031.0186.191198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. 1998 թվականի նոյեմբերի 20-ից 21-ը Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով`
Ռոբերտ Քոչարյան - Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Յուրի Բախշյան - Հայաստանի Հանրապետության Ազգային
Ժողովի Նախագահի տեղակալ
Սերժ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության ներքին
գործերի և ազգային անվտանգության
նախարար
Ալեքսան Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավար
Գեորգի Խոսրոեվ - Վրաստանում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Գագիկ Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության արտադրական
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար
Մերուժան Միքայելյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարար
Լևոն Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության կրթության
և գիտության նախարար
Երվանդ Զախարյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի
նախարար
Արտակ Վարդանյան - Հայաստանի Հանրապետության փոստի և
հեռահաղորդակցության նախարար
Վահե Գաբրիելյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային ակադեմիայի
պրեզիդենտ, Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի պատգամավոր
Արմեն Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության Ազգային
Ժողովի պատգամավոր
Արա Ասլիկյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Սերգեյ Մանասարյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարի տեղակալ
Արմեն Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Հուսիկ Գևորգյան - Հայաստանի Հանրապետության մաքսային
վարչության պետ
Գրիգորի Սարկիսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
և բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության ղեկավար
Հասմիկ Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի հասարակայնության և
տեղեկատվության միջոցների հետ կապերի
վարչության պետ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԽՈՒՄԲ (1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ 21-Ը ԳՈՐԾՈՒՂՎՈՂՆԵՐ)
Ռուբեն Ազիզբեկյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության ԱՊՀ վարչության
պետ
Եղիշե Սարգսյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության պետական
արարողակարգի վարչության պետ
Հրանտ Հովհաննիսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ
Վլադիմիր Կարապետյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության ԱՊՀ երկրների
բաժնի վարիչի պաշտոնակատար
Արտակ Կարապետյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության պետական
արարողակարգի վարչության կցորդ
Նելլի Սարոյան - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության իրավաբանական
վարչության կցորդ
Արամ Շագիդանով - Հայաստանի Հանրապետության Նախագահի
և բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության աշխատակից
ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Մամիկոն Տոնոյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ
Սամվել Գալումյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
բժիշկ
Գրիգորի Հայրապետով - Հայաստանի Հանրապետության Նախագահի
և բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության բաժնի պետ
Աղամալ Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի
և բարձրաստիճան պաշտոնատար անձանց
անվտանգության ծառայության աշխատակից
Արմեն Թաթունց - Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի գործերի կառավարչության
գլխավոր մասնագետ
Արտակ Հերիքյան - Հայաստանի Ազգային հեռուստատեսության
«Հայլուր» ծրագրի լրագրող
Տիգրան Մուրադյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության
«Հայլուր» ծրագրի օպերատոր
Գագիկ Նահապետյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
թղթակից
Վահրամ Ստեփանյան - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի
թղթակից
Գայանե Մովսիսյան - «Սնարք» գործակալության թղթակից
Անի Տեր-Գուլանյան - «Ար» հեռուստաընկերության լրագրող
Արտակ Մուրադյան - «Ար» հեռուստաընկերության օպերատոր
Վահան Վարդանյան - «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից
Ոսկան Մամիկոնյան - «Առավոտ» օրաթերթի թղթակից
Մարտին Շահբազյան - Ֆոտոթղթակից:
2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության, նախապատրաստող խմբի և ուղեկցող անձանց գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պաշտոնական պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1998 թվականի նոյեմբերի 20-ին կազմակերպել Երևան-Թբիլիսի, իսկ նոյեմբերի 21-ին` Թբիլիսի-Երևան հատուկ չվերթերը:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
19 նոյեմբերի 1998թ.
ՆԿ-186