041.1119.151210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2010 թվականի N 1119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և 2010 թվականի դեկտեմբերի 13-17-ը` փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Մ. Չիլինգարյանինը, Ա. Դավթյանինը, Վ. Ավետիսյանինը, Է. Երիցյանինը, Ս. Աբրահամյանինը, Ֆ. Սոլոմոնյանինը և Կ. Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կարապետյանինը, Կ. Հակոբյանինը և Տ. Պետրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գ. Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ա. Պողոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Միրզաբեկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1119-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի
կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման
վարչության պետ
Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության
պետ
Մ. Չիլինգարյան - ՀՀ զինված ուժերի սպառազինության պետվարչության պետ
Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության պետի տեղակալ
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ֆ. Սոլոմոնյան - ՀՀ զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման
համակարգերի վարչության պետի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական
օրենսդրության բաժնի պետ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության ռազմական հակահետախուզության վարչության
առաջին բաժնի պետ
Տ. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության ռազմաարդյունաբերության
բաժնի պետ
Կ. Միրզոյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական
վարչության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական
աշխատանքների բաժնի պետ
Վ. Ավետիսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային
պայքարի բաժնի պետ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1119-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-17-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ
(հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ռազմաքաղաքական բաժնի
առաջին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Որոշման բնագրի երկրորդ հավելվածում վարչապետի որոշման ամսաթիվը
«դեկտեմբերի 9» է գրված