Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0728.191198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 1998 թ. թիվ 728

 

ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել Մարմարիկի ջրամբարը վարձակալության տալու մրցույթի անցկացումը հետևյալ պայմաններին համապատասխան.

ա) ջրամբարի նախագծման ու վերակառուցման և մյուս աշխատանքները կատարվելու են մրցույթի հաղթողի միջոցներով.

բ) ջրամբարի վերակառուցման նախագիծն ու նախատեսվող ծավալը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, «Հիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի հետ և հաստատվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից.

գ) ջրամբարի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 20,0 մլն խոր. մետր.

դ) ջրամբարը պետք է կառուցվի հաստատված նախագծին համապատասխան, ջրամբարի կառուցման նկատմամբ տեխնիկական հսկողությունը կատարելու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագիտացված կազմակերպությունը և դրա հրահանգները պարտադիր են մրցույթի հաղթողի համար.

ե) ջրամբարի շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան մասնագիտացված կազմակերպությունը.

զ) ջրամբարը պետք է շահագործման հանձնվի ոչ ավելի, քան 3 տարվա ընթացքում.

է) մրցույթին մասնակցողը պետք է ներկայացնի ջրամբարից բաց թողնվող մեկ խոր. մետր ջրի սակագնի սահմանման կարգը կամ չափը.

ը) ջրամբարը շահագործման հանձնելուց հետո այն պետք է շահագործի մրցույթում հաղթող ճանաչված համապատասխան արտոնագիր ունեցող ընկերությունը.

թ) ջրամբարից ջուրը պետք է բաց թողնվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ժ) ջրամբարը վարձակալության է տրվելու մինչև 25 տարի ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.1998
N 728
Որոշում