040.0747.261198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 747
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի` Սևանի թերակղզում գտնվող շենքը (նախկին հանգստյան տուն) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմին` որպես Վազգենյան հոգևոր դպրոցի ուսումնական մասնաշենք օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից: