Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0353.140410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

74. Սա նշանակում է, որ 100 ակտիվ աշխատանքային տարիքի մարդու խնամակալության տակ գտնվում է 57.3 մարդու պատասխանատվություն:

75. Բազմանդամ և երեխաներով ծանրաբեռնված տնային տնտեսությունները հիմնականում գյուղերում են:

 

Աղյուսակ 3.8

 

.________________________________________________.

|տնային տնտեսություններ     |ընդամենը |որից`     |

|                           |մարզի տ/տ|գյուղում %|

|                           |թվում %  |          |

|___________________________|_________|__________|

|3 և  ավել երեխաներով տ/տ   |     12.6|      73.0|

|___________________________|_________|__________|

|5 և  ավել անդամ ունեցող տ/տ|     54.8|      70.4|

.________________________________________________.

 

Աղյուսակ 3.9

 

.___________________________________________________.

|տնային տնտեսություններ     |աղքատ      |ծայրահեղ   |

|                           |ընտանիքների|աղքատ      |

|                           |թվում %    |ընտանիքների|

|                           |           |թվում  %   |

|___________________________|___________|___________|

|1 ծեր ունեցող              |   30.8    |   40.0    |

|___________________________|___________|___________|

|2 ծեր ունեցող              |   16.3    |   18.0    |

|___________________________|___________|___________|

|1 երեխա ունեցող            |   24.0    |   24.0    |

|___________________________|___________|___________|

|2 երեխա ունեցող            |   22.1    |   14.0    |

|___________________________|___________|___________|

|3 և  ավել երեխա ունեցող    |   16.3    |   10.0    |

|___________________________|___________|___________|

|5 և  ավելի անդամ ունեցող   |   55.7    |   36.0    |

|ընտանիքներ                 |           |           |

.___________________________________________________.

 

76. Չքավոր համայնքներում մեծ է մինչև 15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը: Աղյուսակ 3.9-ում ներկայացված է աղքատությանը նպաստող երեխաների թվի, ծերերի թվի, ընտանիքի բազմանդամության միջև կապը:

77. Մարզի ընտանիքների 24.8%-ը գլխավորում են կանայք /այրիներ, ամուսնալուծվածներ, երկարատև ընտանիքից բացակայող ամուսիններ ունեցողներ/: Տնային տնտեսությունների 19.4%-ը չունի աշխատանքային տարիքի տղամարդ:

78. Հաշվարկները ցույց են տալիս, որ գյուղական բնակչության հիմնական մասը զուրկ է աղքատությունից խուսափելու համար բավարար նյութական միջոցներ ունենալու հնարավորությունից:

79. Աղյուսակ 3.10-ում ցուցադրվում է գյուղական տնային տնտեսությունների բաշխվածությունն ըստ գյուղատնտեսական նշանակության հողերի չափի: Չնայած հողերը փոքր են` դրանք օգտագործվում են ինտենսիվ: Բայց անհրաժեշտ է նշել, որ հողերի փոքր չափերը հնարավորություն չեն ընձեռում գյուղատնտեսությունում ինդուստրիալ տեխնոլոգիաների կիրառման համար, որը խոչընդոտում է բնագավառի վարման արդյունավետության բարձրացմանը: Խոչընդոտ է նաև արտադրված մթերքի ցածր ապրանքայնության մակարդակը, որը նաև պայմանավորված է ոչ մասնագիտացված, պարզ վերարտադրությամբ զբաղվող տնտեսվարողներով: Խոչընդոտներից է արտադրանքի իրացման բարդությունը: Արտադրողին բաժին է ընկնում իր կողմից արտադրված գյուղմթերքի իրացումից ստացված եկամտի 20-25%-ը: Չնայած ավելի քան 15 տարի գյուղական տնտեսությունները պայքարում են հողի հետ, այնուամենայնիվ դրանց զգալի մասի ռազմավարությունը դեռևս մնում է ընտանիքի պարենային ապահովությունը, այլ ոչ թե` գյուղատնտեսության` որպես շուկայական տնտեսության կարևորագույն ճյուղի զարգացումը: Անասնապահության բաշխվածությունը լեռնային և հարթավայրային գյուղերում երևում է աղյուսակ 3.10.-ում:

 

Աղյուսակ 3.10

 

.___________________________________________________________.

|տնային տնտեսությունների տոկոսը  |լեռնային|հարթավ.|միջին    |

|ընդհանուր ուսումնասիրված        |գյուղեր |գյուղեր|գյուղակ. |

|առանձին-առանձին լեռնային և      |        |       |տնտեսութ.|

|հարթավայրային գյուղական         |        |       |         |

|տնտեսությունների մեջ            |        |       |         |

|________________________________|________|_______|_________|

|միայն հողագործությամբ  %        |       0|   31.1|     30.1|

|________________________________|________|_______|_________|

|միայն անասնապահությամբ  %       |       0|    0.9|      0.9|

|________________________________|________|_______|_________|

|և՛  հողագործությամբ, և՛         |     100|   65.8|     66.9|

|անասնապահությամբ %              |        |       |         |

|________________________________|________|_______|_________|

|չեն զբաղվում ոչ հողագործությամբ,|       0|    2.2|      2.1|

|ոչ անասնապահությամբ %           |        |       |         |

.___________________________________________________________.

 

80. Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշների դինամիկան ներկայացված է ստորև աղյուսակ 3.11-ում

 

Աղյուսակ 3.11. Աղքատության ցուցանիշների դինամիկան ըստ մարզերի և ք. Երևան, 2004-2008 թթ.

 

._________________________________________________________________________.

|Մարզեր     | 2004 թ. | 2005 թ. |2006 թ.  |2007 թ.  |2008 թ.  |2008 թ./   |

|           |         |         |         |         |         |2004 թ.    |

|           |_________|_________|_________|_________|_________|___________|

|           |Ծայ-|Աղ- |Ծայ-|Աղ- |Ծայ-|Աղ- |Ծայ-|Աղ- |Ծայ-|Աղ- |Ծայրա|Աղ-  |

|           |րա- |քատ |րա- |քատ |րա- |քատ |րա- |քատ |րա- |քատ |հեղ  |քատ  |

|           |հեղ |    |հեղ |    |հեղ |    |հեղ |    |հեղ |    |աղ-  |     |

|           |աղ- |    |աղ- |    |աղ- |    |աղ- |    |աղ- |    |քատ- |     |

|           |քատ-|    |քատ-|    |քատ-|    |քատ-|    |քատ-|    |ներ  |     |

|           |ներ |    |ներ |    |ներ |    |ներ |    |ներ |    |     |     |

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|ք. Երևան   | 6.1|29.2| 3.6|23.9| 3.5|21.0| 3.2|20.0|3.2 |19.7|-47.6|-32.5|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Արագածոտն  | 5.6|35.4| 3.1|32.3| 2.6|27.5| 3.0|22.2|1.5 |20.7|-72.8|-41.6|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Արարատ     | 6.4|32.7| 7.4|30.9| 5.5|27.0| 3.5|25.5|2.8 |24.9|-55.6|-23.9|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Արմավիր    | 6.6|36.0| 3.8|31.6| 3.4|30.8| 3.8|30.7|2.6 |26.7|-60.7|-25.8|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Գեղարքունիք| 4.5|41.9| 2.9|36.8| 2.6|29.8| 2.5|29.6|1.2 |24.8|-73.7|-40.8|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Լոռի       | 4.5|31.3| 5.8|28.8| 5.5|27.0| 3.6|26.8|4.1 |25.1|- 8.2|-19.7|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Կոտայք     | 9.2|39.3| 8.7|34.5| 8.1|32.0| 6.1|30.0|3.2 |29.5|-65.3|-24.8|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Շիրակ      |10.4|48.8| 4.3|42.5| 3.7|37.3| 6.0|32.1|6.0 |30.6|-41.9|-37.3|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Սյունիք    | 5.9|36.5| 2.3|28.9| 2.1|25.3| 3.7|24.0|1.7 |19.6|-71.6|-46.4|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Վայոց Ձոր  | 4.1|28.9| 1.8|19.2| 1.3|11.4| 2.3|13.7|1.1 |16.6|-74.1|-42.6|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Տավուշ     | 3.3|30.5| 3.8|25.8| 3.3|23.5| 3.3|21.6|2.6 |19.8|-21.5|-35.0|

|___________|____|____|____|____|____|____|____|____|____|____|_____|_____|

|Ընդամենը`  | 6.4|34.6| 4.6|29.8| 4.1|26.5| 3.8|25.0|3.1 |23.5|-51.2|-32.1|

._________________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2009», 2009 թ., էջ 35

 

81. Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթիվը բաղկացած է կրթության, առողջապահության, անվտանգ խմելու ջրի անհասանելիության ու մշտական կացարանի բացակայության ցուցանիշների համակցությունից:

82. Թվարկված բաղադրիչների հիման վրա կառուցված մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվի հաշվարկների (Աղյուսակ 3.12) մարդկային աղքատության տեսակետից ՀՀ Արարատի մարզը 2004 թվականին իններորդն է Երևանից հետո:

 

Աղյուսակ 3.12. Մարդկային աղքատության մոդիֆիկացված համաթվերը ՀՀ մարզերում ու դրանց դասակարգումն ըստ մարդկային աղքատության

 

._________________________________________________________.

|Մարզերի        | ՄԱՄՀ|Կրթական    |Առողջապահա-|Խմելու ջրի |

|դասակարգումն   |     |ծառայու-   |կան ծառայու|անվտանգ    |

|ամենափոքր      |     |թյունների  |թյունների  |աղբյուրների|

|մարդկային      |     |անմատչելիու|անմատչելիու|ու մշտական |

|աղքատության    |     |թյուն      |թյուն      |կացարանի   |

|համաթվից       |     |           |           |անհասանե-  |

|ամենամեծը      |     |           |           |լիություն  |

|_______________|_____|___________|___________|___________|

|1 |Երևան       |0.325|   0.096   |  0.225    |  0.005    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|2 |Սյունիք     |0.361|   0.106   |  0.220    |  0.036    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|3 |Կոտայք      |0.414|   0.084   |  0.263    |  0.067    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|4 |Վայոց Ձոր   |0.438|   0.136   |  0.256    |  0.047    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|5 |Արմավիր     |0.517|   0.125   |  0.212    |  0.181    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|6 |Շիրակ       |0.520|   0.092   |  0.256    |  0.172    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|7 |Լոռի        |0.575|   0.176   |  0.248    |  0.151    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|8 |Տավուշ      |0.624|   0.169   |  0.263    |  0.195    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|9 |Արարատ      |0.626|   0.178   |  0.285    |  0.163    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|10|Գեղարքունիք |0.634|   0.211   |  0.242    |  0.182    |

|__|____________|_____|___________|___________|___________|

|11|Արագածոտն   |0.753|   0.215   |  0.283    |  0.256    |

._________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական միտումները» թիվ 5

 

83. Չնայած մարզի հանրակրթական համակարգի զարգացած ցանցին (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր), որով պայմանավորված է մարզի բնակչության նկատելիորեն բարձր կրթամակարդակը, կրթական ծառայությունների անմատչելիության ինտեգրացված ցուցանիշով (0.178) ՀՀ Արարատի մարզը զբաղեցնում է 9-րդ տեղը:

84. Չնայած վերջին տարիներին մարզում իրականացված դպրոցաշինության ծրագրերին ու կրթական բարեփոխումներին, մարզում դեռևս շատ են այն դպրոցները, որոնց գույքային ու շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Շատ դպրոցներում գրեթե բացակայում են լաբորատոր պարագաները: Գրադարաններում հաշվառված գրքերի մոտ 20%-ն օգտագործելի չէ, քանի որ չի բավարարում ներկայիս ուսումնական ծրագրերի պահանջներին:

85. Կրթական համակարգի շահառուները նշում են հետևյալ հիմնախնդիրները.

1) Դպրոցների շենքերի և ենթակառուցվածքների անբավարար կամ ոչ բարվոք վիճակը

2) Դպրոցների ոչ բարվոք մթնոլորտը /միջավայրը/

3) Հին կամ ոչ բավարար կահույքը, սարքավորումները, գույքը և դիդակտիկ նյութերը

4) Գրադարանի անբավարարությունը

5) Լաբորատորիաների, համակարգչային սենյակների ոչ բավարար հագեցվածությունը կամ բացակայությունը

6) Մարզադահլիճի և արտաուսումնական ծրագրերի բացակայությունը կամ պայմանների անբավարարությունը

7) Մանկապարտեզների վիճակը

8) Աշակերտների առողջական խնդիրները

9) Սոցիալական կառույցների և ծնողական խորհուրդների անուշադիր վերաբերմունքը դպրոցի հանդեպ

10) Այլ հանգամանքներ` դպրոցի կառավարման մոտեցումները, բյուջեն:

86. Ներքոհիշյալ աղյուսակ 3.13-ում նկարագրված է կրթօղակներում ընդգրկվածությունը գյուղ-քաղաք կտրվածքով.

 

Աղյուսակ 3.13

 

.___________________________________________________________.

|Արարատի մարզ                          |քաղաք|գյուղ|ընդամենը|

|______________________________________|_____|_____|________|

|3-6 տարեկանների ընդգրկվածությունը     | 44,8|  6,9|    20,0|

|նախադպրոցական մակարդակում %           |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|3-6 տարեկանների ընդգրկվածությունը     |  3,4|    0|       1|

|արվեստի, սպորտի, խմբակներում %        |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|7-9 տարեկանների ընդգրկվածությունը     | 69,2| 78,7|     100|

|տարրական դպրոց %                      |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|7-9 տար. աղջիկ/տղա համախառն           | 0.92| 1.03|    0.99|

|ընդգրկվածության հարաբերակցությունը    |     |     |        |

|կրթահամակարգում                       |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|7-14 տարեկանների %                    | 90.7| 91.5|   99.95|

|______________________________________|_____|_____|________|

|10-17 տար. աղջիկ/տղա համախառն         | 0.96| 1.05|    1.02|

|ընդգրկվածության հարաբերակցությունը    |     |     |        |

|կրթահամակարգում                       |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|15-17 տարեկանների ընդգրկվածությունը   | 94.7| 90.9|    92.3|

|կրթահամակարգում (դպրոցի 9-10          |     |     |        |

|դասարաններ, քոլեջ, վարժարան) %        |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|այդ թվում ավագ դպրոց (9-10 դաս)       | 91.2| 87.9|    89.1|

|______________________________________|_____|_____|________|

|18-22 տարեկանների ընդգրկվածությունը   | 34.8|   27|    30.1|

|կրթահամակարգում (քոլեջ, ԲՈՒՀ) %       |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|18-22 տար. աղջիկ/տղա համախառն         | 0.65| 0.91|     0.8|

|ընդգրկվածության հարաբերակցությունը    |     |     |        |

|կրթական երրորդ համակարգում            |     |     |        |

|(միջն. մասն, քոլեջ, ԲՈՒՀ)             |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|18-22 տար. ընդգրկվածությունը միայն    | 24.2|   13|    17.5|

|ԲՈՒՀ-ում                              |     |     |        |

|______________________________________|_____|_____|________|

|15-24 տարեկաններ, որոնք ունեն         |  100| 97.9|    98.7|

|տարրականից բարձր կրթամակարդակ %       |     |     |        |

.___________________________________________________________.

 

87. Կրթությունը ազգապահպան դեր է կատարել և մեր բնակչության կրթամակարդակը շարունակում է համադրելի լինել զարգացած երկրների համապատասխան ցուցանիշերի հետ: «Կարևորության աստիճան» --»ՈՒսումնասիրվածության աստիճան» հարաբերակցությամբ կրթության որակն առաջին տեղն է զբաղեցնում:

88. Կրթության որակի իրական գնահատականը, սակայն, պարզվում է միայն աշխատանքային շուկայում, այսինքն կրթահամակարգից դուրս, երբ գիտելիքի կիրառումն արդյունքներ է տալիս կրթություն ստացած անհատի և կրթական ծառայություն մատուցած հասարակության համար:

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

89. Մարդկային աղքատության կրթական բաղադրիչի գյուղական պատկերը երևում է վերոնշյալ գծապատկերում: Տարրական կրթություն չունեցողները հիմնականում ծերերն են:

90. Բնակչության հաճախելիությունն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ վերջին տարիներին սկսել է աճել, իսկ 2006 թ.-ից սկսած, երբ առաջնային բուժօգնությունը դարձավ անվճար, այդ թիվն ավելի է աճել: 2008 թ. ընթացքում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հիվանդների հաճախումների թիվը կազմել է 727900 (2005 թ.-ին` 518500): Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցներում և դիսպանսերներում ստացիոնար բուժում է ստացել 12644 հիվանդ (2006 թ-ին` 11431):

91. ՄԱԶԾ-ի 2007 թ.-ի հետազոտության ընթացքում առանձնացվել են առողջապահական համակարգի հետևյալ հիմնախնդիրները.

1) Տեղական առողջապահական ծառայությունների և դեղամիջոցների սահմանափակ

մատչելիությունը

2) Տեղական բուժկետերի ենթակառուցվածքների սահմանափակությունը և ընթացիկ

պահպանման խնդիրները

3) Գյուղից դուրս գտնվող առողջապահական հիմնարկներ դիմելու

դժվարությունները

4) Տրանսպորտային դժվարությունները և շտապ օգնության մեքենաների

անբավարար քանակությունը

5) Առողջապահական ծառայություններից օգտվելու համար ֆինանսական միջոցների

պակասը

6) Շտապ օգնության ծառայության հետ կապված խնդիրները:

92. Առաջնային բուժօգնության օղակի ավելի հաճախակի այցելությունը կրճատում է բնակչության համար համեմատաբար թանկարժեք` հիվանդանոցային բուժօգնության կարիքը: Մի քանի մարզերում կիրառվող «դեղերի շրջանառու ֆոնդ» փորձը նպաստել է ոչ միայն դեղերի, այլև մատուցվող բուժօգնության մատչելիությանը: Դեղերի ԱԱՀ հարկելուց հետո առևտրական վերադիրները զգալիորեն բարձրացան: Մաքսային սահմանից մինչև սպառողին հասնելը դեղերը թանկանում են ավելի քան 2.1 անգամ: Սա հանգեցրեց միջազգային գների համեմատ ներքին շուկայում շրջանառվող դեղերի գների կտրուկ բարձրացմանը: Բարձր գներն ու ցածր վճարունակությունը որոշ չափով հավասարակշռվում են դեղերի ստվերային շուկայի ընդլայնման, ինչպես նաև կեղծված ու որակի ստանդարտներին չհամապատասխանող դեղերի շրջանառության հաշվին: Ներկայումս ՀՀ-ում չեն գործում դեղերի գների կանոնակարգման հստակ մեխանիզմներ և դրանց կարգավորումը հանձնված է ազատ շուկայի անկատար մրցակցությանը: Պարզվում է նաև, որ գյուղական համայնքներում սակավաթիվ գործող դեղատներից ոչ միայն հնարավոր չէ ձեռք բերել այն անհրաժեշտ դեղերը, որոնք նշանակված են, այլև, «Հիմնական դեղերի ցանկ»-ում ընդգրկված դեղերի մի մասը: Այսինքն բուժօգնությունից օգտվելու ճանապարհին լուրջ խոչընդոտ է գյուղում, որոշ դեպքերում նաև փոքր քաղաքներում, դեղերի ֆիզիկական անհասանելիությունը դեղատների լիովին բացակայությունը կամ դեղերի «աղքատ» տեսականին է:

93. Նույնիսկ պետության կողմից երաշխավորված առողջապահական ծրագրերի շրջանակներում`

1) հիվանդանոցային բուժօգնության համար պահանջվող դեղերի հիմնական մասը ձեռք է բերվում հիվանդի կողմից,

2) ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում անհրաժեշտ դեղերը ձեռք են բերվում հիմնականում այցելուների կողմից` դեղատնային ցանցից

3) գրեթե չի գործում ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 8-ի N 396 որոշումը` անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին:

94. Այս պայմաններում շատերը գերադասում են չիմանալ իրենց հիվանդության մասին, քան իմանալով` չկարողանալ բուժվել: Վճարովի բժշկական ծառայությունների իրականացման, գնագոյացման հարցերը լրջորեն կանոնակարգված չեն, որի արդյունքում բուժաշխատողները սոցիալապես անապահովներից ակնկալում, իսկ մնացածներից պահանջում են ստվերային վճարումներ: Այս պարագայում պետության կողմից երաշխավորված սոցիալական խմբերի ներկայացուցիչներն էլ հրաժարվում են բուժծառայություններից` դրանց դիմաց անխուսափելի վճարումներ կատարելու ճնշման տակ: Այս ամենի հետևանքը լայնորեն տարածված առողջապահության ստվերն է, որի չափերը 2 անգամ գերազանցում են երկրի ընդհանուր ստվերային տնտեսության գնահատված մակարդակը: Այսինքն անմատչելիության արմատները պետք է փնտրել ոչ միայն բնակչության ֆինանսական հնարավորությունների և աղքատության երևույթների մեջ, որքան առողջապահության հիմնախնդիրների հանգույցում: Օրախնդիր է պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը:

95. Բժշկական որակյալ անձնակազմի հսկողության տակ ծննդաբերած կանանց և կյանքի առաջին տարում մահացած երեխաների թիվը հետևյալն է`

 

Աղյուսակ 3.14

 

._________________________________________________.

|        |կյանքի առաջին     |բժշկի հսկողության տակ|

|        |տարում մահացածների|ծննդաբերած կանանց    |

|        |տեսակարար կշիռ  % |տեսակարար կշիռ  %    |

|________|__________________|_____________________|

|Արարատ  |      3.0         |       98.8          |

|________|__________________|_____________________|

|Երևան   |      0.7         |       100           |

._________________________________________________.

 

96. Հազարամյակի ցուցանիշներից մեկն էլ բժշկի հսկողության տակ ծննդաբերությունների թիվն է: Ծննդաբերությունների 99.5%-ը կատարվել են հիվանդանոցում: Մնացած 0.5% ծննդաբերությունները կատարվել են տանը բժշկի հսկողության տակ:

97. Բնակչության` բժշկի կարիք ունեցած, բայց չդիմածները 95.6% են` չդիմելու պատճառը բուժհիմնարկների օրինական վճարումների անմատչելիությունն է (այս հարցով գյուղն ու քաղաքը իրար նման են): Բնակչության ստվար զանգվածի համար առողջապահական տարբեր ծառայությունները անմատչելի են կապված հիմնականում ֆինանսական հնարավորությունների հետ: Աղքատության պատճառով ատամների բուժման կարիք ունեցողների 75.1% չի դիմել բժշկի: Բուժման կարիք ունեցած երեխաների 62.9%-ը աղքատության պատճառով չի բուժվել (քաղաքում` 75.0 %, գյուղում 57.4%):

98. Մարզում պետական բյուջեի և դոնորների միջոցներով իրականացվել են խմելու ջրամատակարարման բարելավման մի շարք ծրագրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել ինչպես խմելու ջրի հասանելիության ապահովման, այնպես էլ որակի առումով: Այսպես ՏՀԻ հետազոտության տվյալներով` գյուղական համայնքներում իրականացված ծրագրերի ազդեցությունը, հետազոտված համայնքների 4%-ը գնահատել է գերազանց, 44%-ը լավ, 45%-ը բավարար, իսկ 7%-ի կարծիքով այդ աշխատանքները ոչ մի ազդեցություն չեն ունեցել համայնքի բնակչության բարեկեցության մակարդակի վրա: Այդ է պատճառը, որ մարզի համայնքների մեծ մասի 2010-2013 թթ. քառամյա ծրագրերում ընդգրկված են խմելու ջրատարների կառուցման և վերանորոգման, խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման ծրագրեր:

99. Ընդհանրապես գյուղացիական տնային տնտեսությունների եկամուտները երևում են աղյուսակ 3.15-ում: Տնտեսությունների 46%-ի համար եկամտի առաջին կարևորագույն աղբյուրը հանդիսանում է գյուղատնտեսական գործունեությունը, 19.1%-ի համար` աշխատավարձը, 13.7%-ի համար` կենսաթոշակը, 7.2%-ի համար` ոչ գյուղատնտեսական ինքնազբաղվածությունը, 4.8%-ի համար` Հայաստանից դուրս գտնվող անձերից օգնությունը:

 

Աղյուսակ 3.15

 

._________________________________________________________.

|      |գյուղ. |աշխատա-|ոչ     |բոլոր տեսակի|մասնավոր     |

|      |ինքնա- |վարձը  |գյուղ. |թոշակներն   |տրանսֆերտները|

|      |զբաղվ. |որպես  |ինքնա- |ու նպաստները|որպես եկամտի |

|      |որպես  |եկամտի |զբաղվ. |որպես եկամտի|ամենակարևոր  |

|      |եկամտի |ամենա- |որպես  |ամենակարևոր |աղբյուր նշած |

|      |ամենա- |կարևոր |եկամտի |աղբյուր նշած|գյուղ. տ/տ % |

|      |կարևոր |աղբյուր|ամենա- |գյուղ. տ/տ  |             |

|      |աղբյուր|նշած   |կարևոր |     %      |             |

|      |նշած   |գյուղ. |աղբյուր|____________|_____________|

|      |գյուղ. |տ/տ %  |նշած   |ընդա- |այդ  |ընդա-|այդ    |

|      |տ/տ %  |       |գյուղ. |մենը  |թվում|մենը |թվում  |

|      |       |       |տ/տ %  |      |ընտան|     |դրսից  |

|      |       |       |       |      |նպաստ|     |       |

|______|_______|_______|_______|______|_____|_____|_______|

|Արարատ|   46.0|   19.1|    7.2|  16.7|  2.7|  6.3|    4.8|

|______|_______|_______|_______|______|_____|_____|_______|

|ՀՀ    |   47.2|   19.2|    3.0|  20.9|  3.0|  6.9|    5.7|

._________________________________________________________.

 

100. Գյուղացիական տնային տնտեսությունների ստացած եկամուտների երեք կարևորագույն աղբյուրները արտահայտված են աղյուսակ 3.16-ում:

 

Աղյուսակ 3.16

 

.____________________________________________________________.

|      |գյուղատնտ.|աշխատա-  |ոչ        |բոլոր    |մասնավոր   |

|      |ինքնազբ.  |վարձը    |գյուղատնտ.|տեսակի   |տրանսֆերտ- |

|      |որպես     |որպես    |ինքնազբ.  |թոշակն   |ներ որպես  |

|      |եկամտի    |եկամտի   |որպես     |ու       |եկամտի երեք|

|      |երեք      |երեք     |եկամտի    |նպաստները|կարևորա-   |

|      |կարևորա-  |կարևորա- |երեք      |որպես    |գույն      |

|      |գույն     |գույն    |կարևորա-  |եկամտի   |աղբյուր    |

|      |աղբյուր   |աղբյուր  |գույն     |երեք     |նշած       |

|      |նշած      |նշած     |աղբյուր   |կարևորա- |գյուղ.     |

|      |գյուղ.    |գյուղ.   |նշած      |գույն    |տ/տ %      |

|      |տ/տ  %    |տ/տ %    |գյուղ.    |աղբյուր  |           |

|      |          |         |տ/տ %     |նշած     |           |

|      |          |         |          |գյուղ.   |           |

|      |          |         |          |տ/տ %    |           |

|______|__________|_________|__________|_________|___________|

|Արարատ|   87.5   |  28.7   |   9.0    |  73.1   |   16.2    |

|______|__________|_________|__________|_________|___________|

|ՀՀ    |   87.8   |  31.5   |   5.0    |  77.2   |   19.6    |

.____________________________________________________________.

 

101. Գյուղատնտեսական ինքնազբաղվածությունից ստացած եկամուտները` որպես եկամտի ամենակարևոր աղբյուր, նշած տնային տնտեսությունները կարևորությամբ երկրորդ և երրորդ եկամտի աղբյուրներ նշածները ներկայացված են աղյուսակ 3.17-ում:

 

Աղյուսակ 3.17

 

.____________________________________________________________.

|       |աշխատավարձը |ոչ          |բոլոր տեսակի|մասնավոր     |

|       |որպես եկամտի|գյուղատնտ.  |թոշակներն   |տրանսֆերտները|

|       |երկրորդ ու  |ինքնազբաղվա-|ու նպաստները|որպես եկամտի |

|       |երրորդ      |ծութ. որպես |որպես եկամտի|երկրորդ ու   |

|       |ամենակարևոր |եկամտի      |երկրորդ ու  |երրորդ       |

|       |աղբյուր նշած|երկրորդ ու  |երրորդ      |ամենակարևոր  |

|       |գյուղական   |երրորդ      |ամենակարևոր |աղբյուր նշած |

|       |տ/տ %       |ամենակարևոր |աղբյուր նշած|գյուղական    |

|       |            |աղբյուր նշած|գյուղական   |տ/տ  %       |

|       |            |գյուղական   |տ/տ %       |             |

|       |            |տ/տ %       |            |             |

|_______|____________|____________|____________|_____________|

|Արարատ |14.9        |1.3         |70.3        |8.4          |

|_______|____________|____________|____________|_____________|

|ՀՀ     |19.1        |1.6         |62.4        |12.3         |

.____________________________________________________________.

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՓՄՁ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

4.1. Արդյունաբերության ներկա իրավիճակի վերլուծություն

 

102. Արդյունաբերությունը հանդիսանում է Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկը: Խորհրդային տարիներին ներկայիս Արարատի մարզն ընդգրկող քաղաքներում, շրջաններում առկա էր արդյունաբերական հզոր համալիր` որն ընդգրկում էր արդյունաբերության բոլոր ճյուղերը: Անկախության տարիների ընթացքում մարզի արդյունաբերությունը ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, չնայած առաջատար է մնացել գյուղմթերքների մշակող արդյունաբերությունը, զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Իրենց դիրքերը զիջել են մեքենաշինությունը և սարքաշինությունը: Մարզի արդյունաբերական համալիրում ըստ արտադրության ծավալի արդյունաբերության ներուժը կենտրոնացված է Արարատի տարածաշրջանում: Մարզում գործում են 78 արտադրական ձեռնարկություններ, գործող ձեռնարկություններից 10-ը խոշոր են, մնացած ձեռնարկություններն իրենցից ներկայացնում են փոքր ու միջին արտադրություններ: Փոքր և միջին արտադրությունների մոտ 45%-ը գյուղմթերքներ վերամշակող ու սննդի արտադրության ձեռնարկություններ են:

103. Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2008 թ. հունվար-դեկտեմբերին` ըստ մարզում գործող արդյունաբերական կազմակերպությունների, ընթացիկ գներով կազմել է 59431.7 մլն դրամ, իրացվել է 61013.4 մլն դրամ, որից ԱՊՀ երկրներում` 18047.4 մլն դրամի, այլ երկրներում` 1293.2 մլն դրամի արտադրանք, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ինդեքսը 2007 թ. նկատմամբ կազմել է 103.1%:

104. Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին, հատկապես 2007 թ.-ից հետո, աճի զգալի միտում են արձանագրել: 2008 թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը (ընթացիկ գներով) 2007 թ. համեմատությամբ աճել է ավելի քան 7 մլրդ դրամով: Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի բաշխվածությունը ներկայացված է աղյուսակ 4.1.-ում:

 

Աղյուսակ 4.1. Արդյունաբերական արտադրանքի արտադրությունն ըստ տնտեսական գործունեության տեսակների

 

.___________________________________________________________.

|Արարատի մարզ                       |2007 թ.|2008 թ.|Աճի    |

|                                   |       |       |տեմպը %|

|___________________________________|_______|_______|_______|

|թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ|52450.6|59431.7|  113.3|

|գներով (մլն. դրամ)                 |       |       |       |

|___________________________________|_______|_______|_______|

|այդ թվում`                         |       |       |       |

|մշակող արդյունաբերություն          |45461.1|50836.1|  111.8|

|___________________________________|_______|_______|_______|

|Ընդերքօգտագործում                  |  929.6|  605.8|   65.1|

|___________________________________|_______|_______|_______|

|Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի        | 6059.9| 7989.8|  131.8|

|արտադրություն և  բաշխում           |       |       |       |

|___________________________________|_______|_______|_______|

|պատրաստի արտադրանքի իրացումը       |54624.5|61013.4|  111.7|

|ընթացիկ գներով (մլն. դրամ)         |       |       |       |

|___________________________________|_______|_______|_______|

|արդյունաբերական արտադրանքի         |   97.6|  103.1|  105.6|

|ֆիզիկական ծավալի ինդեքսը %         |       |       |       |

.___________________________________________________________.

 

105. Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արտադրության բաժինների, 2008 թ. հունվար-դեկտեմբերին հետևյալն է`

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

106. Արարատի մարզի արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինն ընդհանուրի մեջ բավականին մեծ է և այն կազմում է 8%:

 

Աղյուսակ 4.2. Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը

 

._______________________________________.

|               |2006 թ.|2007 թ.|2008 թ.|

|_______________|_______|_______|_______|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ      |    100|    100|    100|

|ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ|       |       |       |

|_______________|_______|_______|_______|

|Ք. ԵՐԵՎԱՆ      |   44.6|   48.5|   49.0|

|_______________|_______|_______|_______|

|ԱՐԱԳԱԾՈՏՆ      |    1.1|    1.3|    1.8|

|_______________|_______|_______|_______|

|ԱՐԱՐԱՏ         |    8.4|    7.3|    8.0|

|_______________|_______|_______|_______|

|ԱՐՄԱՎԻՐ        |    4.5|    4.2|    4.5|

|_______________|_______|_______|_______|

|ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ    |    1.8|    1.3|    1.4|

|_______________|_______|_______|_______|

|ԼՈՌԻ           |    7.1|    6.0|    5.7|

|_______________|_______|_______|_______|

|ԿՈՏԱՅՔ         |   10.1|   10.5|   12.2|

|_______________|_______|_______|_______|

|ՇԻՐԱԿ          |    2.1|    2.3|    2.4|

|_______________|_______|_______|_______|

|ՍՅՈՒՆԻՔ        |   18.8|   17.2|   13.5|

|_______________|_______|_______|_______|

|ՎԱՅՈՑ ՁՈՐ      |    0.8|    0.8|    0.8|

|_______________|_______|_______|_______|

|ՏԱՎՈՒՇ         |    0.7|    0.6|    0.7|

._______________________________________.

 

107. Մարզի արդյունաբերության մեջ կարևոր նշանակություն ունի մշակող արդյունաբերությունը, որի ծավալը տարեցտարի ավելացել է և 2008 թ. կազմել է մարզի արդյունաբերական համախառն արտադրանքի մոտ 86%-ը: Մշակող արդյունաբերությունը ավելացել է ի հաշիվ սննդամթերքի արտադրության (47.7%) և ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակում (30.5%), մեծ ծավալ է կազմում ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը (11.4%):

108. 2008 թ. ընթացքում մարզի արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 26.9% և 52.6%: Ըստ վիճակագրական մոնիտորինգի 79.5% գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 13.3%-ը, այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր քանակում 12.8% կազմող խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 83.0%:

109. Արարատի մարզում արդյունաբերական ձեռնարկությունները բաշխված են մարզի բոլոր 3 տարածաշրջաններում: Արտաշատի տարածաշրջանում ակտիվ են 30 ձեռնարկություններ, որոնց գործունեության մեջ հիմնականում գերակշռում են սննդամթերքի և խմիչքների, ինչպես նաև ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակման` բնական քարերից երեսապատման սալիկների արտադրությունը: Արարատի տարածաշրջանում ակտիվ են 33 արդյունաբերական ձեռնարկություններ: Նրանց գործունեության մեջ գերակշռում է վերամշակող արդյունաբերությունը, մասնավորապես «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան» և ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակում (ցեմենտի, կրի և ազբոցեմենտային իրերի արտադրությունը) և բնական քարերի վերամշակումը` երեսապատման սալիկների արտադրությունը, և պլաստմասսե շինարարական իրերի արտադրությունը: Մասիսի տարածաշրջանում համեմատաբար ակտիվ են 25 ձեռնարկություններ, որոնց գերակշիռ մասը կրկին պատկանում է վերամշակման ոլորտին: Տարածաշրջանում հատկապես զարգացած է ծխախոտի ֆերմենտացիան, փայտանյութի մշակումը, քիմիական արտադրանքի թողարկումը և այլն:

110. Արարատի մարզի արդյունաբերական արտադրանքի արտադրությունը ըստ տարածաշրջանների 2008 թ. հունվար-դեկտեմբերին հետևյալն է`

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

111. Արարատի մարզի տարածքում արդյունաբերական արտադրանքի թողարկման ոլորտում գործում են ինչպես խոշոր ընկերություններ («Արարատի ցեմենտի գործարան», «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան», «Արտաշատի և Արարատի պահածոների գործարան», «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «ԱրմՎինկոն գինու գործարան» և այլն), որոնք ունեն մեծ քանակությամբ աշխատակիցներ և կայացած ընկերություններ են, այնպես էլ բազմաթիվ միջին և փոքր ձեռնարկություններ:

112. Մշակող արդյունաբերություն. Մարզի բազմաճյուղ արդյունաբերության հիմնական և գլխավոր ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ 3 ճյուղերը.

1) սննդամթերքի և ըմպելիքի արտադրություն (մրգերի, բանջարեղենի վերամշակում և պահածոյացում, թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն),

2) ծխախոտի արտադրություն (ծխախոտի խմորում` ֆերմենտացիա)

3) ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակում (ցեմենտի, կրի, ազբոցեմենտային իրերի արդյունահանում, քարի կտրում և վերամշակում):

 

Աղյուսակ 4.3. Սննդամթերք, ներառյալ խմիչքներ և ծխախոտ արտադրող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակները

 

.__________________________________________________________________.

|                                 |2008 թ.  |2007 թ.  |Աճի տեմպը   |

|                                 |հունվար- |հունվար- |տարեսկզբից, |

|                                 |դեկտեմբեր|դեկտեմբեր|    %       |

|_________________________________|_________|_________|____________|

|Պանիր, տոննա                     |   2074.5|   2078.5|        99.8|

|_________________________________|_________|_________|____________|

|Կաթ և  կաթնամթերք (վերահաշվարկված|    145.1|    176.4|        82.3|

|կաթի), տոննա                     |         |         |            |

|_________________________________|_________|_________|____________|

|Ալյուր, տոննա                    |  43429.5| 506.57.2|        85.7|

|_________________________________|_________|_________|____________|

|Համակցված կեր, տոննա             |  15999.7|  18193.4|        87.9|

|_________________________________|_________|_________|____________|

|Հաց և  հացամթերք, տոննա          |  23911.7|  21068.7|       113.5|

|_________________________________|_________|_________|____________|

|Օղի և  օղու-լիկյորի արտադրանք,   |   4672.6|   5614.5|        83.2|

|հազ. լիտր                        |         |         |            |

|_________________________________|_________|_________|____________|

|Կոնյակ, հազ. լիտր                |   2715.5|   2563.1|       105.9|

|_________________________________|_________|_________|____________|

|Գինի, հազ. լիտր                  |    354.6|    551.3|        64.3|

|_________________________________|_________|_________|____________|

|Ոչ ալկոհոլային ըմպելիքներ,       |        -|     30.0|           -|

|հազ. լիտր                        |         |         |            |

|_________________________________|_________|_________|____________|

|Պահածո, տոննա                    |   9351.1|   9105.6|       102.7|

|_________________________________|_________|_________|____________|

|Միս, տոննա                       |    128.5|    138.2|        93.0|

|_________________________________|_________|_________|____________|

|Մսամթերք ներառյալ երշիկեղեն,     |    126.9|    133.4|        95.1|

|տոննա                            |         |         |            |

|_________________________________|_________|_________|____________|

|Այլ մսամթերք, տոննա              |      1.6|      4.8|        33.3|

.__________________________________________________________________.

 

113. Պահածոյագործություն: Սննդամթերքի և ըմպելիքների արտադրության մեջ առանձնակի տեղ ունի պահածոյագործությունը, որը հանդիսանում է տնտեսության ավանդաբար զարգացած ոլորտներից մեկը: Դրա նախապայմանն է հանդիսանում մարզում գյուղատնտեսության, մասնավորապես, բանջարեղենի և պտղի արտադրության զարգացվածության բավականին բարձր աստիճանը: Պահածոների արտադրությունը տեղակայված է հումքային բազայի կենտրոնում: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մարզում արտադրվում է Հայաստանում արտադրվող պահածոների գերակշիռ մեծամասնությունը:

114. Արարատի մարզում պահածոների արտադրության ծավալները 2007 թ. կազմել է 9105.6 հազ. դրամ, իսկ 2008 թ.` 9351.1 հազ. դրամ: Արարատի մարզը` հատկապես վերջին տարիներին, դարձել է պահածոների արտադրության անվիճելի առաջատարը Հայաստանում: 2008 թ. մարզի մասնաբաժինը Հայաստանի արտադրության ծավալների մեջ զգալիորեն մեծացել է:

115. Արարատի մարզի առաջատար դիրքը պահածոների արտադրության ոլորտում մեծապես պայմանավորված է Արտաշատի և Արարատի պահածոների գործարանների գործունեությամբ, որոնք հանդիսանում են ոլորտի խոշորագույն ընկերություններ ոչ միայն մարզում, այլև Հանրապետությունում: Ընկերությունները կայուն փոխհարաբերություններ են հաստատել արտերկրյա իր գործընկերների հետ և արտադրանքի հիմնական մասը արտահանում են: Արտաշատի և Արարատի պահածոների գործարանների հանդիսանում են մարզում արտադրվող պտղի և հատկապես բանջարեղենի հիմնական մթերողները: Արարատի մարզի պահածոյագործական ընկերությունները իրենց արտադրանքը հիմնականում արտահանում են արտաքին շուկաներ: Մնացած` արտադրանքի 30%-40%-ը իրացվում է ներքին շուկայում:

116. Արարատի մարզում գործում են նաև պահածոների արտադրության մի քանի միջին ձեռնարկություններ` իրենց մեծությամբ առանձնանում են «Մամիկոն և որդիներ» և «Ալիշան» ընկերությունները, որոնք ունեն 60-80 աշխատող սեզոնից կախված:

117. Ոգելից խմիչքների արտադրությունը: Հանդիսանում է տնտեսության զարգացած ոլորտներից մեկը: Արարատի մարզում 2007-2008 թթ. օղու, գինու և կոնյակի արտադրական ծավալները ներկայացված են աղյուսակ 4.4.-ում:

 

Աղյուսակ 4.4.

 

._____________________________________.

|Արարատի մարզ         |2007 թ.|2008 թ.|

|_____________________|_______|_______|

|Օղու արտադրություն   |5614.5 |4672.6 |

|_____________________|_______|_______|

|Գինու արտադրություն  |551.3  |354.6  |

|_____________________|_______|_______|

|Կոնյակի արտադրություն|2563.1 |2715.5 |

._____________________________________.

 

118. Աղյուսակից երևում է, որ 2008 թ. գինու և օղու արտադրության ծավալները մարզում նվազել են, ինչի հիմնական պատճառը խաղողի ցրտահարությունն է ու հումքի օգտագործումը այլ ուղղություններով, հիմնականում կոնյակի արտադրության մեջ: 2008 թ. կտրուկ նվազել է Արարատի մարզի մասնաբաժինը գինու արտադրության ընդհանուր ծավալների մեջ, ինչը վկայում է այն մասին, որ ցրտահարությունը հատկապես ծանր հետևանքներ է ունեցել մարզի խաղողագործության վրա:

119. Կոնյակի արտադրության ծավալները շարունակել են աճել անկախ ցրտահարություններից: Կոնյակի արտադրության ծավալները աճել են այն պատճառով, որ այս ընկերությունները շարունակել են խաղողի մթերումները, նույնիսկ ցրտահարության հետևանքով բարձրացած գներով:

120. Մարզում գինու արտադրության ընկերությունները կենտրոնացած են հիմնականում Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում: Մասիսի տարածաշրջանում գործում է խաղողի մթերման և պահպանման մեկ կետ: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ խաղողի այգիների ծավալը Մասիսի տարածաշրջանում շատ փոքր է Արտաշատի տարածաշրջանի համեմատությամբ, որտեղ խաղողի տնկարկներ ունեն համայնքների մեծամասնությունը:

121. Արարատի մարզում շուրջ 20 ընկերություններ զբաղվում են խաղողի մթերումներով և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Դրանցից են «Վեդի-Ալկո»-ն, «Ավշարի գինու գործարան»-ը, «Արարատի գինու գործարան»-ը, «Գրեյդ Վելին»-ն, «Վան 77»-ը, «Արտաշատի գինու-կոնյակի գործարան»-ը, «Տափերականի գինու գործարան»-ը, «Շահումյանի գինու-կոնյակի գործարան»-ը, «Քաղցրաշենի գինու-կոնյակի գործարան»-ը, «Մխչյանի գինու-կոնյակի գործարան»-ը, «Երասխի գինու գործարան»-ը և այլ ընկերություններ, ինչպես նաև «Երևանի կոնյակի գործարան»-ի և «Արարատ գինու-կոնյակի գործարան»-ի խաղողի մթերման կետերը:

122. Նշված ընկերությունների մի մասը փոքր են` ունեն 20-30 աշխատողներ, հիմնական մասը միջին են` մինչև 50 աշխատողներ, իսկ խոշորները ունեն 100-ից ավելի աշխատողներ:

123. Օղու իրացման հիմնական շուկան ներքին շուկան է: Այստեղ անառարկելի առաջատարներն են «Վեդի-Ալկո»-ն և «Ավշարի գինու գործարան»-ը, որոնք կառավարում են օղու տեղական շուկայի մոտ 50%-ը:

124. Ավանդաբար հայկական գինու խոշորագույն շուկան հանդիսացել է Ռուսաստանը և այս միտումը պահպանվել է առ այսօր: Արարատի մարզի գրեթե բոլոր ընկերությունները իրենց արտադրանքի շուրջ 80%-ը արտահանում են ռուսական շուկա:

125. Ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների համար ընդլայնման լուրջ հնարավորություն կարող է հանդիսանալ եվրոպական շուկան, որը լրջագույն պահանջներ է առաջադրում արտադրանքի որակական հատկանիշների, փաթեթավորման և արտաքին տեսքի համար:

126. Արարատի մարզի ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները լայնորեն համագործակցում են բանկերի և ֆինանսավորում իրականացնող այլ կառույցների հետ: Համեմատաբար խոշոր ընկերությունները տնօրինում են բավականին մեծ ֆինանսական ռեսուրսների, սակայն մթերումների սեզոնի ընթացքում նրանք նույնպես ունեն ֆինանսական որոշակի դժվարություններ: Ֆինանսական ռեսուրսներ են ներգրավում նաև միջազգային կառույցներից և անհատներից:

127. Ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակում: Արարատի մարզի տարածքում արտադրվում են մի շարք ոչ մետաղական օգտակար հանածոների տեսակներ, որոնց մեջ էական նշանակություն ունեն շինանյութերը: Շինանյութեր արտադրող խոշորագույն ձեռնարկությունը Արարատի ցեմենտի գործարանն է, որի հիմնական արտադրանքը ցեմենտն է: Քանի որ այս ձեռնարկությունը խոշորագույններից մեկն է Հայաստանում, այն որոշակի ազդեցություն ունի նաև մարզի տնտեսության զարգացման հեռանկարների վրա:

128. Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին շինանյութերի արտադրության ոլորտում աճել է ազբոցեմենտյա թիթեղների արտադրության ծավալները: Նվազել են ոչ հանքային շինանյութերի արտադրական ծավալները:

129. Շինանյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հիմնականում տեղակայված են Արարատի և Արտաշատի տարածաշրջաններում: Բացի Արարատի ցեմենտի գործարանից, ոլորտում առանձնանում են նաև մի շարք այլ ընկերություններ` «Հայճենապակի», «Կավաշեն», «Գալիք», «Մոս», «Վեդի պլաստ» ՍՊԸ և այլն: Այս ընկերությունները թողարկում են ոչ հանքային շինանյութեր` գաջ, կիր, կլինկեր, ազբոցեմենտյա թիթեղներ, կղմինդրե սալիկներ, աղյուս, պլաստիկ խողովակներ և այլն: Նրանց թողարկած հիմնական արտադրատեսակները ներկայացված են աղյուսակ 4.5-ում:

 

Աղյուսակ 4.5. Ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակմամբ և հանքարդյունահանմամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակները

 

.____________________________________________________________.

|                                 |2008 թ. |2007 թ. |Աճի     |

|                                 |        |        |տեմպը % |

|_________________________________|________|________|________|

|Կլինկեր, հազ. տոննա              |     0.8|    41.6|     1.9|

|_________________________________|________|________|________|

|Ցեմենտ, հազ. տոննա               |   554.9|   500.1|   111.0|

|_________________________________|________|________|________|

|Կիր, տոննա                       |  2229.0|  2751.0|    81.0|

|_________________________________|________|________|________|

|Հավաքովի երկաթբետոնե             |   321.7|   231.9|   138.7|

|կառուցվածքներ, խոր.մ.            |        |        |        |

|_________________________________|________|________|________|

|Ազբոցեմենտյա թիթեղ (շիֆեր), հազ. |223112.0|  2479.2|90 անգամ|

|պայմ. սալիկ                      |        |        |        |

|_________________________________|________|________|________|

|Երեսպատման սալեր բնական  քարից,  | 49473.6| 48912.7|   101.1|

|քառ. մ/                          |        |        |        |

|_________________________________|________|________|________|

|Ոչ հանքային շինանյութեր, խոր. մ. |101647.4|207144.0|    49.1|

|_________________________________|________|________|________|

|Ալյումինե և  մետաղապլաստիկ իրեր, |  3662.8|  3944.3|    92.9|

|քառ. մ.                          |        |        |        |

|_________________________________|________|________|________|

|Պլաստմասսայե իրեր, տոննա         |  2087.6|  3042.0|    68.6|

.____________________________________________________________.

 

130. Շինանյութեր արտադրող կազմակերպությունների մեծ մասն աշխատում է հզորությունների ցածր ծանրաբեռնվածությամբ: Արտադրության ծավալները հնարավոր է աճեն միջին հաշվով 2-3 անգամ: Արտադրության հետագա զարգացման և գործունեության ընդլայնման հիմնական խոչընդոտների շարքում նշվում են պատվերների, ֆինանսական ռեսուրսների սակավությունը, արտաքին շուկա դուրս գալու դժվարությունները և այլն:

131. Շինանյութեր արտադրող ընկերությունների մեծ մասն օգտագործում են տեղական հումք: Բացառություն են կազմում պլաստիկ խողովակների և կղմինդրե սալիկների արտադրությունները, որոնց հումքային միջոցների հիմնական մասը ներկրվում է:

132. Արարատի մարզի շինանյութեր արտադրող ընկերությունների հիմնական իրացման շուկան Հայաստանն է: Պլաստիկ խողովակները, կիրը, գաջը և ոչ հանքային այլ շինանյութերն իրացվում են բացառապես ներքին շուկայում:

133. Մարզում շինանյութերի արտադրության ոլորտը զարգացման լավ հնարավորություններ ունի: Դրա հիմնավորումն այն է, որ առկա է իրացման շուկա, իսկ որոշ ընկերություններ ունեն արտահանման ներուժ և ներմուծվող արտադրանքը տեղական արտադրության շինանյութերով փոխարինելու հնարավորություն:

134. Արարատի մարզում օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտը բավականին զարգացած է` քանի որ մարզի տարածքը հարուստ է տարբեր ապարների հանքերով, հիմնականում տրավերտին, մարմար և օնիքս: Բնագավառում գործում են ավելի քան 23 ընկերություններ, որոնց մեջ գերակշռում են Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ձեռնարկությունները: Համեմատաբար խոշոր ձեռնարկություններն են «Մուլտի Գրուպ Սթոուն»-ը և «Փասեպ Ինթերնեյշնլ»-ը:

135. Վերջին երկու տարիներին բավականին համեստ ցուցանիշներ են արձանագրվել երեսապատման սալիկների արտադրության ոլորտում, մասնավորապես` 2007 թ. այն կազմել է` 48912.7 քմ, իսկ 2008 թ.` 49473.6 քմ:

138. Նրանց գործունեության մեջ հիմնականում օգտագործվում են տեղական արտադրության հումք և նյութեր: Որոշ դեպքերում Արարատի մարզում արդյունահանված քարե բլոկները վերամշակվում են Հայաստանի այլ մարզերում:

139. Երեսպատման սալիկներ արտադրող ընկերությունները բավականին լավ արդյունքներ են արձանագրել արտադրանքի արտահանման տեսանկյունից, առաջատարն «Մուլտի Գրուպ Սթոուն» ընկերությունն է, որը միայն ԱՄՆ արտահանում է տարեկան 10 հազ. մ2: Արտահանման ուղղություններ են նաև Ռուսաստանը, եվրոպական երկրները, դիտարկվում է Մերձավոր Արևելքի շուկա մտնելու հնարավորությունները:

140. Այս ոլորտում գործող ընկերությունները որոշակի առավելություններ ունեն այլ մարզերում գործող նույն ոլորտի մյուս ընկերությունների նկատմամբ, քանի որ Հայաստանում որոշ քարատեսակների հիմնական պաշարները կենտրոնացած են հենց Արարատի մարզում:

141. Արդյունաբերության այլ ոլորտներ. Ի լրումն ներկայացված ոլորտների, Արարատի մարզում կան արդյունաբերության մի շարք ճյուղեր, որոնք իրենց կարևոր դերն ունեն մարզի տնտեսության մեջ: Դրանցից մի մասը ներկայացված է արդեն կայացած և համեմատաբար խոշոր ձեռնարկություններով, իսկ մյուսը` դեռևս զարգացման փուլում գտնվող փոքր ձեռնարկություններով և անհատներով: Համեմատաբար խոշոր ձեռնարկություններով է ներկայացված քիմիական արդյունաբերությունը` «Քրաուն քեմիքլ» ՍՊԸ, ծխախոտի արտադրությունը` «Մասիս տոբակո» և «Ինթերնեյշնլ Մասիս տոբակ» ձեռնարկություններով, փաթեթավորման նյութերի արտադրությունը` «Մասիսի գոֆրոտարա» և այլն: Այս ընկերությունները համարվում են կայացած, տնօրինում են անհրաժեշտ ռեսուրսներ և ի վիճակի են զարգանալ առանց կողմնակի աջակցության: Աղյուսակ 4.6-ում ներկայացված է այդ ոլորտների կազմակերպությունների կողմից թողարկված հիմնական արտադրատեսակները:

 

Աղյուսակ 4.6

 

._______________________________________________________.

|                               |2008թ.|2007թ. |Աճի     |

|                               |      |       |տեմպը % |

|_______________________________|______|_______|________|

|Լաքաներկանյութեր, տոննա        |1526.4| 1368.3|   110.1|

|_______________________________|______|_______|________|

|Լվացող, մաքրող և  օսլայող      |  13.3|   17.8|    74.7|

|միջոցներ/տոն.                  |      |       |        |

|_______________________________|______|_______|________|

|Սիգարետներ, մլն հատ            |  22.6|   18.5|   122.2|

|_______________________________|______|_______|________|

|Ֆերմենտացված ծխախոտ, տոննա     |1395.0| 1322.8|   105.5|

|_______________________________|______|_______|________|

|գոֆրե, ստվարաթուղթ, տոննա      |  29.2|    9.6| 3 անգամ|

|_______________________________|______|_______|________|

|գոֆրե արկղեր, տոննա            | 568.2| 1085.5|    52.3|

|_______________________________|______|_______|________|

|Սիգարետներ, մլն հատ            |  22.6|   18.5|   122.2|

|_______________________________|______|_______|________|

|Ֆերմենտացված ծխախոտ, տոննա     |1395.0| 1322.8|   105.5|

._______________________________________________________.

 

4.2. Արդյունաբերության ոլորտի զարգացման նպատակները և

ռազմավարությունը

 

142. Ոլորտի զարգացմանը խթանելու, արտադրական հզորությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները:

1) Արդյունաբերական ներուժի ճիշտ գնահատում և միջազգային փորձի ուսումնասիրություն

2) Ոչ արդիական տեխնոլոգիաները նորերով փոխարինում

3) Միջազգային շուկայում տնտեսության այլ ճյուղերում ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրում:

4) Օժանդակել Արարատի մարզի մի շարք (որքան հնարավոր է մեծ թվով) համայնքներում պտղի և բանջարեղենի վերամշակման փոքր արտադրությունների հիմնման և զարգացման գործընթացին: Սա ԱԳՏ-ներին թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը դիվերսիֆիկացնել մթերումները և դրանք իրականացնել ավելի բարձր գնով:

5) Օժանդակել ԱԳՏ-ների և վերամշակողների միությունների ձևավորմանը: Սա թույլ կտա միավորել ջանքերն ընդհանուր խնդիրների լուծման նպատակով:

6) Օժանդակել պահածոների դիվերսիֆիկացիայի և նոր արտադրատեսակների (մսի, ձկնամթերքի սնկի, և այլ պահածոների, մրգի) ներկայացման գործընթացին: Սա հիմնականում միտված է հզորությունների լիարժեք օգտագործմանը և սեզոնային տատանումները մեղմելուն:

7) Նախատեսել խաղողի մթերման ծավալների ավելացում (օժանդակել մարզում խաղողագործության ոլորտի զարգացմանն ու ծավալային աճին` շեշտը դնելով հատուկ տեխնիկական տեսակների ավելացման վրա): Այս առաջարկությունը բխում է մարզում բազմաթիվ մթերողների առկայությունից և մթերման պատրաստակամությունից:

8) Աջակցել գինեգործության օժանդակ արտադրությունների (օրինակ տակառագործության) զարգացմանը:

9) ՈՒսումնասիրել Հայաստանում (Արարատի մարզում) ձկան կերերի արտադրության հիմնման հնարավորություն, ինչը թույլ կտա նվազեցնել ձկան ինքնարժեքը:

10) Օժանդակել Արարատի մարզում ձկան վերամշակման (պահածոների արտադրություն, ձկան սառեցում, չորացում, ծխեխաշում և այլն) արտադրության ստեղծմանը, նախապես իրականացնելով իրագործելիության հետազոտությունը:

11) Օժանդակել Արարատի մարզում բնական քարերի արդյունահանման և վերամշակման ընկերությունների միության ստեղծմանը:

 

4.3. ՓՄՁ ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

143. Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:

144. ՓՄՁ պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության որոշմամբ (19.03.2002 թ. N 282 որոշում) հիմնադրվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը որպես Հայաստանում ՓՄՁ պետական աջակցություն իրականացնող հիմնական կառույց, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ի Արարատի մասնաճյուղը հիմնադրվել է 2005 թ. դեկտեմբերի 5-ին ՓՄՁ պետական աջակցության 2005 թ. ծրագրի շրջանակներում որպես ծրագրային միջոցառում:

145. ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: 2008 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 41.7% 2006 թ. 41.0% դիմաց` կրկնակի գերազանցելով 1999 թվականի մակարդակը: Դրա հետ մեկտեղ, ավելացել է նաև ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում` կազմելով 17% 2007 թվականի 16.9%-ի և 2003 թվականի 14.3%-ի դիմաց:

146. Նշանակալի է ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման գործում: 2008թ. ընթացքում ստեղծված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը կազմել է ավելի քան 23 հազար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 27.1 հազար նոր աշխատատեղ, որից 14.0 հազարը` ՀՀ մարզերում, իսկ 13.1 հազարը` Երևանում:

147. ՓՄՁ սուբյեկտների հանրապետական բաշխվածքը ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց հետևյալն է` գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց ներկայացված է աղյուսակ 4.7.-ում:

 

Աղյուսակ 4.7 Գրանցված ՓՄՁ սուբյեկտների մարզային բաշխվածքն ըստ անհատ ձեռնարկատերերի և տնտեսական գործունեության իրավունք ունեցող առևտրային իրավաբանական անձանց

 

.____________________________________________________________.

|Մարզեր          |         ՓՄՁ սուբյեկտներ                   |

|                |___________________________________________|

|                |     Մ/Ձ     |     ԻԱ      |   Ընդամենը    |

|                |_____________|_____________|_______________|

|                | քանակ | (%) | քանակ | (%) | քանակ | (%)   |

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Երևան           | 19,775|39.6%| 18,018|56.0%| 37,793|  46.0%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Ընդամենը մարզեր | 30,143|60.4%| 14,185|44.0%| 44,328|  54.0%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Արագածոտն       |  1,956| 3.9%|    912| 2.8%|  2,869|   3.5%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Արարատ          |  3,732| 7.5%|  1,523| 4.7%|  5,255|   6.4%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Արմավիր         |  3,843| 7.7%|  1,238| 3.8%|  5,081|   6.2%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Գեղարքունիք     |  2,892| 5.8%|  1,575| 4.9%|  4,467|   5.4%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Լոռի            |  4,051| 8.1%|  2,133| 6.6%|  6,184|   7.5%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Կոտայք          |  4,254| 8.5%|  2,282| 7.1%|  6,536|   8.0%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Շիրակ           |   3200| 6.4%|   1661| 5.2%|   4861|   6.0%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Սյունիք         |  2,661| 5.3%|  1,461| 4.5%|  4,122|   5.0%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Վայոց Ձոր       |  1,126| 2.3%|    463| 1.4%|  1,589|   1.9%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Տավուշ          |  2,428| 4.9%|    937| 2.9%|  3,365|   4.1%|

|________________|_______|_____|_______|_____|_______|_______|

|Ընդամենը ՀՀ     | 49,918| 100%|32,203 | 100%| 82,121| 100.0%|

.____________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 353-Ն
Որոշում