040.1699.241210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1699-Ն
i
ԵՐԵՎԱՆ-ՎԱՅՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԵՎ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ՏԱՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՏՄԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղու և Նորավանքի համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի հատման հարակից հատվածում (բացառությամբ «Արփի» բնապատմական արգելոցի տարածքի) առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 4-ի
N 1699-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ-ՎԱՅՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԵՎ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ՏԱՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՏՄԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
1. Հատուկ կարգավորման օբյեկտի առանձնացման նպատակը
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում առանձնակի հետաքրքրություն ներկայացնող տարածքների պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմի սահմանումն է, այդ տարածքներում հնարավոր կառուցապատման գործընթացների կանոնակարգումը և կառավարումը:
2. Հատուկ կարգավորման օբյեկտի տարածքի բնութագիրը և չափերը
Առանձնացվող 1.1 հեկտար և 1.7 հեկտար տարածքները գտնվում են Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղու և Նորավանքի համալիր տանող ավտոճանապարհի հատման հատվածում` «Արփի» բնապատմական արգելոցի սահմաններին կից, որոնք ներառում են Արփա գետի ձախակողմյան ափի քարանձավները:
3. Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական պլանավորման միջոցառումները
Առանձնացվող 2.8 հեկտար տարածքի քաղաքաշինական պլանավորման միջոցառումները ներառում են գոտևորման և կառուցապատման նախագծերը, լանդշաֆտի պահպանության, կառավարման ու պլանավորման նախագծերը, քաղաքաշինական կանոնադրությունը: