Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐ ...

 

 

100.0024.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10010465

 

    ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ       ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ          ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ         ՆԱԽԱՐԱՐ

                             ՆԱԽԱՐԱՐ

 

    7 նոյեմբերի 2010 թ.      23 նոյեմբերի 2010 թ. 22 նոյեմբերի 2010 թ.

    N 24-Ն                   N 121-Ն              N 221-Ն

 

    ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ       ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

    ՆԱԽԱՐԱՐ                  ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ

                             ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                             ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

                             ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    22 նոյեմբերի 2010 թ.     22 նոյեմբերի 2010 թ.

    N 207-Ն                  N 350-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ի Ռազմավարական ուղղություն 4-ի բաժնի 1)-ի ռազմավարության 3-րդ կետի պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

Հաստատել Ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող տեղեկատվության ռեգիստրը և տեղեկատվության հաղորդման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

 

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թ. նոյեմբերի 7-ի

թիվ 24-Ն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2010 թ. նոյեմբերի 23-ի

թիվ 121-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2010 թ. նոյեմբերի 22-ի

թիվ 221-Ն

 

ՀՀ բնապահպանության նախարարի

2010 թ. նոյեմբերի 22-ի

թիվ 207-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական կոմիտեի

նախագահի

2010 թ. նոյեմբերի 22-ի

թիվ 350-Ն

 

համատեղ հրամանով

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ ձևավորված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնում (այսուհետ` Ազգային համակարգող մարմին) տեղեկատվության ռեգիստրի (այսուհետ` Ռեգիստր) ձևաչափը, վարման և տեղեկատվության հաղորդման կարգը:

2. Միջոլորտային համագործակցության շրջանակներում ռեգիստրի ձևավորման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հաղորդվում է համապատասխան ոլորտներում պետական լիազոր մարմինների կողմից:

3. Ռեգիստրը բաղկացած է 2 մասից`

1) «Առողջապահության համաշխարհային կազմակերպության, միջկառավարական մարմինների և առանձին երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի վերաբերյալ ռեգիստր» (համաձայն Ձև 1) և

2)»Միջոլորտային համագործակցության շրջանակներում հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի վերաբերյալ ռեգիստր» (համաձայն Ձև 2):

4. Ռեգիստրում գրանցված տեղեկատվության բնօրինակն արխիվացվում է թղթային և էլեկտրոնային արխիվում:

 

II. ՓՈԽՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

5. Ազգային համակարգող մարմնի և միջազգային կազմակերպությունների, միջկառավարական մարմինների, առանձին երկրների, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում փոխտեղեկատվության ապահովման նպատակներն են`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված, անսովոր և անսպասելի դեպքերի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների մասին օպերատիվ հաղորդումը,

2) վարակիչ հիվանդությունների, անսովոր և անսպասելի դեպքերի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում բնակչության շրջանում անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների անժամանակավրեպ կազմակերպումը և իրականացումը:

 

III. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

6. Ռեգիստրը վարում է Ազգային համակարգող մարմինը:

7. Ռեգիստրը միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում մարմիններին ներկայացվող տեղեկատվության ամբողջությունն է:

8. Տեղեկատվությունը գրանցելու նպատակով Ազգային համակարգող մարմնում ստեղծվում է 3 անդամից բաղկացած Ռեգիստրի ձևավորման, վարման և տեղեկատվության հաղորդման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամները նշանակվում են Ազգային համակարգող մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի անդամները պատասխանատու են տվյալների լիարժեք գրանցման և տեղեկատվության ժամանակին հաղորդման համար:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն որոշմամբ սահմանված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող սխեմաների համաձայն գնահատված և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն հաղորդված դեպքերը գրանցվում են Ազգային ռեգիստրում:

10. Ռեգիստրը լրացվում է Ազգային համակարգող մարմնում ստեղծված հանձնաժողովի կողմից, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, ստույգ բովանդակությամբ:

11. Ռեգիստրի վարման ընթացքը (տեղեկատվության լրիվությունը, համապատասխանատվությունը լրացվածի հետ) կիսամյակը 1 անգամ ստուգվում է Ազգային համակարգող մարմնի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից, կազմվում է զեկուցագիր և ներկայացվում Ազգային համակարգող մարմնի ղեկավարին:

12. Տեղեկատվությունը ռեգիստրում գրանցվում է վերջինիս ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում:

13. Տեղեկատվությունը փոփոխվում է`

1) եթե առկա են փոփոխման համար հաղորդող կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթեր (հետազոտությունների արդյունքներ).

2) դեպքի մասին միջազգային մասնագիտական աղբյուրներից հիմնավորված և հավաստի տվյալներ ստանալու դեպքում:

14. Մնացած բոլոր դեպքերում ուղղում կամ լրացում չի կատարվում:

15. Ազգային համակարգող մարմնի ղեկավարի պահանջով Հանձնաժողովի կողմից ներկայացվում են Ազգային ռեգիստրի բոլոր մանրամասները և տվյալները:

16. Ռեգիստրի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում են Ազգային համակարգող մարմնի կնիքով:

17. Նոր Ռեգիստրի կազմելուց հետո նախորդը փակվում է և արխիվացվում:

18. Ազգային համակարգող մարմինը`

1) ղեկավարում է Ռեգիստրի ընթացիկ գործունեությունը,

2) կազմակերպում է տեղեկատվության ընդունումը,

3) ապահովում է Ռեգիստրի վարման շրջանակներում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում տեղեկատվության հաղորդումը:

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն պահանջներին համապատասխան հաղորդման ձևով ստացվող տեղեկատվությունը գրանցվում է Ռեգիստրում և հաղորդվում է շահագրգիռ մարմիններին:

20. Շահագրգիռ մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր կառույցի կողմից Ազգային համակարգող մարմին ներկայացվող` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող` իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը, ինչպես նաև իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը, կանոնների հարցերով բոլոր շահագրգիռ կառույցների ցանկը, ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող ստանդարտ ընթացակարգերը` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի կողմից համակարգման գործունեության իրականացման համար բոլոր փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» 1138-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:

21. Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև փոխտեղեկատվության կանոնավոր կապն ապահովվում է համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 913-Ն որոշման:

 

Ձև 1

 

ՌԵԳԻՍՏՐ

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության, միջկառավարական

մարմինների և առանձին երկրների հետ հանրային առողջապահության

ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու

ներուժ ունեցող դեպքերի

 

.__________________________________________________________________________

|Հեր|Տեղեկատվություն      |Արձանագրված դեպքի վերաբերյալ մանրամասներ

|թա-|վարակիչ              |

|կան|հիվանդությունների,   |

|հա-|անսովոր և  անսպասելի |

|մար|դեպքերի և  միջազգային|

|   |նշանակության արտակարգ|

|   |իրավիճակի մասին      |

|   |_____________________|________________________________________________

|   |Դեպքի  |Դեպքի |Դեպքի |դեպքի|դեպ-|դեպ-|Դեպքը |Անհրաժե՞շտ է|Դեպքն|Դեպքն|

|   |տեսակը`|արձանա|արձանա|ի    |քի  |քի  |հան-  |արտաքին     |անսո-|անսպա|

|   |կենսաբա|գրման |գրման |հայտ |հայտ|բնո-|րային |օգնություն` |վո՞ր |սելի՞|

|   |նական, |վայրը |վայր  |գալու|նա- |րոշ-|առող- |ներկա       |է    |է հան|

|   |քիմիա- |      |հանդի-|ամսա-|բեր-|ման |ջու-  |երևույթը    |     |րային|

|   |կան,   |      |սացող |թիվ  |ման |ամսա|թյան  |բացահայտե-  |     |առող-|

|   |ճառա-  |      |կազմա-|     |ամսա|թիվ |համար |լու, ուսում-|     |ջապա-|

|   |գայթա- |      |կերպու|     |թիվ |    |նշանա-|նասիրելու,  |     |հու- |

|   |յին    |      |թյան  |     |    |    |կալի  |դրան արձա-  |     |թյան |

|   |       |      |ղեկա- |     |    |    |հե-   |գանքելու,   |     |տեսա-|

|   |       |      |վար   |     |    |    |տևանք |դրա նկատմամբ|     |կետից|

|   |       |      |      |     |    |    |ներ   |հսկողություն|     |     |

|   |       |      |      |     |    |    |ունե- |իրականացնե- |     |     |

|   |       |      |      |     |    |    |նալու |լու և  այն  |     |     |

|   |       |      |      |     |    |    |ներուժ|կառավարելու |     |     |

|   |       |      |      |     |    |    |ունի  |կամ նոր     |     |     |

|   |       |      |      |     |    |    |/եթե` |դեպքերի     |     |     |

|   |       |      |      |     |    |    |այո   |առաջացումը  |     |     |

|   |       |      |      |     |    |    |առան- |կանխելու    |     |     |

|   |       |      |      |     |    |    |ձին   |համար /եթե` |     |     |

|   |       |      |      |     |    |    |ներկա-|այո առանձին |     |     |

|   |       |      |      |     |    |    |յացնել|ներկայացնել |     |     |

|   |       |      |      |     |    |    |մանրա-|մանրամասներ |     |     |

|   |       |      |      |     |    |    |մասներ|համաձայն` ՀՀ|     |     |

|   |       |      |      |     |    |    |համա- |26.08.2010 թ|     |     |

|   |       |      |      |     |    |    |ձայն` |թիվ 1138-Ն  |     |     |

|   |       |      |      |     |    |    |ՀՀ    |որոշման/    |     |     |

|   |       |      |      |     |    |    |26.08.|            |     |     |

|   |       |      |      |     |    |    |2010 թ|            |     |     |

|   |       |      |      |     |    |    |թիվ   |            |     |     |

|   |       |      |      |     |    |    |1138-Ն|            |     |     |

|   |       |      |      |     |    |    |որոշ- |            |     |     |

|   |       |      |      |     |    |    |ման/  |            |     |     |

.__________________________________________________________________________

 

.____ ____________________________________________________________________.

|Հեր|  Արձանագրված դեպքի վերաբերյալ մանրամասներ                           |

|թա-|                                                                     |

|կան|                                                                     |

|հա-|                                                                     |

|մար|                                                                     |

|   |                                                                     |

|   |                                                                     |

|   |.____________________________________________________________________|

|   ||Առկա՞|Առկա՞  |Դեպքն |Դեպքը  |Անցյա- |Վա- |Այն  |Դեպքն |Դեպքի  |Իրա- |

|   ||են   |է      |առաջա-|միջազ- |լում   |րա- |առնչ-|առաջա-|մասին  |կանաց|

|   ||փաս- |գործոն,|ցե՞լ է|գային  |նման   |կի, |վու՞մ|ցե՞լ  |լրացու-|ված  |

|   ||տեր  |որը    |շրջակա|երթևե- |դեպքի  |աղ- |է    |է`    |ցիչ    |առաջ-|

|   ||այլ  |կարող է|միջա- |կության|հետե-  |տոտ-|ներ- |կապված|տեղեկա-|նային|

|   ||պետու|ահազան-|վայրի |այնպիսի|վանքով |ման |կրման|միջազ-|տվութ- |հակա-|

|   ||թյուն|գել    |աղտո- |տարած- |առաջա- |տա- |կամ  |գային |յան    |համա-|

|   ||նե-  |կենսաբա|տումի |քու՞մ  |ցե՞լ է |րած-|արտա-|ժողո- |խնդրան-|ճարա-|

|   ||րում |նական  |համաց,|է, որը |միջազ- |ման |հան- |վում- |քով    |կային|

|   ||նման |ազդակի,|որը   |սանիտա-|գային  |գոր-|ման  |ների  |դիմե՞լ |միջո-|

|   ||դեպ- |կրողի  |միջազ-|րական  |առևտրի |ծոնը|հետ  |հետ,  |են     |ցա-  |

|   ||քերի |կամ    |գային |հսկո-  |և      |հայտ|     |կամ   |միջազ- |ռում-|

|   ||հետ  |տիրոջ  |սահման|ղության|(կամ)  |նի՞ |     |ակտիվ |գային  |ներ  |

|   ||կապի |հնա-   |ներով |սահմա- |երթևե- |է   |     |միջազ-|կազմա- |և    |

|   ||մասին|րավոր  |տարած-|նափակ  |կության|    |     |գային |կերպու-|լրա- |

|   ||     |անդրսահ|ման   |հնարավո|սահմանա|    |     |տու-  |թյուն- |ցու- |

|   ||     |մանային|ներուժ|րութ-  |փակում |    |     |րիզմի |ներին  |ցիչ  |

|   ||     |տեղա-  |ունի  |յուններ|       |    |     |տեղանք|կամ    |տեղե-|

|   ||     |շարժի  |/համա-|ունի   |       |    |     |ներում|միջազ- |կութ-|

|   ||     |մասին  |ձայն  |շրջակա |       |    |     |      |գային  |յուն-|

|   ||     |/եթե`  |ՀՀ    |միջա-  |       |    |     |      |լրատվա-|ներ  |

|   ||     |այո    |26.08.|վայրում|       |    |     |      |միջոց- |     |

|   ||     |առանձին|2010 թ|հայտնա-|       |    |     |      |ներին` |     |

|   ||     |ներկա- |թիվ   |բերման |       |    |     |      |       |     |

|   ||     |յացնել |1138-Ն|կամ    |       |    |     |      |       |     |

|   ||     |մանրա- |որոշ- |ապաբա- |       |    |     |      |       |     |

|   ||     |մասներ |ման/  |ղարկման|       |    |     |      |       |     |

|   ||     |համա-  |      |(դեկոն-|       |    |     |      |       |     |

|   ||     |ձայն`  |      |տամինա-|       |    |     |      |       |     |

|   ||     |ՀՀ     |      |ցիայի) |       |    |     |      |       |     |

|   ||     |26.08. |      |համար  |       |    |     |      |       |     |

|   ||     |2010 թ |      |       |       |    |     |      |       |     |

|   ||     |թիվ    |      |       |       |    |     |      |       |     |

|   ||     |1138-Ն |      |       |       |    |     |      |       |     |

|   ||     |որոշ-  |      |       |       |    |     |      |       |     |

|   ||     |ման/   |      |       |       |    |     |      |       |     |

._________________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՌԵԳԻՍՏՐ

 

Միջոլորտային համագործակցության շրջանակներում հանրային

առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ

առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի

 

._______________________________________________________________.

|ԹԻՎ|Տարեթիվ/Ամիս/օր|Տեղեկատվության |Ո՞վ է   |ՈՒ՞մ է   |Նշումներ|

|   |               |բովանդակություն|հաղորդել|հաղորդվել|        |

|___|_______________|_______________|________|_________|________|

| 1 |      2        |        3      |    4   |     5   |    6   |

._______________________________________________________________.

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
Հրաման