041.1151.241210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2010 թվականի N 1151-Ա
Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի իրականացման հիմնախնդիրները» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական ապահովման և Եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Ա. Ղամբարյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ Ե. Ավագյանի` 2010 թվականի դեկտեմբերի 1-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ