031.0185.181198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1998 թվականի հունիսի 5-ին Յալթայում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խարտիայում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» ՆԿ-181 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
18 նոյեմբերի 1998 թ.
ՆԿ-185