Սեղմել Esc փակելու համար:
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄ ...

 

 

040.0724.191198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 1998 թ. թիվ 724

 

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 381 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 1316094 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Իջևանյան գորգեր» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 19-ի թիվ 381 որոշման «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել

ա) սրճարան - տաղավարը (քաղ. Իջևան, Վասիլյան 4) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնել նրա աշխատավորական կոլեկտիվին` որպես «փոքր» օբյեկտ.

բ) Ենոքավանի օժանդակ տնտեսությունը (Տավուշի մարզ, գ. Ենոքավան), Խոզամարագի օժանդակ տնտեսությունը (քաղ. Իջևան, Խոզամարագի հանդամաս), 3 անասնագոմերի անավարտ շինարարության օբյեկտները (քաղ. Իջևան, Սպիտակ ջուր հանդամաս), ֆիրմային խանութի անավարտ շինարարության օբյեկտը, պանսիոնատի և սնուցող ջրագծի անավարտ շինարարությունը և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 331470 հազ. դրամ, որը համապատասխանում է 331470 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 226892 հազ. դրամ, որը համապատասխանում է 226892 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 311 որոշմամբ աշխատավորական կոլեկտիվին լրացուցիչ բաժնեմաս վերապահելու արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 68,45 տոկոս):

1.5. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

1.6. «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 984624 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 716677 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 20415 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3174 հազ. դրամ.

 

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների գծով

54872 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով`

918 հազ. դրամ

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 188568 հազ. դրամ:

 

1.7. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն

աշխատավարձի վերաբերյալ:

 

1.9. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 19-ի «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381 որոշման 1.1-ին, 1.3 - 1.6-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 724 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԳՈՐԳԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Պ. Ղալթախչյան           -    ՀՀ սեփականաշնորհման նախարար

                                    (հանձնաժողովի նախագահ)

 

       Հ. Գևորգյան             -    ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                                    նախարար

 

       Է. Մուրադյան            -    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                    տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.1998
N 724
Որոշում