Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌ ...

 

 

041.0658.181198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1998 թ. թիվ 658

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության ջերմամատակարարման համակարգի բարելավման և բնակչության ջերմամատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով համակարգի զարգացման տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական վերականգնման խնդիրները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» թիվ 555 որոշման 6-րդ կետի դրույթները`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ`

ա) մինչև 1999 թվականի մարտի 1-ը ապահովել ջերմամատակարարման համակարգի հիմնական և շրջանառու միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրումները` արդյունքները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» թիվ 280 որոշմամբ սահմանված կարգի համաձայն ապահովել ջերմամատակարարման համակարգի հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման աշխատանքների կատարումը` արդյունքները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ, մինչև 1999 թվականի հունիսի 1-ը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջերմամատակարարման համակարգի արդիականացման և հնացած սարքավորումների փոխարինման ու 2001-2010 թվականների զարգացման ծրագրերը` հաշվի առնելով ջերմամատակարարման համակարգի զարգացման, տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների, համակարգի անվտանգ շահագործման, արդյունավետության բարձրացման և բնակչության ջերմամատակարարման ապահովման անհրաժեշտության խնդիրները.

բ) ապահովել ջերմամատակարարման համակարգի մինչև 2001 թվականի զարգացման ու ֆինանսական վերականգնման բիզնես-ծրագրերի մշակումը` հաշվի առնելով հիմնական միջոցների նորոգման-վերականգնման աշխատանքների 1999-2000 թվականների հստակ ցանկի մշակումը, դրանց համար անհրաժեշտ ծախսերի մեծությունը` ելնելով հիմնական միջոցների հիմնանորոգման կամ լրիվ նորացման տարբերակային հաշվարկների դեպքում տնտեսական արդյունավետության չափանիշներից.

գ) լրամշակել ջերմային էներգիայի ինքնարժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության մինչև 2001 թվականի կանխատեսումները.

դ) գնահատել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջերմամատակարարման համակարգում առաջացած և հետագա տարիներին սպասվելիք ֆինանսական ճեղքվածքի մարման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:

3. Սահմանել, որ ջերմային էներգիայի կորուստների առավելագույն թույլատրելի սահմանները, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության համար պահանջվող վառելիքի ծախսի նորմաները յուրաքանչյուր տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հաշվարկների հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ուսումնասիրել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության, ինչպես նաև ջերմային էներգիայի օգտագործման գործող կանոնների կիրառման փորձը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշումների նախագծեր:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.1998
N 658
Որոշում