040.1543.011210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`
1) Հովհաննես Մհերի Աֆրիկյան (ծնվ.` 30.10.1992 թ., հասցեն` քաղ. Գյումրի, Վ. Սարգսյան, շ. 8, բն. 37: Սովորում է Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում).
2) Զոհրաբ Մարատի Կոջոյան (ծնվ.` 18.10.1992 թ., հասցեն` քաղ. Գյումրի, Ա. Պետրոսյան 29, շարք 3, բն. 29: Սովորում է Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում).
3) Հմայակ Հովհաննեսի Սուքիասյան (ծնվ.` 29.09.1992 թ., հասցեն` քաղ. Գյումրի, N 215/115 տնակ: Սովորում է Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում).
4) Սոս Թորոսի Խաչատրյան (ծնվ.` 03.09.1992 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գ. Քեթի, 2-րդ փող., տուն 2: Սովորում է Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում զորակոչիկների 18 տարին լրանալուց հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ