040.0751.271198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 751
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ավելացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբով (ռազմական կարիքներ) ծախսերի ֆինանսավորումը` 129426 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով 14 խմբի 01 ենթախմբով (պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնություններ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկման (տոկոսավճար) ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 27-ից: