Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Վարչական գործ թիվ ԵԿԴ/1100/02/09

    դատարանի որոշում                                                2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1100/02/09

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Մուխսյանի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Մուխսյանի ընդդեմ «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊԸ-ի, «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի, Աշոտ Բաբաջանյանի` առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Գայանե Մուխսյանը պահանջել է «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից և Աշոտ Բաբաջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5.749.930 ՀՀ դրամ` որից 5.000.000 ՀՀ դրամը` որպես վերադարձման ենթակա մայր գումար, 744.930 ՀՀ դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսների գումար, որի բռնագանձման հաշվարկն իրականացնել կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը, իսկ 5.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` ««ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամ: «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամի 19.02.2010 թվականի դրությամբ մինչև վճռի կատարումը բանկային տոկոս` հաշվարկային դրույքի չափով սկսած` 28.04.2009 թվականից: Մնացած մասով հայցը մերժել»: Քաղաքացիական գործի վարույթը «Կապիտալ Մոնոլիտ» ՍՊ ընկերության մասով կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2010 թվականի որոշմամբ Գայանե Մուխսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել Դատարանի 19.02.2010 թվականի վճիռը: Որոշվել է ՓԲԸ-ից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 2.300.000 ՀՀ դրամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 12.02.2008 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, ինչպես նաև «ՌԳՄ Գրուպ» ՓԲ ընկերությունից հօգուտ Գայանե Մուխսյանի բռնագանձել 125.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթական գումար»: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մուխսյանը` պահանջելով մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարել:

Գայանե Մուխսյանը և Աշոտ Բաբաջանյանը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 11.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից Գայանե Մուխսյանին և Աշոտ Բաբաջանյանին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով կողմերի 11.09.2010 թվականին ներկայացրած հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 11.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

    «11» սեպտեմբերի 2010 թ.                    ք. Երևան

 

Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից Գայանե Մուխսյանս, անձնագիր AA 0363514, տրված 09.04.1996 թ.-ին 005-ի կողմից, հասցե` ք. Երևան, Արաբկիր 39 փողոց, տուն 2-31 և մյուս կողմից Աշոտ Բաբաջանյանը, անձնագիր AH 0443653 տրված 20.11.2006 թ.-ին 005-ի կողմից, հասցե` ք. Երևան, Գայի պողոտա, 39 շենք, բն. 15, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին:

1. Աշոտ Բաբաջանյանը պարտավորություն է ստանձնում սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելուց, դատարանի կողմից այն հաստատելուց հետո Գայանե Մուխսյանին վճարել 3.100.000 /երեք միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, մինչև 30.01.2011 թվականը:

2. Սույն հաշտության համաձայնության առաջին կետով սահմանված գումարը փոխանցելուց հետո, Աշոտ Բաբաջանյանի ստանձնած պարտավորությունը համարվում է կատարված:

3. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից հաստատելուց, այն օրինական ուժի մեջ մտնելուց և սույն համաձայնագրի 1-ին կետով նախատեսված գումարը Աշոտ Բաբաջանյանի կողմից վճարելուց հետո Գայանե Մուխսյանը միմյանց նկատմամբ որևէ գույքային պահանջ չունեն:

4. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը կազմված է ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

5. Կողմերին բացատրված են հաշտության համաձայնություն կնքելու դատավարական հետևանքները:

6. Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու սույն հաշտության համաձայնությունը:

7. Սույն հաշտության համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից:

8. Սույն հաշտության համաձայնությունն ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատելու պահից:

 

    Աշոտ Բաբաջանյան                            Գայանե Մուխսյան

    ստորագրություն                             ստորագրություն

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշումը Աշոտ Բաբաջանյանի մասով անփոփոխ թողնելու մասով բեկանել և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2010
N ԵԿԴ/1100/02/09
Որոշում