041.1084.071210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2010 թվականի N 1084-Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻ, Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մարմնում ՈՒկրաինայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախաձեռնված վեճի կարգավորման շրջանակներում հայ-ուկրաինական բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վ. Միրումյանի` 2010 թվականի նոյեմբերի 18-20-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ