Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0353.140410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

352. Արարատի մարզի առողջապահության ոլորտում առաջնահերթ լուծում է պահանջում մի շարք բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման հարցը

 

Աղյուսակ 5.15.

 

._____________________________________________________________.

|1. |«Արտաշատի բժշկական կենտրոն»   |Ենթակա է հիմնավերանորոգման|

|   |ՓԲԸ-ի պոլիկլինիկա             |                          |

|___|______________________________|__________________________|

|2. |«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|3. |«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ  |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|4. |«Վեդու ծննդատուն» ՓԲԸ         |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|5. |«Արմաշի առողջության կենտրոն»  |Ենթակա է հիմնավերանորոգման|

|   |ՓԲԸ                           |                          |

|_____________________________________________________________|

|                     ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                    |

|_____________________________________________________________|

|6. |«Ազատավանի առողջության        |Ենթակա է հիմնավերանորոգման|

|   |առաջնային պահպանման կենտրոն»  |                          |

|   |ՓԲԸ                           |                          |

|___|______________________________|__________________________|

|7. |«Այգեստանի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|8. |«Արևշատի  ԱԱՊԿ» ՓԲԸ           |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|9. |«Գետազատի ԱԱՊԿ» ՓԲԸ           |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|10.|«Դալարի ԱԱՊԿ» ՓԲԸ             |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|11.|«Դիմիտրովի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|12.|«Մրգավանի ԲԱ» ՓԲԸ             |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|13.|«Նշավանի ԱԱՊԿ» ՓԲԸ            |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|14.|«Նորաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ           |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|15.|«Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ         |Ենթակա է հիմնավերանորոգման|

|_____________________________________________________________|

|                      ՄԱՍԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                     |

|_____________________________________________________________|

|16.|«Արբաթի ԲԱ» ՓԲԸ               |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|17.|«Գեղանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|18.|«Դաշտավանի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|19.|«Խաչփարի ԲԱ» ՓԲԸ              |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|20.|«Հայանիստի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|21.|«Հովտաշատի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|22.|«Մարմարաշենի ԱԱՊԿ» ՓԲԸ        |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|23.|«Նորաբացի ԲԱ» ՓԲԸ             |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|24.|«Նորամարգի ԱԱՊԿ» ՓԲԸ          |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|25.|«Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» ՓԲԸ       |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|26.|«Ռանչպարի ԲԱ» ՓԲԸ             |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|27.|«Սայաթ-Նովայի ԱԱՊԿ» ՓԲԸ       |Շենքի կառուցում           |

|_____________________________________________________________|

|                       ՎԵԴՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                     |

|_____________________________________________________________|

|28.|«Արալեզի ԲԱ» ՓԲԸ              |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|29.|«Լուսառատի ԲԱ» ՓԲԸ            |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|30.|«Նոր-Կյանքի ԲԱ» ՓԲԸ           |Ենթակա է հիմնավերանորոգման|

|___|______________________________|__________________________|

|31.|«Ոսկետափի ԲԱ» ՓԲԸ             |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|32.|«Փ. Վեդու ԱԱՊԿ» ՓԲԸ           |Ենթակա է հիմնավերանորոգման|

|_____________________________________________________________|

|                      ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ                    |

|_____________________________________________________________|

|33.|«Զանգակատան ԱԱՊԿ» ՓԲԸ         |Շենքի կառուցում           |

|___|______________________________|__________________________|

|34.|«ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ       |Ենթակա է հիմնավերանորոգման|

._____________________________________________________________.

 

353. Մարզի առողջապահական ոլորտի 2011-2014 թթ. զարգացման ռազմավարության ֆինանսավորումը ներկայացված է հավելվածներ 5.4 և 5.4.1-ում:

 

Առողջապահության ոլորտի զարգացման տրամաբանական հենքը

 

._____________________________________________________________________.

| Ամփոփ նկարագիր      |Արդյունքային ցուցանիշ   |         Ռիսկեր       |

|_____________________|________________________|______________________|

|Ոլորտային նպատակ`    |1. Մինչև  1 տարեկան     |ՀՀ կառավարության      |

|Բարելավել            |երեխաների մահացություն, |ծրագրային ցուցանիշների|

|բուժսպասարկման       |1000 կենդանածինների     |համաձայն`             |

|մատչելիությունը և    |հաշվով                  |Առողջապահության համար |

|որակը Արարատի մարզում|2. Մինչև  5 տարեկան     |պետական բյուջեի       |

|                     |երեխաների մահացություն, |ծախսերը շարունակելու  |

|                     |1000 կենդանածինների     |են աճել:              |

|                     |հաշվով                  |                      |

|                     |3. Մայրական             |Ֆինանսական միջոցները  |

|                     |մահացություն, 100000    |բաշխված են և          |

|                     |կենդանածինների հաշվով   |ժամանակին հատկացված:  |

|                     |4. Հաճախումների քանակն  |                      |

|                     |ամբուլատոր -            |                      |

|                     |պոլիկլինիկական          |                      |

|                     |հիմնարկներում, հազ.     |                      |

|                     |մարդ                    |                      |

|                     |5. Հաճախումների քանակն  |                      |

|                     |ամբուլատոր -            |                      |

|                     |պոլիկլինիկական          |                      |

|                     |հիմնարկներում մեկ բնակչի|                      |

|                     |հաշվով                  |                      |

|                     |6. Որակյալ բժշկական     |                      |

|                     |միջամտությամբ ընթացած   |                      |

|                     |ծնունդները              |                      |

|                     |7. Բնակչության          |                      |

|                     |հիվանդացությունը սեռական|                      |

|                     |ճանապարհով փոխանցվող    |                      |

|                     |հիվանդություններով,     |                      |

|                     |դեպքերի թիվը 100000     |                      |

|                     |բնակչի հաշվով           |                      |

|                     |8. ՄԻԱՎ տարածվածության  |                      |

|                     |աստիճանը, վարակակիրների |                      |

|                     |թիվը` 100000 բնակչի     |                      |

|                     |հաշվով                  |                      |

|                     |9. Բնակչության          |                      |

|                     |հիվանդացությունն ակտիվ  |                      |

|                     |տուբերկուլյոզով` դեպքերի|                      |

|                     |թիվը 100000 բնակչի      |                      |

|                     |հաշվով                  |                      |

|_____________________________________________________________________|

|1. Մարզում առողջության պահպանման առաջնային բուժօգնության             |

|ծառայությունների բարելավում, ինչը կնպաստի բուժօգնության որակի        |

|բարելավմանը, մայրական և  մանկական հիվանդացությունների և              |

|մահացության նվազմանը, ծնելիության և  բնակչության բնական աճի          |

|բարձրացմանը:                                                         |

|_____________________________________________________________________|

|1.1 Բժշկական         |Վերապատրաստված բժիշկների|Առողջության պահպանման |

|անձնակազմի           |և  բուժքույրերի թիվն    |առաջնային օղակի       |

|վերապատրաստում`      |ամբուլատոր-պոլիկլինիկա- |անձնակազմը կանոնավոր  |

|առավելագույնս        |կան մակարդակի անձնակազմի|կերպով մասնակցում է   |

|ուշադրություն        |ընդհանուր թվում, %      |դասընթացների և        |

|դարձնելով գյուղական  |                        |կիրառում է վերա-      |

|բուժամբուլատորիաների |                        |պատրաստումից ստացած   |

|աշխատակազմին         |                        |գիտելիքները:          |

|                     |                        |                      |

|                     |                        |Մասնագետների արտահոսքը|

|                     |                        |ցածր է:               |

|_____________________|________________________|______________________|

|1.2 Մոր և  մանկան    |Մինչև  1 տարեկան        |Երեխաներ ունեցող      |

|առողջության          |երեխաների մահացություն, |կանայք և  հղի կանայք  |

|վերաբերյալ կանանց    |1000 կենդանածինների     |ցանկանում են մասնակցել|

|համար դասընթացների   |հաշվով                  |դասընթացների և  օգտվել|

|կազմակերպում         |Մինչև  5 տարեկան        |խնամքի                |

|                     |երեխաների մահացություն, |ծառայություններից:    |

|                     |1000 կենդանածինների     |                      |

|                     |հաշվով Մայրական         |Բուժանձնակազմը և      |

|                     |Մայրական մահացություն,  |ծնողները              |

|                     |100000 կենդանածինների   |համագործակցում են     |

|                     |հաշվով                  |միմյանց հետ:          |

|_____________________|________________________|                      |

|1.3 Հղի կանանց համար |Որակյալ բժշկական        |                      |

|նախածննդյան խնամքի   |միջամտությամբ ընթացած   |                      |

|կազմակերպում         |ծնունդների տեսակարար    |                      |

|                     |կշիռը, %                |                      |

|                     |Մայրական մահացություն,  |                      |

|                     |100000 կենդանածինների   |                      |

|                     |հաշվով                  |                      |

|_____________________|________________________|                      |

|1.4 Մանկապարտեզներում|Երեխաների քրոնիկ        |                      |

|և  դպրոցներում       |թերսնուցման և           |                      |

|երեխաների կանխարգելիչ|սակավարյունության       |                      |

|զննումների հաճախակի  |դեպքերի քանակը          |                      |

|իրականացում          |Պատվաստված երեխաների    |                      |

|                     |տեսակարար կշիռը         |                      |

|                     |երեխաների ընդհանուր     |                      |

|                     |թվում, %                |                      |

|_____________________________________________________________________|

|2. Գյուղական բնակավայրերում առողջության պահպանման առաջնային          |

|ծառայությունների մատչելիության բարձրացում, որի արդյունքում մարզի     |

|բնակչության գերակշռող մեծամասնությունը հնարավորություն կունենա       |

|օգտվելու որակյալ առաջնային բուժօգնության ծառայություններից:          |

|_____________________________________________________________________|

|2.1 Գյուղական        |Գյուղական համայնքների   |Կառավարության կողմից  |

|համայնքներում        |բնակչության %, որն      |հաստատված             |

|(հատկապես հեռավոր և  |օգտվել է շրջիկ          |առողջապահական         |

|սահմանամերձ) շրջիկ   |բժշկական խմբերի         |ծրագրերն իրագործվում  |

|բժշկական խմբերի      |ծառայություններից       |են գյուղական          |

|կանոնավոր            |                        |բնակավայրերում:       |

|այցելությունների     |Շրջիկ բժշկական խմբերի   |                      |

|կազմակերպում         |ծառայությունների որակից |Շրջիկ բուժսպասարկման  |

|                     |գյուղական բնակչության   |ծառայություն          |

|                     |բավարարվածության        |իրականացնող անձնակազմն|

|                     |աստիճանը                |առկա է:               |

|_____________________________________________________________________|

|3. Բուժսպասարկման ենթակառուցվածքի (առաջնային և  երկրորդային) և       |

|նյութատեխնիկական բազայի բարելավում, ինչը կնպաստի ծառայությունների    |

|արդյունավետության և  որակի բարձրացմանը:                              |

|_____________________________________________________________________|

|3.1 Բժշկական         |Վերանորոգված            |Շենքերի,              |

|հաստատությունների    |բուժհիմնարկների         |սարքավորումների, շրջիկ|

|(հատկապես գյուղական) |տեսակարար կշիռը, %      |բուժսպասարկման        |

|շենքային պայմանների  |                        |պարագաների պահպանման  |

|բարելավում           |                        |և  կառավարման         |

|                     |                        |կարողությունները      |

|                     |                        |մարզում առկա են:      |

|_____________________|________________________|                      |

|3.2 Պոլիկլինիկաների  |Ախտորոշիչ               |                      |

|հագեցում ախտորոշիչ   |սարքավորումներով        |                      |

|սարքավորումներով     |ապահովված հիմնարկների   |                      |

|                     |(պոլիկլինիկական -       |                      |

|                     |ամբուլատոր,             |                      |

|                     |հիվանդանոցային)         |                      |

|                     |տեսակարար կշիռը, %      |                      |

|_____________________|________________________|                      |

|3.3 Գյուղական        |Առաջին օգնության        |                      |

|համայնքների          |պարագաներով ապահովված   |                      |

|(հատկապես` հեռավոր և |պոլիկլինիկական -        |                      |

|սահմանամերձ)         |ամբուլատոր հիմնարկների  |                      |

|ամբուլատորիաների,    |տեսակարար կշիռը, %      |                      |

|բուժկետերի ապահովում |                        |                      |

|առաջին օգնության     |                        |                      |

|պարագաներով          |                        |                      |

|                     |                        |                      |

|_____________________|________________________|                      |

|3.4 Հիվանդանոցների   |Ժամանակակից             |                      |

|ապահովում ժամանակակից|սարքավորումներով        |                      |

|սարքավորումներով     |ապահովված հիվանդանոցների|                      |

|                     |տեսակարար կշիռը, %      |                      |

|                     |Երևան  ուղեգրված        |                      |

|                     |հիվանդների տեսակարար    |                      |

|                     |կշիռը բուժօգնություն    |                      |

|                     |ստացածների ընդհանուր    |                      |

|                     |թվում, %                |                      |

|_____________________________________________________________________|

|4. Բուժհաստատությունների կառավարման բարելավում, կառավարման           |

|արդյունավետության բարձրացում:                                        |

|_____________________________________________________________________|

|4.1 Բուժհաստատու-    |Վերապատրաստումների      |Բուժհիմնարկների       |

|թյունների ղեկավար    |մասնակցած ղեկավար       |ղեկավար անձնակազմը    |

|անձնակազմի ուսուցում |անձնակազմի տեսակարար    |կիրառում է նոր        |

|ժամանակակից          |կշիռը, %                |գիտելիքներ:           |

|կառավարման մեթոդների |                        |                      |

|և  այլընտրանքային    |Բուժհաստատության կողմից |Բուժհիմնարկների       |

|ֆինանսական           |մատուցվող մասնավոր      |ղեկավար անձնակազմը    |

|աղբյուրների          |ծառայություններից       |կանոնավոր մասնակցում  |

|ներգրավման           |գոյացող միջոցների       |է դասընթացների:       |

|հմտությունների       |տեսակարար կշիռն         |                      |

|վերաբերյալ           |ընդհանուր բյուջեում, %  |                      |

|                     |                        |                      |

|4.2 Առողջապահական    |Վերամիավորված           |                      |

|հաստատությունների    |բուժհաստատությունների   |                      |

|օպտիմալացման ծրագրի  |թիվը                    |                      |

|շարունակում:         |                        |                      |

|Հիվանդանոցային       |                        |                      |

|համակարգի            |                        |                      |

|օպտիմալացման         |                        |                      |

|արդյունքում համակարգի|                        |                      |

|ներքին աուդիտի       |                        |                      |

|կազմակերպում`        |                        |                      |

|նյութատեխնիկական     |                        |                      |

|բազայի ուսումնասիրման|                        |                      |

|և  գույքագրման       |                        |                      |

|նպատակով:            |                        |                      |

|_____________________________________________________________________|

|5. Տարափոխիկ հիվանդությունների և  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պայքարի   |

|ուժեղացում, ինչը կնպաստի սեռավարակակիրների թվի կրճատմանը և           |

|մահացության դեպքերի նվազմանը                                         |

|_____________________________________________________________________|

|5.1 Անվտանգ սեռական  |Սեռական ճանապարհով      |Տեղական               |

|վարքագծի վերաբերյալ  |փոխանցվող               |իշխանությունները,     |

|դպրոցներում          |հիվանդություններով      |դպրոցները,            |

|դասընթացների         |վարակված հիվանդների     |բուժհիմնարկները       |

|կազմակերպում         |թիվը` 100000 բնակչի     |շահագրգռված են        |

|                     |հաշվով                  |կանխարգելման          |

|                     |                        |միջոցառումների        |

|                     |Դասընթացներին ներգրավված|շարունակելիության մեջ:|

|                     |դպրոցների տեսակարար     |                      |

|                     |կշիռը, %                |                      |

|_____________________|________________________|______________________|

|5.2 ԶԼՄ-ների միջոցով |ՄԻԱՎ վարակակիրների թիվը`|Մշակութային արժեքները |

|տարափոխիկ            |100000 բնակչի հաշվով    |չեն խոչընդոտում       |

|հիվանդությունների    |                        |անվտանգ սեռական       |

|(հատկապես պալարախտի),|ՄԻԱՎ տարածվածությունը   |հարաբերությունների,   |

|ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի          |հղի կանանց շրջանում     |բեղմնականխիչ միջոցների|

|վերաբերյալ           |                        |ՁԻԱՀ-ի վերաբերյալ     |

|բնակչության լայն     |Տարափոխիկ               |տեղեկատվության        |

|շերտերի իրազեկում    |հիվանդությունների և     |տարածմանը:            |

|                     |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ  |                      |

|                     |իրազեկված բնակչության   |                      |

|                     |տեսակարար կշիռը, %      |                      |

._____________________________________________________________________.

 

5.5 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

5.5.1. Սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

354. Արարատի մարզում գործում են.

1) Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ` (մարզպետարանի աշխատակազմում` 3 և Արարատում` քաղաքապետարանի բաժին)-4

2) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՆ) աշխատակազմ` «ՀՀ աշխատանքի պետական տեսչության» Արարատի մարզի տարածքային կենտրոն-1

3) Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) տարածքային բաժիններ-3

4) «ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության» գործակալության Արարատի մարզային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներ (ԲՍՓՀ)-2

5) «Հայաստանի Հանրապետության Զբաղվածության պետական ծառայություն» մարզային և տարածքային կենտրոններ-4

6) ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Նոր-Խարբերդի մասնագիտացված մանկատուն-1

7) «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպություն-1

355. Պետական քաղաքականության նպատակը հասարակության անդամների բարեկեցության բարձրացումն է արդյունավետ կենսապայմանների շարունակական բարելավման, մարդու իրավունքների և ազատությունների տնտեսական, սոցիալական, իրավական պաշտպանության միջոցով: Հասարակական կյանքում սոցիալական բնագավառը էական դեր ունի մարդկանց կենսագործունեության պայմանների ապահովման, կենսական պահանջմունքների գնահատման և բավարարման գործում: Սոցիալական ապահովության բնագավառի զարգացումը Հայաստանի համար կարևորվում է նաև աղքատության հաղթահարման տեսանկյունից: Աղքատությունը որպես բազմաչափ երևույթ, պայմանավորվում է ոչ միայն բնակչության եկամուտների, այլև սպառման և ծախսերի ցածր մակարդակով: Աղքատության մակարդակի վրա էական ազդեցություն ունեն բազմաթիվ գործոններ (մասնավորապես` բնակչության կրթություն ստանալու, առողջության բավարար մակարդակ ապահովելու, երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու սահմանափակ հնարավորությունները, տարբեր սոցիալական և այլ ռիսկերի նկատմամբ պաշտպանվածության ցածր աստիճանը և այլն): Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) փաստում է, որ մեր երկրում աղքատության հաղթահարումը հնարավոր է մարդկանց կենսաբանական (սնունդ, բնակարանի առկայություն, ջրի, էլեկտրաէներգիայի սպառում և այլն), սոցիալական (առողջություն, կրթություն, աշխատանք, նվազագույն տեղեկացվածություն և այլն) և հոգևոր (կարդալու, մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն) պահանջմունքների համակցված բավարարման ճանապարհով:

356. Հիմնվելով այդ տրամաբանության վրա, նշենք, որ Արարատի մարզի բնակչության աղքատության հաղթահարման և բարեկեցության բարելավման կարևոր պայմաններից է մարզի սոցիալական բնագավառների` առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության համակարգերի լիարժեք ու արդյունավետ գործունեությունն ու զարգացումը: Իսկ ծրագրի հիմքում դրված են մի շարք գաղափարական հիմնադրույթներ (մասնավորապես` հավատարիմ լինելը ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին, եկամուտների արդար վերաբաշխման ապահովումը և աղքատության հաղթահարումը, աշխատունակ աղքատներին սեփական գործ հիմնելուն, եկամուտների ավելացմանը և սեփական աշխատանքով աղքատությունը հաղթահարելու հնարավորությունների ընդլայնումը, բնակչությանը` հատկապես աղքատ ընտանիքների և խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը նվազագույն կենսական պայմանների երաշխավորությամբ և աղքատանալու վտանգից ապահովագրման միջոցով և այլն), որոնք երաշխիք են հանդիսանում մինչև 2015 թ.-ը կրճատել աղքատությունը կրկնակի, ծայրահեղ աղքատությունը` քառակի անգամ:

357. Աղքատության վերլուծության տվյալները փաստում են, որ աղքատ են բնակչության հետևյալ սոցիալական խմբերը.

1) Բազմանդամ, հատկապես բազմազավակ ընտանիքների անդամները

2) Գործազուրկները և ցածր աշխատավարձով աշխատողները (ներառյալ մշակույթի և արվեստի աշխատողները)

3) Փախստականները և հետբախումային խմբերը, հատկապես հանրակացարաններում և ժամանակավոր կացարաններում բնակվողները

4) Միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների այն մասը, որոնք բացի կենսաթոշակային ապահովումից, եկամտի այլ աղբյուրներ չունեն

5) Չաշխատող երիտասարդ ընտանիքները (այդ թվում` ամուսնալուծված, միայնակ մայրերի և ծնողազուրկ):

358. Աղքատությունը անմիջական ազդեցություն է ունեցել բնակչության ոչ միայն ավանդաբար կարիքավոր խմբերի (ծերեր, հաշմանդամներ, երեխաներ), այլև աշխատունակ զանգվածի վրա, մասնավորապես բյուջետային հիմնարկներում (կրթության և մշակույթի ոլորտներում զբաղված) և արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների վրա:

359. ՄԱԿ-ի կողմից 2001 թ.-ին անցկացված համայնքային զարգացման կարիքների ուսումնասիրությունը փաստել է, որ ՀՀ բնակչության շուրջ 17.3%-ը պատկանում է որևէ սոցիալապես խոցելի խմբի: Ըստ որում, սոցիալապես խոցելի բնակչության շուրջ կեսը կենտրոնացած է Երևան քաղաքում (17%-ը) և երկու խոշոր` Գեղարքունիքի (16%-ը) և Լոռու (14%-ը) մարզերում:

 

Աղյուսակ 5.16. Աղքատության ցուցանիշների դինամիկան %-ներով ըստ

մարզերի և ք. Երևանի, 2004-2008 թթ.

 

.________________________________________________________________

|Մարզեր     |   2004 թ.  |   2005 թ.  |   2006 թ.  |   2007 թ.  |

|           |____________|____________|____________|____________|

|           |Ծայրա-|Աղքատ|Ծայրա-|Աղքատ|Ծայրա-|Աղքատ|Ծայրա-|Աղքատ|

|           |հեղ   |     |հեղ   |     |հեղ   |     |հեղ   |     |

|           |աղքատ-|     |աղքատ-|     |աղքատ-|     |աղքատ-|     |

|           |ներ   |     |ներ   |     |ներ   |     |ներ   |     |

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|ք. Երևան   |   6.1| 29.2|   3.6| 23.9|   3.5| 21.0|   3.2| 20.0|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Արագածոտն  |   5.6| 35.4|   3.1| 32.3|   2.6| 27.5|   3.0| 22.2|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Արարատ     |   6.4| 32.7|   7.4| 30.9|   5.5| 27.0|   3.5| 25.5|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Արմավիր    |   6.6| 36.0|   3.8| 31.6|   3.4| 30.8|   3.8| 30.7|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Գեղարքունիք|   4.5| 41.9|   2.9| 36.8|   2.6| 29.8|   2.5| 29.6|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Լոռի       |   4.5| 31.3|   5.8| 28.8|   5.5| 27.0|   3.6| 26.8|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Կոտայք     |   9.2| 39.3|   8.7| 34.5|   8.1| 32.0|   6.1| 30.0|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Շիրակ      |  10.4| 48.8|   4.3| 42.5|   3.7| 37.3|   6.0| 32.1|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Սյունիք    |   5.9| 36.5|   2.3| 28.9|   2.1| 25.3|   3.7| 24.0|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Վայոց Ձոր  |   4.1| 28.9|   1.8| 19.2|   1.3| 11.4|   2.3| 13.7|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Տավուշ     |   3.3| 30.5|   3.8| 25.8|   3.3| 23.5|   3.3| 21.6|

|___________|______|_____|______|_____|______|_____|______|_____|

|Ընդամենը`  |   6.4| 34.6|   4.6| 29.8|   4.1| 26.5|   3.8| 25.0|

.________________________________________________________________

.________________________________________.

|Մարզեր     |   2008 թ.  |2008 թ./2004 թ.|

|           |____________|_______________|

|           |Ծայրա-|Աղքատ|Ծայրա-|Աղքատ   |

|           |հեղ   |     |հեղ   |        |

|           |աղքատ-|     |աղքատ-|        |

|           |ներ   |     |ներ   |        |

|___________|______|_____|______|________|

|ք. Երևան   |   3.2|19.7 | -47.6|   -32.5|

|___________|______|_____|______|________|

|Արագածոտն  |   1.5|20.7 | -72.8|   -41.6|

|___________|______|_____|______|________|

|Արարատ     |   2.8|24.9 | -55.6|   -23.9|

|___________|______|_____|______|________|

|Արմավիր    |   2.6|26.7 | -60.7|   -25.8|

|___________|______|_____|______|________|

|Գեղարքունիք|   1.2|24.8 | -73.7|   -40.8|

|___________|______|_____|______|________|

|Լոռի       |   4.1|25.1 |  -8.2|   -19.7|

|___________|______|_____|______|________|

|Կոտայք     |   3.2|29.5 | -65.3|   -24.8|

|___________|______|_____|______|________|

|Շիրակ      |   6.0|30.6 | -41.9|   -37.3|

|___________|______|_____|______|________|

|Սյունիք    |   1.7|19.6 | -71.6|   -46.4|

|___________|______|_____|______|________|

|Վայոց Ձոր  |   1.1|16.6 | -74.1|   -42.6|

|___________|______|_____|______|________|

|Տավուշ     |   2.6|19.8 | -21.5|   -35.0|

|___________|______|_____|______|________|

|Ընդամենը`  |   3.1|23.5 | -51.2|   -32.1|

.________________________________________.

 

ՀՀ ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2009» 2009 թ., էջ 35

 

360. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տնային տնտեսությունների կենսամակարդակի իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն աղքատության ցուցանիշներով Արարատի մարզը միջին աղքատության շրջանում է (աղյուսակ 5.17.): ՈՒսումնասիրության տվյալների վերլուծությամբ փաստվում է, որ աղքատ բնակչության թիվը` 24.9 բարձր է հանրապետական միջինից` 23.5: Արարատի մարզում աղքատության խորությունը` 3.6 զիջում է միայն Լոռու` 4.6, Կոտայքի` 4.5 և Շիրակի` 4.2 մարզերին, իսկ հանրապետական միջինը` 3.1 է: Նույնպիսի համեմատության դեպքում կարելի է արձանագրել, որ աղքատության սրությունը Արարատի մարզում 0.9 է, որը գերազանցում է հանրապետական միջինը` 0.8 և զիջում է միայն Շիրակի` 1.1 և Կոտայքի` 1.1 մարզերին:

 

Աղյուսակ 5.17. Աղքատության հիմնական ցուցանիշներն ըստ մարզերի և

ք. Երևան, 2008 թ.

 

._________________________________________________________________.

|Մարզեր       |Ծայրահեղ|Աղքատ |Տոկոսն  |Տոկոսն  |Աղքատու-|Աղքատու-|

|             |աղքատ   |      |աղքատ-  |ընդհա-  |թյան    |թյան    |

|             |        |      |ների    |նուր    |խորու-  |սրացում |

|             |        |      |մեջ     |բնակչու-|թյուն   |        |

|             |        |      |        |թյան մեջ|        |        |

|_____________|________|______|________|________|________|________|

|ք. Երևան     |     3.2|  19.7|    28.4|    33.9|     2.6|     0.7|

|_____________|________|______|________|________|________|________|

|Արագածոտն    |     1.5|  20.7|     3.6|     4.1|     1.5|     0.3|

|_____________|________|______|________|________|________|________|

|Արարատ       |     2.8|  24.9|     8.6|     8.2|     3.6|     0.9|

|_____________|________|______|________|________|________|________|

|Արմավիր      |     2.6|  26.7|     9.7|     8.6|     3.2|     0.8|

|_____________|________|______|________|________|________|________|

|Գեղարքունիք  |     1.2|  24.8|     7.2|     6.8|     1.4|     0.2|

|_____________|________|______|________|________|________|________|

|Լոռի         |     4.1|  25.1|    10.1|     9.5|     4.6|     1.4|

|_____________|________|______|________|________|________|________|

|Կոտայք       |     3.2|  29.5|    12.3|     9.7|     4.5|     1.1|

|_____________|________|______|________|________|________|________|

|Շիրակ        |     6.0|  30.6|    11.7|     9.0|     4.2|     1.1|

|_____________|________|______|________|________|________|________|

|Սյունիք      |     1.7|  19.6|     3.6|     4.4|     1.8|     0.4|

|_____________|________|______|________|________|________|________|

|Վայոց Ձոր    |     1.1|  16.6|     1.4|     1.9|     2.0|     0.5|

|_____________|________|______|________|________|________|________|

|Տավուշ       |     2.6|  19.8|     3.4|     4.1|     1.9|     0.4|

|_____________|________|______|________|________|________|________|

|Ընդամենը`    |     3.1|  23.5|   100  |   100  |     3.1|     0.8|

._________________________________________________________________.

 

ՀՀ ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2009» 2009 թ., էջ 35

 

361. ԿԶԾ-ի համաձայն առաջիկա տարիներին կշարունակվեն սոցիալական ապահովության բնագավառի հետագա կատարելագործման և դրամական փոխատվությունների բարձրացման միջոցառումները:

362. Այս առումով Արարատի մարզի համար սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում են հետևյալ միջոցառումները.

1) հաշմանդամներին (հատկապես հաշմանդամ երեխաներին) վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով ապահովումը, ինչպես նաև նրանց հասարակության մեջ ինտեգրելու ծրագրերի իրականացումը,

2) ծերերի համար ցերեկային խնամքի կենտրոնների և տնային պայմաններում խնամքի ծառայության գործարկումը և կատարելագործումը,

3) փախստականներին հասարակությանը ինտեգրվելու ծրագրերի իրագործումը,

4) խնամատար ինստիտուտի կայացումը,

5) սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների, որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների ուսուցմամբ),

6) գործազուրկների մասնագիտական վերապատրաստումները և նրանց առնվազն ժամանակավոր զբաղվածության ապահովումը` վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի ընդլայնումը,

7) սոցիալական և այլ իրավունքների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների զարգացումը:

363. Սոցիալական պաշտպանության ոլորտում մարզի զարգացման գերակա նպատակն է համարվում սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը, որի համար հարկավոր են`

1) Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում, որի համար նախատեսվում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

2) Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստումներ. Ծրագրերի իրականացման արդյունավետության հիմնական գործոն է կադրերի մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Կարևորվում է պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը, դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների զարգացումը, խնամվողների վերապատրաստումը հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ թվում տան պայմաններում խնամք կազմակերպելու համար:

3) սոցիալական աշխատանքի ծառայությունների հիմքի վրա ընտանեկան կենտրոնների հիմնում (որոնք կզբաղվեն կյանքի դժվարին պայմաններում հայտնված անապահով, բազմազավակ, միայնակ մոր կարգավիճակով ընտանիքների, որբ և մուրացիկ երեխաների խնդիրներով, նաև ծնողական հմտությունների ուսուցմամբ): Սա ենթադրում է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն, բազմամասնագիտական (սոցիալ-հոգեբանական և բժշկական վերականգնման աշխատանքների իրականացում) աջակցության ցուցաբերում:

4) Սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների նյութատեխնիկական պայմանների բարելավում և արդիականացում. ՍԾՏՄ-ների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է բարելավել նաև այդ կենտրոնների նյութատեխնիկական բազան:

5) Սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավումը. Այստեղ կարևորվում են` ՀԿ-ների, ՏԻՄ-երի և ՍԾՏՄ-ների միջև տեղեկատվության փոխանակման, մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և ներդնումը, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացումը, սոցիալապես խոցելի բնակչության տվյալների շտեմարանի ստեղծումը:

364. Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակներն ու ուղղությունները ներկայացված է գծապատկերում.

 

._________________________________.

|   Արարատի մարզում սոցիալական    |

|      ծառայությունների (ՍԾ)      |

|մատչելիության և  որակի բարձրացում|

._________________________________.

                    /\   /\      /\        /\  /\   /\

|    |       |         |   |    ._______________.

.___________.    |       |         |   ._______.            |

|                |       |         |           |            |

.___________. .___________. .________. .__________. ._______. .__________.

|Սոցիալապես | |Սոցիալական | |ՍԾ-ներ  | |Սոցիալական| |ՍԾ-ների| |Սոցիալական|

|խոցելի     | |ծրագրերի   | |մատուցող| |սպասարկման| |տեխնի- | |ծառայու-  |

|խմբերին    | |մասին      | |կադրերի | |համակարգի | |կական  | |թյուններ  |

|ուղղված    | |բնակչության| |շարունա-| |կառավարման| |միջոց- | |մատուցող  |

|սոցիալական | |իրազեկվա-  | |կական   | |բարելավում| |ներով  | |սուբյեկտ- |

|աջակցության| |ծության    | |վերա-   | |          | |ապա-   | |ների      |

|ծառայու-   | |բարձրացում | |պատրաս- | |          | |հովում | |համագործակ|

|թյունների  | |           | |տումների| |          | |       | |ցություն  |

|ընդլայնում | |           | |իրականա-| |          | |       | |          |

|           | |           | |ցում    | |          | |       | |          |

.___________. .___________. .________. .__________. ._______. .__________.

 

365. Համաձայն ԿԶԾ-ի սոցիալական պաշտպանությունը, ըստ միջազգայնորեն ընդունված սահմանման, պետական և ոչ պետական մարմինների այն գործողությունների ամբողջությունն է, որն ուղղված է տնային տնտեսությունների ու անհատների` որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ կարիքներ հոգալու հնարավորությունների ընդլայնմանը: Ըստ մեթոդաբանության դասակարգվում են հետևյալ սոցիալական ռիսկի խմբերը.

1) վատառողջություն (ընդգրկում է ժամանակավոր անաշխատունակության) հիվանդության հետ կապված դրամական օժանդակությունը` բացի հաշմանդամությունից),

2) հաշմանդամություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական ոչ առողջապահական օժանդակությունը` կապված հաշմանդամների` տնտեսական և սոցիալական կյանքում ներգրավվելու դժվարությունների հաղթահարման հետ),

3) ծերություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական ոչ առողջապահական օժանդակությունը` կապված ծերության հետ),

4) վերապրում/հարազատին կորցրածներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված ընտանիքի անդամի մահվան հետ),

5) ընտանիք/երեխաներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական, առողջապահական օժանդակությունը` կապված հղիության, ծննդաբերության, որդեգրման, երեխաներին մեծացնելու և ընտանիքների ու երեխաների սոցիալական օժանդակության և պաշտպանության հետ),

6) գործազրկություն (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված գործազրկության հետ),

7) բնակարանային ապահովություն (ընդգրկում է պետական հոգածության տարբեր մեխանիզմներ` ուղղված տնային տնտեսությունների կամ անհատների կողմից բնակարանային խնդիրների լուծման օժանդակությանը),

8) սոցիալական մեկուսացվածության այլ տեսակներ (ընդգրկում է դրամական ու ոչ դրամական օժանդակությունը` կապված սոցիալական մեկուսացվածության վերը չնշված դեպքերի ու տեսակների հետ` «Կայուն զարգացման ծրագիր», Ե., 2008 թ., էջ 213):

366. Հիշյալ բոլոր խմբերի համար սոցիալական ապահովության պետական համակարգի գործառույթները հստակորեն սահմանված են: Այսպես`

1) Պետական սոցիալական աջակցության ծրագրերը, ներառյալ` ընտանեկան նպաստները, երեխայի ծնվելու հետ կապված միանվագ նպաստները և դրամական օգնությունները, երեխային խնամելու նպաստները, ինչպես նաև այլ դրամական և ոչ դրամական սոցիալական ծառայությունները:

2) Սոցիալական ապահովության ծրագրեր հաշմանդամների, վետերանների և երեխաների համար, մասնավորապես` հաշմանդամների վերականգնման ծրագրեր` ելնելով հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերի տվյալներից, հաշմանդամների, վետերանների և երեխաների տնային պայմաններում և համապատասխան հիմնարկներում սպասարկելու սոցիալական ծրագրեր:

3) Պետական սոցիալական ապահովագրության ծրագրեր, որոնք բաղկացած են տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներից, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և հղիության հետ կապված նպաստներից:

4) Զբաղվածության ծրագրեր` ներառյալ գործազրկության նպաստները, գործազուրկների վերապատրաստման, ինչպես նաև վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերը:

5) Բնակչության առանձին նպատակային խմբերի համար արտոնությունների համակարգ:

367. Սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը նախատեսում է մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (պետական, հասարակական, միջազգային) և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ:

368. Սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստումը մասնավորապես կարևորում է սոցիալական ծառայությունների մասնագետների կարիքների գնահատման հմտությունների ուսուցանումը, դոնորներ, հովանավորներ որոնելու հմտությունների զարգացումը, հաշմանդամներին, ծերերին խնամելու, այդ թվում տան պայմաններում խնամք կազմակերպելու համար խնամողների վերապատրաստումը:

369. Մարզի ՍԾՏՄ-ների աշխատանքների բարելավմանն են միտված`

1) ՍԾՏՄ-ների նյութատեխնիկական պայմանների բարելավումը.

2) սոցիալական սպասարկման համակարգի կառավարման բարելավումը, որտեղ կարևորվում է` ՍԾՏՄ-ների, ՏԻՄ-երի և ՀԿ-ների միջև տեղեկատվության փոխանակման, մարզի մակարդակով իրականացվող սոցիալական ծրագրերի համակարգման մեխանիզմների մշակումը և ներդրումը,

3) պետական և ոչ պետական կառույցների համատեղ ջանքերով խոցելի խմբերի կարիքների գնահատման միջոցառումների կանոնավոր իրականացումը.

4) մասնագետ կադրերի վերապատրաստումը,

5) կամավորների շարժման (կենտրոնի) զարգացումը:

370. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն. Հանրապետությունում շուկայական տնտեսավարման նոր հարաբերությունները հանգեցրին բնակչության գերակշիռ մասի կենսամակարդակի կտրուկ անկմանը: ՀՀ կառավարությունը այս բնագավառը դիտեց առաջնային և ձեռնամուխ եղավ դրա առողջացման գործընթացին: Օգնության բաշխման «Փարոս» համակարգում ներառվեց բնակչության գրեթե 95 տոկոսը (ընտանիքների վերաբերյալ կամավոր և փոխադարձ վստահության տեղեկատվության հավաքման ճանապարհով), որը նկատելիորեն նվազեց 1999 թ. (ընտանեկան նպաստի ներդրում` ֆինանսական աջակցության միջոցով) և հետագա տարիներին, երբ գործի դրվեցին աղքատությունը գնահատող տարբեր չափորոշիչներ: Բնակչության մի ստվար մասն էլ ներգրավվեց վարձատրվող հասարակական աշխատանքներում «Սնունդ` աշխատանքի դիմաց» և «Նպաստ` աշխատանքի դիմաց» (հետագայում` վարձատրվող հասարակական աշխատանքներ) ծրագրերում: Ապա 2003 թ. ամփոփվեց սահմանված աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների միջև համամասնությունների ձևավորման, ընտանիքի տնտեսական, սոցիալական պաշտպանության կազմակերպմանն ուղղված աշխատանքների նախնական փուլը և 2004 թ.-ից ըստ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» աշխատանքները ընթացան առավել նպատակաուղղված: Մասնավորապես արդյունավետ և ֆինանսավորման տեսանկյունից առավել հուսալի միասնական համակարգ ձևավորվեց սոցիալական ապահովագրության համակարգի պետականորեն կարգավորման, կենսաթոշակային, գործազրկության, արտադրությունում աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության, ժամանակավոր անաշխատունակության դեպքերի, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրություն համատեքստում: ՀՀ կառավարությունը իր 2004-2008 թթ. գործունեությունը մեծապես նպատակաուղղեց սոցիալական բնագավառի օրենսդրական բարեփոխումներին: Այդ աշխատանքներին մեծապես նպաստեց սոցիալական ապահովության քարտերի կիրառման գործընթացը: 2008 թ.-ից ՀՀ կառավարությունը «Կայուն զարգացման ծրագրում» համալիր վերլուծության արդյունքում փաստեց, որ պետությունը նպատակադրում է ավելացնել բնագավառին ուղղվող պետական ծախսերը:

371. Սոցիալական մոնիտորինգի համակարգի ներդրումով, ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության մեծացմամբ և նպաստի միջին չափի բարձրացմամբ, մանկատան շրջանավարտներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերով, ընտանիքին ուղղված և երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումներով, ինչպես նաև կենսաթոշակների աստիճանական բարձրացումով առավել նպատակային և կայուն հեռանկար կարող է ապահովվել սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառի բարեփոխման համար:

372. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն ոլորտի հիմնական նպատակն է նպաստել հանրապետության բնակչության աղքատության նվազեցմանն ու հաղթահարմանը, մեծացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը ծրագրերի հասցեականության մեծացման և նպատակային ծրագրերի իրականացման միջոցով:

373. Սոցիալական աջակցության ծրագրերը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստներն են, և ՀՀ մարզերում իրականացվում են «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով այդ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված են և ներկայումս երկրում իրականացվում են հետևյալ նպաստների նշանակման և վճարման աշխատանքները.

1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության,

2) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ,

3) երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

4) զոհված` ՀՀ ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքի նպաստ:

374. Որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք առանձնահատուկ դեր և նշանակություն ունի ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստը: Գրեթե պահպանելով նպաստառու ընտանիքների թվաքանակը վերջին հինգ տարիների ընթացքում ընտանեկան նպաստի չափը աստիճանաբար ավելացվել է:

375. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառի հիմնական գերակայություններն են`

1) բնակչության աշխատանքի իրավունքի պաշտպանությունը,

2) բնակչության զբաղվածության ապահովվածությունը,

3) պետական կենսաթոշակային ապահովությունը,

4) սոցիալական աջակցության տրամադրումը,

5) ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությունը,

6) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանությունը:

376. Այս առումով կարևորվում են հետևյալ միջոցառումները.

1) բնագավառի օրենսդրության կատարելագործման ու դրա իրականացման ապահովումը,

2) սոցիալական ապահովության քարտերի համակարգի արդյունավետ կիրառումը

3) սոցիալական մոնիտորինգի համակարգի ներդրումը

4) ընտանեկան նպաստի համակարգի հասցեականության մեծացումը և նպաստի միջին չափի բարձրացումը,

5) մանկատան շրջանավարտներին ցուցաբերվող պետական աջակցությունը

6) ընտանիքին և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումները

7) կենսաթոշակների աստիճանական բարձրացումը, առավել նպատակային և կայուն հեռանկար կարող է ապահովվել սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառի բարեփոխման համար:

377. Տարաբնույթ է բնագավառի գործունեությունը, որում կենտրոնացվածը թերևս պետության կողմից երաշխավորված ընտանեկան նպաստն է:

378. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են ցուցանիշներ ու չափորոշիչներ, որոնց կշիռը որոշվում է տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված ամենամյա հետազոտությունների տվյալների հիման վրա: Յուրաքանչյուր տարի այդ հետազոտությունների արդյունքների օգտագործմամբ ամբողջ հանրապետության համար վերանայվում է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, ինչպես նաև սահմանվում են նպաստի բազային չափը, երեխաների համար տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը:

379. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Արարատի մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում (5.18. աղյուսակում): Եթե համադրենք տվյալները, ապա 2005 թ.-ի համեմատությամբ 2009 թ. նպաստառուների թիվը կրճատվել է գրեթե 11 տոկոսով:

 

Աղյուսակ 5.18. Նպաստառու ընտանիքների քանակը (2005-2009 թթ.)

 

._______________________________________________.

|Մարզեր      |   Նպաստառու ընտանիքների քանակը   |

|            |__________________________________|

|            |2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|

|____________|______|______|______|______|______|

|ք. Երևան    | 25340| 25122| 23829| 22802| 19358|

|____________|______|______|______|______|______|

|Արագածոտն   |  5619|  5991|  5911|  5798|  4939|

|____________|______|______|______|______|______|

|Արարատ      |  7244|  7690|  7876|  8293|  7712|

|____________|______|______|______|______|______|

|Արմավիր     |  5412|  5664|  5574|  5738|  5316|

|____________|______|______|______|______|______|

|Գեղարքունիք | 11721| 12834| 12983| 13307| 12732|

|____________|______|______|______|______|______|

|Լոռի        | 22652| 23312| 21929| 20744| 18704|

|____________|______|______|______|______|______|

|Կոտայք      |  8583|  9232|  9161|  9577|  8944|

|____________|______|______|______|______|______|

|Շիրակ       | 25263| 25067| 23005| 20942| 18108|

|____________|______|______|______|______|______|

|Սյունիք     |  5669|  5673|  5324|  5038|  4257|

|____________|______|______|______|______|______|

|Վայոց Ձոր   |  2466|  2557|  2509|  2581|  2138|

|____________|______|______|______|______|______|

|Տավուշ      |  6977|  7050|  6588|  6339|  5284|

|____________|______|______|______|______|______|

|Ընդամենը` ՀՀ|126945|130190|124689|121160|107493|

._______________________________________________.

 

380. Թե ինչպիսի ազդեցություն կարող է թողնել ընտանեկան նպաստը աղքատության մակարդակի վրա ներկայացված է աղյուսակ 5.19-ում`

 

Աղյուսակ 5.19. Ընտանեկան նպաստի ներգործությունն աղքատության

մակարդակի վրա ըստ մարզերի %-ներով), 2008 թ.

 

.____________________________________________________________________.

|Մարզեր       |Հետտրանսֆերտային  |Նախքան ընտանեկան |Ընտանեկան        |

|             |մակարդակ (վճարվել |նպաստի (ԸՆ)      |նպաստի           |

|             |են կենսաթոշակները |վճարումը         |չվճարման         |

|             |և  սոցիալական     |(նախա- ԸՆ, հետ-  |ազդեցությունը    |

|             |աջակցությունը)    |կենսաթոշակային   |(անգամ)          |

|             |                  |և  այլ սոց.      |                 |

|             |                  |աջակցություն)    |                 |

|             |__________________|_________________|_________________|

|             |Ծայրահեղ|Աղքատու- |Ծայրահեղ|Աղքատու-|Ծայրահեղ|Աղքատու-|

|             |աղքատու-|թյան     |աղքատու-|թյան    |աղքատու-|թյան    |

|             |թյան    |մակարդակ |թյան    |մակարդակ|թյան    |մակարդակ|

|             |մակարդակ|         |մակարդակ|        |մակարդակ|        |

|_____________|________|_________|________|________|________|________|

|ք. Երևան     |  3.2   |  19.7   |  4.7   | 20.7   |  31.9  |  4.8   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Արագածոտն    |  1.5   |  20.7   |  3.3   | 22.0   |  54.5  |  5.9   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Արարատ       |  2.8   |  24.9   |  8.0   | 26.7   |  65.0  |  6.7   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Արմավիր      |  2.6   |  26.7   |  6.6   | 27.5   |  60.6  |  2.9   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Գեղարքունիք  |  1.2   |  24.8   |  5.8   | 32.0   |  79.3  | 22.5   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Լոռի         |  4.1   |  25.1   | 11.9   | 30.6   |  65.5  | 18.0   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Կոտայք       |  3.2   |  29.5   |  8.1   | 33.1   |  60.5  | 10.9   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Շիրակ        |  6.0   |  30.6   | 13.8   | 38.5   |  56.5  | 20.5   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Սյունիք      |  1.7   |  19.6   |  3.2   | 19.7   |  46.9  |  0.5   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Վայոց Ձոր    |  1.1   |  16.6   |  3.8   | 19.7   |  71.1  | 15.7   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Տավուշ       |  2.6   |  19.8   |  5.8   | 21.9   |  55.2  |  9.6   |

|_____________|________|_________|________|________|________|________|

|Ընդամենը` ՀՀ |  3.1   |  23.5   |  7.0   | 26.3   |  55.7  | 10.6   |

.____________________________________________________________________.

 

«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2009», 2009 թ., էջ 139

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 353-Ն
Որոշում