Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀՀ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀՀ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0737.251198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 737

 

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 1994 թվականի հոկտեմբերի 5-ին ստորագրված «Գործընկերություն` հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթով և «Գործընկերություն` հանուն խաղաղության» հրավերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1998-2000 թվականներին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության անհատական գործընկերության ծրագիրը (կցվում է):

2. Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 26-ի թիվ 737 որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ

 

1998-2000

 

ՄԱՍ I.

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Կից ներկայացվող Հայաստան-ՆԱՏՕ 1998-2000 թվականների գործընկերության անհատական ծրագիրը համաձայնեցված է երկու կողմերի միջև: Այն հիմնված է ՆԱՏՕ-ի այն փաստաթղթերի վրա, որոնք ներկայացնում են «Գործընկերություն` հանուն խաղաղության» (այսուհետև` ԳՀԽ) ծրագրի ընդհանուր հայեցակետը, նպատակները և մեթոդները, ինչպես, օրինակ, 1994 թվականի հունվարի 11-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հայտարարությունը, 1994 թվականի հունվարի 10-ի հրավերն ու շրջանակային փաստաթուղթը, գործընկերության աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև 1996 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի կողմից տրամադրված ներկայացման փաստաթուղթը:

 

Իր ներկայացման փաստաթղթում Հայաստանը հայտարարել է, որ «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունը նպատակ է հետապնդում կառուցելու ազգային զինված ուժերի ստեղծման հիմքերը, հավատարիմ մնալու գործնական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքներին և ամրապնդելու անվտանգությունն ու կայունությունը Եվրոպայում և այլ տարածաշրջաններում:

 

Ներկայացման փաստաթղթում Հայաստանի իշխանությունները նշել են գործընկերության քաղաքական նպատակներին հասնելու համար կատարված և կատարվելիք քայլերը, ինչպես նաև ռազմական ու այլ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել գործընկերության գործողություններում: Ներկայացման փաստաթղթում Հայաստանը կարևորում է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, քաղաքացիական պաշտպանության և աջակցող կառույցների բնագավառում ՆԱՏՕ-ի երկրների համապատասխան կառույցների հետ փոխգործակցության և համատեղելիության հասնելու փաստը:

 

Գործընկերության անհատական ծրագիրը պետք է վերանայվի և համապատասխանեցվի տարեկան մեկ անգամ ըստ համաձայնեցված սկզբունքների:

 

Գործընկերոջ համագործակցության նպատակների ցուցակը ներկայացվում է III մասում: IY մասը բաղկացած է աղյուսակներից, որոնցում նշվում են 1998-2000 թվականների գործընկերության աշխատանքային ծրագրից ընտրված գործողությունները: Y մասում ներկայացված է ԳՀԽ ծրագրի ոգով իրագործվող գործողությունների ցանկը: YI մասը պարունակում է օժանդակ տեղեկատվություն` ներառյալ բովանդակության ցանկը: Գործընկերության համադրման օղակն այս գործողությունների համադրողի դերը կարող է ստանձնել այն դեպքում, եթե նշված գործողություններում ընդգրկված են մեկից ավելի գործընկեր պետություններ:

 

2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ

 

Քանի որ սույն գործընկերության անհատական ծրագրում ընդգրկված ընդհանուր և յուրահատուկ բնույթի գործողություններից ոչ բոլորն են ենթակա բյուջետային գնահատման, դրանց ներգրավումը նշանակում է դրանց իրականացման քաղաքական հանձնառության ստանձնում, որը կարգավորվում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի համար անհրաժեշտ միջոցների ապահովման դրույթներով և շրջանակային փաստաթղթի ֆինանսավորման սկզբունքներով:

 

ՄԱՍ II.

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

«Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին իր մասնակցությունն ապահովելու համար Հայաստանը պատրաստ է տրամադրել հետևյալ ուժերն ու միջոցները`

 

. ռազմավարական հրամանատարության և հսկման բաժնից գեներալների և սպաների

խումբ (3 մարդ). . Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Մոնզում գործընկերության համադրման

օղակում մշտապես աշխատող կապի սպաներ. . ռազմական դիտորդների, ինչպես նաև խաղաղապահ ուժերի միջազգային շտաբների

համար խումբ (10 մարդ). . փրկարարների գունդ արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:

 

Հայաստանը պատրաստ է տրամադրել Արմավիրի ուսումնական կենտրոնը գործընկերության շրջանակներում զորավարժությունների և դաշտային վարժանքների անցկացման նպատակով:

 

Հայաստանը պատրաստ է նաև տրամադրել մեխանիկական և այլ սարքավորումներ արտակարգ իրավիճակների և փրկարարական գործողությունների համար:

 

ՄԱՍ III.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ P1-P3 ՍԱՆԴՂԱԿԻ

 

.________________________________________________________________________.

|    Ոլորտները    | Գործընկեր պետության նպատակները  |P |  Նկատառումները  |

|_________________|_________________________________|__|_________________|

|        1        |              2                  |3 |       4         |

|_________________|_________________________________|__|_________________|

|C3               |Ծանոթանալ ՆԱՏՕ-ի հաղորդակցության |P1|Փորձագիտական     |

|(հրամանատա-      |և  տեղեկատվական համակարգերի (ՀՏՀ)|  |այցելություններ, |

|րություն,        |քաղաքականությանը, ինչպես նաև     |  |ՆԱՏՕ-ի Հ3 խորհրդի|

|հսկողություն և   |ռազմավարական եվ տակտիկական ՀՏՀ-ի |  |և  դրա քաղաքացիա-|

|հաղորդակցություն)|պլանավորման, ստեղծման, կիրառման, |  |կան ու ռազմական  |

|                 |կառավարման ու սպասարկման         |  |ենթաբաժինների    |

|                 |հայեցակարգերին:                  |  |հանդիպումներ     |

|_________________|_________________________________|__|_________________|

|CEP              |Համագործակցություն արտակարգ      |P1|Ռազմական և       |

|(արտակարգ        |իրավիճակների պլանավորման         |  |քաղաքացիական     |

|իրավիճակների     |ոլորտում, մասնավորապես,          |  |ուժերի դերն ու   |

|պլանավորում)     |նախաաղետային պատրաստվածության    |  |հնարավորություն- |

|                 |միջոցառումների և  արտակարգ       |  |ները բնական և    |

|                 |իրավիճակների ու աղետների         |  |արհեստական       |

|                 |հակազդման շրջանակներում: Ռազմական|  |աղետների         |

|                 |ու քաղպաշտպանության հնարավորութ- |  |հետևանքներից     |

|                 |յունների օգտագործումը փրկարարական|  |բնակչության ու   |

|                 |գործողությունների ժամանակ:       |  |միջավայրի        |

|                 |                                 |  |պաշտպանության    |

|                 |                                 |  |գործում          |

|_________________|_________________________________|__|_________________|

|CRM              |Ընդլայնված համագործակցություն    |P2|Գործընկեր        |

|(ճգնաժամային     |ճգնաժամերի կառավարման բնագավառում|  |պետությունների   |

|կառավարում)      |ունակությունների զարգացման       |  |մասնակցությունը  |

|                 |ուղղությամբ հատուկ ուշադրություն |  |ՆԱՏՕ-ի           |

|                 |դարձնելով հայեցակարգային և       |  |ճգնաժամային      |

|                 |կազմակերպչական տեսանկյանն ու     |  |կառավարման       |

|                 |որոշումների ընդունմանը:          |  |վարժություններին |

|_________________|_________________________________|__|_________________|

|DCF              |Անվտանգության և  պաշտպանության   |P2|Հավասարակշռված   |

|(ՋՈՒ) պաշտպանական|ոլորտում սահմանադրական և         |  |ռազմաքաղաքացիա-  |

|կառույցների      |իրավական դաշտի կատարելագործում,  |  |կան հարաբերու-   |

|ժողովրդավարական  |ՀՀ կառավարության և  խորհրդարանի  |  |թյունների        |

|վերահսկում)      |քաղաքացիական ծառայողների ու      |  |զարգացման        |

|                 |մասնագետների ուսուցում,          |  |խթանում          |

|                 |ժողովրդավարական հասարակարգում    |  |                 |

|                 |զինված ուժերի և  հրամանատարական  |  |                 |

|                 |կառույցների կազմակերպում, ԵԱՀԿ   |  |                 |

|                 |վարքի կանոնակարգի իրականացման    |  |                 |

|                 |զննում:                          |  |                 |

|_________________|_________________________________|__|_________________|

|DPS              |Պաշտպանության քաղաքականության,   |P1|Մասնակցություն   |

|(պաշտպանության   |այդ թվում` ռազմական դոկտրինի ու  |  |դասընթացներին,   |

|քաղաքականու-     |ռազմավարության, ինչպես նաև       |  |սեմինարներին ու  |

|թյուն/)          |ամբողջ անվտանգության վրա դրանց   |  |աշխատանքային     |

|ռազմավարություն) |ազդեցության հայեցակարգային       |  |հանդիպումներին,  |

|                 |մոտեցումները հայ փորձագետներին   |  |ինչպես նաև       |

|                 |ներկայացնելը:                    |  |ռազմաքաղաքական   |

|                 |                                 |  |վարող կոմիտեի    |

|                 |                                 |  |(ՌՔՎԿ) 16+1      |

|                 |                                 |  |ֆորմատով         |

|                 |                                 |  |հանդիպումներին`  |

|                 |                                 |  |փոխադարձ         |

|                 |                                 |  |հետաքրքրություն  |

|                 |                                 |  |ներկայացնող      |

|                 |                                 |  |խնդիրների        |

|                 |                                 |  |քննարկման        |

|                 |                                 |  |նպատակով         |

|_________________|_________________________________|__|_________________|

|DRT              |Ծանոթացում այս ոլորտում ՆԱՏՕ-ի   |P3|Ռազմական ու      |

|(ազգային         |մեթոդաբանությանը, կազմակերպմանն  |  |քաղաքացիական     |

|պաշտպանական      |ու ընթացակարգին` այդ փորձը       |  |փորձագետների     |

|հետազոտություն-  |հետագայում յուրացնելու նպատակով: |  |հանդիպումներ     |

|ների ու          |Միջազգային համագործակցության     |  |                 |

|տեխնոլոգիաների   |զարգացման նպատակով պաշտպանական   |  |                 |

|պլանավորում,     |հետազոտությունների և             |  |                 |

|կազմակերպում,    |տեխնոլոգիայի բնագավառներում      |  |                 |

|կառավարում)      |փորձի փոխանակում և  ՆԱՏՕ-ի       |  |                 |

|                 |համապատասխան կառույցների մասին   |  |                 |

|                 |լրացուցիչ տեղեկատվության         |  |                 |

|                 |ձեռքբերում:                      |  |                 |

|_________________|_________________________________|__|_________________|

|LNG              |Ռազմական և  քաղաքացիական         |P1|ՆԱՏՕ-ի լեզվի     |

|(լեզվի ուսուցում)|անձնակազմերի համար լեզվի         |  |ուսումնասիրմանը  |

|                 |ուսուցման համադրում: ՆԱՏՕ-ի և    |  |նվիրված գոր-     |

|                 |ԳՀԽ մասնակից պետությունների      |  |ծողությունների   |

|                 |ուսուցիչների միջև                |  |վերաբերյալ       |

|                 |համագործակցության ընդլայնում:    |  |տեղեկատվության   |

|                 |                                 |  |փոխանակում և     |

|                 |                                 |  |համադրում        |

|_________________|_________________________________|__|_________________|

|MED              |Ծանոթացում ՆԱՏՕ-ի անդամ          |P1|Բժշկության       |

|(բժշկական        |պետությունների բժշկական          |  |ոլորտում         |

|ծառայություն)    |ծառայության ընթացակարգերին,      |  |կարողությունների |

|                 |սարքավորումներին և  նյութերին:   |  |գնահատում        |

|                 |                                 |  |ստանդարտացման    |

|                 |                                 |  |համապատասխան     |

|                 |                                 |  |մակարդակի        |

|                 |                                 |  |հասնելու         |

|                 |                                 |  |նպատակով         |

|_________________|_________________________________|__|_________________|

|PKG              |Փորձագիտության և  փորձի          |P2|Ընդհանուր        |

|(խաղաղապահու-    |փոխանակում, ՆԱՏՕ-ի խաղաղապահպան  |  |ընթացակարգերի,   |

|թյուն)           |գործունեության ուսումնասիրում,   |  |ուսուցման ու     |

|                 |ինչպես նաև  խաղաղապահպանության   |  |վարժանքների      |

|                 |ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ ու ԳՀԽ     |  |պահանջների,      |

|                 |մասնակից պետությունների միջև     |  |ինչպես նաև       |

|                 |համագործակցության զարգացում:     |  |խաղաղապահ        |

|                 |                                 |  |գործողություն-   |

|                 |                                 |  |ներին ներգրավման |

|                 |                                 |  |կանոնների        |

|                 |                                 |  |պահպանում և      |

|                 |                                 |  |զարգացում        |

|_________________|_________________________________|__|_________________|

|STD              |Աջակցություն Հայաստանին`         |P2|Փորձագիտական     |

|(գործնական       |ստանդարտացման համար անհրաժեշտ    |  |օժանդակություն և |

|նյութեր և        |այնպիսի ազգային պետական          |  |տեղեկատվության   |

|ստանդարտացման    |կառույցներ, կազմակերպություն և   |  |փոխանակում       |

|վարչական         |ընթացակարգեր զարգացնելու համար,  |  |ստանդարտացման    |

|տեսակետներ)      |որոնք համատեղելի կլինեն ՆԱՏՕ-ի   |  |տեսակետների      |

|                 |համապատասխան կառույցների հետ:    |  |վերաբերյալ,      |

|                 |Տեխնիկական օժանդակության և       |  |հանդիպումներ     |

|                 |խորհրդատվության տրամադրում` ԳՀԽ-ի|  |ՆԱՏՕ-ի ազգային   |

|                 |փոխգործակցության նպատակների      |  |սպառազինու-      |

|                 |հայեցակարգի զարգացման համար:     |  |թյունների        |

|                 |                                 |  |տնօրենների       |

|                 |                                 |  |համաժողովի       |

|                 |                                 |  |(CNAD),          |

|                 |                                 |  |ստանդարտացման    |

|                 |                                 |  |ռազմական         |

|                 |                                 |  |գործակալության   |

|                 |                                 |  |(MAS) և  C3      |

|                 |                                 |  |կոմիտեի ու       |

|                 |                                 |  |նրանց ստորաբաժա- |

|                 |                                 |  |նումների հետ     |

|_________________|_________________________________|__|_________________|

|TEX              |Շտաբային սպաների վերապատրաստում  |P2|Համագործակցության|

|(զորավարժու-     |միջազգային գործառույթների համար  |  |խորացում         |

|թյուններ և       |ներառյալ գործընկերների անձնակազմի|  |որոնողական և     |

|համապատասխան     |տարրը, ինչպես նաև  գործընկեր     |  |փրկարարական      |

|ուսուցողական     |պետության սպաների վերապատրաս-    |  |աշխատանքների,    |

|գործողություններ)|տումը` բազմազգ շտաբներում և      |  |խաղաղապահպան և   |

|                 |կենտրոնակայաններում աշխատելու    |  |մարդասիրական     |

|                 |համար:                           |  |գործողությունների|

|                 |                                 |  |ասպարեզում       |

|_________________|_________________________________|__|_________________|

|TRD              |Համապատասխան կրթական ստանդարտների|P1|Դասընթացների     |

|(ռազմական        |ապահովում` ԳՀԽ-ի շրջանակներում   |  |կազմակերպում     |

|ուսուցում,       |ազգային նպատակների իրականացման   |  |հետևյալ          |

|վերապատրաստում   |նպատակով:                        |  |բնագավառներում`  |

|և  դոկտրին)      |                                 |  |ռազմավարական     |

|                 |                                 |  |հիմնադրույթներ,  |

|                 |                                 |  |ռազմական դոկտրինի|

|                 |                                 |  |տարրեր,          |

|                 |                                 |  |պաշտպանական      |

|                 |                                 |  |կառույցների      |

|                 |                                 |  |զարգացում,       |

|                 |                                 |  |քաղաքացիական-    |

|                 |                                 |  |-ռազմական հարա-  |

|                 |                                 |  |բերություններ,   |

|                 |                                 |  |պաշտպանության    |

|                 |                                 |  |իրավական դաշտ,   |

|                 |                                 |  |որոնք կարող են   |

|                 |                                 |  |օգտակար լինել    |

|                 |                                 |  |Հայաստանի        |

|                 |                                 |  |քաղաքացիական     |

|                 |                                 |  |փորձագետների     |

|                 |                                 |  |համար` զինված    |

|                 |                                 |  |ուժերի նկատմամբ  |

|                 |                                 |  |ժողովրդավարական  |

|                 |                                 |  |վերահսկում       |

|                 |                                 |  |իրականացնելու    |

|                 |                                 |  |գործում:         |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.1998
N 737
Որոշում