Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1119.151210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2010 թվականի N 1119-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և 2010 թվականի դեկտեմբերի 13-17-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:

3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Մ. Չիլինգարյանինը, Ա. Դավթյանինը, Վ. Ավետիսյանինը, Է. Երիցյանինը, Ս. Աբրահամյանինը, Ֆ. Սոլոմոնյանինը և Կ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Կարապետյանինը, Կ. Հակոբյանինը և Տ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Ա. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Միրզաբեկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2010 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1119-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզաբեկյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

                        (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

    Ա. Ղևոնդյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

    Ա. Կարապետյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի

                        կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ

 

    Ս. Աբրահամյան     - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական

                        ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման

                        վարչության պետ

 

    Ա. Դավթյան        - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության

                        պետ

 

    Մ. Չիլինգարյան    - ՀՀ զինված ուժերի սպառազինության պետվարչության պետ

 

    Է. Երիցյան        - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                        քաղաքականության վարչության պետի տեղակալ

 

    Գ. Մարտիրոսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                        տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

    Ֆ. Սոլոմոնյան     - ՀՀ զինված ուժերի կապի և  ավտոմատ կառավարման

                        համակարգերի վարչության պետի տեղակալ

 

    Կ. Հակոբյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական

                        օրենսդրության բաժնի պետ

 

    Ա. Պողոսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության ռազմական հակահետախուզության վարչության

                        առաջին բաժնի պետ

 

    Տ. Պետրոսյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        արդյունաբերության վարչության ռազմաարդյունաբերության

                        բաժնի պետ

 

    Կ. Միրզոյան       - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական

                        վարչության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական

                        աշխատանքների բաժնի պետ

 

    Վ. Ավետիսյան      - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային

                        պայքարի բաժնի պետ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2010 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1119-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ

 

    Ս. Աբրահամյան     - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական

                        քաղաքականության վարչության միջազգային

                        պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ

                        (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

 

    Դ. Վիրաբյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        սպառազինությունների վերահսկման և միջազգային

                        անվտանգության վարչության ռազմաքաղաքական բաժնի

                        առաջին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Որոշման բնագրի երկրորդ հավելվածում վարչապետի որոշման ամսաթիվը

«դեկտեմբերի 9» է գրված

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.12.2010
N 1119-Ա
Որոշում