Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 45

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման N ԾՁԲ-09/22 պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 18-ի

նիստի N 45 արձանագրային

որոշման

 

______________________________

ԻՐՏԵԿ - Լրացուցիչ համաձայնագրի ռուսերեն տարբերակը չի բերվում

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԼՐԱՑՈՒՄ N 1-Ի

 

I ԵՎ II ՓՈՒԼԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

N ԾՁԲ-09/22 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (ների)

շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման

ծառայությունների»

 

ԼՐԱՑՈՒՄ N 1-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ

 

Երևան, «___» __________ 2010 թ.

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«Լրացում N 1-ի Ծառայությունների մատուցման և վճարումների ժամկետների ճշգրտում

 

Երևան, «___» ___________, 2010թ.

 

«Պետական գնումների գործակալություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, պատշաճորեն ստեղծված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, գրանցված է հետևյալ հասցեով. Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա 54բ, ի դեմս Գործակալության պետի տեղակալ Ա. Առաքելյանի, որը գործում է Գործակալության պետի 23.02.2009 թ. 9-Ա հրամանի և Կանոնադրության հիման վրա, հետագայում` «Պատվիրատու», մի կողմից,

և

«ՈՒորլի Պարսոնս Յուրոպ Էներջի Սերվիսես Լիմիթեդ» ընկերության, որը պատշաճորեն ստեղծված է Բուլղարիայի օրենսդրության համաձայն, գրանցված է հետևյալ հասցեով. Բուլղարիա, 1303 քաղաք Սոֆիա, Տոդոր Ալեքսանդրովի փող. 85/87, ի դեմս կառավարող տնօրեն Դ. Տանկոսիչի, որը գործում է Կանոնադրության հիման վրա, հետագայում` «Կատարող», մյուս կողմից, միջև

Յուրաքանչյուրն առանձին հետագայում կոչվում են «Կողմ», իսկ երկուստեք` «Կողմեր»,

Նկատի ունենալով, որ

Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվել են.

- «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (ների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների» ձեռքբերման N ԾՁԲ-09/22 Պետական գնման Պայմանագիրը (հետագայում «Պայմանագիր») առ 29.05.2009 թ.

- Պայմանագրի «I և II Փուլերի Ծառայությունների» Լրացում N 1 (հետագայում` «Լրացում N 1») առ 27.07.2009 թ..

- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2009 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունվել է N 1458-Ն «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» Որոշումը, համաձայն որի

- հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի կահավորումը Ռուսաստանի Դաշնության ջրա-ջրային էներգետիկական ռեակտորով (նախագիծ ԱԷԿ-92), 1060 ՄՎտ հզորությամբ, 60 տարի շահագործման ժամկետով, անվտանգության եվրոպական նորմերին համապատասխան (այսուհետ` Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ):

- հիմնադրվել է հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը, որը կհանդիսանա Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի (ների) պատվիրատուն և սեփականատերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համագործակցության միջկառավարական համաձայնագիր:

Պատվիրատուն և Կատարողը կնքեցին սույն Լրացուցիչ համաձայնագիրը «Լրացում N 1 Ծառայությունների մատուցման և վճարումների ժամկետների ճշգրտման» մասին (այսուհետ` «Լրացուցիչ համաձայնագիր») հետևյալի վերաբերյալ.

 

1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Կողմերը հաստատեցին, որ համաձայն 2010 թվականի Պայմանագրի Լրացում N 1-ի Կատարողին Ծառայությունների վճարման համար անհրաժեշտ միջոցների մնացորդը կազմում է 96 000 (իննսունվեց հազար) ԱՄՆ դոլար առանց ԱԱՀ:

1.2 Պատասխանատուն հաստատում է, որ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի Պետական բյուջեով նախատեսված է 96 000 (իննսունվեց հազար) ԱՄՆ դոլարին համարժեք գումար առանց ԱԱՀ, I և II Փուլերի Ծառայությունների ֆինանսավորման համար, որը ներկայացված է 2010 թվականի Պայմանագրի Լրացում N 1-ի շրջանակներում:

1.3 Պատվիրատուն պարտավորվում է վճարել Կատարողի մատուցած և Պատվիրատուի կողմից ընդունած Ծառայությունները, N 7, N 8, N 9, N 10 և N 11 Վճարման հանձնագրերի համապատասխան, նախատեսված Պայմանագրի Լրացում N 1-ի 89 040 (ութսունինը հազար քառասուն) ԱՄՆ դոլարի չափով առանց ԱԱՀ մինչև 2010 թվականի նոյեմբերի վերջը:

1.4 Պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վճարել Կատարողի կողմից ցուցաբերած Ծառայությունները, N 12 Վճարման հանձնարարագրի համապատասխան, նախատեսված Պայմանագրի Լրացում N 1-ի 6 960 (վեց հազար ինը հարյուր վաթսուն) ԱՄՆ դոլարի չափով առանց ԱԱՀ մինչև 2010 թվականի դեկտեմբերի վերջը:

1.5 Փուլ I Ծառայությունների ավարտման ժամկետը երկարաձգվում է և Կատարողը պարտավորվում է ավարտել Պայմանագրի Փուլ 1 Ծառայությունների մատուցումը` «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը և համաձայնեցումը, որը կհանդիսանա Ծրագրի իրականացման, ինչպես նաև Ռազմավարական ներդրող(ների) ընտրության հիմքը» մինչև 2010 թվականի նոյեմբերի վերջը:

1.6 Փուլ II Ծառայությունների ավարտման ժամկետը երկարաձգվում է և Կատարողը պարտավորվում է ավարտել Պայմանագրի Փուլ II Ծառայությունների մատուցումը` «Մրցութային նյութերի, մրցույթի անցկացման և Ռազմավարական ներդրող(ների) ընտրության մշակումը և համաձայնեցումը Պատվիրատուի հետ» մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը:

 

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1 Սույն Լրացուցիչ համաձայնագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված որոշումից հետո այն ուժի մեջ է մտնում և տարածվում է Կողմերի հարաբերությունների վրա, սկսած 2010 թվականի ____________-ից:

2.2 Սույն Լրացուցիչ համաձայնագիրը ուժի մեջ է մինչև Կողմերի կողմից սույն Լրացուցիչ պայմանագրով ստանձնած պարտավորությունների լրիվ կատարումը, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվի:

 

3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1 Կողմերից յուրաքանչյուրի պահանջով սույն Լրացուցիչ համաձայնագիրը կարող է փոփոխվել և/կամ լրացվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

3.2 Սույն Լրացուցիչ համաձայնագիրը հանդիսանում է Պայմանագրի Լրացում N 1-ի անբաժանելի մասը:

3.3 Պայմանագրի և Լրացում N 1-ի բոլոր դրույթներն ու պայմանները, որոնք չեն փոփոխվում սույն Լրացուցիչ համաձայնագրով, մտնում են ուժի մեջ և շարունակում են կարգավորել Կողմերի հարաբերությունները:

3.4 Սույն Լրացուցիչ համաձայնագիրը և դրա բոլոր մասերը կազմված են ռուսերեն և հայերեն լեզուներով, կնքվում են 3 (երեք) իրավաբանական հավասար ուժ ունեցող բնօրինակից, ընդ որում 2 (երկու) բնօրինակը տրվում է Պատվիրատուին, 1 (մեկ) բնօրինակը` Կատարողին: Հայերեն և ռուսերեն լեզուներով տեքստերի միջև հակասությունների դեպքում ռուսերեն լեզուն ունի գերակայություն:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պատվիրատու

Հայաստանի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա 54բ

ՀՎՀՀ: 000 63 418

Հայէկոնոմբանկ, Արաբկիրի մասնաճյուղ

Բանկի հասցեն` ք. Երևան, Կոմիտասի պող. 57

հ/հ 163058561289

 

Կատարող

 

«ՈՒորլի Պարսոնս Յուրոպ Էներջի Սերվիսես Լիմիթեդ»

Բուլղարիա, 1303 քաղաք Սոֆիա, Տոդոր Ալեքսանդրովի փող. 85/87

ՀՎՀՀ: 131 123 493

Յուրոբանկ Ի Էֆ Ջի Բուլղարիա ԲԸ (Փոստբանկ)

Բանկի հասցեն` Բուլղարիա, 1048 Սոֆիա, Ցար Օսվոբոդիտել փող. No. 14,

 

IBAN:

BG79BPBI79401152726101 ԱՄՆ դոլար

BG17BPBI79401452726101 Եվրո

Սվիֆտ. BPBIBGSF

 

Պետի տեղակալ

 

_______________ Արթուր Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար

 

____________________ ......................

Արմեն Մովսիսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԼՐԱՑՈՒՄ N 1-Ի

 

N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

I և II ՓՈՒԼԵՐԻ

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

I և II ՓՈՒԼԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

.__________________________________________________________________.

|NN |Վճարման անվանումը|Վճարման  |Վճարման արժեքը,    |Վճարման ենթակա|

|հ/հ|                 |ժամկետը  |ԱՄՆ դոլար          |գումարը, հաշվի|

|   |                 |         |                   |առնելով       |

|   |                 |         |                   |կանխավճարը,   |

|   |                 |         |                   |ԱՄՆ դոլար     |

|___|_________________|_________|___________________|______________|

| 1 |         2       |    3    |       4           |      5       |

|___|_________________|_________|___________________|______________|

|0. |Կանխավճարը       |Հուլիս   |100 000,00         |              |

|   |                 |2009 թ.  |(մեկ հարյուր հազար)|              |

|___|_________________|_________|___________________|______________|

|1. |N 1 վճարում      |Հուլիս   | 40 000,00         |32 000.00     |

|   |                 |2009 թ.  |(քառասուն հազար)   |(երեսուներկու |

|   |                 |         |                   |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|2. |N 2 վճարում      |Օգոստոս  |50 000.00          |40 000,00     |

|   |                 |2009 թ.  |(հիսուն հազար)     |(քառասուն     |

|   |                 |         |                   |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|3. |N 3 վճարում      |Սեպտեմբեր|65 000,00          |52 000,00     |

|   |                 |2009 թ.  |(վաթսունհինգ հազար)|(հիսուներկու  |

|   |                 |         |                   |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|4. |N 4 վճարում      |Հոկտեմբեր|75 000,00          |60 000,00     |

|   |                 |2009 թ.  |(յոթանասունհինգ    |(վաթսուն      |

|   |                 |         |հազար)             |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|5. |N 5 վճարում      |Նոյեմբեր |75 000,00          |60 000,00     |

|   |                 |2009 թ.  |(յոթանասունհինգ    |(վաթսուն      |

|   |                 |         |հազար)             |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|6. |N 6 վճարում      |Դեկտեմբեր|75 000,00          |60 000,00     |

|   |                 |2009 թ.  |(յոթանասունհինգ    |(վաթսուն      |

|   |                 |         |հազար)             |հազար)        |

|___|_________________|_________|___________________|______________|

|7. |N 7 վճարում      |Հունվար  |78 100,00          |62 480,00     |

|   |                 |2010 թ.  |(յոթանասունութ     |(վաթսուներկու |

|   |                 |         |հազար հարյուր)     |հազար չորս    |

|   |                 |         |                   |հարյուր       |

|   |                 |         |                   |ութսուն)      |

|___|_________________|_________|___________________|______________|

|8. |N 8 վճարում      |Փետրվար  |8 300,0            |6 640,00      |

|   |                 |2010 թ.  |(ութ հազար երեք    |(վեց հազար վեց|

|   |                 |         |հարյուր)           |հարյուր       |

|   |                 |         |                   |քառասուն)     |

|___|_________________|_________|___________________|______________|

|9. |N 9 վճարում      |Մարտ     |8 300, 00          |6 640,00      |

|   |                 |2010 թ.  |(ութ հազար երեք    |(վեց հազար վեց|

|   |                 |         |հարյուր)           |հարյուր       |

|   |                 |         |                   |քառասուն)     |

|___|_________________|_________|___________________|______________|

|10.|N 10 վճարում     |Ապրիլ    |8 300, 00          |6 640,00      |

|   |                 |2010 թ.  |(ութ հազար երեք    |(վեց հազար վեց|

|   |                 |         |հարյուր)           |հարյուր       |

|   |                 |         |                   |քառասուն)     |

|___|_________________|_________|___________________|______________|

|11.|N 11 վճարում     |Մայիս    |8 300,00           |6 640,00      |

|   |                 |2010 թ.  |(ութ հազար երեք    |(վեց հազար վեց|

|   |                 |         |հարյուր)           |հարյուր       |

|   |                 |         |                   |քառասուն)     |

|___|_________________|_________|___________________|______________|

|12.|N 12 վճարում     |Դեկտեմբեր|8 700,00           |6 960,00      |

|   |                 |2010 թ.  |(ութ հազար յոթ     |(վեց հազար ինը|

|   |                 |         |հարյուր)           |հարյուր       |

|   |                 |         |                   |վաթսուն)      |

|___|_________________|_________|___________________|______________|

|   |Ընդամենը`        |  ---    |500 000,00         |500 000,00    |

|   |                 |         |(հինգ հարյուր      |(հինգ հարյուր |

|   |                 |         |հազար)             |հազար)        |

.__________________________________________________________________.

 

    Պատվիրատու                                 Կատարող   

    _____________________                     ___________________

 

    Հայաստանի Հանրապետության                  «ՎորլեյՊարսոնս Յուրոպ

    «Պետական գնումների                        Էներջի Սերվիսիս Լիմիթեդ»

գործակալություն» պետական ոչ

առևտրային կազմակերպություն

 

    ____________ Արթուր Առաքելյան            ___________ Ջուրիցա Տանկոսիչ

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

 

____________________ Ա. Մովսիսյան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2010
N 45
Արձանագրային որոշում