնջումներ կատարելը: Առանձին դեպքերում ջնջում և ուղղում թույլատրվում է ուղղումը կատարող անձի ստորագրության առկայության պայմանով:

9. Գույքագրման ցուցակներում չի թույլատրվում թողնել չլրացված տողեր, իսկ վերջին էջի ազատ տողերի վրա գիծ է քաշվում:

10. Գույքագրման արդյունքների վերաբերյալ նշումներից հետո դրվում են ստուգումը կատարողների և նյութական պատասխանատու անձանց ստորագրությունները: Նյութական պատասխանատու անձանց փոփոխվելու դեպքում, գույքի փաստացի առկայությունը ստուգելիս, ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:

11. Գույքագրման ընթացքում փչացած, օգտագործման համար ոչ պիտանի ակտիվներ հայտնաբերելու դեպքում, գույքագրման հանձնաժողովը արձանագրում է գույքի ակնհայտ անսարք, ջարդված կամ նախատեսված կերպով օգտագործման անհնար լինելու փաստը, ընդգրկելով տվյալ տեղեկատվությունը գույքագրման ակտի մեջ:

12. Երբ գույքագրումը տևում է մեկ օրից ավելի, չավարտված գույքագրման ցուցակները և գույքագրմանը վերաբերող լրիվ փաստաթղթերը պահվում են գույքագրում իրականացնող հանձնաժողովի անդամներից որևէ մեկի մոտ` չհրկիզվող պահարանում:

13. Գույքագրումն ավարտելուց հետո հանձնաժողովը կազմում է գույքագրման ակտ, որի պարտադիր վավերապայմաններն են`

1) գույքագրման ոլորտը կամ օբյեկտը,

2) գույքագրման ամսաթիվը,

3) գույքագրողների ստորագրությունները,

4) գույքագրման գործընթացին մասնակցած այլ անձանց ստորագրությունները,

5) գույքագրման արդյունքներ` հաշվառման տվյալների հետ համապատասխանությունը, անհամապատասխանությունը և անհամապատասխանության պատճառները,

6) անսարք գույքի վիճակի մասին տեղեկություն,

7) հայտնաբերված անհամապատասխանությունների գծով պատասխանատու անձանց ստորագրությունները,

8) այլ տեղեկություններ:

14. Գույքագրման ակտի էջերը համարակալվում են, ակտը կարվում և ներկայացվում աշխատակազմի ղեկավարի հաստատման:

 

III. Գույքի առանձին տեսակների գույքագրման կանոնները

 

15. Հիմնական միջոցների գույքագրում

1) Մինչև գույքագրում սկսելը ստուգվում են վարձակալության հանձնված կամ վարձակալված, ինչպես նաև ի պահ հանձնված կամ ընդունված հիմնական միջոցների փաստաթղթերի առկայությունը:

2) Գույքագրմամբ բացահայտված` չհաշվառված հիմնական միջոցների համար կազմվում է առանձին գույքագրման ցուցակ:

3) Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցները գույքագրվում են ըստ դրանց գտնվելու վայրի և այն նյութական պատասխանատու անձանց, ում կողմից դրանք օգտագործվում են: Գույքագրման պահին աշխատակազմի տարածքից ժամանակավորապես դուրս գտնվող հիմնական միջոցները գույքագրվում են մինչև դրանց ժամանակավոր բացակայությունը կամ աշխատակազմի տարածք վերադարձնելուց անմիջապես հետո:

4) Գույքագրման պահին վարձակալության տրված և ի պահ հանձնված հիմնական միջոցների հիմք հանդիսացող փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև վարձակալներից հարցման արդյունքում ստացված տեղեկանքների տվյալները համեմատվում են հաշվապահական հաշվառման տվյալների հետ:

 

16. Ոչ նյութական ակտիվների գույքագրում

1) Ոչ նյութական ակտիվների գույքագրման ժամանակ համեմատվում են աշխատակազմի կողմից դրանց օգտագործման իրավունքները հաստատող փաստաթղթերը հաշվապահական հաշվառման տվյալների հետ, և ստուգվում է հաշվապահական հաշվառման մեջ դրանց ճիշտ և ժամանակին արտացոլումը:

 

17. Տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների գույքագրում

1) Գույքագրման հանձնաժողովը պահեստապետի կամ նյութական պատասխանատու այլ անձանց ներկայությամբ ստուգում է տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների փաստացի առկայությունը դրանց հաշվման, կշռման և չափման միջոցով:

2) Գույքագրման ժամանակ ստացված տնտեսական նյութերն ու արագամաշ առարկաներն ընդունվում են նյութական պատասխանատու անձանց կողմից` գույքագրման հանձնաժողովի անդամների ներկայությամբ և մուտքագրվում առանձին ցուցակով, որի վրա գույքագրման հանձնաժողովի նախագահը մակագրում է. «Գույքագրման ժամանակ ստացված տնտեսական նյութեր և արագամաշ առարկաներ»: Այդ ցուցակում նշվում են տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների մուտքագրման ամսաթիվը, մատակարարի անվանումը, մուտքի փաստաթղթերի ամսաթիվը և համարը, պաշարների անվանումը, քանակը, գնման գինը, գումարը:

 

18. Անավարտ կապիտալ շինարարության գույքագրում

1) Անավարտ կապիտալ շինարարության գույքագրման ժամանակ ստուգվում են գումարների ծախսման հիմնավորվածությունը, անավարտ կապիտալ շինարարության առկայությունը, աշխատանքների կատարման ժամկետների ճշտությունը: Անհրաժեշտության դեպքում, անավարտ շինարարության փաստացի ավարտվածության աստիճանը որոշելու համար կարող են հրավիրվել փորձագետներ, որոնց կողմից գույքագրումը կատարվում է փաստացի հաշվման, կշռման և չափման միջոցով:

 

19. Գալիք ժամանակաշրջանի ծախսերի գույքագրում

1) Գալիք ժամանակաշրջանի ծախսերի գույքագրումը կատարվում է փաստաթղթային ստուգման միջոցով` ստուգվում են ծախսերի սկզբնական գումարները, ծախսերի առաջացման ամսաթվերը, ծախսերի մարման ժամկետը:

 

20. Պարտավորությունների գույքագրում

Պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ հաշվարկները ստուգվում են նրանցից ստացված տեղեկանքների և հաշվեկշռային տվյալների համեմատմամբ:

 

21. Գրադարանի գրքերի գույքագրում

1) Գրքերի գույքագրման ժամանակ ստուգվում է այն գրքերի առկայությունը, որոնք գրանցված են համապատասխան գույքագրման ցուցակում:

2) Գույքագրման աշխատանքները սկսելուց 10 օր առաջ գրադարանի պատասխանատու անձը աշխատակազմի գործավարությամբ սահմանված ընթացակարգով տեղեկացնում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, գրքերի գույքագրումը սկսելու ամսաթվի վերաբերյալ: Գրադարանի պատասխանատու անձը տալիս է տեղեկանք այն մասին, թե ինչքան գիրք կա աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի մոտ ժամանակավոր օգտագործման նպատակով:

3) Գրադարանում առկա և աշխատակազմի աշխատակիցների մոտ ժամանակավոր օգտագործման նպատակով գտնվող գրքերի գույքագրման ժամանակ գույքագրման հանձնաժողովը ստուգում է`

1) գույքագրման համարը,

2) Առկա տվյալները համեմատվում են հաշվեկշռային և կամ արտահաշվեկշռային (արտասիստեմային) տվյալների հետ:

3) գրքերի մաշվածությունը (բարոյական և ֆիզիկական). գրադարանի ոչ պիտանի գրքերի համար գույքագրման հանձնաժողովը կազմում է առանձին գույքագրման ցուցակ` նշելով դրանց.

4) ձեռքբերման ամսաթիվը,

5) ֆիզիկական վիճակի նկարագրությունը,

6) փչացման, ոչ պիտանիության պատճառը:

 

IV. Գույքագրման տարբերությունների և գույքագրման արդյունքների

ձևակերպում

 

22. Գույքագրումը ավարտելուց հետո գույքագրման հանձնաժողովը գույքագրման արդյունքների մասին կազմում է գույքագրման վերաբերյալ ընդհանուր ակտ, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Ընդ որում, ընդհանուր ակտում պետք է սահմանված լինի գույքագրման ժամկետի սկիզբը և ավարտը, բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են գույքագրման աշխատանքները:

23. Գույքագրման աշխատանքները աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո գույքագրմամբ բացահայտված ավելցուկները, պակասուրդները և արժեքների փչացումից կորուստները ձևակերպվում են հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Գույքագրման արդյունքում բացահայտված հիմնական միջոցների այն ավելցուկները և պակասուրդները, որոնք առաջացել են ոչ ընդունման-հանձնման ակտերով կազմված շարժերի հետևանքով, թույլատրվում է կարգավորել գույքագրման ընթացքում ընդունման-հանձնման ակտով, որը ստորագրվում է հանձնողի (պակասուրդի դեպքում) և ստացողի (ավելցուկի դեպքում) կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2010
N 45
Արձանագրային որոշում