116.0667.011210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11610453
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 նոյեմբերի 2010 թվականի թիվ 667-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ «ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված «Րաֆֆի 1835-1888 Raffi» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Լեոի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին նվիրված «Լեո 1860-1932 Leo» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայաստանի ազգային պատկերասրահ. Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Հարություն Կալենց «Դերասանուհի Խմարայի դիմանկարը. Haroutyun Kalents «The portrait of actress Khmara»» համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Րաֆֆու ծննդյան 175-ամյակին նվիրված «Րաֆֆի 1835-1888 Raffi» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
2) Լեոի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին նվիրված «Լեո 1860-1932 Leo» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 70 000 հատ:
3) Հայաստանի ազգային պատկերասրահ. Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. NATIONAL GALLERY OF ARMENIA. Հարություն Կալենց «Դերասանուհի Խմարայի դիմանկարը. Haroutyun Kalents «The portrait of actress Khmara»» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թվականի նոյեմբերի 23-ի
թիվ 667-Ն հրամանի
---------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թվականի նոյեմբերի 23-ի
թիվ 667-Ն հրամանի
---------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թվականի նոյեմբերի 23-ի
թիվ 667-Ն հրամանի
---------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում