Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0750.271198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 750

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկային և ոչ հարկային եկամուտների ապահովման դինամիկայից, որի արդյունքում իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետբյուջեով նախատեսված առավել կարևոր և օրենքով պաշտպանված ծախսերը, ինչպես նաև հաշվի առնելով էներգետիկայի և այլ ենթակառուցվածքային ոլորտներում 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանվող սակագների կայունացման քաղաքականության իրականացման հետևանքով «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրամաշնորհների ստացման և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ժամկետների էական հետաձգումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և սույն որոշման հավելվածում նշված ծախսերն ըստ առաջնահերթության արտացոլված ծախսերի իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների բազմակողմանի և միակողմանի դոնորներից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ու վարկերի փաստացի ծավալների մասին:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 27-ի թիվ 750 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԴՈՆՈՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

(հազ. դրամ)

.________________________________________________________________________.

| 1.| Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա      |     28 000 |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն Սյունիք-Կենտրոն       |            |

|   | համակարգաստեղծ ԷՀ-ի ուժեղացում (նախագծային            |            |

|   | աշխատանքներ)                                          |            |

|___|_______________________________________________________|____________|

| 2.| Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա      |     10 000 |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն էներգետիկայի          |            |

|   | օժանդակության ծրագիր                                  |            |

|___|_______________________________________________________|____________|

| 3.| Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էլեկտրաէներգետիկա      |     50 000 |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն Քանաքեռ ՀԷԿ-ի         |            |

|   | վերակառուցում և  վերազինում                           |            |

|___|_______________________________________________________|____________|

| 4.| Վառելիքաէներգետիկ համալիր խմբի ատոմային էներգետիկա    |    250 000 |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն` ՀԱԷԿ-ի հովացման      |            |

|   | համակարգ                                              |            |

|___|_______________________________________________________|____________|

| 5.| Վառելիքաէներգետիկ համալիր խմբի էներգետիկ բնագավառի    |     10 000 |

|   | այլ գործունեություն ենթախմբի նավթի, գազի հետազոտման   |            |

|   | միջազգային ծրագրին մասնակցություն                     |            |

|___|_______________________________________________________|____________|

| 6.| Գյուղատնտեսություն, անտառային և  ջրային տնտեսություն  |     50 000 |

|   | և  ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ |            |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն` ոռոգման ցանցերի      |            |

|   | վերակառուցում                                         |            |

|___|_______________________________________________________|____________|

| 7.| Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի այլ ծրագրեր   |      5 000 |

|   | ենթախմբի կապիտալ շինարարություն` Կապան քաղաքի Արփիկ   |            |

|   | ավանի հակասողանքային միջոցառումներ                    |            |

|___|_______________________________________________________|____________|

| 8.| ՀՀ ժողդատարանների կապիտալ վերանորոգում                |     70 000 |

|___|_______________________________________________________|____________|

| 9.| Գյուղատնտեսություն, անտառային և  ջրային տնտեսություն  |    100 000 |

|   | և  ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ |            |

|   | ենթախմբի Արփա-Սևան  թունելի շահագործման և  տեխնիկական |            |

|   | վիճակի բարելավման ծախսերից կապիտալ վերանորոգում       |            |

|___|_______________________________________________________|____________|

|10.| Գյուղատնտեսություն, անտառային և  ջրային տնտեսություն  |     50 000 |

|   | և  ձկնաբուծություն խմբի հողերի բարելավման աշխատանքներ |            |

|   | ենթախմբի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, |            |

|   | դրենաժային ցանցերի մաքրման և  նորոգման աշխատանքների   |            |

|   | իրականացման ծախսեր                                    |            |

|___|_______________________________________________________|____________|

|11.| Այլ տնտեսական ծախսեր խմբի առևտուր,  մատակարարման      |     27 000 |

|   | գործունեություն և  պետական նյութական պահուստներ       |            |

|   | ենթախմբի ՀՀ պետական ռեզերվների վարչության համակարգի   |            |

|   | ձեռնարկությունների պահպանումից կապիտալ վերանորոգում   |            |

|___|_______________________________________________________|____________|

|12.| ՀՀ արտաքին գործերի նախարարության ծախսերից կապիտալ     |     60 000 |

|   | վերանորոգում                                          |            |

|___|_______________________________________________________|____________|

|13.| IY հավելվածով նախատեսված ծախսերի կրճատմամբ բյուջեի    |    375 000 |

|   | ծախսերի հնարավոր տեղափոխում` այդ թվում`               |            |

|   |                                                       |            |

|   | գազամատակարարում                                      |     75 000 |

|___|_______________________________________________________|____________|

|   | սոցիալական ապահովության բնակարանային շինարարություն   |     50 000 |

|___|_______________________________________________________|____________|

|   | վագոնային հավաքակայան                                 |     50 000 |

|___|_______________________________________________________|____________|

|   | պետական պահուստի ձևավորում                            |    200 000 |

|___|_______________________________________________________|____________|

|14.| Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային  |     21 700 |

|   | տնտեսություն և  բնակարանային շինարարություն ենթախմբի  |            |

|   | կապիտալ շինարարություն Թալին քաղաքի բ/շ 4 (բլոկ 2)    |            |

|___|_______________________________________________________|____________|

|15.| Բնակարանային կոմունալ տնտեսություն խմբի բնակարանային  |     21 000 |

|   | տնտեսություն և  բնակարանային շինարարություն ենթախմբի  |            |

|   | կապիտալ շինարարություն Թալին քաղաքի բ/շ 20            |            |

|___|_______________________________________________________|____________|

|16.| ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից իրականացվող        |    432 000 |

|   | ճանապարհային տնտեսության վրա ուղղված ծախսեր`          |            |

|   | բացառությամբ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված    |            |

|   | միջոցներով իրականացվող մայրուղիների վերականգնման      |            |

|   | ծրագրի                                                |            |

|___|_______________________________________________________|____________|

|17.| Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության անցկացման  |    350 000 |

|   | միջոցառումներ                                         |            |

|___|_______________________________________________________|____________|

|18.| Վճարումներ միջազգային կազմակերպություններում ՀՀ       |    180 000 |

|   | անդամակցության համար                                  |            |

|___|_______________________________________________________|____________|

|19.| Միջազգային ֆինանսական կազմակերպություններից և         |    241 000 |

|   | օտարերկրյա պետություններից ստացվող միջոցներով         |            |

|   | իրականացվող նպատակային ծրագրերին կառավարության        |            |

|   | մասնակցություն                                        |            |

|___|_______________________________________________________|____________|

|20.| ՀՀ պահուստային ֆոնդ                                   |    500 000 |

|___|_______________________________________________________|____________|

|21.| ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների            |  265 633.7 |

|   | գործուղման ծախսերի կրճատում                           |            |

|___|_______________________________________________________|____________|

|22.| ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների գույքի,    |  2 040 790 |

|   | գրասենյակային իրերի ձեռքբերման ծախսերի կրճատում       |            |

|___|_______________________________________________________|____________|

|23.| ՀՀ դեսպանություններ և  ռազմական կցորդներ              |  1 000 000 |

|___|_______________________________________________________|____________|

|24.| Ընդհանուր բնույթի պետական ծառայություններ խմբի        |     40 000 |

|   | ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ         |            |

|   | ենթախմբի ՀՀ սեփականաշնորհման նախարարության            |            |

|   | միջոցառումներ ծրագրից                                 |            |

|___|_______________________________________________________|____________|

|25.| Ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման ծախսեր             |    100 000 |

|___|_______________________________________________________|____________|

|26.| ՀՀ գանձապետական պարտատոմսերի պատրաստման ծախսեր        |     20 000 |

|___|_______________________________________________________|____________|

|27.| Ընդամենը` ՀՀ վարչապետի 380 որոշմամբ ծախսերի           |    308 680 |

|   | նվազեցում, այդ թվում`                                 |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ առողջապահության նախարարության համաճարակային        |     53 800 |

|   | կենտրոնների լուծարում և  համակարգի հաստիքների         |            |

|   | կրճատում                                              |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ կառավարության աշխատակազմի 1998 թվականի պահպանման   |    100 000 |

|   | ծախսերի կրճատում                                      |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ կրթության և  գիտության նախարարության համակարգի     |      4 000 |

|   | ծախսերի կրճատում                                      |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ կրթության և  գիտության նախարարության համակարգի մի  |      7 600 |

|   | քանի կենտրոնների և  գրադարանների միավորմամբ ծախսերի   |            |

|   | կրճատում                                              |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ սեփականաշնորհման նախարարության տրանսպորտային       |        380 |

|   | միջոցների օտարման հաշվին ծախսերի կրճատում             |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ սոցիալական ապահովության նախարարության բյուջեով     |      9 240 |

|   | նախատեսված, սակայն տնտեսված ծախսերի կրճատում          |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և  վերլուծության  |     50 500 |

|   | նախարարության պետական բյուջեի ծախսերի կրճատում        |            |

|   | (մարդահամարի հետաձգում, պետական ռեգիստրի մարզային     |            |

|   | ստորաբաժանումների վերակազմավորում)                    |            |

|___|_______________________________________________________|____________|

|28.| Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և    |    100 000 |

|   | շահագործում                                           |            |

|___|_______________________________________________________|____________|

|29.| Լեռնահանքային արդյունաբերություն և  հանքային          |    212 000 |

|   | հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող         |            |

|   | արդյունաբերություն և  շինարարություն և                |            |

|   | բնապահպանություն խմբի լեռնահանքային                   |            |

|   | արդյունաբերություն և  երկրաբանահետախուզություն        |            |

|   | ենթախմբի երկրաբանահետախուզություն (ներառյալ Հայաստանի |            |

|   | Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի  |            |

|   | 18-ի թիվ 584 որոշմամբ կատարված փոփոխությունները)      |            |

|___|_______________________________________________________|____________|

|30.| Հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների       |     46 600 |

|   | լուծման համար                                         |            |

|___|_______________________________________________________|____________|

|31.| Մուծումներ պետական սոցիալական ապահովագրության,        |    200 000 |

|   | կենսաթոշակային և  զբաղվածության հիմնադրամներին        |            |

|___|_______________________________________________________|____________|

|32.| Գյուղատնտեսություն, անտառային և  ջրային տնտեսություն  |    273 000 |

|   | և  ձկնաբուծություն խմբի բույսերի պաշտպանություն և     |            |

|   | սերմնաբուծություն ենթախմբի ՀՀ գյուղատնտեսության       |            |

|   | նախարարություն այլ ծախսեր ծրագրերից                   |            |

|___|_______________________________________________________|____________|

|   | ԸՆԴԱՄԵՆԸ                                              |7 437 403.7 |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.1998
N 750
Որոշում