040.0725.191198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 1998 թ. թիվ 725
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գազաֆիկացման աշխատանքների հույժ կարևորությունը, և դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գազաֆիկացման աշխատանքները` մշակված նախագծային փաստաթղթերին համապատասխան իրականացնել սահմանափակ մրցույթով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը համապատասխան աջակցություն ցույց տալ նշված աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից: