Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1528.301110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1528-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46, 47 և 75-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձան «Կարմրավոր» եկեղեցու (այսուհետ` հուշարձան) սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող, հատուկ պահպանվող տարածքների հողերից 970 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) (ծածկագիր` 182-035) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

(1-ին կետը փոփ. 30.06.11 թիվ 893-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել հողամասի սահմանների ճշտումը.

2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հայտն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Աշտարակի քաղաքապետարանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև սահմանված կարգով հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելուց հետո Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին ներկայացնել հողամասը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն օգտագործման տրամադրելու վերաբերյալ հայտը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

5. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև 4-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2010
N 1528-Ա
Որոշում