ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 օգոստոսի 2010 թվականի N 33
1. 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
նիստի N 33 արձանագրային
որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2010 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական կառույցների և ոչ պետական կառավարման ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ավարտին է հասցվել Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, որն, ըստ 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1523-Ն որոշման, ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ս.թ. հուլիսի 3-րդ տասնօրյակում:
ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) փետրվարին կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել Խորհրդին կից աշխատանքային խմբի (այսուհետ` ԹԱԽ) ներքո ստեղծված միջգերատեսչական ենթախմբի կողմից մշակված` ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանության և դրանում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները: Ըստ գործող ընթացակարգի, առաջարկների փաթեթը փոխանցվել է ՀՀ կառավարություն:
ՀՀ կառավարության կողմից 2010 թ.-ի մարտի 11-ին ընդունվել է N 230-Ա որոշումը` ՀՀ կառավարության 2008 թ.-ի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին («Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված ազգային ուղղորդման կարգ»):
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարվել է լրացում, որով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ԱԳՆ-ն, ի դեմս Միջազգային կազմակերպությունների վարչության, շարունակել է համակարգել ԹԱԽ աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել ԹԱԽ 2 հանդիպում և 2 արտագնա եռօրյա նիստ:
ԱԳՆ համակարգմամբ` ԹԱԽ-ի կողմից քննարկվել և մշակվել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, որն գտնվում է միջգերատեսչական համաձայնեցման փուլում:
Նախատեսվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հաշվետվությունը` 2009 թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ, որը ներկայացվել է Խորհրդի, այնուհետև` ՀՀ կառավարության հավանությանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանն է տրամադրվել տեղեկատվություն հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) (այսուհետ նաև` թրաֆիկինգ) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ` այս ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվող տարեկան զեկույցի պատրաստմանն օժանդակելու նպատակով: Նշյալ տարեկան զեկույցում Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում:
Ս.թ. փետրվարի 18-ի ԹԱԽ նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Մարդը դժբախտության մեջ» («People in Need») ՀԿ-ի կողմից` ՀՀ-ում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման ծրագրի շրջանակներում դպրոցներում անցկացված իրազեկության իրավիճակային հետազոտության արդյունքները` 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման եռամյա ազգային ծրագրում համապատասխան քայլեր նախատեսելու նպատակով:
Ս.թ. հունիսի 15-ին կազմակերպվել են նաև քննարկումներ նվիրված ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ԱՄԿ կողմից անցկացված «Արտագնա աշխատանքային միգրացիան Հայաստանից 2008-2009 թվականներին. աշխատանքային միգրացիայի միտումների և միգրացիոն փորձառությունների վերլուծություն» ուսումնասիրության արդյունքներին:
Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է «Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգին), առնչությունները անդրազգային կազմակերպված հանցավորության հետ» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Վարչության պետը, որպես ԹԱԽ ղեկավար, մասնակցել է ս.թ. մարտի 22-23-ին Դոհայում կայացած` Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի Կատարի հիմնադրամի, Արաբական Լիգայի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում ազգային կարողությունների կառուցման արաբական նախաձեռնության ներքո կազմակերպված բարձրաստիճան համաժողովին:
Վարչության աշխատակիցը մասնակցել է ս.թ. մարտի 31-ին Ստրասբուրգում կայացած մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) գործունեության հետ կապված հարցերով ՀՀ ազգային պատասխանատուների հանդիպմանը:
2010 թվականին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը շարունակել է համագործակցել ՀՀ ոստիկանության հետ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանցագործության համար հետապնդվողների հայտնաբերման, և նրանց ու զոհերի վերադարձի հարցերում: Վարույթում մնացել է մեկ գործ, որը նախնական որակավորվել է որպես թրաֆիկինգի դեպք: Համապատասխան հարցումները Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին են փոխանցվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջոցով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵԱՀԿ «Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի շրջանակում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, խոցելի խմբերի հետ աշխատող հասարակական կազմակերպությունների համար հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել են դասընթացներ` 223 մասնակցի համար:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում շարունակվել է թրաֆիկինգի զոհերի պաշտպանության և օգնության գործընթացի մշտադիտարկման աշխատանքը, որի արդյունքում նախապատրաստվել են եռամսյակային մոնիտորինգային զեկույցներ:
Մանկատների և հատուկ դպրոցների սոցիալական աշխատողների համար կազմակերպվել են երևույթի վտանգները լուսաբանող հատուկ դասընթացներ:
Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետությունում ծննդյան գրանցում չունեցող երեխաների և մանկական մահացության գրանցման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով: Արդեն մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել նշված ոլորտում գործուն մեխանիզմների ստեղծման և ներդրման ուղղությամբ առաջարկություններ, որոնք կնպաստեն երեխաների ծնունդների չգրանցման դեպքերի կանխմանը և ծննդյան գրանցում չունեցող երեխաների ու չափահաս անձանց հայտնաբերմանը` դրանով իսկ կանխելով երեխաների թրաֆիկինգի հնարավոր դեպքերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Թրաֆիկինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում զոհերին տրամադրվել է առաջնային օժանդակություն, կազմակերպվել են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով:
ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 10-ի թիվ 718-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ` Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինները վերանվանվել են Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: Դրան կհաջորդի բաժինների կանոնադրության փոփոխությունը, մասնավորապես, թրաֆիկինգի դեմ պայքարի համապատասխան բաղադրիչներով գործառույթների լրացումը, և սահմանված կարգով հաստատումը:
Շարունակվել է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի իրականացումը, մասնավորապես, իրականացվել են ծրագրով նախատեսված մանկատան շրջանավարտների առողջապահական, կրթական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական խնդիրներին ուղղված բաղադրիչները:
ՀՀ առողջապահության նախարարություն
Կազմակերպվել են ՀՀ մասնագիտացված բժշկական հաստատությունների մասնագետների իրազեկմանն ուղղված սեմինարներ` թրաֆիկինգի զոհերի հետազոտման ու հիվանդանոցային բուժման կազմակերպման, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի» առնչությամբ: Սեմինարներին մասնակցել են նյարդաբաններ, հոգեբույժներ, մաշկավեներաբաններ, նարկոլոգներ:
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարվել է հետևյալ լրացումը.
- որոշման 3-րդ կետի ««ա» ենթակետով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձինք»:
Զոհի անձի վերաբերյալ գաղտնիությունը ապահովելու նպատակով նրանց ուղեգրումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով:
ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ` թրաֆիկինգի զոհերի բուժման կազմակերպման հարցերում:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում շարունակվել են քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար անցկացվող վերապատրաստման դասընթացները, որոնցում ներառված են նաև թրաֆիկինգին նվիրված ուսումնական դասաժամեր (1 դասաժամ` 2 ակադեմիական ժամ): 2010 թ. առաջին կիսամյակում վերապատրաստվել են թվով 620 քրեակատարողական ծառայող և 60 հարկադիր կատարող:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն ՀՀ կառավարության 06.12.2007 թ. 1598-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.4.1, 2.4.2, 2.4.3 կետերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում 2010 թվականի շարունակվել է ՓՄՁ սուբյեկտ ներկայացնող անձանց աջակցության ցուցաբերումը:
Մասնավորապես ՀՀ կառավարության 21.01.2010 թ. թիվ 54-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2010 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 4842 գործարարների, այդ թվում 1955 կանանց` ծրագրային հետևյալ ուղղություններով.
.______________________________________________________________.
|Հ/Հ| Աջակցության ուղղությունները |Ընդհանուր |Այդ թվում |
| | |աջակցության|աջակցություն|
| | |ստացածների |ստացած |
| | |թիվը |կանանց թիվը |
|___|_________________________________|___________|____________|
| . |Տեղեկատվական և խորհրդատվական | 3646 | 1276 |
| |աջակցություն | | |
|___|_________________________________|___________|____________|
| . |Սկսնակ գործարարներին ֆինանսական | 102 | 42 |
| |աջակցություն | | |
|___|_________________________________|___________|____________|
| . |Սկսնակ գործարարներին աջակցություն| 12 | 3 |
|___|_________________________________|___________|____________|
| . |ՈՒսուցողական աջակցություն | 1028 | 620 |
|___|_________________________________|___________|____________|
| . |Թողարկվող արտադրանքի (մատուցվող | 49 | 13 |
| |ծառայությունների) շուկաներ | | |
| |առաջմղմանն աջակցություն | | |
|___|_________________________________|___________|____________|
| . |Վարկային երաշխավորությունների | 5 | 1 |
| |տրամադրում | | |
|___|_________________________________|___________|____________|
| |Ընդամենը | 4842 | 1955 |
.______________________________________________________________.
Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագծով նախատեսված` Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման ուղղությամբ, մշակվել են Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի, նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի տեխնիկական առաջադրանքները, ծրագրի իրականացման մոդելը և կատարվել է նախագծի ֆինանսական վերլուծությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով, կրթության բնագավառի շրջանակներում 12-ամյա հանրկրթության հիմնական և ավագ դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչներով և ծրագրերով անդրադարձ է կատարվում հարցերի, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության միջև ստորագրված փոխըմբռնման ծրագրի համաձայն շարունակվում է «Մարդկանց առևտուրը կազմակերպելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային փորձնական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում 2009 թվականի ընթացքում մշակվել են «Թրաֆիկինգ. ձեռնարկ սովորողի համար» և «Թրաֆիկինգ. ձեռնարկ ուսուցիչների համար» ձեռնարկները ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորվել են գործածության, որպես հանրակրթական ավագ դպրոցի ուսումնաօժանդակ ձեռնարկներ:
Հաշվետու ժամանակահատվածում.
. տպագրվել է «Թրաֆիկինգ. ձեռնարկ սովորողի համար» 6000 օրինակ և «Թրաֆիկինգ. (ձեռնարկ ուսուցիչների համար» 2500 օրինակ,
. արտադրվել և բազմացվել է սոցիալական գովազդ` կրիչով, թրաֆիկինգի կանխարգելման գործում դպրոցական կրթության կարևորության վերաբերյալ,
. թարգմանվել և բազմացվել է ՄՄԿ Վրաստանի առաքելության կողմից արտադրված ուսուցողական տեսաֆիլմը,
. իրականացվել է Երևան քաղաքի և մարզերի 1500 ուսուցիչների վերապատրաստում` ծրագրի շրջանակներում պատրաստված ուսուցանողների կողմից:
. Ծրագրի շրջանակներում մշակված ձեռնարկները տրամադրվել են «Վորլդ Վիժն» Հայաստան, «Մարդը դժբախտության մեջ» և «Հայկական Կարիտաս» կազմակերպություններին իրենց նմանատիպ ծրագրերն իրականացնելիս` դպրոցներում գործածելու համար:
. Անց են կացվել քննարկումներ ֆոկուս խմբերով աշակերտների, ուսուցիչների, դպրոցների տնօրենների հետ` նպատակ ունենալով պարզել, թե որքանով են մասնակիցները տեղեկացված թրաֆիկինգի երևույթի մասին:
«Մարդը դժբախտության մեջ» («People in Need» PIN) չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից 2009 թ.-ից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում 2010 թ. առաջին կիսամյակում, Հայաստանի Հանրապետության 7 մարզերում (Լոռի, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն) և Երևան քաղաքում իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Որպես ուսուցման նյութ օգտագործվել են ՄՄԿ-ի կողմից կազմված և տպագրված ուսուցիչների և սովորողների համար նախատեսված «Թրաֆիկինգ» ձեռնարկները: Դասընթացներին մասնակցել են հանրապետության 161 դպրոցի 200 ուսուցիչ:
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության Հայաստանյան գրասենյակի միջոցով իրականացվող «Պայքար թրաֆիկինգի դեմ հասարակության ներգրավման և համայնքային խնամատարության միջոցով» ծրագրի շրջանակներում փետրվար-մարտ ամիսների ընթացքում, ծրագրում ընդգրկված 20 դպրոցների և Երևանի գիշերօթիկ խնամքի NN 1, 2 հաստատությունների 105 մանկավարժների համար, կազմակերպվել են «Թրաֆիկինգ» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացները վարել են «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության մասնագետները: Դասընթացների նպատակն է. բարձրացնել ուսուցիչների և դաստիարակների գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն թրաֆիկինգի թեմաներով դասընթացներ վարել երեխաների հետ:
Ծրագրի նպատակների շրջանակներում ընտրված կրթական հաստատություններում կազմակերպվել են նաև թրաֆիկինգի թեմաներով միջոցառումներ` թատերական բեմականացում, շարադրությունների մրցույթ, ֆոտոցուցահանդես և այլն, երեխաների և մեծահասակների համար:
Ս.թ. մայիսին, ծրագրին մասնակցած դպրոցների (Ալավերդի, Ստեփանավան, Երևան) 9 ակտիվ դպրոցականներ Վրաստանում մասնակցել են Երիտասարդական համաժողովին: Համաժողովի ընթացքում հայ և վրացի երեխաները ներկայացրել են թրաֆիկինգը կանխարգելելու գործում երկրների իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքները: Նախատեսվում է երեխաների կողմից պատրաստված նյութերը համաժողովի անունից ներկայացնել Հայաստանի և Վրաստանի համապատասխան պետական մարմիններին:
2010 թ. հուլիսին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միջև «Անօրինական միգրացիայի և թրաֆիկինգի կանխարգելում» ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ծրագիրը նպատակ ունի ընտրված 30 դպրոցների ուսուցիչներին և դպրոցականներին իրազեկել թրաֆիկինգի վտանգների մասին` հնարավորություն տալով նրանց թրաֆիկինգի կամ միգրացիայի ռիսկային իրավիճակներում կատարել տեղեկացված և ճիշտ ընտրություն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ուղղությամբ 2010 թվականի առաջին կիսամյակում պատրաստվել է տեղեկատվական թերթիկ, որի տպագրությունը նախատեսվում է ս.թ. երկրորդ կիսամյակում: Նախատեսվում է նաև քննարկումների, հանդիպումների և հեռուստակամուրջի կազմակերպում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են ՄԱԿ-ի գրանցման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ` «Ապահով ճամփորդություն». նախամիգրացիոն գրանցման և պատշաճ հարցումների ծրագրի շրջանակներում ՄՊԾ-ում գործող Միգրանտների սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կենտրոն դիմած ՀՀ քաղաքացիներին տրամադրվել են արժանահավատ տեղեկություններ հավանական նպատակակետ արտերկրներ մուտքի, բնակության և աշխատանքային գործունեության կարգի ու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև թրաֆիկինգի վտանգի մասին: Ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրվել մոտ 200 մարդու: Խորհրդատվության հետ նրանց տրամադրվել է նաև ՀՀ-ում տեղակայված միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով հրատարակված «Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր աշխատանքային միգրանտի իրավական ուղեցույց», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Թուրքիա», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Գերմանիա», «Միգրանտների տեղեկատվական ուղեցույց Հայաստան-Հունաստան», «Պօսօբիե դլյա տռուդօվիխ միգրանտօվ իզ ՈՒկրաինի, Մօլդօվի, Արմենիի, Ազերբայդժանա ի Գռուզիի վ Ռօսսիյու» գրքույկները, ԱՄԿ-ի կողմից հրատարակված «Ռուսաստանի Դաշնություն մեկնող միգրանտ աշխատողների համար» ուղեցույցը, «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից հրապարակված «Ի՞նչ պետք է իմանա Ռուսաստանի Դաշնություն մեկնողը» և Միգրացիոն պետական ծառայության կողմից հրատարակված «Օրինական ճանապարհով օտարերկրյա պետություններ մուտք գործելու, բնակվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մասին» տեղեկատվական թերթոնները:
Ծառայությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության հետ` մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հետ կապված առանձնակի կարևորություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար ստացման և դրանք միմյանց փոխանցման առումով:
Միգրացիոն պետական ծառայությունն, ի դեմս ծառայության պետ Գ. Եգանյանի իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի քարտուղարի վրա դրված պարտականությունները: Հաշվետու ժամանակաշրջանում կայացել է Խորհրդի մեկ նիստ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
2010 թվականին նույնպես մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման միջոցառումների գծով ծախսային ծրագրերը առանձին աղյուսակի տեսքով ներառվել են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում (Հավելված 1-ի N 24 աղյուսակը, տես ՀՀ Պաշտոնական Տեղեկագիր 2009 թ. N 67, էջ 876): Ըստ այդմ` ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով թվով 6 ծախսային ծրագրով նախատեսվել են 77 327,9 հազ. դրամի հատկացումներ:
Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.4.1 կետին համապատասխան աղքատությունը և գործազրկությունը դիտարկվում են որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգին) նպաստող կարևոր գործոններ, և դրանք հաշվի են առնվում ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական ուղղվածության ռազմավարական ծրագրերի մշակման ժամանակ:
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի
գծով նախատեսված հատկացումների և ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ`
ըստ ծախսային ծրագրերի և դրանք իրականացնող ՀՀ պետական կառավարման
մարմինների
.____________________________________________________________________.
|հ/հ|Բա-|խումբ|դաս|Ծախսային ծրագրերի և |(Գումարը|Ֆինանսա- |Կատարման|
| |ժին| | |այն կատարող ՀՀ պետական|հազար |վորում |% |
| | | | |կառավարման մարմինների |դրամ) |15.06. | |
| | | | |անվանումները | |2010 թ. | |
| | | | | | |դրությամբ| |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| | | | |ԸՆԴԱՄԵՆԸ | 77327,9| 15849,7 | 20,5 |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| | | | |ՀՀ Աշխատանքի և | 67127,9| 15849,7 | 23,6 |
| | | | |սոցիալական հարցերի | | | |
| | | | |նախարարություն | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 1 |10 | 04 | 01|5. ՀՀ մանկատների | 36115,5| 12008,7 | 33,3 |
| | | | |շրջանավարտներին | | | |
| | | | |աջակցություն և | | | |
| | | | |խորհրդատվություն | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 2 |10 | 04 | 01|17. ՀՀ մանկատների | 4280,0 | 1250,0 | 29,2 |
| | | | |շրջանավարտներին | | | |
| | | | |կենսաթոշակի և միանվագ| | | |
| | | | |դրամական օգնության | | | |
| | | | |տրամադրում | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 3 |10 | 09 | 02|13. Հանրային իրազեկման| 766,0 | 383,0 | 50,0 |
| | | | |միջոցառումների | | | |
| | | | |իրականացում ծրագրի | | | |
| | | | |շրջանակներում | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 4 |10 | 09 | 02|26. Թրաֆիկինգի զոհերին| 25966,4| 2208,0 | 8,5 |
| | | | |սոցիալ-հոգեբանական | | | |
| | | | |վերականգնողական | | | |
| | | | |ծառայություններ | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| | | | |ՀՀ առողջապահության | 2200,0 | 0,0 | 0,0 |
| | | | |նախարարություն | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 5 |07 | 03 | 02|08. Թրաֆիկինգի զոհերին| 2200,0 | 0,0 | 0,0 |
| | | | |բժշկական օգնության | | | |
| | | | |ծառայություններ | | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| | | | |ՀՀ սպորտի և | 8000,0 | 0,0 | 0,0 |
| | | | |երիտասարդության | | | |
| | | | |հարցերի նախարարություն| | | |
|___|___|_____|___|______________________|________|_________|________|
| 6 |08 | 04 | 01|02. Մարդկանց | 8000,0 | 0,0 | 0,0 |
| | | | |շահագործման | | | |
| | | | |(թրաֆիկինգի) | | | |
| | | | |կանխարգելմանն ուղղված | | | |
| | | | |քարոզչական | | | |
| | | | |միջոցառումներ | | | |
.____________________________________________________________________.
ՀՀ ոստիկանություն
ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածներ
«Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը»
«Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132.1 հոդվածների հատկանիշներով իրականացվել է վարույթ թվով 6 քրեական գործերով: Նախորդ տարիներից ՀՀ քր.օր-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածներով որևէ քրեական գործ 2010 թ. չի փոխանցվել և նույն հոդվածներով նախկինում հարուցված որևէ գործ 1-ին կիսամյակի ընթացքում չի վերսկսվել:
Քրեական 6 գործերից 1-ը 2009 թ.-ին հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 261-րդ հոդվածով, փոխանցվել 2010 թ. այնուհետև 22.03.10 թ.-ին վերաորակվել է 132.1 հոդվածի: Մյուս 5 գործերը ամբողջությամբ նոր քրեական գործեր են:
Բոլոր 6 գործերը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը: Դրանցից 3-ը վերաբերել են ներքին թրաֆիկինգի դեպքերին, 1-ով շահագործումը իրականացվել է ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ ՀՀ-ում, 1-ով նպատակակետ երկիր է հանդիսացել Թուրքիան, 1-ով` ԱՄԷ-ն: Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից 1-ը` անչափահաս, մեղադրյալները 6-ն են:
._____________________________________________________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 հոդվածներով հարուցված |
|քր. գործերը ըստ ուղղությունների |
|_____________________________________________________________________|
|Քր. | Նոր զոհ |Նոր մեղադրյալ|Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Շահագործման |
|գործ| | |երկիր |երկիր |ձևը |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 3 |3 որից կին - 3|2 որից կին -1| ՀՀ | ՀՀ |Պոռնկություն|
| |Անչափահաս - 1 | | | | |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |1 որից կին - 1|2 որից կին -1| ՀՀ |Թուրքիա, |Պոռնկություն|
| | | | |ՀՀ | |
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |1 որից կին - 1|2 որից կին -2| ՀՀ |Թուրքիա |Պոռնկություն|
|____|______________|_____________|____________|_________|____________|
| 1 |1 որից կին - 1| - | ՀՀ | ԱՄԷ |Պոռնկություն|
._____________________________________________________________________.
2010 թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննված 6 քր. գործերից 2-ը ուղարկվել են դատարան, մյուս 4-ով նախաքննությունը շարունակվում է:
.____________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր.|
|օր.-ի 132, 132.1 հոդվածներով|
|քր. գործերի ընթացքը |
|____________________________|
|Քր. գործեր|Դատարան|Ընթացքում|
|__________|_______|_________|
| 6 | 2 | 4 |
.____________________________.
6 մեղադրյալներից 5-ը գտնվում են կալանքի տակ, 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տուժող ճանաչված, միջանկյալ նույնացված 6 զոհերից 3-ն ուղղորդվել են ՀԿ-ներ` հետագա աջակցության նպատակով: Մյուս 3-ը հրաժարվել են աջակցություն ստանալուց:
ՀԿ-ներ են ուղղորդվել նաև նախնական նույնացված 4 անձինք: Նախնական նույնացված ևս 1 զոհ ուղղոդրվել է ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայություն:
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում շարունակվել է 8 ամբաստանյալների նկատմամբ 4 գործերով դատաքննությունը:
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզաբանվել է ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվող 8 անձանց այլ պետության տարածքում գտնվելու վայրը: Օտարերկրյա իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցություն է իրականացվում նրանց ձերբակալման և էքստրադիցիայի հարցերը լուծելու ուղղությամբ:
01.07.2010 թ.-ի դրության ՀՀ քր. օր.-ի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ են գտնվում 20 անձինք:
.__________________________________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 132, 132.1 |
|հոդվածով հետախուզվողներ |
|__________________________________________________|
|01.01.09թ-ի|2009 թ.-ի |2009 թ.-ի |01.07.10թ-ի|
|դրությամբ |ընթացքում |ընթացքում |դրությամբ |
| |հայտարարվել է|դադարեցվել է| |
|___________|_____________|____________|___________|
| 20 | - | - | 20 |
.__________________________________________________.
ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդված
«Երեխային հակահասարակական գործունեության կատարելուն ներգրավելը»
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի` անչափահասին պոռնկության մեջ ներգրավելու հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցվել և վարույթ է իրականացվել քրեական 1 գործով: Այդ գործով մեղադրյալ է ներգրավվել առայժմ 1 անձ:
.__________________________________________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 166 հոդվածով հարուցված|
|քր. գործերը ըստ ուղղությունների |
|__________________________________________________________|
|Քր. |Նոր|Նոր մեղադրյալ|Սկզբնաղբյուր|Վերջնակետ|Ներգրավման |
|գործ|զոհ| |երկիր |երկիր |ձևը |
|____|___|_____________|____________|_________|____________|
| 1 | - |1 որից կին -1| ՀՀ | ՀՀ |Պոռնկություն|
| | | | | | |
.__________________________________________________________.
ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդված
«Երեխայի առք ու վաճառքը»
2010 թ.-ի ընթացքում քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով վարույթ է իրականացվել 2009 թ.-ին հարուցված և 2010 թ. փոխանցված քրեական 1 գործով:
Նշված գործով 2010 թ.-ի ընթացքում հայտնաբերվել են 2 նորածին զոհեր, ինչպես նաև որպես մեղադրյալ են ներգրավվել 5 անձինք: Գործը ավարտվել և ուղարկվել է դատարան:
._________________________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 168 |
|հոդվածով վարույթ իրականացված քր. գործ |
|_________________________________________|
|Քր. |Նոր|Նոր |Սկզբնաղբյուր|Վերջնակետ|
|գործ|զոհ|մեղադրյալ|երկիր |երկիր |
|____|___|_________|____________|_________|
| 1 | 2 | 5 | ՀՀ | ՀՀ |
| | | | | |
._________________________________________.
ՀՀ քրեական օրենսգրքի 126 հոդված
«Մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելը»
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քր. օր.-ի 126-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 261, 262 հոդվածներ
«Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը»
«Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 16 նոր գործերով որոնցով բացահայտվել են հանցագործության 23 դեպքեր: Դեպքերից 1-ը վերաբերել է Թուրքիա փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 10-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «Հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելու նպաստելու դեպքերին, որից 1-ը անչափահասի օգտագործմամբ, 7 դեպքերը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 5-ը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերին:
.__________________________________________________________________.
|2010 թ. 1-ին կիսամյակ ՀՀ քր. օր.-ի 261, 262 հոդվածներով քր. |
|գործերը ըստ բնույթի |
|__________________________________________________________________|
|Քր. |Հանց.|Միջսահմանային|Հյուրանոցային|Տաքսու վարորդ| Այլ |
|գործ|դեպք | |համալիր | | |
|____|_____|_____________|_____________|_____________|_____________|
| 16 | 23 |1, որից |10 |7 |5 |
| | |Թուրքիա - 1 |անչափահասին-1|անչափահասին-0|անչափահասին-0|
.__________________________________________________________________.
ՀՀ քր. օր.-ի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հանցագործություն կատարելու համար 01.01.2010 թ.-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 7 անձինք, 2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 հետախուզվողներ:
._____________________________________________________________.
|2009 թ. ՀՀ քր. օր.-ի 261, 262 հոդվածներով հետախուզվողներ |
|_____________________________________________________________|
|01.01.10 թ.-ի |2010 թ.-ի 1-ին|2010 թ.-ի 1-ին |31.06.10 թ.-ի |
|դրությամբ |կիսամյակի |կիսամյակի |դրությամբ |
|հետախուզվել են|ընթացքում |ընթացքում |հետախուզվում են|
| |հայտարարվել է |հայտնաբերվել են| |
|______________|______________|_______________|_______________|
| 7 | 1 | 2 | 6 |
._____________________________________________________________.
2010 թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Շարունակվել են աշխատանքները թրաֆիկինգին վերաբերող օրենսդրության բացերի և հակասությունների շտկման` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
Հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ոստիկանության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 90 աշխատակիցների համար կազմակերպվել են «Թրաֆիկինգի» խնդիրներին վերաբերվող դասընթացներ: Թվով 4 աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել Վրաստանում` այլ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ:
Ոստիկանության աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային խորհրդաժողովներին և հանդիպումներին:
Ոստիկանության կողմից մշակվել և ՄԱԶԾ աջակցությամբ հրապարակվել է իրավապահ մարմինների համար նախատեսված` «Մարդկանց թրաֆիկինգի հետ կապված հանցագործությունների քննությունը» մեթոդական ձեռնարկներ:
Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով նյութեր են տրամադրվել զանգվածային լրատվական միջոցներին:
Կատարելագործվում է համապատասխան վերլուծական համակարգչային ծրագիրը:
Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) զոհ դարձած անձանց ազգային ուղղորդման կարգի դրույթները պատշաճ կատարելու նպատակով 27.01.2010 թ.-ին ընդունվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետ թիվ 55Գ հանձնարարականը, որով մանրամասն հատկացվում են ՀՀ ոստիկանության տարածքային և այլ շահագրգիռ ստորաբաժանումների հետ ԿՀԴՊ ԳՎ փոխհամագործակցության, թրաֆիկինգի հետ կապված հանցագործություն կատարած անձանց հաշվառման, տեղեկատվության փոխանցման մեխանիզմները:
Անց է կացվել «Նելեգալ-2010» և մյուս կանխարգելիչ միջոցառումները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
2010 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ԱԱԾ ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է թրաֆիկինգի նախանշաններով 1 դեպք, ինչի կապակցությամբ ներկայումս իրականացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ: Շարունակվել են աշխատանքները ինչպես նախկինում հայտնաբերված թրաֆիկինգի դեպքերի կազմակերպիչների բացահայտման, այնպես էլ հնարավոր նոր թրաֆիկինգի դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ:
Թրաֆիկինգի հակազդման ուղղությամբ ՀՀ ԱԱԾ կողմից կազմակերպվող աշխատանքների վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազություն` ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազությունների կոորդինացիոն խորհրդին ներկայացնելու համար:
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2009-2010 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում ներկայացվել է թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու կազմակերպությամբ 2010 թ. առաջին կիսամյակի կատարողական հաշվետվությունները:
ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված «Թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագիր, օժանդակություն կարողությունների զարգացմանը և աջակցություն տուժածներին», «Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց թրաֆիկինգին, առնչությունները անդրազգային կազմակերպված հանցավորության հետ» թեմաներով ուսումնական սեմինարներին:
ՀՀ գլխավոր դատախազություն
2010 թ. հունիսի 21-25-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը մասնակցել է Բրյուսելում կայացած «Անչափահասների արդարադատությունը հարավ-արևելյան Եվրոպայում և Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներում» թեմայով կլոր սեղանի քննարկումներին:
2010 թ. մարտի 20-ից ապրիլի 10-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը և նույն վարչության դատախազ Արթուր Ղամբարյանը մասնակցել են «Թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը» թեմայով ԱՄՆ-ում կազմակերպվող ուսումնաճանաչողական այցին:
Ակտիվացվել է ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Այսպես, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «ԱՄՔՈՐ» ՀԿ-ից ստացված «Վերադարձ տուն» ֆիլմը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և որոշվել է այն օգտագործել «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` դատախազների վերապատրաստման դասընթացների ժամանակ:
«Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` ներդրվել է «Թրաֆիկինգի դեմ պայքարի» վերաբերյալ էլեկտրոնային վերապատրաստման դասընթացներ:
2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածների հատկանիշներով քննվում են 5 քրեական գործեր, որոնցից չորսը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 132.1-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ մեկը թեև հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 261 հոդվածի 1-ին մասով, սակայն 2010 թ. մարտի 22-ին մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածով կայացվել է մեկ դատավճիռ` մեկ անձի նկատմամբ: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թ. մարտի 16-ի դատավճռով Վ. Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 7.5 տարի ժամկետով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
1. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման 2007-2009 թթ. ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների համաձայն, 2009 թ. տարեվերջին, Աշխատանքի միջազգային կազմակերպության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ, ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվեց «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ընտրանքային հետազոտությունը»: Հետազոտության դաշտային աշխատանքների արդյունքներն ամփոփվել են ս.թ. տարեսկզբին և, ըստ ԱՄԿ հետ կազմված համատեղ միջոցառումների ծրագրի, հետազոտության արդյունքներով ձևավորված (կշռված) տվյալների վերջնական բազան տրամադրվել է ԱՄԿ ծրագրի ազգային փորձագետին` հետազոտության արդյունքներով զեկույցի պատրաստման համար: ՀՀ ԱՎԾ-ն հետազոտության իրականացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին և խորհրդին կից աշխատանքային խմբին:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն, համագործակցելով «ԱՄՔՈՐ» կազմակերպության հետ, սկսած 2009 թ.-ի սեպտեմբերից համատեղ իրականացնում է «Հայաստանում կատարելագործել զոհերի աջակցությունը և բարելավել մարդկանց շահագործման կանխարգելումը» ծրագիրը, որի նպատակն է բարելավել մարդկանց շահագործման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները ու նպաստել զոհերի ավելի արդյունավետ հայտնաբերման, նույնացման և աջակցության համար ուղղորդման ու վերաինտեգրման գործընթացին:
2010 թ.-ի առաջին կիսամյակում ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվել են հետևյալ միջոցառումները:
Հակաթրաֆիկինգային պայքարում մարզային ՀԿ-ների կարողությունների զարգացում: Հայաստանի բոլոր մարզերում ընտրվել են ՀԿ-ներ, որոնք աշխատում են բնակչության խոցելի խմբերի հետ և նրանց ներկայացուցիչների համար Երևանում կազմակերպվել է երկօրյա վերապատրաստում, որի ժամանակ 24 մասնակցի` 14 մարզային ՀԿ-ներից ուսուցանվել է զոհերի հայտնաբերման, նույնացման և աջակցության համար ուղղորդման գործընթացները, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանում մարդկանց շահագործման զոհերին տրամադրվող աջակցության ծրագրերի հնարավորությունները, իրազեկման ծրագրերի և զոհերի աջակցության համար ուղղորդման գործընթացի իրականացման համար մշակվել են հետագա համագործակցության եզրեր:
Գյուղական համայնքներում և տեղական իշխանությունների շրջանում իրազեկության բարձրացում: Այս միջոցառումն իրականացնելու նպատակով «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն ներկայացուցիչները այցելել են Նալբանդյան, Արևիկ, Փյունիկ, Արտավազ, Նորադուզ, Մարմարիկ գյուղերը: Տեղական իշխանությունների հետ քննարկվել են գյուղից արտագաղթի դեպքերը, թրաֆիկինգի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցները և զոհերին տրամադրվող աջակցության հնարավորությունները:
Զոհերի նույնականացում և ուղղորդում աջակցության համար: Նշված ժամանակահատվածում տեղեկություններ են ստացվել «թեժ-գծից» 8 և ոստիկանությունից` 5 թրաֆիկինգի կասկածելի դեպքի մասին, անցկացվել է 13 հարցազրույց, որի արդյունքում նույնացվել է 6 զոհ և ուղղորդվել «ԱՄՔՈՐ»-ի վերականգնողական կենտրոն` աջակցություն ստանալու համար: 2 դեպք կապված են եղել անօրինական միգրացիայի հետ, տրամադրվել են տեղեկություններ անձանց վերադարձն ապահովելու համար: 5 դեպք կապ չեն ունեցել թրաֆիկինգի հետ:
Մարդկանց վաճառքի կանխարգելման նպատակով խոցելի խմբերի իրազեկման բարձրացում: Նշված ժամանակահատվածում թրաֆիկինգի կանխարգելման նպատակով բնակչության իրազեկման բարձրացման համար անցկացվել է 6 սեմինար: Երևանում «Մանանա» կրթամշակութային կենտրոնի սաների, Երևանի պետական համալսարանի և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողների համար: Վայքում «Հույս 98» ՀԿ-ի և Արտաշատում «Հայտուր» ՀԿ-ի շահառուների, ինչպես նաև Մարմարիկ գյուղի բնակչության համար: Սեմինարի մասնակիցները ծանոթացել են թրաֆիկինգի հիմնապատճառների և դրանց կանխարգելման միջոցների հետ, հատկապես ընդգծվել են ռիսկային գործոնը երիտասարդների համար, ներկայացվել են միջազգային փաստաթղթերը և ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիրը: Բաժանվել են «թեժ գծի» հայտարարագրեր, բուկլետներ, թրաֆիկինգի կանխմանն ուղղված անձնագրային ներդիրներ:
«Հույս և օգնություն» ՀԿ
«Հույս և օգնություն» ՀԿ-ն 2010 թ.-ի հունվարի 5-ից իրականացնում է «Աջակցություն, սոցիալական վերականգնում և վերաինտեգրում և վերաինտեգրում թրաֆիկինգից տուժածներին Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի դրամաշնորհատուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն է:
Ծրագրի գործունեության շրջանակներում` 2010 թ.-ի հունվարից մինչև հունիսի 15-ը ներառյալ, ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.
- թրաֆիկինգի զոհերի նույնացման նոր դեպքեր չեն գրանցվել,
- ապաստանում մնացել է թրաֆիկինգի նախկինում նույնացված մեկ զոհ` ՀՀ մարզի բնակիչ, որը մասնակցել է վարսահարդարների վերապատրաստման դասընթացին,
- մասնագիտական ուսուցման են ուղեգրվել թրաֆիկինգի նախկինում նույնացված 3 զոհեր` ուլունքագործության - 1, վարսահարդարության - 1 համակարգչային գործավարության անհատական դասընթացի - 1:
«Օգնության հեռախոս» թեժ գծի վրա ստացվել է 165 զանգ, որոնցից 8-ը վերաբերել են թրաֆիկինգի կասկածյալ դեպքերին, 11-ը աշխատանքային միգրացիայի դեպքերին: Կատարվել է թրաֆիկինգի կասկածյալ դեպքերի ուսումնասիրություն, արդյունքում ոչ մի դեպք չի նույնացվել որպես թրաֆիկինգի դեպք: Անօրինական միգրացիայի դեպքերի վերաբերյալ կազմվել են նյութեր և ուղարկվել ՀՀ-ում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության բաժին: Գերակշռող մաս են կազմում նաև աշխատանքի որոնմանն ուղղված զանգերը:
2010 թ.-ի հունիսի 3-4-ը ք. Ստեփանավանում և հունիսի 10-11-ը ք. Թալինում անց են կացվել ուսուցում վարժանքներ «Իրավապահ մարմինների աշխատակիցների տեղեկացվածության բարձրացումը թրաֆիկինգի երևույթի վերաբերյալ» թեմայով:
ՈՒսուցում վարժանքներին մասնակցել են իրավապահ մարմինների 20-ական աշխատակիցներ` տեղամասային տեսուչներ, օպերլիազորներ, մեկ ներկայացուցիչ հասարակական կազմակերպությունից:
Մշակվել և հրատարակվել են հուշաթերթի երկու տարբերակներ «Ի՞նչ պետք է իմանա Ռուսաստանի Դաշնություն մեկնողը», որոնք տրամադրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակին, «Մարդը դժբախտության մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին և միգրանտների հետ աշխատող այլ կազմակերպություններին:
«Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիր: Ծրագիրը սկսվել է 01.05.2009 թ. և դրամաշնորհատուն Եվրոխորհուրդն է: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները:
1. ՈՒսումնասիրվել և վերլուծվել է ՀՀ օրենսդրությունը` երեխաների պաշտպանությանը վերաբերող մասերով, պատրաստվել է ուսումնական ձեռնարկ:
2. ՈՒսումնասիրվել և վերլուծվել են ՀՀ ՔՕ 141 և 142 հոդվածներով 2005-2009 թթ.-ի դատավարությունների դատավճիռները, կազմվել է զեկույց:
3. Իրականացվել է «Երեխաների թրաֆիկինգի կանխարգելում և աջակցության կազմակերպում, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետների հմտությունների և կարողությունների զարգացում» թեմայով սեմինարը: Սեմինարի աշխատանքներին մասնակցել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետները, թվով 20 հոգի` Երեխայի իրավունքների պաշտպանության բաժիններ, Խնամակալության և հոգաբարձության համաժողովների ներկայացուցիչներ, Անչափահասների գծով բաժինների աշխատակիցներ, Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների, ցերեկային և գիշերային խնամքի հաստատությունների աշխատակիցներ, ՀՀ Ոստիկանության մարզային ԱԳԲ-ների տեսուչներ:
4. Մշակվել և հրատարակվել են հուշաթերթեր կախազարդերի տեսքով` երեխաների իրավունքների մասին:
5. Կազմակերպվել են կլոր սեղաններ երեխաների թրաֆիկինգի նախադրյալների կանխման վերաբերյալ.
ա. սեռական բռնություններ երեխաների նկատմամբ թեմայով,
բ. երեխաների աշխատանքը ՀՀ-ում թեմայով:
Կլոր սեղաններին մասնակցել են պետական կառույցների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարանի, Մակ-ի մանկական հիմնադրամի, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների («Վորլդ Վիժն, «Երեխաների աջակցման կենտրոն, «ՀՕՄ, «Կանանց ռեսուրս կենտրոն (ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցների` «Գոլոս Արմենիի», «Ազգ», «Հրապարակ», «Երկիր», «Իրավունք» թերթերի, «Հետաքննող լրագրողների ասոցիացիայի», «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի», «Երևանի մամուլի ակումբի», «Ինտերնյուսի», «Երկիր մեդիա» և «Ար» հեռուստաընկերությունների լրագրողները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need»)
«Մարդը դժբախտության մեջ» («People In Need») չեխական բարեգործական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը 2009 թ.-ից Եվրամիության և Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների թրաֆիկինգի կանխարգելման համախմբված և հզորացված համակարգի ստեղծում» ծրագիրը:
2010 թ. փետրվարի 20-ին ավարտվեց 2009 թ.-ի հոկտեմբերից սկսած «Երեխաների թրաֆիկինգը Հայաստանում. ուսումնասիրություն թիրախ խմբերի երեխաների և հանրային իրազեկվածության վերաբերյալ» հետազոտությունը: Ներկայացվել են հետազոտության արդյունքները, տպագրվել է զեկույցը:
Իրազեկման շրջանակներում տպագրվել են պաստառներ, կպչուն թերթիկներ, որոնց վրա նշված են «Թրաֆիկինգի զոհերի աջակցության» (Հույս և օգնություն) և «Երեխաների պաշտպանության» (ՀՕՖ) թեժ գծերի հեռախոսահամարները: Պատրաստվել է սոցիալական հոլովակ, տպագրվել կոմիքս, որոնք օգտագործվում են թրաֆիկինգի թեմայով անցկացվող դասընթացների ժամանակ: Հոլովակը ապրիլի 28 - մայիսի 27 ընկած ժամանակահատվածում ցուցադրվել է 3 երևանյան և 10 մարզային հեռուստաընկերություններով:
Գործարկվել է www.stopchildtrafficking.am կայքը:
ՈՒսուցման շրջանակներում հունվարի 21-23-ը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է եռօրյա դասընթաց լրագրողների համար` «Հետաքննող լրագրություն մարդկանց թրաֆիկինգի մասին» թեմայով, որին մասնակցել է 15 լրագրող: Ծրագրի շրջանակներում հայտարարվել է լրագրողական մրցույթ «Երեխաների թրաֆիկինգի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցները և անկախ լրագրողները: Մրցույթի տևողությունը 2010 թ. ապրիլի 1-ից մինչև 2010 թ. նոյեմբերի 1-ն է, արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 15-ին:
Ապրիլի 1-ից մայիսի 31 ընկած ժամանակահատվածում անց են կացվել դասընթացներ հանրապետության 7 մարզերի (Լոռի, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Սյունիք, Արագածոտն) և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Որպես ուսուցման նյութ օգտագործվել են ՄՄԿ-ի կողմից կազմված և ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից երաշխավորված, ուսուցիչների և սովորողների համար նախատեսված «Թրաֆիկինգ, մարդկանց շահագործում» ձեռնարկները, որոնց անգլերեն թարգմանությունն իրականացվել է «մարդը դժբախտության մեջ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցել են հանրապետության 161 դպրոցների 200 ուսուցիչներ:
Դասընթացներ են նախատեսվում նաև Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում:
ՈՒսուցման դասընթացներ են անցկացվել նաև ՀՀ ԱՍՀՆ ենթակայության տակ գտնվող Վանաձորի մանկատանը, Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնում և Կապանի գիշերային խնամքի կենտրոնում: Դասընթացներին մասնակցել են հաստատությունների 53 երեխա և 26 մասնագիտական աշխատակից (դաստիարակ, դայակ):
Աջակցության շրջանակներում կազմակերպության սոցիալական աշխատողները շարունակել են աշխատանք տանել փողոցում գտնվող մուրացկանությամբ և մանրավաճառությամբ (փերեզակությամբ) զբաղվող երեխաների հետ:
«ԱՄՔՈՐ» ՀԿ
2010 թ.-ի հունվարից մայիս ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի «Թեժ-գծի» հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 118 զանգ, որոնցից`
. թրաֆիկինգի վերաբերյալ - 9.1%
. սեռը` կին - 42.4%, տղամարդ - 57.6%,
. տարիքը` < 20-40 - 47%, 40-60> - 53%,
. վայրը` Երևանից - 94.1%, մարզերից - 5.1%,
. տեղեկատվության աղբյուրը` մետրո - 1.7%, թերթեր - 5.9%, հեռուստատեսություն - 77.1%:
Թրաֆիկինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով շարունակել են գործել ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Անցած հինգ ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-ի ապաստանի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ աջակցություն են ստացել 13 թրաֆիկինգի զոհ, որոնցից 10-ը ուղղորդվել են այս տարի:
Զոհերը ստացել են հետևյալ աջակցություն`
. հոգեբանական - 13
. բժշկական - 13
. իրավաբանական - 6
. բնաիրային - 13
. ֆինանսական - 5
. մասնագիտական ուսուցում - 6
Սկսած 2010 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում են ապաստարանի վարձակալման ծախսերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Բնակչության շրջանում թրաֆիկինգի հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով «ԱՄՔՈՐ»-ը մշակել և հրատարակել է գրքույկներ, թերթոններ, պաստառներ և էջանշաններ, ուր տեղ են գտել համապատասխան հղումներ, ուղերձներ և տեղեկատվություն աշխատանքային միգրացիայի, դրա հետևանքների և թրաֆիկինգի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Նյութերը բաշխվել են հանրապետության ողջ տարածքում:
Մարտ և ապրիլ ամիսներին ԱՄՔՈՐ-ը սկսել և ավարտել է «Վերադարձ տուն» տեսաֆիլմի ձայնագրման և բազմացման աշխատանքները հայերեն և անգլերեն լեզուներով: Սույն տեսաֆիլմը ստեղծվել էր ԱՄՔՈՐ-Ի, «Հայ միասնության խաչ» տեղական ՀԿ-ի և եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր-սեղանի համագործակցության արդյունքում: Ընդհանուր առմամբ պատրաստվել է 340 օրինակ (270` հայերեն և 70` անգլերեն): Ֆիլմը ստեղծվել էր թրաֆիկինգի զոհերի իրական պատմությունների հիման վրա, որոնցում նկարագրվում են տարբեր իրավիճակներ, երբ մարդիկ դառնում են խաբեության, հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման զոհ: Ֆիլմը ներկայացնում է եկեղեցում հոգևոր աջակցության դերը թրաֆիկինգի զոհերին` օգնելով նրանց շարունակել ապրել և հավատ ներշնչել ապագայի կառուցման հարցում: Տարբեր գործակալությունների խնդրանքով բազմացվել էր նաև «Մարդավաճառություն» տեսաֆիլմը հայերեն լեզվով` 60 օրինակ քանակով:
Մայիս ամսին «Վերադարձ տուն» տեսաֆիլմի հայերեն և անգլերեն տարբերակները տրամադրվել են պետական կառույցներին, տեղական ՀԿ-ներին և միջազգային կազմակերպություններին:
Մարզերում իրազեկության բարձրացման գործընթացն իրականացվում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի միջոցով: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կազմակերպությունը հակաթրաֆիկինգային թեմաներին նվիրված սեմինարներ և հանդիպումներ է անցկացրել հանրապետության տարբեր մարզերի 6 գյուղերի և 3 քաղաքների գյուղապետների և համայնքների բնակչության շրջանում:
Կազմակերպություն աջակցում է նաև զոհերի հայտնաբերման, նույնացման, հոգեբանական աջակցության, ինչպես նաև նրանց հետագա վերաինտեգրման հարցերին:
«Հայ օգնության միություն» ՀԿ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Հայ օգնության միության միջև կնքված պայմանագրի համաձայն 2009 թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՕՄ-ը իրականացրել է սոցիալական հետազոտություն և ծննդյան գրանցում չունեցող երեխաների հայտնաբերման և ուղղորդման ծրագիր: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ սերտ համագործակցությամբ:
Հետազոտության նպատակն էր ծննդի պետական գրանցում չստացած երեխաների բացահայտումը` որպես բռնության, շահագործման կամ թրաֆիկինգի ենթարկվելու ռիսկային խմբի, հիմնախնդրի պատճառների, դրսևորման ձևերի և հետևանքների վերլուծությունը, ամփոփ վիճակագրական տվյալների ստեղծումը և դրա հիման վրա հետագա կանխարգելման ռազմավարության մշակումը: Ծրագրի նպատակն էր նաև ընտրանքով նախատեսված մարզերում և համայնքներում իրականացնել ծննդի պետական գրանցում չստացած երեխաների հայտնաբերման, ուղղորդման և գրանցման գործընթացը, միևնույն ժամանակ հիմնախնդրի շուրջ ծնողների/խնամակալների իրազեկումը: 2010 թ.-ի հունվար-հունիս ամիսներին իրականացված հայտնաբերված երեխաների ծննդի պետական գրանցման գործընթացի արդյունքում 145 երեխաներից 107-ը ստացել են ծննդյան վկայականներ: Որոշ գործողությունների ժամանակատարության պատճառով, մնացած երեխաների գրանցման հարցը կլուծվի մինչև ս.թ.-ի հոկտեմբեր ամիսը:
«Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստան» (այսուհետ` ՎՎՀ) «Պայքար թրաֆիկինգի դեմ հասարակության ներգրավման և համայնքային խնամատարության միջոցով» ծրագրի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ալավերդիի, Արևածագ, Կաճաճկուտ, Քարինջ, Մղարթ, Գյումրիի Անի և Մուշ համայնքներում համայնքային կենտրոնի սոցիալական աշխատողները թրաֆիկինգի ծրագրի շրջանակներում անցկացրել են 600 խորհրդատվություն: Նշված խորհրդատվությունները նպատակն են ունեցել բնակչությանը իրազեկել թրաֆիկինգ երևույթի, դրա վտանգավորության, միջոցների և կանխարգելման մասին: Ծրագրի իրականացման ընթացքում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել թրաֆիկինգի ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների,
Թրաֆիկինգի ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է ծավալվել վարչական շրջանի սոցիալական և զբաղվածության ծառայությունների հետ, ապահովելով նշված ծառայությունների աշխատակիցների կապը համայնքային կենտրոնի մասնագետների հետ: Նշված համագործակցության հիմնական նպատակն է եղել ապահովել ռիսկային վիճակում գտնվող բնակչության ուղղորդումը համայնքային կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն կունենան ստանալու խորհրդատվություն թրաֆիկինգի վերաբերյալ, ինչպես նաև թրաֆիկինգի զոհեր հայտնաբերելու դեպքում կազմակերպել նրանց ուղղորդումը դեպի թրաֆիկինգի զոհերի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ:
Նշված տարածքների բնակիչների հետ` վերապատրաստված համայնքային ակտիվ խմբերի անդամների զրույց-հանդիպումների նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կազմակերպվեցին և անցկացվեցին 19 հանդիպումներ, որոնց մասնակցել են 340 անձ` ծնողներ, ուսուցիչներ, երեխաներ և համայնքի բնակիչներ: Հանդիպումների նպատակն էր համայնքի երեխաներին, ուսուցիչներին և բնակիչներին իրազեկել թրաֆիկինգի երևույթի, դրա վտանգավորության տարածվածության, միջոցների և կանխարգելման մասին:
Տեղեկատվական և պետական մարմինների ներկայացուցիչների խնդրանքով նմանատիպ հանդիպումներ են կազմակերպվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի և սոցիալական ծառայության աշխատակիցների համար:
Փետրվար-մարտ ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում ընդգրկված 22 դպրոցների ուսուցիչների, այդ թվում նաև` Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների դաստիարակների համար կազմակերպվեց և անցկացվեց «Թրաֆիկինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացը, որին մասնակցել են 105 ուսուցիչներ և դաստիարակներ, վարում էին «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության մասնագետները: Դասընթացի հիմնական նպատակը` բարձրացնել ուսուցիչների և դաստիարակների գիտելիքները, հմտությունները և կարողությունները, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն թրաֆիկինգի թեմաներով դասընթացներ վարել (699 աշակերտ) երեխաների հետ:
Ըստ ծրագրի նպատակների, բացի վերապատրաստումներից, կազմակերպվել են թրաֆիկինգի թեմաներով միջոցառումներ ընտրված կրթական հաստատություններում երեխաների և մեծահասակների համար: Մայիսին ծրագրին մասնակցած դպրոցներից (Ալավերդի, Ստեփանավան, Երևան) ընտրվել են 9 ակտիվ դպրոցականներ, ովքեր մասնակցել են Վրաստանում կայացած Երիտասարդական համաժողովին, որտեղ հայ և վրացի երեխաները ներկայացրել են թրաֆիկինգը կանխարգելելու գործում իրենց երկրների իշխանություններից ունեցած սպասելիքները: Վերջիններիս կողմից պատրաստված նյութերը պետք է ներկայացվեն Հայաստանի և Վրաստանի համապատասխան պետական մարմիններին: Միջոցառումը մեծ հնարավորություն ստեղծեց երեխաների համար միջմշակութային փորձի փոխանակման առումով:
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն 2010 թ.-ի հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը իրականացրել է հետևյալ ծրագրերը և միջոցառումները:
- «www.antitrafficking.am ինտերնետային կայքի պահպանում և զարգացում» (Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով իրականացվող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դրամաշնորհային ծրագիր). ծրագրի շրջանակներում նորացվեց և զարգացվեց www.antitrafficking.am ինտերնետային կայքը նոր պահանջներին համապատասխան:
- «Ընդդեմ թրաֆիկինգի տեղեկատվական քարոզարշավ» (Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամաշնորհ). ծրագրի շրջանակներում Երևանի Ճարտարագիտական համալսարանի, վերջինիս Գորիսի մասնաճյուղի և Վանաձորի Մանկավարժական համալսարանի երիտասարդ ուսանող առաջնորդների համար կազմակերպվել են սեմինարներ` «Ինչպես պայքարել թրաֆիկինգի դեմ» թեմայով:
«Ընդդեմ երեխաների թրաֆիկինգի» («Մարդը դժբախտության մեջ» կազմակերպություն). ծրագրի սահմաններում մշակվել են երեխաների համար նախատեսված կոմիքսի և սոցիալական հոլովակի սցենարները:
«Երեխաների աշխատանքը ՀՀ-ում» («Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարի սեմինարավար). Սեմինարը նպատակ ուներ լրագրողներին ներկայացնել ՀՀ-ում երեխաների աշխատանքի կարգավորման օրենսդրական դաշտը և այն խախտումները, որոնց պատճառով երեխաները ենթարկվում են թրաֆիկինգի: