Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0353.140410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

381. Արարատի մարզում նախքան ընտանեկան նպաստի վճարումը առկա է 8.0% ծայրահեղ աղքատության և 26.7%` աղքատության մակարդակ: Առաջին ցուցանիշով Արարատի մարզը երրորդն է Հայաստանում, իսկ երկրորդով` քիչ է տարբերվում հանրապետական միջինից: Աղքատության ցուցանիշները կտրուկ իջնում են հետտրանսֆերտային մակարդակում, այսինքն ընտանեկան նպաստը անմիջական ազդեցություն են թողնում աղքատության մակարդակի վրա:

382. 2009 թ. ընթացքում մարզում ընտանեկան նպաստի համակարգում յուրաքանչյուր ամիս ընդգրկվել են միջին հաշվով 7864 նպաստառու ընտանիքներ և միջին հաշվով 1190 հրատապ օգնություն ստացող ընտանիքներ:

 

Աղյուսակ 5.20. Արարատի մարզում ՍԾՏՄ-ների կողմից վճարված գումարները

(ներառյալ` պետական նպաստները և միանվագ դրամական օգնությունները)`

ըստ տարածաշրջանների (2006-2009 թթ.) (հազար դրամ)

 

._________________________________________________________________

|      |Արարատի  |Արարատ  |%-ը   |Արտաշատ |%-ը   |Մասիս   |%-ը   |

|      |մարզ     |        |(ընդհ.|        |(ընդհ.|        |(ընդհ.|

|      |         |        |գումա-|        |գումա-|        |գումա-|

|      |         |        |րից   |        |րից   |        |րից   |

|______|_________|________|______|________|______|________|______|

|2006թ.|1625421.5|116101.5|   7.1|521570.0|  32.1|500625.5|  30.8|

|______|_________|________|______|________|______|________|______|

|2007թ.|1830543.5|127588.0|   7.0|571729.5|  31.2|587633.0|  32.1|

|______|_________|________|______|________|______|________|______|

|2008թ.|2214460.0|138671.0|   6.3|691348.5|  31.2|715466.5|  32.3|

|______|_________|________|______|________|______|________|______|

|2009թ.|2205867.0|136371.0|   6.2|690563.0|  31.3|712314.0|  32.3|

._________________________________________________________________

.________ ________________.

|       | |Վեդի    |%-ը   |

|       | |        |(ընդհ.|

|       | |        |գումա-|

|       | |        |րից   |

|_______| |________|______|

|2006 թ.| |487124.5|  30.0|

|_______| |________|______|

|2007 թ.| |543593.0|  29.7|

|_______| |________|______|

|2008 թ.| |668974.0|  30.2|

|_______| |________|______|

|2009 թ.| |666619.0|  30.2|

.________ ________________.

 

383. 2006-2009 թթ. վերլուծությամբ փաստվում է, որ աստիճանական և կայուն նվազում է արձանագրվել Արարատում և Արտաշատում, իսկ աստիճանական աճ` Վեդիում և Մասիսում: Բնակչության համամասնությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների հարաբերակցությունը մեծ է Արտաշատի և Արարատի և նվազ` Մասիսի և Վեդու տարածաշրջանում: Ասվածը առավել ցայտուն հիմնավորելու համար ստորև ներկայացվում է բնակչության թիվը` ըստ տարածաշրջանների: Բնակչության թվաքանակի վերլուծությամբ փաստվում է, որ 100 բնակչից 7-ը Արարատի տարածաշրջանի բնակիչ է, 37-ը` Արտաշատի, 29-ը` Մասիսի, 27-ը` Վեդի քաղաքի տարածաշրջաններից են:

 

Աղյուսակ 5.21. Արարատի մարզում բնակչության բաշխվածությունը` ըստ

տարածաշրջանների 2009 թ. դրությամբ

 

.____________________________________________________________.

|                   |Արարատի  Արարատ  Արտաշատ|Մասիս   |Վեդի  |

|                   |մարզ                    |        |      |

|___________________|________________________|________|______|

|Բնակչության թիվը   |277.7     20.8     103.4|    79.5|  74.0|

|___________________|________________________|________|______|

|Տոկոսային ցուցանիշը|100        7.5      37.2|    28.6|  26.7|

|(ընդհանուր թվից)   |                        |        |      |

.____________________________________________________________.

 

384. 2004 թ. ՀՀ պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված միջոցներին զուգահեռ, տարբերակվեց նաև ընտանեկան նպաստի չափը` այն պայմանավորելով ընտանիքի անապահովության միավորով: ՀՀ ԱՎԾ-ի իրականացրած տնային տնտեսությունների բյուջեների հետազոտության տվյալներով այս միջոցառումների արդյունքում բարձրացել է ծրագրի հասցեականությունը: Միաժամանակ այդ հետազոտության արդյունքներով երեխաները մնում են աղքատության տեսակետից ամենախոցելի խումբը և որպես առավել խոցելի խումբ առանձնանում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում ապրող, նաև բազմազավակ (չորս և ավելի մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող) ընտանիքները: «Պետական նպաստների մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով կանոնակարգվող ընտանեկան նպաստի համակարգը շրջադարձային ուղղություն վերցրեց դեպի երեխաները:

385. Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են հայտնվել երեխաները` որոնցից շատերի ընտանիքները չեն ընդգրկված ընտանեկան նպաստի համակարգում և փաստորեն, դեռևս լիարժեք չի ապահովվում հատկապես դեռահասների սոցիալական պաշտպանվածությունը: Տարեցտարի ավելացվեցին ընտանեկան նպաստների չափերը և ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումները: Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող 35.000 դրամ նպաստը և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի 3.000 դրամ նպաստը 2009 թ. դարձան համապատասխանաբար` 50.000 դրամ և 18.000 դրամ: Իսկ 2005 թ.-ից սահմանվեցին նպաստի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական օգնություններ` երեխայի ծննդյան կապակցությամբ (2009 թ.` ծննդյան նպաստի նույն չափով` 50.000 դրամ) և ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում (2009 թ.` 25.000 դրամ) տրվող միանվագ դրամական օգնություն, իսկ 2006 թ.-ից` ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50.000 հազար դրամ (եթե այդ անդամը կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չէ):

386. Վերջին տարիներին պետական աջակցություն են ստանում նաև ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար, որը տարեցտարի ավելանում է` 2007 թ. 200 000 դրամ, 2008 թ.` 300 000 դրամ, 2009 թ.` 430 000 դրամ: Ստորև ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն Արարատի մարզի 2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ պետական նպաստների և ավանդի փոխհատուցման վերաբերյալ ըստ գործակալությունների:

 

Աղյուսակ 5.22. 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընտանիքների

անապահովության գնահատման համակարգով տրվող օգնությունների վերաբերյալ

 

.__________________________________________________________________.

|Արարատի |Նպաստառու  |Հրատապ     |Ընտանիքում|Մինչև  2  |Ավանդների  |

|մարզի   |ընտանիքների|դրամական   |երեխայի   |տարեկան   |փոխհատու-  |

|ՍԾՏՄ-ներ|թիվը       |օգնություն |ծննդյան   |երեխայի   |ցում ստացած|

|        |           |ստացող     |կապակցու- |խնամքի    |ընտանիքների|

|        |           |ընտանիքների|թյամբ     |նպաստ     |թիվը       |

|        |           |թիվը       |միանվագ   |ստացածների|           |

|        |           |           |դրամական  |թիվը      |           |

|        |           |           |օգնություն|          |           |

|        |           |           |ստացածների|          |           |

|        |           |           |թիվը      |          |           |

|________|___________|___________|__________|__________|___________|

|Արարատ  |   530     |     53    |    28    |    43    |    30     |

|________|___________|___________|__________|__________|___________|

|Արտաշատ |   2460    |    219    |    83    |   187    |   117     |

|________|___________|___________|__________|__________|___________|

|Մասիս   |   2155    |    272    |    90    |   160    |    96     |

|________|___________|___________|__________|__________|___________|

|Վեդի    |   2454    |    259    |    74    |   146    |    90     |

|________|___________|___________|__________|__________|___________|

|Ընդամենը|   7600    |    803    |   275    |   535    |   333     |

.__________________________________________________________________.

 

387. Բնագավառը պարբերաբար պետք է գտնվի մոնիտորինգի և գնահատման փուլերում, որպեսզի կատարված աշխատանքները նկատելի և ազդեցիկ լինեն:

388. «Կայուն զարգացման ծրագրի» համաձայն ընտանեկան նպաստի համակարգում աճ է նախատեսված: Ստորև բերվում է 2009-2015 թթ. ընտանեկան նպաստների համեմատական պատկերը նվազագույն և միջին աշխատավարձերի նկատմամբ`

 

Աղյուսակ 5.23. Ընտանեկան նպաստների հարաբերակցությունը նվազագույն և

միջին աշխատավարձերի նկատմամբ 2009-2015 թթ.

 

._____________________________________________________________.

|Ցուցանիշներ               |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2015թ.|

|__________________________|______|______|______|______|______|

|Նպաստի միջին ամսական      |  5914|  5914|  7390|  8480| 11321|

|մեծությունը մեկ շնչի      |      |      |      |      |      |

|հաշվով, դրամ              |      |      |      |      |      |

|__________________________|______|______|______|______|______|

|Նվազագույն ամսական        | 30000| 30000| 41560| 45400| 57300|

|աշխատավարձ, դրամ          |      |      |      |      |      |

|__________________________|______|______|______|______|______|

|Միջին ամսական աշխատավարձ, |103313|103313|128692|139792|176338|

|դրամ                      |      |      |      |      |      |

|__________________________|______|______|______|______|______|

|Մեկ շնչի հաշվով նպաստ/    |19.7  |19.7  |17.8  |18.7  |19.8  |

|նվազագույն աշխատավարձ     |      |      |      |      |      |

|հարաբերակցություն, %      |      |      |      |      |      |

|__________________________|______|______|______|______|______|

|Մեկ շնչի հաշվով նպաստ/    |5.7   |5.7   |5.7   |6.1   |6.4   |

|միջին աշխատավարձ          |      |      |      |      |      |

|հարաբերակցություն, %      |      |      |      |      |      |

._____________________________________________________________.

 

389. «Կայուն զարգացման ծրագրով» ընտանեկան նպաստի համակարգում աճ է նախատեսված: Հիմք ընդունելով 2008 թ. տվյալները 2009-2015 թթ. համար կատարվել են կանխատեսումներ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի չափի վերաբերյալ:

 

Աղյուսակ 5.24. Կանխատեսումներ 2009-2015 թթ. երեխայի ծննդյան

կապակցությամբ միանվագ նպաստի չափի վերաբերյալ (2008 թ. տվյալների

հիման վրա)

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշներ          |2009թ. |2010թ. |2011թ. |2012թ.   |2015թ.   |

|_____________________|_______|_______|_______|_________|_________|

|Առաջին և  երկրորդ    | 50.000| 50.000| 58.000|   64.000|   81.000|

|երեխայի ծննդյան      |       |       |       |         |         |

|միանվագ նպաստի       |       |       |       |         |         |

|մեծությունը, դրամ    |       |       |       |         |         |

|_____________________|_______|_______|_______|_________|_________|

|Նվազագույն սպառողական| 38.500| 38.500| 41.325|   42.566|   46.509|

|զամբյուղ, ամսական,   |       |       |       |         |         |

|դրամ                 |       |       |       |         |         |

|_____________________|_______|_______|_______|_________|_________|

|Նպաստի չափ/նվազագույն|129.9  |129.9  |140.4  |  150.4  |  174.2  |

|սպառողական զամբյուղի |       |       |       |         |         |

|հարաբերակցություն, % |       |       |       |         |         |

|_____________________|_______|_______|_______|_________|_________|

|Երրորդ և  հաջորդ     |430.000|430.000|496.000|1.000.000|1.000.000|

|երեխայի ծննդյան      |       |       |       |         |         |

|միանվագ նպաստի       |       |       |       |         |         |

|մեծությունը, դրամ    |       |       |       |         |         |

|_____________________|_______|_______|_______|_________|_________|

|Երեխայի ծննդյան      |  4.1  |  4.3  |  5.1  |    8.2  |    9.1  |

|միանվագ նպաստի գծով  |       |       |       |         |         |

|պետական ծախսեր, մլրդ |       |       |       |         |         |

|դրամ                 |       |       |       |         |         |

._________________________________________________________________.

 

390. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանել է, որ սոցիալական աշխատանքը դա մարդու անհատական սոցիալական խնդիրների լուծմանը նպատակաուղղված հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման համալիր մասնագիտական գործունեություն է: Սոցիալական աշխատանքի մասնագետների կրթական ուղղությամբ առաջիկայում կտարվի ուղղորդված քաղաքականություն: 2008-2009 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվեց սոցիալական աշխատանք իրականացնող անձանց վերապատրաստումը (երկու փուլով): Վերապատրաստման դասընթացներում ընդգրկվեցին նաև համայնքային աշխատողներ (քաղաքապետարանների մասնագետներ): ՀՀ կառավարությունը բնագավառը դիտեց առաջնային և նկատելի աշխատանքներ իրականացվեց այն բարելավելու ուղղությամբ: Բնակչության մի մասն ներգրավվեց վարձատրվող հասարակական աշխատանքներում:

391. Համաձայն ՀՀ կառավարության 16.03.2006 թ. «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման 2006 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում ընդունվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել 6274 դիմում 3846 քաղաքացիներից: Ավանդների դիմաց փոխհատուցման վճարման աշխատանքները ընթացքի մեջ են:

392. Կենսաթոշակային ապահովություն. Կենտրոնացված պլանային համակարգից շուկայական հարաբերություններին անցման հետևանք են արտադրական ծավալների անկումը և ցածր տեմպերով դրանց վերականգնումը, զբաղվածության մակարդակի կրճատումը, ստվերային տնտեսության առկայությունը ուղղակիորեն են նպաստում համակարգի վիճակի վատացմանը:

393. ՀՀ-ում կենսաթոշակային օրենսդրության միասնական քաղաքականության վերջնական նպատակներն են.

1) կատարած ներդրումներին համապատասխան կենսաթոշակի նշանակումը,

2) սոցիալական ապահովության ոլորտում լարվածության մեղմացումը:

394. Ներկայումս ընթացող աշխատանքները երկու ուղղություն են նախանշել` սերունդների համերաշխության սկզբունքով գործող կենսաթոշակային համակարգի շարունակական կատարելագործում և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում` կուտակային կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրում:

395. Ելնելով ՀՀ կառավարության «Կայուն զարգացման ծրագրի» պահանջներից հատկապես կարևորվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման բազան մեծացնելուն ուղղված ներկայիս գործընթացը: Այս համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ապահովագրվածների իրավունքների հստակ հաշվառում (յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը, գործատուի և վարձու աշխատողի կողմից կատարված սոցիալական վճարների չափը, ապահովագրական ստաժի տևողությունը և այլն) և կենսաթոշակ նշանակել` անհատական հաշվում պահպանվող անհատական հաշվառման տվյալների հիման վրա, ելնելով կենսաթոշակային օրենսդրությունից: Քաղաքացիների անձնական ապահովագրական հաշիվների ներդրման միջոցով ապահովում է կենսաթոշակների նշանակման ապահովագրական սկզբունքների իրականացումը, ապահովագրական բյուջեի հաշվեկշռվածությունը, կարգավորվում է ապահովագրական վճարների հավաքագրման բազայի ընդլայնման հիմնահարցերը, կատարելագործվել է կենսաթոշակների նշանակման գործընթացը, միաժամանակ բացառելով ապահովագրողի և ապահովագրվածի միջամտությունը կենսաթոշակի չափի հաշվարկմանը:

396. Աստիճանաբար որպես կենսաթոշակների հաշվարկման սկզբունք ամրագրվում է աշխատանքային տարիքից կախված տարիքային կենսաթոշակների տարբերակումը, որը «Կայուն զարգացման ծրագրով» նախատեսված պահանջներից է` որքան շատ աշխատանքային ստաժ, այնքան ավելի բարձր կենսաթոշակ: Ծրագրի վերլուծականը փաստում է, որ 2002-2006 թթ. տնտեսական աճի արդյունքներից թերևս ամենաքիչը օգտվել են կենսաթոշակառուները: Կենսաթոշակների բացարձակ ավելացումները, որոնք հիմնականում համընկել են ՀՀ կառավարության ռազմավարությանը, զգալիորեն հետ են մնացել հանրապետությունում միջին աշխատավարձի աճի տեմպերից, որոնք իրենց հերթին զգալիորեն գերազանցել են կանխատեսումները:

397. 2005 թ. ապրիլին կենսաթոշակի չափը (համեմատությունը կատարվում է 20 տարվա ապահովագրական ստաժի դեպքում) կազմեց 6.560 դրամ, 2006թ. հունվարին` 7.130 դրամ, 2007թ. հունվարին` 7.930 դրամ, 2008թ. հունվարին` 13.120 դրամ, 2009թ. հունվարին` 15.200 դրամ: Փաստում ենք, որ նշված տարիներին աստիճանաբար աճել է կենսաթոշակի հիմնական չափը` կրկնապատկվելով 4000 դրամից դառնալով 8000 դրամ, իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը գրեթե եռապատկվելով 160 դրամից` 450 դրամ:

398. Փաստելով նույնատիպ տեղեկատվությունը վիճակագրական տվյալներով կունենանք հետևյալ պատկերը`

 

Աղյուսակ 5.25. Կենսաթոշակառուների թվաքանակը և միջին կենսաթոշակի

չափն ըստ տարիների և կենսաթոշակի տեսակների

 

.__________________________________________________________________________.

|Կենսաթոշակի      |Կենսաթոշակառուների թիվը    |Միջին կենսաթոշակի չափը, դրամ|

|տեսակը           |___________________________|____________________________|

|                 |01.01.|01.01.|01.01.|01.01.|01.01.|01.01.|01.01.|01.01. |

|                 |2007թ.|2008թ.|2009թ.|2010թ |2007թ.|2008թ.|2009թ.|2010թ. |

|_________________|______|______|______|______|______|______|______|_______|

|Ապահովագրական    |473612|469107|469747|467555|11380 |13380 |21842 |26056  |

|_________________|______|______|______|______|______|______|______|_______|

|Սոցիալական       | 46233| 47140| 48632| 50470|5495  |5455  |8765  |10066  |

|_________________|______|______|______|______|______|______|______|_______|

|Զինծառայության   | 13889| 12009| 10425|  9176|10756 |10675 |10200 |10200  |

|հետ կապված       |      |      |      |      |      |      |      |       |

|_________________|______|______|______|______|______|______|______|_______|

|Ընդամենը`        |527496|528256|518379|522835|10912 |12746 |21370 |24617  |

|կենսաթոշակառուներ|      |      |      |      |      |      |      |       |

|(ապահովագրական,  |      |      |      |      |      |      |      |       |

|սոցիալական, զին.)|      |      |      |      |      |      |      |       |

.__________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5.26. Զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների

թվաքանակը և նրանց նշանակված կենսաթոշակի միջին չափը 2008 թ.

 

.___________________________________________________________.

|     Կենսաթոշակի տեսակը               |Ընդամենը|Կենսաթոշակի|

|                                      |        |միջին չափը,|

|                                      |        |   դրամ    |

|______________________________________|________|___________|

|Զինծառայության հետ կապված             |10425   |    17063  |

|կենսաթոշակառուներ                     |        |           |

|______________________________________|________|___________|

|այդ թվում` Հայրենական պատերազմի       | 4182   |    25600  |

|հաշմանդամներ և  նրանց հավասարեցված    |        |           |

|անձինք                                |        |           |

|______________________________________|________|___________|

|Զոհված զինծառայողի ընտանիք (կերակրողին| 4976   |    10009  |

|կորցրած)                              |        |           |

.___________________________________________________________.

 

399. Համալիր վերլուծություն կատարելու համար նպատակահարմար է Արարատի մարզի տվյալները վերլուծել ՀՀ-ի մյուս մարզերի հետ մեկ ամբողջությունում: Արարատի մարզը Երևանից հետո կենսաթոշակառուների առումով երրորդ ցուցանիշ ունեցողն է և նման պատկերը փաստվել է վերջին չորս տարիների վերլուծության արդյունքում: Դիտելով կենսաթոշակառուների թիվը բնակչության ամբողջ թվաքանակի հետ համեմատության արդյունքում խոցելի բնակչության համատեքստում, ապա կարելի է փաստել, որ 1000 բնակչին ընկնող հաշվարկով Արարատի մարզի թիվը` 150.7 է:

 

Աղյուսակ 5.27. Կենսաթոշակառուների թվաքանակը` ըստ մարզերի

(2006-2009 թթ.)

 

.______________________________________________________________.

|Մարզերը     |   2006 թ.   |   2007 թ.   |   2008 թ.   |2009 թ.|

|____________|_____________|_____________|_____________|_______|

|            |Ընդա- |1000  |Ընդա- |1000  |Ընդա- |1000  |Ընդա-  |

|            |մենը  |բնակչի|մենը  |բնակչի|մենը  |բնակչի|մենը   |

|            |      |հաշվով|      |հաշվով|      |հաշվով|       |

|____________|______|______|______|______|______|______|_______|

|ք. Երևան    |178049| 161.2|177274| 160.2|179546| 161.8| 180777|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Արագածոտն   | 22743| 162.8| 22544| 160.8| 22636| 160.9|  22174|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Արարատ      | 42005| 152.9| 41796| 151.5| 41769| 150.7|  41589|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Արմավիր     | 39698| 141.9| 39353| 140.1| 39216| 139.0|  38900|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Գեղարքունիք | 37701| 157.4| 37300| 155.5| 37281| 155.1|  37140|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Լոռի        | 54258| 191.7| 53401| 189.2| 52998| 188.0|  52613|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Կոտայք      | 39538| 143.5| 39041| 140.9| 38941| 139.8|  39036|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Շիրակ       | 49977| 177.6| 49525| 176.2| 49514| 176.2|  49197|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Սյունիք     | 26303| 172.0| 25916| 169.6| 25750| 168.5|  25610|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Վայոց Ձոր   | 10665| 191.1| 10478| 187.8| 10433| 187.0|  10371|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Տավուշ      | 26559| 197.8| 26034| 194.0| 25755| 191.9|  25428|

|____________|______|______|______|______|______|______|_______|

|Ընդամենը` ՀՀ|527496| 163.8|522662| 162.0|523839| 162.0| 522835|

.______________________________________________________________.

 

400. Համաձայն «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթների ժողովրդագրական կանխատեսումները երկարաժամկետ հեռանկարում հետզհետե ավելի զգալի է դառնալու կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության առումով բնակչության անբարենպաստ կառուցվածքի` բնակչության «ծերացման» ազդեցությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակային համակարգի պարամետրիկ բարեփոխումները և կուտակային համակարգի ներդրումը կարող են զգալիորեն մեղմել բնակչության ծերացման հետևանքով ուժգնացող ֆիսկալ ճնշումները:

401. Արարատի մարզում 01.01-2009 թ. դրությամբ բնակվում են 41.589 կենսաթոշակառուներ, որոնցից` 12.199 հաշմանդամ են (2008 թ.),

402. Կենսաթոշակային ապահովության տարածաշրջանային կենտրոններից հավաքագրված տվյալների հիման վրա ստորև ներկայացվում է տեղեկատվություն 2006-2009 թթ. կենսաթոշակ ստացողների վերաբերյալ` ըստ տարածաշրջանների:

 

Աղյուսակ 5.28. Արարատի մարզի կենսաթոշակառուների, հաշմանդամների,

մանկուց հաշմանդամների, զինհաշմանդամների, ՀՊՀ և նրանց հավասարեցված

անձանց, զոհված զինծառայողի (կերակրողին կորցրածի) թվական տվյալները

(2006-2009 թթ.)

 

.______________________________________________________________.

|Ցուցանիշներ               |      |Արարատ|Արտաշատ|Մասիս|Արարատի|

|                          |      |      |       |     |ՄԱՐԶ   |

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուների թիվը   |2006թ.| 13760|  16588|12024|  42342|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2007թ.| 13791|  16209|12005|  42005|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.| 13829|  15950|12017|  41796|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2009թ.| 13835|  15645|12109|  41589|

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Հաշմանդամների թիվը        |2006թ.|  3928|   3830| 2731|  10489|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2007թ.|  4304|   4030| 3010|  11344|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.|  4675|   4235| 3289|  12199|

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Մինչև  18 տարեկան         |2006թ.|   345|    307|  202|    854|

|հաշմանդամների թիվը        |______|______|_______|_____|_______|

|                          |2007թ.|   327|    295|  210|    832|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.|   327|    304|  210|    841|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2009թ.|   312|    294|  219|    825|

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Զինհաշմանդամների թիվը     |2006թ.|   206|    195|  186|    587|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2007թ.|   193|    186|  170|    549|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.|   164|    175|  161|    500|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2009թ.|   131|    140|  127|    398|

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Հայրենական պատերազմի      |2006թ.|   159|    142|  149|    450|

|հաշմանդամների և  նրանց    |______|______|_______|_____|_______|

|հավասարեցվածների թիվը     |2007թ.|   147|    132|  135|    414|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.|   121|    123|  128|    372|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2009թ.|    95|    92 |   98|    285|

|__________________________|______|______|_______|_____|_______|

|Զոհված զինծառայողի ընտանիք|2006թ.|   132|    169|  140|    441|

|(կերակրողին կորցրածի)     |______|______|_______|_____|_______|

|                          |2007թ.|   121|    153|  124|    398|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2008թ.|   112|    135|  112|    359|

|                          |______|______|_______|_____|_______|

|                          |2009թ.|    91|    106|   89|    286|

.______________________________________________________________.

 

404. Ոլորտի առաջիկա տարիների զարգացման միտումները պայմանավորված կլինեն նաև բարեփոխումների շարունակական իրականացման ապահովմամբ, մասնավորապես ապահովագրական կենսաթոշակների չափերը` համակարգին կատարված վճարումների չափերով պայմանավորելու և բոլոր կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացում ապահովելու ուղղությամբ:

405. ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու`

1) նվազագույնի հասցնել, ապա` բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում,

2) շարունակաբար նվազեցնել աշխատող բնակչության և կենսաթոշակառուների (ներառյալ` հաշմանդամների) կենսամակարդակների միջև առկա մեծ տարբերությունը` թույլ չտալով վերջինիս հետագա խորացումը:

406. Համաձայն «Կայուն զարգացման ծրագրի» հիմնադրույթների փաստվում է, որ առաջնային նպատակներից է միջին ժամկետ հեռանկարում զգալիորեն նվազեցնել աղքատության ռիսկը կենսաթոշակառուների բոլոր խմբերի համար: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում են հետևյալ թիրախները. ա) ապահովագրական կենսաթոշակների ծրագրված միջին մակարդակը 2012 թվականից` հասցնել առնվազն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, իսկ 2018 թվականից սկսած` 150 տոկոսին:

407. Տարեցներ Համաձայն միջազգայնորեն ընդունված սահմանման սոցիալական պաշտպանության առարկա է ծերությունը, որը ընդգրկում է դրամական ու ոչ դրամական առողջապահական օժանդակությունը` կապված ծերության հետ: Տարեցների հիմնախնդիրը ևս դիտարկելով կենսաթոշակառուների թվակազմում կարելի է փաստել, որ առկա է ծերացման միտումը: Այս հանգամանքը նաև իր ազդեցությունը ունեցավ կենսաթոշակային տարիքի բարձրացմամբ, որոշ տեսակներով կենսաթոշակի անցման դժվարացմամբ, երիտասարդ ընտանիքների արտագաղթով, ծնելիության կտրուկ անկմամբ, որը և հանգեցրեց տարեց բնակչության չափաբաժնի ավելացմանը:

408. Պետական քաղաքականությամբ մեծ ուշադրություն է դարձված նաև տարեցներին: ՈՒշադրության կենտրոնում են կարիքավոր տարեց քաղաքացիները. ոչ մի դժվարություն չկա կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքից զուրկ տարեցներին տուն ինտերնատներում տեղավորվելու հարցում: Գործընթացն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցված:

409. Խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամների շուրջօրյա խնամքը և սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար և տնային պայմաններում: Հանրապետությունում ստացիոնար սպասարկում իրականացնում են համակարգի տարեցների տուն-ինտերնատները, որտեղ սպասարկվում են ավելի քան 1000 տարեցներ, որոնց խնամքը լրիվ իրականացվում է պետության կողմից: 2006-2008 թթ. միջնաժամկետ ծրագրով մեծ ուշադրություն է դարձվել տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկմանը:

410. Հանրապետությունում տնային պայմաններում սպասարկվել են ավելի քան 1000 միայնակ ծեր և հաշմանդամ: Այս բնագավառում անհրաժեշտ է համարվել ընդլայնել տնային սոցիալական սպասարկման ձևը` 2010 թվականի պետական բյուջեով ծախսերը նախատեսվել են 1500 ծերերի համար, որն ավելի ընդունելի կլինի քաղաքացիների համար, քանի որ նրանք չեն կտրվի իրենց միջավայրից, միաժամանակ հենց տանը սպասարկելով ավելի քիչ պետական միջոցներ կպահանջվեն: Ներկայումս միայնակ ծեր հաշմանդամների տնային պայմաններում սպասարկումը իրականացվում է միայն Երևան քաղաքում:

411. Տնային պայմաններում մեկ միայնակ տարեցի սոցիալական սպասարկման միջին օրական ծախսը գրեթե 22 անգամ ավելի խնայողական է, քան տարեցների տուն-ինտերնատներում շուրջօրյա խնամքի դեպքում: Տնային պայմաններում սպասարկվողները ստանում են նաև կենցաղային, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, անհրաժեշտ բժշկական օգնություն և այլ ծառայություններ:

412. Ահա թե ինչպիսի տեսք ունի կենսաթոշակառուների քանակական տվյալները` ըստ տարիքային սանդղակի:

 

Աղյուսակ 5.29. Արարատի մարզի կենսաթոշակառուների թիվը` ըստ տարիքային

խմբերի և ըստ տարածաշրջանների (2006-2008 թթ.)

 

._______________________________________________________.

|                   |      |Արարատ|Արտաշատ|Մասիս|Արարատի|

|                   |      |      |       |     |ՄԱՐԶ   |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|13760 |16558  |12024|42342  |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2007թ.|13791 |16209  |12005|42005  |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|13829 |15950  |12017|41796  |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|4670  |4576   |3286 |12532  |

|մինչև  63 տարեկան  |______|______|_______|_____|_______|

|                   |2007թ.|4916  |4680   |3460 |13056  |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|5200  |4850   |3673 |13723  |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|3838  |4713   |3579 |12130  |

|63-70 տարեկան      |______|______|_______|_____|_______|

|                   |2007թ.|3343  |4032   |3126 |10501  |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|2882  |3352   |2693 |8927   |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|2374  |3207   |2381 |7962   |

|70-75 տարեկան      |______|______|_______|_____|_______|

|                   |2007թ.|2503  |3190   |2470 |8163   |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|2544  |3162   |2471 |8177   |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|1931  |2813   |1847 |6591   |

|75-80 տարեկան      |______|______|_______|_____|_______|

|                   |2007թ.|1930  |2810   |1843 |6583   |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|1946  |2893   |1930 |6769   |

|___________________|______|______|_______|_____|_______|

|Կենսաթոշակառուներ  |2006թ.|947   |1249   |931  |3127   |

|80 տարեկան և       |______|______|_______|_____|_______|

|բարձր              |2007թ.|1099  |1497   |1106 |3702   |

|                   |______|______|_______|_____|_______|

|                   |2008թ.|1257  |1693   |1250 |4200   |

._______________________________________________________.

 

413. 2006-2008 թթ. վերլուծությունը փաստում է, որ կենսաթոշակառուների թիվը նվազել է 546 մարդով, իսկ 1073 մարդով աճել է 80-ն անց կենսաթոշակառուների թիվը: Մինչև 63 տարեկան կենսաթոշակառուների թվի ավելացումը (1191 մարդ) կարելի է բացատրել նոր կենսաթոշակների նշանակումով: Վերոնշյալից կարող ենք հանգել հետևյալ եզրակացության, որ 80 անց կենսաթոշակառուների թիվն աճում է երկարակեցության պայմանավորվածությամբ, միաժամանակ հավաստելով հասարակության ծերացման փաստը:

414. Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում տարեցների լիարժեք սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`

415. Քանի որ ծերությունը կյանքի յուրահատուկ կենսաբանական փուլերից է, ապա տարեցների խոցելիությունը օբյեկտիվ է: Նրանք համարվում են բժշկական և սոցիալական ծառայությունների ամենախոշոր սպառողները, սակայն կենսաթոշակների ցածր մակարդակի պատճառով տարեցներն այսօր բնակչության ամենաանպաշտպան խմբերից են:

416. Տարեցներն ավելի զգայուն են հասարակական փոփոխությունների նկատմամբ և դրա համար կրում են սոցիալական, քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխությունների ամբողջ բեռը:

417. Քանի որ բնակչության կատեգորիան սոցիալականացվել է բոլորովին այլ միջավայրում, ապրելակերպի փոփոխությունները, սոցիալական և տնտեսական համակարգերի տրանսֆորմացիան նպաստել են տարեցների, հատկապես միայնակ ծերերի, հասարակությունից օտարմանը, մեկուսացմանը:

418. Հաշմանդամներ. Նախկինում բնակչության երկու տասնյակից ավելի սոցիալական առավել մեծ ռիսկի կատեգորիաների ընտանիքներ պետության կողմից ստանում էին պետական նպաստ կամ դրամական փոխհատուցում, որը, սակայն, ըստ էության չէր արտացոլում այդ ընտանիքների իրական կարիքավորությունը: Պետության կողմից սոցիալական աջակցության համար նախատեսված միջոցների բաշխումը նպատակային դարձնելու համար սոցիալական հավասարության սկզբունքից անցում կատարվեց սոցիալական արդարության սկզբունքին. 1999 թ. ներդրվեց ընտանեկան նպաստի համակարգը` հիմքում ունենալով ընտանիքների անապահովության աստիճանը: Խնդրի լուծումը թեև որոշակիորեն բարելավվեց աղքատության ընտանեկան նպաստի համակարգի ներդրումով, սակայն այդ համակարգին անցնելով բնակչության մի մասը (հատկապես` հաշմանդամները` «Հաշմանդամների մասին» ՀՀ օրենքով) զրկվեցին իրենց ամրագրված արտոնություններից: Հաշմանդամների հիմնահարցերը մասամբ լուծվում են «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքին համապատասխան, հաշմանդամները օգտվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով անվճար ապահովման իրավունքից:

419. Ստորև ներկայացվում է Արարատի մարզի հաշմանդամների թվաքանակը` 2007-2009 թթ. համար վիճակագրական վերլուծության համար` ըստ տարածաշրջանների և խմբերի: Վերլուծությամբ կարելի է փաստել, որ 2007 թ. համեմատ 2008 թ. աճել է հաշմանդամների թիվը` 12283-ից հասնելով 13484-ի:

 

Աղյուսակ 5.30. Արարատի մարզում հաշմանդամների թվաքանակը` ըստ խմբերի

և ըստ տարածաշրջանների բաշխվածության (2007-2009 թթ.)

 

._______________________________________________________.

|Տարածաշրջանները|Ըստ տեսակների|2007թ.|2008թ.|01.07.2009թ|

|               |             |      |      |դրությամբ  |

|_______________|_____________|______|______|___________|

|Արարատ         |1-ին խումբ   |    67|    68|     13    |

|               |_____________|______|______|___________|

|               |2-րդ խումբ   |   681|   684|    187    |

|               |_____________|______|______|___________|

|               |3-րդ խումբ   |   588|   689|    428    |

|               |_____________|______|______|___________|

|               |հաշմ. երեխա  |    91|    98|     26    |

|_______________|_____________|______|______|___________|

|Արտաշատ        |1-ին խումբ   |   232|   248|     68    |

|               |_____________|______|______|___________|

|               |2-րդ խումբ   |  2167|  2264|    745    |

|               |_____________|______|______|___________|

|               |3-րդ խումբ   |  1298|  1512|    995    |

|               |_____________|______|______|___________|

|               |հաշմ. երեխա  |   310|   311|    110    |

|_______________|_____________|______|______|___________|

|Մասիս          |1-ին խումբ   |   319|   366|     71    |

|               |_____________|______|______|___________|

|               |2-րդ խումբ   |  1910|  2155|    824    |

|               |_____________|______|______|___________|

|               |3-րդ խումբ   |   904|  1183|    783    |

|               |_____________|______|______|___________|

|               |հաշմ. երեխա  |   267|   299|    118    |

|_______________|_____________|______|______|___________|

|Վեդի           |1-ին խումբ   |   244|   238|     49    |

|               |_____________|______|______|___________|

|               |2-րդ խումբ   |  1627|  1617|    588    |

|               |_____________|______|______|___________|

|               |3-րդ խումբ   |  1329|  1498|   1039    |

|               |_____________|______|______|___________|

|               |հաշմ. երեխա  |   248|   254|     94    |

|_______________|_____________|______|______|___________|

|Արարատի մարզ   |1-ին խումբ   |   862|  1539|    201    |

|               |_____________|______|______|___________|

|               |2-րդ խումբ   |  6386|  4335|   2344    |

|               |_____________|______|______|___________|

|               |3-րդ խումբ   |  4119|  4003|   3245    |

|               |_____________|______|______|___________|

|               |հաշմ. երեխա  |   916|  3607|    348    |

|               |_____________|______|______|___________|

|               |Ընդամենը     | 12283| 13484|   6138    |

._______________________________________________________.

 

420. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են հետևյալ ծրագրերը, որոնք նախատեսված են հանրապետության բոլոր մարզերում բնակվող հաշմանդամների համար, թեպետ, այդ ծառայությունները կենտրոնացված են Երևանում.

1) պրոթեզաօրթոպեդիկ օգնության, վերականգնողական պարագաների, սայլակների և լսողական սարքերի տրամադրում,

2) աչքի պրոթեզավորում,

3) ձայնաստեղծ սարքերի տրամադրում,

4) տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց «Արև» համակարգով ուսուցանում և համակարգչային տեխնիկայով ապահովում,

5) մեծ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար ձայնագրության ծառայությունների ձեռքբերում,

6) հոգեկան առողջության վերականգնում «Սթրես» կենտրոնում,

7) բժշկասոցիալական վերականգնում և հիվանդանոցային բուժում «Արթմեդ» բժշկական կենտրոնում:

421. Վատ լսող երեխաների զարգացման ցերեկային կենտրոնը գտնվում է Երևանում և սպասարկում է ողջ հանրապետությանը: Ծրագրի իրականացնողը` «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպություն է, ծրագրի իրականացմանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստան սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը:

422. Միայնակ տարեցներին և հաշմանդամներին տնային պայմաններում խնամքի ծառայություններ են տրամադրվում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից:

423. Հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական պարագաներով ապահովումը նպաստում է նրանց հասարակություն ինտեգրմանը: Վերականգնման արդյունքում նրանք հնարավորություն ունեն աշխատելու` մասամբ հոգալու իրենց, ինչպես նաև` ընտանիքի սոցիալական խնդիրները, որն այսօր մեր երկրի սոցիալական քաղաքականության ռազմավարության պահանջներից է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցված աշխատանք է իրականացվել մարզի հաշմանդամներին անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզի և օրթոպեդիկ կոշիկներ, հենակներ, արմնկահենակներ, ձեռնափայտեր, բուժական սեղմիրաններ և աղեկապեր, սուպինատորներ և այլն): Նման պարագաների կարիքավորների հերթագրումը կատարվում է մարզի ՍԾՏՄ-ների կողմից` մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից լրացված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա: Նրանց միջոցով կազմակերպվում է նաև պետական բյուջեի միջոցներով գնված վերականգնողական պարագաների (սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, աչքի և կրծքագեղձի պրոթեզներ: Վերջին տարիներին Արարատի մարզում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով բավարարվել են ավելի քան 200 մարդ, անվասայլակներ և լսողական սարքեր են ստացել 120-ից հաշմանդամներ:

424. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՓԲԸ-ի և «Ինտերօրթո» ՍՊԸ-ի կողմից վերականգնողական պարագաների բաշխման գործընթացն իրականացվում է Արարատի մարզի ԲՍՓՀ-ների և ՍԾՏՄ-ների կողմից: Բացի այդ, նշված կազմակերպություններում իրականացվում է պրոթեզների վերանորոգումը: Հաշմանդամների գրեթե 5%-ը կարիք ունի տարբեր տիպի պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, որպիսիք են պրոթեզները (այդ թվում` վերանորոգումներ), օրթեզները (կորսետ, բանդաժ, ռեկլինատոր, տուտոր և այլն), օրթոպեդիկ կոշիկը, պրոթեզի կոշիկը, ձեռնափայտը, հենակը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ վերականգնողական պարագաների համար պիտանելիության ժամկետներ են սահմանված, ապա ակնհայտ է, որ մեր առջև խնդիր է դրված նաև դրանց վերանորոգման հարցը:

425. Նպատակահարմար է, որ հաշմանդամների գույքի վերանորոգման ծառայություն ստեղծվի նաև Արտաշատում:

426. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին աջակից է նույնատիպ Արարատի մարզային հանձնաժողովը, որը բավականին կառուցողական գործառույթներ է մշակել: Մասնավորապես, ներկայացվել է 2009 թ. հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղորդված ծրագրերի նախագծեր, որոնք պետք է իրականացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչության հետ համատեղ:

427. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական ռազմավարական նպատակը նրանց առավելագույնս և համակողմանի ինտեգրումն է հասարակայնության լիարժեք կյանքին, նրանց մասնակցության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Ի տարբերություն մայրաքաղաքում եղած հնարավորությունների, մարզերում դեռևս լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Հիմնախնդիր է մնում այնպիսի տարրական հարցերի կարգավորումը, ինչպիսին շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների մուտքի մատչելիության ապահովումն է դեպի պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկներ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ, ընտրատեղամասեր և այլն:

428. Համաձայն մարզի ՍԾՏՄ-ներից ստացված տեղեկատվությունների` 2009 թ. ընթացքում Արարատի մարզում 180 հաշմանդամների տրվել է համապատասխան ուղեգրեր տարաբնույթ վերականգնողական պարագաներ ստանալու համար:

429. Աշխատանքի և զբաղվածության ոլորտ. Գործազրկությունը աղքատության ամենակարևոր պատճառներից է: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, երեք գործազուրկներից մոտավորապես երկուսը ենթակա են աղքատության ռիսկի: Սակայն, նույնիսկ զարգացած երկրների համար միայն զբաղվածության ապահովումը դեռ բոլոր հիմնախնդիրների լուծումը չէ: Զբաղվածության և աղքատության մակարդակների համեմատությունը վկայում է, որ աղքատությունը կարող է տարածված լինել նույնիսկ զբաղվածության բարձր մակարդակի դեպքում: Այս առումով կարևորվում է նաև ակտիվ սոցիալական այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են աշխատուժի վերարտադրմանը, նրա որակավորման բարձրացմանը և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծմանը:

430. Վերջին տարիներին շարունակվել են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված զբաղվածության ոլորտի ակտիվ քաղաքականության իրականացումը զբաղվածության կարգավորման պետական ծրագրին համապատասխան` հիմքում դնելով տարբեր նպատակային հետազոտությունների արդյունքները: Օրենսդրական փոփոխությունների հետևանքով շարունակվեցին աշխատաշուկայի կառուցվածքի որակական և քանակական փոփոխությունները, գործազրկության կառուցվածքը, հաշվառման մեջ մնացին հիմնականում ակտիվ աշխատանք փնտրողները, շարունակվեց ավելանալ գործազուրկ երիտասարդների թվաքանակը:

431. Զբաղվածության ոլորտի գերակայություններ են.

1) աշխատուժի մրցունակության շարունակական բարձրացում,

2) աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամամասնությունների մեղմում,

3) երիտասարդների (այդ թվում` գյուղական երիտասարդության) զբաղվածության ապահովման աջակցություն,

4) աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, մասնավորապես` հաշմանդամների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացում,

5) սոցիալական գործընկերության ամրապնդում և զարգացում:

432. Զբաղվածության մարզային կենտրոնի հիմնական խնդիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի իրականացումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանը:

433. Հանրապետության բոլոր մարզերում (այդ թվում` Արարատի մարզում) զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով իրականացվում են հետևյալ ծրագրերը.

1) «Մասնագիտական ուսուցման կազմակերպում»,

2) «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին»,

3) «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»,

4) «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին պետական աջակցություն»,

5) «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում»,

6) «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում»:

434. Համաձայն վիճակագրական տվյալների կարող ենք փաստել թե ինչպիսի հարաբերակցություն կա չզբաղված աշխատանք փնտրող քաղաքացիների և գործազուրկների թվաքանակների միջև.

 

Աղյուսակ 5.31. Չզբաղված քաղաքացիների և գործազուրկների թվաքանակի

բաշխումը` ըստ մարզերի (2006-2009 թթ.)

 

.___________________________________________________________________.

|Մարզեր     |Չզբաղված քաղաքացիների թիվը |Նրանցից` գործազուրկներ     |

|Մարզեր     |(01.01)                    |(01.01)                    |

|           |___________________________|___________________________|

|           |2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|ք. Երևան   | 25773| 18882| 17066| 18401| 22443| 17832| 16736| 18086|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Արագածոտն  |  1796|  1512|  1337|  1357|  1257|  1437|  1310|  1311|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Արարատ     |  4065|  2759|  2910|  3105|  3086|  2674|  2860|  3061|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Արմավիր    |  5111|  3806|  3234|  3310|  3422|  2902|  3158|  3268|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Գեղարքունիք|  6750|  5918|  5760|  6150|  4471|  5414|  5454|  5875|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Լոռի       | 24235| 18798| 11102| 12094| 19000| 17670| 10673| 11772|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Կոտայք     |  6411|  4899|  5806|  6617|  4872|  4723|  5676|  6516|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Շիրակ      | 19872| 18600| 16306| 12518| 16071| 16321| 15422| 11814|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Սյունիք    | 11481| 10031|  8495|  7294|  9745|  9829|  8341|  6912|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Վայոց Ձոր  |  1774|  1392|  1104|  1082|  1298|  1321|  1050|  1040|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Տավուշ     |  4649|  4674|  4460|  5092|  3326|  4448|  4370|  5043|

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդամենը`  |111917| 91271| 77580| 77020| 88991| 84571| 75050| 74698|

.___________________________________________________________________.

 

435. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների գործազրկության մակարդակի ցուցանիշներով Արարատի մարզը ցածր աղքատության շրջանում է`

 

Աղյուսակ 5.32. Գործազրկության մակարդակն ըստ մարզերի (Պաշտոնապես

գրանցված գործազրկության մակարդակը, %)

 

._________________________.

|Մարզեր     |2008թ.|2009թ.|

|           |  %   |  %   |

|___________|______|______|

|ք. Երևան   |   5.7|   6.5|

|___________|______|______|

|Արագածոտն  |   2.2|   2.0|

|___________|______|______|

|Արարատ     |   2.6|   2.7|

|___________|______|______|

|Արմավիր    |   2.7|   2.9|

|___________|______|______|

|Գեղարքունիք|   5.6|   5.6|

|___________|______|______|

|Լոռի       |    11|  11.3|

|___________|______|______|

|Կոտայք     |   7.3|   9.2|

|___________|______|______|

|Շիրակ      |  12.5|  12.9|

|___________|______|______|

|Սյունիք    |    14|  11.6|

|___________|______|______|

|Վայոց Ձոր  |   4.1|   4.1|

|___________|______|______|

|Տավուշ     |   8.5|   8.9|

|___________|______|______|

|Ընդամենը`  |   6.7|   7.1|

._________________________.

 

436. Վերոնշյալ աղյուսակում ներկայացված է գործազրկության մակարդակը` գործազրկության գրանցումը զբաղվածության պետական ծառայությունում:

437. Մարզի տարածքում գրանցված գործազուրկների ճնշող մեծամասնությունը քաղաքաբնակներ և միջին տարիք (30-50 տարեկան) ունեցողներն են: Գործազրկությունը սերտորեն կապված է աղքատության հետ: Թվական տվյալներով այսօր շատ աղքատ է յուրաքանչյուր հինգերորդը: Աղքատ է զբաղված բնակչության գրեթե չորսից մեկը, որը հետևանք է ցածր վարձատրության (հատկապես մշակույթի և արվեստի բնագավառների):

438. Արարատի մարզում 01.01.2010 թ. դրությամբ

1) Աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4122 մարդ,

այդ թվում`

2) Չզբաղված անձինք 3450 մարդ

3) Գործազուրկներ 3419 մարդ

439. Որոշ ցուցանիշների վերջին շրջանի աճը բացատրվում է խոշոր կազմակերպությունների զանգվածային կրճատումներով:

440. Ստորև ներկայացվում են ՀՀ Արարատի մարզի 2006-2009 թթ. գործազուրկների թիվն ըստ տարբեր բնութագրիչների և տարածաշրջանների` հավաքագրված Արարատի մարզի զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններից:

 

Աղյուսակ 5.33. Արարատի մարզի գործազուրկների, աշխատանք փնտրողների և

չզբաղված, աշխատանք փնտրող քաղաքացիների թվական տվյալները` ըստ

տարածաշրջանների (2005-2009 թթ.)

 

.___________________________________________________________________.

|                    |            |Մասիս|Արտաշատ|Վեդի|Արարատ|Արարատի|

|                    |            |     |       |    |      |Մարզ   |

|____________________|____________|_____|_______|____|______|_______|

|Աշխատանք փնտրողների |01.01.2006թ.| 1473|   1301| 962|  1078|   4814|

|թիվը                |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2007թ.| 1102|   1101| 818|   715|   4814|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2008թ.| 1014|   1191| 517|   900|   3622|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2009թ.| 1010|   1094| 627|  1068|   3799|

|____________________|____________|_____|_______|____|______|_______|

|Չզբաղված, աշխատանք  |01.01.2006թ.| 1301|   1030| 676|  1058|   4065|

|փնտրողների թիվը     |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2007թ.|  798|    709| 545|   707|   2759|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2008թ.|  817|    768| 437|   888|   2910|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2009թ.|  867|    795| 378|  1065|   3105|

|____________________|____________|_____|_______|____|______|_______|

|Գործազուրկների թիվը |01.01.2006թ.| 1019|    745| 655|   667|   3086|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2007թ.|  783|    663| 535|   693|   2674|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2008թ.|  810|    734| 430|   886|   2860|

|                    |____________|_____|_______|____|______|_______|

|                    |01.01.2009թ.|  864|    776| 370|  1051|   3061|

.___________________________________________________________________.

 

441. Ստորև ներկայացվում են Արարատի մարզի 2006-2009 թթ. գործազուրկների տվյալները ըստ տարբեր բնորոշիչների և ըստ տարածաշրջանների հավաքագրված զբաղվածության Արարատի մարզային տարածքային կենտրոններից:

 

Աղյուսակ 5.34. Արարատի մարզի գործազուրկների տվյալները ըստ տարբեր

բնութագրիչների և ըստ տարածաշրջանների (2006-2009 թթ.)

 

._________________________________________________________.

|Ցուցանիշներ   |      |Վեդի|Արարատ|Արտաշատ|Մասիս  |Արարատի|

|              |      |    |      |       |       |ՄԱՐԶ   |

|______________|______|____|______|_______|_______|_______|

|Գործազուրկների|2006թ.| 655|   667|    745|   1019|   3086|

|թիվը          |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.| 535|   693|    663|    783|   2674|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.| 430|   886|    734|    810|   2860|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.| 370|  1051|    776|    864|   3061|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2010թ.| 506|   874|    908|   1131|   3419|

|_________________________________________________________|

|Ըստ տարիքի`                                              |

|_________________________________________________________|

|16-18 տարեկան |2006թ.|   0|     5|    3  |      3|     11|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.|   1|    15|    3  |      6|     25|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|   2|    64|    3  |      3|     72|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|   5|    23|    3  |     14|     45|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|31-34 տարեկան |2006թ.| 265|   372|    435|    498|    478|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.|  67|   156|    51 |     65|    946|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  57|   185|    55 |     74|    946|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|  50|   160|    94 |     98|    402|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|35-45 տարեկան |2007թ.| 151|   353|    226|    270|   1000|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  99|   307|    200|    244|    850|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.| 139|   256|    249|    294|    938|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|46-54 տարեկան |2007թ.| 104|   156|    253|    241|    754|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  94|   179|    247|    253|    773|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.| 129|   128|    268|    327|    852|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|54 տարեկանից  |2007թ.|  34|    85|    78 |     70|    267|

|բարձր         |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  48|    98|    124|    134|    404|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|  64|    63|    161|    156|    444|

|_________________________________________________________|

|Ըստ կրթության`                                           |

|_________________________________________________________|

|բարձրագույն   |2006թ.|  28|    48|    50 |     42|    168|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.|  37|    91|    75 |     70|    273|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  34|   133|    83 |     86|    336|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|  35|    81|    76 |     96|    288|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|միջնակարգ     |2006թ.| 150|   143|    146|    160|    599|

|մասնագիտական  |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.|  78|   213|    183|    200|    674|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  72|   273|    187|    200|    732|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.| 122|   225|    225|    252|    824|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|միջնակարգ     |2006թ.| 331|   397|    326|    467|   1521|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.| 242|   563|    359|    457|   1621|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.| 201|   615|    366|    522|   1703|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|  34|    82|    164|     65|    345|

|______________|______|____|______|_______|_______|_______|

|թերի միջնակարգ|2006թ.|  26|   105|    141|    114|    386|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2007թ.|  73|    19|    117|     83|    292|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2008թ.|  63|    31|    140|     56|    290|

|              |______|____|______|_______|_______|_______|

|              |2009թ.|  46|    32|    191|     42|    311|

._________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 353-Ն
Որոշում