Սեղմել Esc փակելու համար:
«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵ ...

 

 

040.1660.171210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1660-Ն

 

«ՁՈՐԱ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1660-Ն որոշման

 

ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

    ք. Երևան                                «---- «դեկտեմբերի 2010 թ.

 

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ____________, որը գործում է ընկերության կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ....-ի որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` «Բաժնետեր»), ի դեմս նախարար ___________, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի ....-ի թիվ ... որոշման հիման վրա, այսուհետ միասին և/կամ առանձին` «Կողմեր» կամ «Կողմ», հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

Սույն Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները`

Գույք` Սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված գույք:

 

Անշարժ գույք` Հավելված 1-ում նշված շենքերը, շինությունները, հողամասերը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն անշարժ գույք հանդիսացող գույքի այլ միավորները:

 

Շարժական գույք` Հավելված 1-ում նշված այն գույքը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն չի հանդիսանում անշարժ գույք:

 

Փակման օր` սույն պայմանագրի համաձայն Գույքի ընդունման-հանձնման ակտի կնքման օրը:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն Պայմանագրի համաձայն Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել Գույքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել Գույքը և վճարել Գույքի դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:

 

2. Գույքի օտարման օրինականության, Գույքի ամբողջականության և դրա գործառնական նշանակությանը համապատասխանության երաշխիքներ և հավաստիացումներ

 

2.1. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են որ Գույքը Վաճառողին պատկանում է սեփականության իրավունքով:

2.2. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու պահին Վաճառողի հանդեպ սնանկության վարույթ հարուցված չէ և Գնորդին հանձնվող Գույքի նկատմամբ բռնագրավում կամ բռնագանձում չի տարածված, Գույքը որևէ հիմքով արգելադրված չէ, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ երրորդ անձանց որևէ այլ իրավունքներով կամ ենթակա չէ նշված գործողությունների, սահմանափակումների և /կամ ծանրաբեռնման` օրենքի, պայմանագրի, պետական գրանցման գործողության կամ դատական կամ այլ ակտի ուժով:

2.3. Վաճառողը և Բաժնետերը հավաստում և երաշխավորում են, որ սույն Պայմանագիրը կնքելու և դրա համաձայն Գույքը օտարելու համար առկա են և ընդունվել են ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, Վաճառողի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով պահանջվող և պարտադիր բոլոր որոշումները, համաձայնությունները և թույլտվությունները, որ սույն Պայմանագիրը ստորագրող անձինք օժտված են այն ստորագրելու պատշաճ լիազորությամբ և որ այդ անձանց կողմից սույն Պայմանագրի ստորագրումը Վաճառողի համար ստեղծում է օրինական, անպայմանական և հետագա վավերացումներ, համաձայնություններ, արտոնումներ կամ թույլտվություններ չպահանջող քաղաքացիաիրավական պարտավորություններ և պատասխանատվություն:

2.4. Սույն կետով նշված երաշխավորությունների իրականությանը չհամապատասխանելու դեպքում Վաճառողը և/կամ Բաժնետերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի համաձայն:

2.5. Սույն Պայմանագրով օտարվող Գույքի կազմում հիմնական միջոցները և արտադրական հզորություն հանդիսացող Գույքի միավորները սույն Պայմանագրի կնքման պահին սարքին վիճակում են, ամբողջական են և համապատասխանում են յուրաքանչյուրը իր գործառնական նշանակությանը և լիարժեքորեն պիտանի են նման նշանակությամբ շահագործելու համար:

2.6. Բաժնետերը սույնով հավաստում և հաստատում է, որ սույն Պայմանագրի կնքման համար իր կողմից ընդունված բոլոր իրավական ակտերը հիմնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հիման վրա, չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և դրա իմպերատիվ նորմերի պահանջներին, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հետագա փոփոխությունների և/կամ լրացումների դեպքում սույն Պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ենթակա չեն լինեն վերանայման, փոփոխման, վիճարկման և/կամ չեղարկման ցանկացած հիմքով:

2.7. Բաժնետերը սույնով հավաստում է, որ լավագույն ջանքերի գործադրմամբ կապահովի Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունների Կարգավորող Հանձնաժողովի կողմից Գնորդի համար հաստատվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկում ներդրման (Գնի) վերադարձելիությունը վեց տարվա ընթացքում` հաշվարկային շահույթի և մաշվածության տեսքով:

 

3. Գույքի փոխանցումը Գնորդին. պայմաններ, իրավական հետևանքներ և կարգ

 

3.1. Վաճառողը պարտավորվում է Գույքը փոխանցել Գնորդին ընդունման-հանձնման ակտով` ըստ Հավելված 3-ի:

3.2. Գույքը փոխանցվում է Գնորդին և 3.1. կետում նշված ակտը ստորագրվում է սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում:

3.3. Մինչև Փակման օրը Գույքը մնում է Վաճառողի տիրապետման ներքո և Վաճառողը պատասխանատվություն է կրում դրա ամբողջականության, պատշաճ վիճակի և ըստ նշանակության օգտագործելու նպատակով պիտանիության ապահովման համար` կրելով Գույքի վնասման կամ կորստի ռիսկը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Գնորդի առջև Գույքը երրորդ անձանց փաստացի անօրինական տիրապետմանը անցնելու դեպքում:

3.4. Վաճառողը իրավունք ունի օգտագործել (բացառությամբ Անշարժ գույքի) Գույքը մինչև Փակման օրը:

3.5. Փակման օրվանից Գույքի շահագործմամբ արտադրված էլեկտրաէներգիան համարվում է Գնորդի սեփականությունը և Գնորդի արտադրած էլեկտրաէներգիան:

3.6. Փակման օրվանից Գույքի նկատմամբ բոլոր իրավունքները և պարտականությունները ամբողջությամբ և անպայմանականորեն անցնում են Գնորդին:

3.7. Գույքի շահագործման առնչությամբ Վաճառողի սերվիտուտային իրավունքների, ինչպես նաև Գույքի նկատմամբ երրորդ անձանց սերվիտուտային իրավունքների հետ կապված հարցերը, այդպիսիների առկայության դեպքում, կկարգավորվեն առանձին համաձայնագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նման համաձայնագիրը կհանդիսանա սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

3.8. Գույքի հետ Վաճառողը Գնորդին է հանձնում դրա նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք հավաստող, շահագործման կանոններ և կարգ նախատեսող, տեխնիկական բնութագրիչներ և Գույքի շահագործման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը և պարագաները: Նշված փաստաթղթերի և պարագաների ցանկը կցվում է Ընդունման հանձնման ակտին որպես դրա բաղկացուցիչ մաս:

 

4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

4.1. Հաշվի առնելով, որ սույն պայմանագրի Հավելված 1-ում նշված Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ՀՀ օրենսդրության համաձայն ծագում են պետական գրանցման պահից` սույն Պայմանագրի կնքմանը հաջորդող 5 օրվա ընթացքում Գնորդը դիմում է անշարժ գույքի նկատմամբ գրանցումն իրականացնող իրավասու մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը սույն պայմանագրից բխող Գնորդի սեփականության իրավունքները Անշարժ գույքի նկատմամբ գրանցելու համար: Պետական գրանցման ծախսերը կրում է Գնորդը, իսկ Վաճառողը պարտավոր է ըստ Գնորդի պահանջի իրականացնել Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և իրենից կախված բոլոր գործողությունները:

4.2. Անշարժ գույքի յուրաքանչյուր և բոլոր միավորների սեփականության վկայականի պատճենը, որպես սույն պայմանագրի անբաժանելի մաս կցվում են սույն պայմանագրին` որպես Հավելված 2:

4.3. Սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքի նույնականացման համար հիմք է հանդիսանում Հավելված 2-ը:

4.4. Եթե սույն Պայմանագրով օտարվող Անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերի վրա և այդ հողամասերը Վաճառողը տիրապետել է որոշակի իրավական հիմքով տրված օգտագործման իրավունքով, ապա այդպիսի Անշարժ գույքը փոխանցված է համարվում Գնորդին նշված հողամասերի նկատմամբ Գնորդի նույնական իրավունքների (անկախ իրավական հիմքից) ծագման պահից:

 

5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

5.1. Սույն Պայմանագրով Գույքի օտարման ընդհանուր արժեքը կազմում է 3 600 000 հազ. դրամ (Պայմանագրի Գին, որից 600 000 հազ. դրամը` ավելացված արժեքի հարկն է) և ներառում է վաճառողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային արժեքը, ընդ որում Գնորդը հողամասերի կադաստրային արժեքը փոխանցում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.2. Սույն Պայմանագրի 5.1. կետում նշված Գինը (հանած հողամասերի կադաստրային արժեքը) Գնորդը Վճարում է Փակման օրվան հաջորդող 3 բանկային օրերի ընթացքում` Վաճառողի սույն պայմանագրում նշված բանկային հաշվին բանկային փոխանցում կատարելու միջոցով:

 

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

6.1. Վաճառողը և/կամ Բաժնետերը լիակատար պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի 2.1-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը:

6.2. Բաժնետերը լիակատար պատասխանատվություն է կրում սույն Պայմանագրի 2.5-2.6 կետերում տրված երաշխիքների և հավաստիացումների խախտման, իրականությանը չհամապատասխանելու և դրանց հետևանքով Գնորդի կրած բոլոր ծախսերի և վնասների փոխհատուցման համար` ներառյալ բաց թողնված օգուտը: Նշված պարտավորությունը մնում է ուժի մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

6.3. Վաճառողը լիակատար պատասխանատվություն է կրում մինչև Փակման օրը Գույքի շահագործման հետևանքով կամ այդպիսի շահագործման հետ կապված ցանկացած պատճառված վնասի համար և պարտավորվում է հատուցել Գնորդի այն ծախսերը, որոնք կկրի Գնորդը բավարարելու համար այդպիսի վնասի հատուցման իրեն (որպես Գույքի սեփականատիրոջ) հասցեագրված և կատարման ենթակա պահանջները:

6.4. Կողմերի պատասխանատվության այլ հարցերը կարգավորվում են սույն պայմանագրի այլ դրույթներով և ՀՀ օրենսդրությամբ:

6.5. Վաճառողի` ցանկացած պատճառող և/կամ հիմքով լուծարման դեպքում սույն Պայմանագրով ստանձնած պատասխանատվությունը կրում է Բաժնետերը:

6.6. Գնորդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրումային ծրագիր է ներկայացնում և ապահովում դրա իրականացումը:

 

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ

 

7.1. Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Այդուհանդերձ յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կատարել սույն Պայմանագրի համաձայն իր պարտավորությունները անհաղթահարելի ուժի հանգամանքի ազդեցության դադարումից անմիջապես հետո:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1 Սույն Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` արբիտրաժային կարգով` LCIA (Լոնդոնի Միջազգային Արբիտրաժի Դատարանի) կողմից` վերջինիս կանոններով և ընթացակարգով: Արբիտրները կնշանակվեն LCIA կանոնների համաձայն: Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

8.2 Սույն Պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր, ստորագրվում են Կողմերի կողմից և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

8.3 Սույն Պայմանագիրը, դրան կից Հավելվածները, սույն Պայմանագրի հիման վրա կնքված այլ պայմանագրերը, սույն Պայմանագրի լրացումները և փոփոխությունները, դրա առանձին դրույթների վրա հիմնված համաձայնությունները, դրա պայմանները որոշող այլ պայմանագրերը և համաձայնությունները, որոնց սույն Պայմանագիրը հղում է անում որպես այդպիսինի, հանդիսանում են Կողմերի հարաբերությունները կարգավորող փոխկապակցված, միմյանց բաղկացուցիչ մաս հանդիսացող և միմյանցից անօտարելի փաստաթղթեր:

8.4 Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից և դադարում է պատշաճ կատարմամբ:

8.5 Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով 4 (չորս) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ մնում է այն վավերացնող նոտարական գրասենյակում:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

.__________________________________________________.

|ՎԱՃԱՌՈՂ            ԲԱԺՆԵՏԵՐ         ԳՆՈՐԴ         |

|                                                  |

|Հասցե`                              Հասցե`        |

|                                                  |

|Հ/Հ`                                Հ/Հ`          |

|                                                  |

|ՀՎՀՀ                                ՀՎՀՀ          |

|_______________   ______________    ______________|

.__________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 16-ի

N 1660-Ն որոշման

 

«ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության

միջև ____________ 2010 թ. կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագրի

 

ԳՈՒՅՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ԱԿՏ

 

Հայաստանի Հանրապետություն

    ք. Երևան                             երկու հազար տաս թվականի_________   

 

«ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ____________________, որը գործում է ընկերության կանոնադրության և «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ 2010 թվականի դեկտեմբերի ....-ի թիվ ______ որոշման հիման վրա, այսուհետ` «Վաճառող», մի կողմից և «Ձորագետ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս տնօրեն _____________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետ` «Գնորդ», մյուս կողմից (այսուհետև` Վաճառողը և Գնորդը միասին` Կողմեր) հիմք ընդունելով Կողմերի միջև 2010 թվականի դեկտեմբերի ...-ին կնքված Գույքի Առուվաճառքի Պայմանագիրը (այսուհետ. Հիմնական Պայմանագիր). և մասնավորապես դրա 3.1-րդ կետը կնքեցին սույն Գույքի Հանձնման-Ընդունման Ակտը հետևյալ բովանդակությամբ

 

          Վաճառող`                         Գնորդ`

    __________________               ________________     

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2010
N 1660-Ն
Որոշում