040.0759.301198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 759
«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունները և վերակազմավորել «Գյումրիի ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու գործընթացում «Գյումրիի ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից օդային փոխադրումների անխափան իրականացման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 30-ից: