Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՄԻ ...

 

 

040.0754.271198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 755

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ամփոփելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում համաճարակային իրավիճակի վերացման համալիր աշխատանքների արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշել առողջապահական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, հակահամաճարակային հանրապետական արտակարգ հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների համագործակցված աշխատանքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում համաճարակի օջախը մեկուսացնելու և վերացնելու, հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացումն ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում սուր վարակիչ հիվանդության կանխարգելման հետևանքով 1998 թվականի բերքի կորստից բնակչության կրած վնասները հատուցելու նպատակով Արմավիրի մարզպետարանին հատկացնել 40 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Զարթոնքի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ 20-օրյա ժամկետում նախապատրաստել օգնություն ստացող բնակիչների անվանական ցուցակը.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում համաճարակային իրավիճակի վերացմանն օժանդակած գործարաններին փոխհատուցում տալու և գյուղի խմելու ջրագծի անվտանգության ապահովման համար վերանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով հատկացվելիք 1,5 մլն դրամ գումարի ֆինանսական աղբյուրների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մարզերում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, բնակավայրերի սանիտարական մաքրման, ջրագծերի և ջրավազանների անվտանգությունն ապահովող աշխատանքների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.1998
N 755
Որոշում