Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0726.191198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 1998 թ. թիվ 726

 

i

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականությունը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած` տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգին:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման մյուս մարմիններին` ելնելով տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգի դրույթներից վերանայել իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական ու այլ իրավական ակտերը և մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանցում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում տարերային աղետների կանխարգելմանը, վտանգի ու ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների բուն հետևանքների վերացմանը նպաստող համալիր միջոցառումների պլանավորված մշտական իրականացումն ապահովելու ողջ գործընթացը համարվում է համապետական խնդիր և այն պետք է իրագործվի Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարության ու հովանավորության, ընդհանուր հսկողության, միջամտության և աջակցության ներքո:

Համալիր աշխատանքների կատարման տեխնիկական ապահովումը պետք է իրագործվի համապատասխան միջգերատեսչական կոորդինացիոն հանձնաժողովի կողմից:

Բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսները, կախված երևույթների չափերից, ազդեցության ոլորտից ու ձևերից, առաջարկվում է դասակարգել և դիտարկել չորս մակարդակով. հանրապետական և մարզային նշանակության (երկուսը միասին վերցրած` պետական նշանակության), համայնքային նշանակության և անհատական նշանակության (տես ստորև բերված թիվ 1 բլոկ-սխեման):

Այս դասակարգումը հնարավորություն է տալիս տարանջատելու ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին սուբյեկտների խնդիրները և դրանց միջամտությունը աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կատարման գործում:

Ելնելով բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսների առաջարկվող դասակարգումից պետք է հստակեցվեն և ՀՀ կառավարության կողմից սահմանվեն յուրաքանչյուր կառավարման մարմնի և առանձին սուբյեկտի գործառույթային խնդիրները նշված պրոցեսների կանխարգելման գործում: Միաժամանակ անհրաժեշտ կլինի մշակել առաջարկություններ գործող որոշ օրենսդրական փաստաթղթերում (այդ թվում նաև ՀՀ հողային օրենսգրքում) առանձին փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Յուրաքանչյուր խնդրի լուծման նպատակով նախատեսվող միջոցառումներ չիրականացնելը, իսկ առանձին դեպքերում միջոցառումների իրականացման հապաղելը, կարող է հանգեցնել բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսի (երևույթի) զարգացմանը և այն իր նշանակությամբ կարող է տեղափոխվել նոր, ավելի բարձր մակարդակ ու դասվել ավելի առաջնային կարգի` անհատականից համայնքայինի, համայնքայինից մարզայինի և այլն:

Տարերային աղետների հետ առնչվող աշխատանքներն առաջարկվում է բաժանել երկու խմբի (տես թիվ 2 բլոկ-սխեման).

1. տարերային աղետների կանխարգելմանը, վտանգի և ռիսկի նվազեցմանը նպաստող նախօրոք ծրագրավորված միջոցառումների մշտական իրականացում,

 

բլոկ - սխեմա թիվ 1

 

._________________________________________.

| Բնական և  տեխնածին վտանգավոր պրոցեսներ  |

|    (դասակարգումն ըստ նշանակության)      |

._________________________________________.

.______________________________________________________.

._________________. ._______________. ._______________. .________________.

|                 | |               | |               | |  Անհատական     |

|  Հանրապետական   | |   Մարզային    | | Համայնքային   | |  (առանձին      |

|                 | |               | |               | | սուբյեկտների)  |

|_________________| |_______________| |_______________| |________________|

|. Հանրապետու-    | |. Մարզի կենսա- | |. Համայնքի տա- | |. Առանձին սուբ- |

|թյան կենսագործու-| |գործունեութ-   | |րածքին և  օբ-  | |յեկտների օբյեկտ-|

|նեությունն ապա-  | |յունն ապահովող | |յեկտների շահա- | |ների շահագործ-  |

|հովող և  սոցիալ- | |օբյեկտների շա- | |վտանգ սպառնա-  | |մանը վտանգ սպառ-|

|-տնտեսական       | |հագործումը խա- | |ցող պրոցեսներ  | |նացող լոկալ     |

|ռազմավարական     | |փանող պրոցեսներ| |. Երկու և      | |բնույթի պրոցես- |

|(ստրատեգիական)   | |. Միջհամայնքա- | |ավելի սուբյեկտ-| |ներ             |

|նշանակություն    | |յին տարածքներին| |ների օբյեկտնե- | .________________.

|ունեցող օբյեկտ-  | |ու մարզային    | |րին վտանգ սպառ-|

|ների շահագոր-    | |նշանակության   | |նացող պրոցեսներ|

|ծումը խափանող    | |օբյեկտներին    | ._______________.

|պրոցեսներ        | |վտանգ սպառնացող|

|. Մարդկային      | |պրոցեսներ      |

|զոհերի առաջաց-   | ._______________.

|մամբ հղի պրոցես- |

|ներ              |

|. Հանրապետության |

|տարածքային, միջ- |

|մարզային տարածք- |

|ներին և  խոշոր   |

|բնակավայրերին    |

|վտանգ սպառնացող  |

|պրոցեսներ        |

._________________.

 

բլոկ - սխեմա թիվ 2

 

.________________________________.

| Տարերային աղետների հետ առնչվող |

|          աշխատանքներ           |

.________________________________.

.__________________________________________.

._______________________.               .__________________________.

|Աղետների կանխարգելումը,|           .___|   Աղետներ առաջանալու     |

|վտանգի և  ռիսկի նվազեց-|           |   |(տեղի ունենալու) դեպքում  |

|մանը նպաստող ծրագրավոր-|           |   .__________________________.

|ված միջոցառումների     |           |   .__________________________.

|մշտական իրականացում    |           | ա |Առաջնային օգնություն և    |

|   (պետական խնդիր)     |           |___|փրկարարական աշխատանքների  |

._______________________.           |   |      իրականացում         |

|   |    (պետական խնդիր)       |

|   .__________________________.

|   .__________________________.

| բ |Աղետների հետևանքների      |

|___|վերացում, վերականգնողական |

|   |աշխատանքների իրականացում  |

|   |(տես թիվ 3 բլոկ սխեման)   |

|   .__________________________.

|   .__________________________.

|   |Աղետի հետագա զարգացումը   |

| գ |կանխարգելող միջոցառումների|

.___|մշակում և  իրականացում    |

|    (պետական խնդիր)       |

.__________________________.

 

բլոկ - սխեմա թիվ 3

 

.______________________________.

| Աղետի հետևանքների  վերացում, |

| վերականգնողական աշխատանքների |

|         իրականացում          |

.______________________________.

.________________________|_________________________.

.___________________.   .______________________.   .____________________.

| Պետական ունեցվածք |   |Համայնքային ունեցվածք |   | Մասնավոր ունեցվածք |

.___________________.   .______________________.   .____________________.

 

2. աղետներ առաջանալու (տեղի ունենալու) դեպքում հետևանքների վերացմանը, դրանց հետագա զարգացման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում: Այդ աշխատանքները բաժանվում են հետևյալ ենթախմբերի`

ա) առաջնային օգնության կազմակերպում և փրկարարական աշխատանքների իրականացում,

բ) աղետների հետևանքների վերացում և վերականգնողական աշխատանքների իրականացում (տես թիվ 3 բլոկ-սխեման),

գ) տեղի ունեցած աղետի հետագա զարգացման և դրա հետևանքով նոր վտանգավոր երևույթների առաջացման կանխարգելմանն ուղղված աշխատանքների պլանավորում և իրականացում:

Տարերային աղետների հետ առնչվող առաջին խմբի մեջ մտնող (աղետների կանխարգելմանն ուղղված) աշխատանքների իրականացումը պետք է գտնվի պետության հովանավորության ներքո` առանձին դեպքերում ընդգրկելով նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով երևույթների ըստ նշանակության դասակարգումից, աշխատանքների բնույթից ու ծավալներից: Աշխատանքները պետք է կատարվեն պետական միջոցների հաշվին ֆինանսավորվող համալիր և երկարաժամկետ ծրագրերին համապատասխան: Այդպիսի ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը պետք է վարեն պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմինները` ըստ իրենց գործառույթային խնդիրների:

Աղետներ առաջանալու դեպքում`

ա) առաջնային օգնության կազմակերպման և փրկարարական աշխատանքների կատարման ողջ գործընթացը վարվում է պետության հովանավորությամբ (պետական միջոցների հաշվին), պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմինների կողմից,

բ) աղետների հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքների իրականացման գործում առաջարկվում է տարանջատել պետության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային առանձին սուբյեկտների խնդիրներն ու ֆինանսական, նյութական աջակցության ոլորտը, ելնելով կորուստների նշանակությունից ու պատկանելիությունից:

Աղետի հետևանքների վերացման աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է տարանջատել օբյեկտները (ունեցվածքը) ըստ պատկանելիության (տես թիվ 4 բլոկ-սխեման).

- պետբյուջետային մարմինների (գերատեսչությունների) օբյեկտներ,

- պետական տնտեսավարող սուբյեկտների օբյեկտներ:

Ընդ որում, վերջինները պետք է խմբավորել կենսապահովման օբյեկտների և մնացած օբյեկտների` միասին վերցրած:

Պետբյուջետային մարմինների օբյեկտներում աղետի հետևանքների վերացումը զուտ պետական խնդիր է, այն պետք է կատարվի պետական միջոցների հաշվին:

Պետական տնտեսավարող սուբյեկտներին պատկանող կենսապահովման օբյեկտներում աղետի հետևանքների վերացումը պետք է կատարվի, որպես կանոն, այդ սուբյեկտների միջոցների հաշվին: Միջոցները չբավարարելու դեպքում պետությունը կարող է ցուցաբերել աջակցություն` արտոնյալ վարկեր տրամադրելու միջոցով:

Պետական տնտեսավարող սուբյեկտների մնացած այլ օբյեկտներում աղետի հետևանքների վերացումը պետք է իրականացվի միայն սեփական միջոցների հաշվին: Չի բացառվում այդ սուբյեկտներին ընդհանուր կարգով վարկի տրամադրումը:

 

բլոկ - սխեմա թիվ 4

 

.______________________________.

| Աղետի հետևանքների  վերացումը |

|     պետական ունեցվածքում     |

.______________________________.

.________________________________________.

.__________________________.       ._____________________________________.

|Պետբյուջետային մարմինների |       |  Պետական տնտեսավարող սուբյեկտների   |

|  (գերատեսչությունների)   |       |             օբյեկտներ               |

|        օբյեկտներ         |       ._____________________________________.

|__________________________|                .___________________.

|. պետական պարտավորություն-|       ._________________. ._________________.

| ներ աղետի հետևանքների    |       |  Կենսապահովման  | |    Մնացած       |

|    վերացման գործում      |       |_________________| |_________________|

.__________________________.       |. Աղետի հետևանք- | |. Աղետի հետևանք- |

|ների վերացում սե-| |ների վերացում սե-|

|փական միջոցների  | |փական միջոցների  |

|հաշվին           | |հաշվին           |

|. Պետական աջակ-  | ._________________.

|ցություն` արտոն- |

|յալ վարկավորմամբ |

._________________.

 

Աղետի հետևանքների վերացումը համայնքային սեփականության օբյեկտներում (ունեցվածքում) առաջարկվում է իրականացնել տարանջատելով այն ունեցվածքը, որի միջոցով համայնքի կողմից կատարվում են պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորություններ, մնացած ունեցվածքից:

Աղետի հետևանքների վերացումը համայնքային սեփականության օբյեկտներում (ունեցվածքում), որի միջոցով համայնքի կողմից կատարվում են պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորություններ, պետք է կատարվի համայնքի բյուջեի հաշվին (տես թիվ 5 բլոկ - սխեման): Այն չբավականացնելու դեպքում պետությունը պետք է ցուցաբերի աջակցություն` տրամադրելով անհրաժեշտ չափի դոտացիաներ:

 

բլոկ - սխեմա թիվ 5

 

.______________________________.

| Աղետի հետևանքների  վերացումը |

|     պետական ունեցվածքում     |

.______________________________.

._______________________________________.

.________________________.             .__________________________.

|Ունեցվածք, որի միջոցով  |             |                          |

|կատարվում են պարտադիր և |             |       Այլ ունեցվածք      |

|պետության կողմից պատվի- |             |                          |

|րակված լիազորություններ |             |                          |

|________________________|             |__________________________|

|. Աղետի հետևանքների     |             |. Աղետի հետևանքների  վերա-|

|վերացում համայնքի բյու- |             |ցում համայնքի միջոցների   |

|ջեի հաշվին              |             |         հաշվին           |

|. Համայնքի բյուջեն      |             .__________________________.

|չբավականացնելու դեպքում`|

|պետբյուջեի հաշվին,      |

|լրացուցիչ դոտացիաներ    |

|տրամադրելով             |

.________________________.

 

Ինչ վերաբերում է աղետի հետևանքների վերացմանը համայնքի օբյեկտներում (ունեցվածքում), ապա այն պետք է կատարվի համայնքի սեփական միջոցների հաշվին:

Մասնավոր ունեցվածքում աղետի հետևանքների վերացման աշխատանքներն իրագործելիս առաջարկվում է ունեցվածքից առանձնացնել մասնավոր բնակֆոնդը, որում աղետի հետևանքների վերացումը, ընդհանուր առմամբ, կատարվում է սեփական միջոցների հաշվին: Միաժամանակ անհրաժեշտ է իրականացնել պետական աջակցություն միանվագ օգնության ձևով` անօթևան մնացած, վթարային կամ շահագործման համար վտանգավոր դարձած տների, ինչպես նաև մարդկային զոհեր ունեցած կամ հաշմանդամներ դարձած անդամներով ընտանիքներին:

Այնուհետև անհրաժեշտ է ցուցաբերել պետական աջակցություն արտոնյալ վարկավորման ձևով, աղետից տուժած բնակիչներին նոր բնակարան կառուցելու համար:

Մասնավոր ունեցվածքի այլ օբյեկտներում աղետի հետևանքները վերացնելու նպատակով աշխատանքները պետք է կատարվեն սեփականատերերի միջոցների հաշվին (տես թիվ 6 բլոկ - սխեման):

 

բլոկ - սխեմա թիվ 6

 

.__________________________________________________.

|Աղետի հետևանքների  վերացումը մասնավոր ունեցվածքում|

.__________________________________________________.

.______________________________________.

._______________________________.            .___________________.

|       Մասնավոր բնակֆոնդ       |            |   Այլ օբյեկտներ   |

|_______________________________|            |___________________|

|. Աղետի հետևանքների  վերացում  |            |. Սեփական միջոցների|

|սեփական միջոցների հաշվին       |            |       հաշվին      |

|. Պետական աջակցություն` և      |            .___________________.

|միանվագ օգնություն անօթևան     |

|մնացած, վթարային կամ շահա-     |

|գործման համար վտանգավոր դար-   |

|ձած բնակարանների, մարդկային    |

|զոհեր ունեցած կամ հաշմանդամներ |

|դարձած անդամներով ընտանիքներին.|

|արտոնյալ վարկավորում նոր բնա-  |

|կարան կառուցելու համար         |

._______________________________.

 

Տեղի ունեցած աղետի հետագա զարգացման և դրա հետևանքով նոր վտանգավոր երևույթների առաջացման կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացումը պետք է պլանավորվի և կատարվի պետության հովանավորությամբ` հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից: Ընդ որում այդ աշխատանքների պլանավորումը և կատարումը պետք է իրագործվի տարերային աղետների կանխարգելմանը, վտանգի և ռիսկի նվազեցմանը նպաստող նախօրոք ծրագրավորված միջոցառումների հետ զուգորդված` միմյանց փոխադարձ լրացնելու և ճշգրտելու սկզբունքով:

Մինչև հանրապետությունում ապահովագրական համակարգի ստեղծումը և գործունեության լիարժեք ծավալումը աղետների հետևանքների վերացման գործում պետությունը ստիպված է ցուցաբերելու աջակցություն հնարավորին առավելագույն չափով: Այդ իսկ տեսակետից պետք է տարվի որոշակի պետական քաղաքականություն և ցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն հանրապետությունում ապահովագրական համակարգի ստեղծման, դրա գործունեության ծավալման ուղղությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.1998
N 726
Որոշում