ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 
 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
 
2 դեկտեմբերի 2010 թվականի N 47
 
54. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՀ ԾԱԳՄԱՆ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N Ն-041-2 «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի` եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը, հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` 2011 թվականի հունվարի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՊՀ երկրների ծագման սպիրտային խմիչքների նկատմամբ կիրառել ներքին արտադրության սպիրտային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
նիստի N 47 արձանագրային
որոշման
 
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Ապրանքի     |Ապրանքախմբի   |Հարկման բազայի        |Ակցիզային հարկի   |
|ծածկագիրը`  |անվանումը     |միավորը               |դրույքաչափը (դրամ)|
|ըստ ԱՏԳԱԱ-ի |              |                      |                  |
|____________|______________|______________________|__________________|
|2203        |գարեջուր      |1 լիտրի համար         |       70         |
|____________|______________|______________________|__________________|
|2206        |Խմորման       |1 լիտրի համար         |      180         |
|            |ենթարկված այլ |                      |                  |
|            |ըմպելիքներ    |                      |                  |
|            |(խնձորի սիդր, |                      |                  |
|            |պերրու (տանձի |                      |                  |
|            |սիդր),        |                      |                  |
|            |մեղրաըմպելիք) |                      |                  |
|____________|______________|______________________|__________________|
|2207        |Էթիլային սպիրտ|1 լիտրի համար         |      600         |
|____________|______________|______________________|__________________|
|2208        |Սպիրտային     |բացթողման գնի (առանց  |30 տոկոս, բայց ոչ |
|            |խմիչքներ,     |ԱԱՀ և  ակցիզային      |պակաս, քան 1      |
|            |բացառությամբ  |հարկի)                |լիտրի համար 380   |
|            |ԱՏԳԱԱ 2208    |                      |դրամ              |
|            |ապրանքային    |                      |                  |
|            |ծածկագրին     |                      |                  |
|            |դասվող օղիների|                      |                  |
|            |              |                      |                  |
|            |ԱՏԳԱԱ 2208    |տեղական արտադրության  |30 տոկոս, բայց ոչ |
|            |ապրանքային    |դեպքում` բացթողման գնի|պակաս, քան 1      |
|            |ծածկագրին     |(առանց ԱԱՀ և          |լիտրի համար 500   |
|            |դասվող օղիներ |ակցիզային հարկի), իսկ |դրամ              |
|            |              |ներմուծման դեպքում`   |                  |
|            |              |մաքսային արժեքի       |                  |
._____________________________________________________________________.