041.1107.131210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2010 թվականի N 1107-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`
1. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից օգտագործվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթղթային ձևով հաստատելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն առավել բազմակողմանիորեն և խորապես ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 13-ի
N 1107-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Լպուտյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման
վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության պետ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի
պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ
Կ. Քիշմիրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
վերահսկողության վարչության համակարգի գործունեության
վերահսկողության բաժնի պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետի տեղակալ-փաստաթղթերի
տեսչության բաժնի պետ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման
վարչության աշխատակազմի գույքի տնօրինման բաժնի պետ
Վ. Խաչիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատակազմի տնտեսական վարչության բաժնի
պետի տեղակալ
Կ. Բակոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության տեղական
ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր
մասնագետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության ռազմաքաղաքական
համագործակցության բաժնի առաջին քարտուղար, բաժնի
վարիչի պարտականությունները կատարող (միջգերատեսչական
հանձնաժողովի քարտուղար)