Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0353.140410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

498. Աղյուսակից երևում է, որ մարզի Արարատի տարածաշրջանում զարգացած է խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջար-բոստանային կուլտուրաների մշակությունը, Արտաշատի տարածաշրջանում` խաղողագործությունը, պտղաբուծությունը և բանջարեղենի մշակությունը, իսկ Մասիսի տարածաշրջանում հիմնականում զարգացած է բանջար-բոստանային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությունը:

499. Աղյուսակում ներկայացված ցուցանիշներից երևում է նաև, որ մարզում մշակվում է ընդամենը 100 հա ծխախոտ, այն դեպքում երբ Խորհրդային միության տարիներին միայն ՈՒրցաձորի և Շաղափի գյուղական համայնքներում մշակվել է շուրջ 400 հա ծխախոտ:

500. ՈՒրցաձոր համայնքում է գտնվում «Մասիս Տոբակո» գործարանի ծխախոտի չորանոցները, որոնց սահմանափակ հզորությունները խոչընդոտում են մարզում ծխախոտի ցանքատարածությունների ընդլայնմանը, չորանոցների հզորությունները մեծացնելու դեպքում հնարավոր է ավելացնել նաև ցանքատարածությունները:

501. Արարատի մարզի բուսաբուծության ճյուղի արդյունավետ վարման հիմքը և վճռական գործոններից մեկը սերմնաբուծության և տնկարանային տնտեսության զարգացումն է, բարձրորակ սերմերի և տնկանյութերի արտադրությունը` պահպանման և օգտագործման համապատասխան համակարգի ձևավորման հիման վրա:

502. Մարզի Դարակերտ համայնքում գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերմնաբուծական տնտեսությունը, սակայն գյուղացիական տնտեսությունները գերադասում են ներկրված սերմերը, որոնց բերքատվությունը անհամեմատ բարձր է տեղականից: Անհրաժեշտ է, որ Դարակերտի սելեկցիոն սերմնաբուծարանում մշակվեն բարձր բերքատվություն ունեցող այնպիսի սորտեր, որոնք մրցունակ կլինեն տեղական շուկայում:

503. Արարատի մարզի գյուղատնտեսությունը գտնվում է ռիսկային գոտում, որտեղ գրեթե ամեն տարի անպակաս են տարերային աղետները` ցրտահարությունը, կարկտահարությունը, տևական երաշտը, հեղեղումները` որոնց հետևանքով տուժում է մարզի գյուղատնտեսության ոլորտը, հատկապես գյուղացիական տնտեսությունները: Հետևաբար ապահովագրական համակարգի ձևավորումը մարզի գյուղատնտեսության ոլորտի համար ունի կարևորագույն նշանակություն: Ապահովագրական համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները և գյուղատնտեսությունում տնտեսվարողների շահերը:

504. Ստորև ներկայացվում են ապահովագրական համակարգի ձևավորման և հակակարկտային համակարգի տեղադրման անհրաժեշտությունը փաստող` 2006-2009 թթ.-ի տվյալներ.

1) 2006-2007 թթ. ձմռան տևական ցրտերի, ինչպես նաև գարնանը ծառերի ծաղկման շրջանում տեղացած տևական անձրևների, հեղեղումների ու 2007 թ. ապրիլի 20-24 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով մարզը կրել է 13100 մլն դրամի վնաս:

2) 2008 թ. տեղացած տևական և խոշոր չափերի կարկուտի հետևանքով մարզը կրել է 3200 մլն դրամի վնաս:

3) 2009 թ. գարնանը տեղացած տևական կարկուտի հետևանքով մարզը կրել է 901.8 մլն. դրամի վնաս, իսկ հեղեղների պատճառով վնասի չափը կազմել է 27.4 մլն. դրամ:

505. 2006-2008 թթ. գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 9950 տ ազոտական պարարտանյութ, իսկ 2007-2009 թթ. մկնանման կրծողների դեմ պայքարի համար 1497 կգ թունաքիմիկատ: 2006-2008 թթ. պարարտանյութերի ձեռքբերումն իրականացվել է պետության կողմից հատկացված դոտացիոն միջոցների և ազգաբնակչության վճարումների հաշվին, իսկ թունաքիմիկատները պետության կողմից տրամադրվել են անվճար:

506. Կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում մարզի 57 համայնքների 430 գյուղացիական տնտեսություններին անվճար հատկացվել է 64.5 տոննա ցորենի սերմացու:

507. Գյուղացիական տնտեսությունները ցածր վճարունակ լինելու պատճառով չեն կարողացել բավարար քանակությամբ պարարտանյութեր և թունաքիմիկատներ ձեռք բերել, որի հետևանքով, չնայած մարզի բերքատվության ցուցանիշները բարձր են հանրապետության միջինից, այն կարող էր էլ ավելի բարձր լինել: Բերքատվության ցուցանիշների վրա մեծ ազդեցություն ունի նաև մարզում գյուղմթերքների իրացման մեծածախ շուկաների բացակայությունը, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում իրացնել արտադրված ամբողջ բերքը:

508. Գյուղատնտեսության տեխնիկայի ապահովվածությունը Մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար շատ կարևոր է գյուղատնտեսական մեքենաներով և գյուղատնտեսական գործիքներով ապահովվածության մակարդակը, նրանց տեխնիկական վիճակը: Գյուղացիական տնտեսությունների գյուղ մեքենաներով ապահովվածության վերաբերյալ 2004 թ. և 2009 թ. համեմատական տվյալները ներկայացված են աղյուսակ 6.4-ում:

 

Աղյուսակ 6.4

 

.____________________________________________________________________.

|N |                   |2004 թ. հունվարի 1-ի  |2009 թ. հունվարի 1-ի  |

|  |                   |դրությամբ             |դրությամբ             |

|  |                   |______________________|______________________|

|  |                   |առկա  |սարքի- |100    |առկա  |սարքի- |100    |

|  |                   |քանակը|նության|տնտե-  |քանակը|նության|տնտե-  |

|  |                   |1 հատ |մակար- |սության|1 հատ |մակար- |սության|

|  |                   |      |դակը   |հաշվով |      |դակը   |հաշվով |

|  |                   |      |%      |ապահով-|      |%      |ապահով-|

|  |                   |      |       |վածու- |      |       |վածու- |

|  |                   |      |       |թյուն %|      |       |թյուն %|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|1 |Բեռնատար ավտոմեք.  |  1302|     80|   1.71|  1095|   76.8|   1.43|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|2 |Կոմբայն            |    46|     52|   0.06|    35|   85.7|   0.06|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|3 |Շարքացան           |   184|     91|   0.24|   167|   86.2|   0.27|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|4 |Կցասայլակ          |   620|     82|   0.81|   571|   87.4|   0.92|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|5 |Կուլտիվատոր        |   286|     89|   0.37|   289|   88.6|   0.47|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|6 |Հավաքիչ - մամլիչ   |    64|     86|   0.08|   103|   90.3|   0.17|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|7 |Տրակտոր - գութան   |   436|     87|   0.57|   394|   93.1|   0.68|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|8 |Խոտհնձիչ           |   164|     83|   0.21|   121|   88.4|   0.2 |

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|9 |Տրակտոր            |  1350|     85|   1.83|  1260|   76.4|   2.33|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|10|Կերահավաք կոմբայն  |    16|     50|   0.02|    20|   60.0|   0.04|

|__|___________________|______|_______|_______|______|_______|_______|

|11|Հատիկազտիչ մեքենա  |    32|     72|   0.04|    32|   78.1|   0.06|

.____________________________________________________________________.

 

509. Ընդհանուր առմամբ տեխնիկական հավաքակազմը մարզում ֆիզիկապես և բարոյապես մաշված է, ծառայության ժամկետը գերազանցում է 20 տարին, առկա տեխնիկան իր հզորությամբ չի համապատասխանում ներկայիս հողօգտագործման պայմաններին:

510. Անհրաժեշտ է գյուղատնտեսական տեխնիկայի հետևողական թարմացում: Չնայած 2007-2009 թթ. մարզ է ներկրվել Չինական արտադրության անիվավոր 8 հատ տրակտորներ, սակայն դա շատ քիչ է և համայնքների գերակշռող մասը ունի տրակտորների, վարող, ցանող, բուժումներ կատարող, հնձող, խոտհավաք և հակավորող գյուղ-գործիքների կարիք:

511. Գյուղտեխնիկայի օգտագործման վիճակի ուսումնասիրությունից երևում է, որ գյուղատնտեսության բնագավառում առաջնահերթ հիմնախնդիր է տեխնիկայով ապահովվածության մակարդակի բարձրացումը և տեխնիկայի համատեղ օգտագործման մեխանիզմների` բաժնետիրական ընկերությունների կամ կոոպերացիաների ներդրումը:

512. Ոռոգման համակարգ. Մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի երաշխավորված և բարձր բերք ստանալու կարևորագույն պայմանը ոռոգման համակարգի անխափան աշխատանքն է:

513. Արարատի մարզում 1998 թ. ոռոգելի հողերի տարածքը կազմել է 37828 հա: Այժմ ոռոգվող հողերի տարածքը կազմում է ընդամենը 28330 հա, պակասել է 9498 հա-ով, որը խիստ ազդում է գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա:

514. Արարատի մարզպետարանի ստեղծման օրվանից (1996 թ.) աշխատանքներ են տարվում ոռոգելի հողերի ընդարձակման ուղղությամբ: Այս հարցը, ինչպես նաև խորքային հորերի հորատման, մայր ջրանցքների և խոշոր պոմպակայանների վերակառուցման խնդիրները մշտապես քննարկվում են ՀՀ կառավարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

515. Մարզում ոռոգման աշխատանքները կազմակերպում են 6 ջրօգտագործող ընկերություններ («Արտաշատի», «Արարատի», «Ազատի», «Վեդու», «Մխչյանի» և «Մասիսի»):

516. Աղյուսակ 6.5-ում ներկայացված է 2008 թ. մատակարարված ոռոգման ջրի, հասույթի և գանձումների վերաբերյալ ցուցանիշները ըստ ջրօգտագործող ընկերությունների:

 

Աղյուսակ 6.5

 

.________________________________________________________.

|Հ/Հ|ՋՕԸ-ի    |Ջրտուքը |Ջրտուքը |Հասույթը |Գանձումը |%-ը |

|   |անվանումը|դաշտում |դաշտում |հազ. դրամ|հազ. դրամ|    |

|   |         |ըստ     |փաստացի |         |         |    |

|   |         |բյուջեի |հազ. մ3 |         |         |    |

|   |         |հազ. մ3 |        |         |         |    |

|___|_________|________|________|_________|_________|____|

|1  |Արտաշատ  | 38356.8| 31153.3| 280379.8| 217430.0|77.5|

|___|_________|________|________|_________|_________|____|

|2  |Արարատ   | 33774.0| 25416.2| 228745.8| 217130.0|94.9|

|___|_________|________|________|_________|_________|____|

|3  |Ազատ     | 18612.0|  9150.0|  82350.0|  59500.0|72.3|

|___|_________|________|________|_________|_________|____|

|4  |Վեդի     | 36000.0| 23312.0| 209808.0| 177587.0|84.6|

|___|_________|________|________|_________|_________|____|

|5  |Մխչյան   | 21190.0| 15044.0| 135396.0|  47820.0|55.3|

|___|_________|________|________|_________|_________|____|

|6  |Մասիս    | 12400.0| 12681.0| 114129.0|  88429.7|77.5|

|___|_________|________|________|_________|_________|____|

|   |Ընդամենը |160332.8|116756.5|1050808.6| 834896.7|79.4|

.________________________________________________________.

 

517. 2009 թ. մարզում «Ազատ» և «Մխչյան» ջրօգտագործող ընկերությունների սպասարկած համայնքներում ոռոգման աշխատանքները բարելավելու նպատակով այս երկու ընկերությունները միավորվել են մեկ ընկերության մեջ, իսկ Այնթապ, Նորաբաց և Բարձրաշեն համայնքների որոշ հողատարածքներին ջուր է մատակարարելու «Երևան» ՋՕԸ-ն:

518. Մարզում աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրումը հասցնելու 100%-ի:

519. ՀՀ կառավարության և այլ դոնոր կազմակերպությունների ծրագրերով իրականացվել են բավականին աշխատանքներ:

520. Ստորև ներկայացվում են վերջին երկու տարիներին ոռոգման համակարգում կատարված աշխատանքները.

1) Մարզի 15 համայնքներում ներտնտեսային ցանցերը վերանորոգելու համար կատարվել է 450.26 մլն դրամի աշխատանքներ:

2) Մարզի 3 համայնքներում միջտնտեսային ջրատարների վերակառուցման համար կատարվել է 88.86 մլն դրամի աշխատանքներ:

3) Մարզի 3 համայնքներում միջտնտեսային ջրատարների կառուցման համար կատարվել է 74.03 մլն դրամի աշխատանքներ:

4) Մարզի 3 համայնքներում ոռոգման նպատակով հորատվել է 4 հատ խորքային հորեր:

521. Չնայած մարզում ոռոգման աշխատանքները բարելավելու նպատակով կատարված աշխատանքներին, ոռոգման համակարգում կան շատ անելիքներ:

522. Ոռոգման համակարգում նախատեսվող կարևոր միջոցառումներն են.

1) Գործող ոռոգման համակարգերի պահպանումը, շահագործումը և գույքագրումը:

2) Ջրօգտագործողների համակարգի վերջնական ձևավորվում, համակարգում ինքնահոս ջրամատակարարման ընդլայնում, էներգակիրների ծախսերի կրճատում, ջուր մատակարարող և օգտագործող փոխհարաբերությունների բարելավում:

3) Փոքր ջրամբարների կառուցում համայնքներում, ոռոգման ջրերի վերաբերյալ առկա խնդիրների վերանայում և լուծման ժամանակացույցի կազմում:

523. Ոռոգման համակարգի բարելավման համար նախատեսված աշխատանքները և ֆինանսավորման ծավալները ընդգրկված են հավելված 6-ում:

524. Անասնաբուծություն. Արարատի մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունը կաթնամսամթերքի արտադրությունն է: Աղյուսակ 6.6-ում ներկայացված են մարզի գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և անասնապահական մթերքի արտադրության համեմատական ծավալները:

 

Աղյուսակ 6.6 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ

 

.__________________________________________________.

|    |Խոշոր   |Այդ  |Խոզեր|Ոչխար-|Իրացված|Կաթ |Ձու |

|    |եղջերա- |թվում|     |ներ և |միս    |հազ.|մլն |

|    |վոր     |կովեր|     |այծեր |կենդանի|տոն |հատ |

|    |անասուն-|     |     |      |քաշով  |    |    |

|    |ներ,    |     |     |      |հազ.   |    |    |

|    |ընդամենը|     |     |      |տոննա  |    |    |

|____|________|_____|_____|______|_______|____|____|

|2005|   43041|19609| 8833| 74833|    8.8|44.5|42.9|

|____|________|_____|_____|______|_______|____|____|

|2006|   42868|18980|14387| 67998|   16.5|43.0|43.0|

|____|________|_____|_____|______|_______|____|____|

|2007|   43393|18876|15905| 69721|   14.8|44.0|45.0|

|____|________|_____|_____|______|_______|____|____|

|2008|   43620|19048|13061| 72006|   13.0|45.5|35.5|

|____|________|_____|_____|______|_______|____|____|

|2009|   40681|17300|13441| 68859|   13.7|42.0|37.0|

.__________________________________________________.

 

525. Աղյուսակի տվյալներից երևում է, որ 2009 թ-ին 2005 թ-ի համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է շուրջ 2360 գլխով, կովերինը 2309, պակասել է նաև ոչխարների և այծերի գլխաքանակը` 2005 թ-ին 74833-ից, 2009 թ-ին կազմել է 68859-ը, նվազել է 5974 գլխով:

526. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազեցումը կապված է մարզը մայրաքաղաքին մոտ գտնվելու, ինչպես նաև անասնապահական մթերքների գների ցածր լինելու հետ, իսկ մանր եղջերավորների գլխաքանակի նվազումը կապված է 2009 թ. մեծ քանակությամբ ոչխարների և այծերի բարձր գներով արտահանման հետ, որը սակայն հետագայում, ըստ մեր վերլուծությունների, կխթանի մանր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմանը:

527. Անասնապահության կայուն զարգացման համար, չնայած որ մարզի կաթի և մսի արտադրությունը հանրապետության միջինից բարձր է, անհրաժեշտ է, որ ներկրվող կերերի գները լինեն մատչելի ֆերմերային տնտեսությունների համար, կազմակերպվի մսի արտահանում և կերերի էժան ներմուծում` նպատակահարմար է երկաթուղիով:

528. Նոր բարձրորակ սերմացուների ցանքը կազմակերպելուց հետո (գարի, ցորեն, եգիպտացորեն) անհրաժեշտ է ունենալ սեփական կերարտադրություն: Կապված Աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ 2008 թ.-ին 2005 թ-ի հետ համեմատած նվազել է խոզերի գլխաքանակը շուրջ 1300 գլխով, սակայն 2009 թ-ից սկսած նկատվում է բարձրացման միտումներ:

529. Կայուն աճի միտում է ապահովում նաև թռչնաբուծությունը: Կապված թռչնագրիպ հիվանդության հետ 2007 թ-ին նկատվել է թռչունների թվաքանակի պակասում, սակայն 2009 թ. նորից սկսվել է այն զարգանալ: Վերջին 2 տարիներին լայն թափով զարգանում է նաև մեղվաբուծությունը, մեղվաընտանիքների քանակները 2007 թ-ի նկատմամբ 2009 թ-ին աճել է 3340-ով հասնելով 7857-ի:

530. Մարզի գյուղացիական տնտեսությունների մեջ առանձնանում են 234 ֆերմերային տնտեսություններ, որոնք ունեն տասը և ավելի կովեր, 100-ից ավել ոչխարներ և այծեր, 5 և ավելի խոզամայրեր, որից Արտաշատի տարածաշրջանում` 152-ը, Արարատի տարածաշրջանում` 51-ը և Մասիսի տարածաշրջանում` 31-ը:

531. Մարզում կաթի և մսի մթերման կետեր չլինելու պատճառով գյուղացիական տնտեսությունները իրենց արտադրանքը իրացնում են տեղական շուկաներում և մանր արտահանողների միջոցով, գլխաքանակի նվազման պատճառներից մեկն էլ նաև դա է:

532. Մարզում անասնակերի բազայի ապահովման հետ կապված խնդիրները չկան: Տարեկան կուտակվում է 170-180 հազ տոննա չոր խոտ: Որոշ խոշոր տնտեսությունների կողմից ուշադրություն է դարձվում նաև կերի արմատական պտուղների և եգիպտացորենի կանաչ կերի վրա, այդ նպատակով արտադրվում է շուրջ 1000 տոննա հյութալի կերեր: Մարզը ունենում է նաև չոր խոտի ավելցուկ, որը վաճառվում է ՀՀ տարբեր մարզերին:

533. Անասնաբուժություն. Վերջին 2007-2009 թթ-ին մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները:

534. 2008 թ. մարզի համայնքներում պետական բյուջեի միջոցների հաշվին արհեստական եղանակով սերմնավորվել է շուրջ 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:

535. 2008 թ. սկզբին մարզում կատարվել են պետ պատվերի շրջանակներում ընդգրկված խոշոր անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումներ: Դրա շնորհիվ համայնքներում պետ պատվերի մեջ ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Բուժ կանխարգելիչ միջոցառումները բոլոր տարածաշրջաններում ցանկալի արդյունք են տվել:

536. 2009 թ. ախտորոշիչ հետազոտություններից բրոցելյոզ հիվանդության նկատմամբ ստուգման են ենթարկվել 30990 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ և 67668 մանր եղջերավոր անասուններ:

537. Սիբիրախտ հիվանդության նկատմամբ նախազգուշական պատվաստումների են ենթարկվել 64336 գլուխ խոշոր եղջերավոր 88035 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, 19807 գլուխ խոզեր:

538. Դաբաղ հիվանդության նկատմամբ հակահամաճարակային միջոցառումների մեջ ընդգրկվել են 118420 գլուխ խոշոր եղջերավոր և 130415 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ:

539. Պետական բյուջեի միջոցներով 2008 թվականին «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային կենտրոնի շենքը ենթարկվել է հիմնանորոգման և գազիֆիկացվել է, իսկ «ՀԱՀԱԿ» ՊՈԱԿ-ի տարածաշրջանային Արարատի և Մասիսի շենքերի հիմնանորոգումները նախատեսվել է ներառել «2011-2013 թթ. ՄԺԾԾ-ում:

540. Մարզի համայնքները սպասարկող 78 անասնաբույժ մասնագետի ծառայությունը կենդանիների հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով պետական միջոցների հաշվին 2007-2009 թթ. ձեռք են բերվել և հատկացվել են 78 սառնարան և անասնաբուժական գործիքներ, ավտոմատ անասեղ ներարկիչներ, ինչպես նաև ախտահանիչ նյութեր:

541. Մարզում ներկայումս գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնը, որն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառում «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքների ու իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան վերահսկողություն:

542.»Հանրապետական անասնաբուժական պետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները սիստեմատիկ իրականացնում են ախտորոշիչ աշխատանքներ:

543. 2009 թ. ընթացքում պետպատվերի շրջանակներում կատարվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստումներ, ինչպես նաև ախտորոշիչ բոլոր հետազոտությունները և մնացած անասնաբուժական և անասնաբուժասանիտարական միջոցառումները:

544. Ստեղծված իրավիճակում Արարատի մարզում առաջնահերթ խնդիր է համարվում անասնաբուժական պարտադիր միջոցառումների մեջ ներառվող հիվանդությունների ցանկի ընդլայնումը, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մարզային կենտրոնի բազայի ամրապնդումը: Մարզի համայնքներում գործող անասնաբույժերի ծառայության արդյունավետության ապահովումը պահանջում է ներդրումներ, որոնք կուղղվեն համայնքներում գործող անասնաբույժերի գործունեության համար անհրաժեշտ բազայի ստեղծմանը:

545. Ձկնաբուծություն. Արարատի մարզում 2009 թ. առկա է 110 ձկնաբուծական տնտեսություններ, որից գործում է 98 տնտեսություն:

374 հա տարածության վրա պահվում է կարպ, ծածան, պնդաճակատ և բելոմոր տեսակի ձկնատեսակներ: Քանի որ տվյալ ձկնատեսակների գները շուկայում համեմատաբար ցածր է, իսկ ձկան կերը բավականին բարձր ուստի ձկնաբուծությամբ զբաղվողները խուսափում են տվյալ ձկնատեսակների համար կեր գնելուց, ձկներին կերակրելու համար ստեղծվում են բնական աճի պայմաններ` պարբերաբար լճակները դատարկվում են հաջորդ տարվա համար կերի պաշար ստեղծելու նպատակով: Դա խոչընդոտ է հանդիսանում տվյալ ձկնատեսակների արտադրության ընդլայնմանը:

546. Մարզի հատկապես Մասիսի տարածաշրջանում վերջին տարիներին արագ ընթացքով զարգանում է լճակային տնտեսությունները շուրջ 76.6 հա տարածության վրա 104 տնտեսվարող սուբյեկտների կողմից պահվում է իշխան և թառափ տեսակի ձկնատեսակներ, որոնց կողմից տարեկան արտադրվում է շուրջ 8000 տոննա ձուկ, որը հիմնականում արտահանվում է:

547. Սակայն ձկնաբուծական տնտեսությունների զարգացումը հատկապես Մասիսի տարածաշրջանում առաջ է բերում մի շարք դժվարություններ ոռոգման աշխատանքները կազմակերպելու համար: Ձկնաբուծության նպատակով ինքնաշատրվանող հորերի ավելացումը բերում է նրան, որ նախկինում հորատված հորերի մի մասը ցամաքում է առաջ բերելով մի շարք համայնքներում ոռոգման խնդիրներ (Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Նիզամի): Ձկնաբուծական լճակներից արտահոսող ջրերի քանակության աննախադեպ ավելացումը առաջացնում է շատ համայնքներում (Հովտաշատ, Հայանիստ, Սիփանիկ) գերխոնավ հողերի ավելացում:

548. Գյուղատնտեսական մթերքների իրացումը և ապրանքայնության մակարդակը Գյուղատնտեսության կայուն զարգացման, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ապահովման և վերարտադրության համար կարևոր հանգամանք է արտադրանքի իրացման խնդրի լուծումը, որով և բնութագրում է արտադրության ապրանքայնության մակարդակը:

549. Աղյուսակում 6.7-ում ներկայացված է մարզում վերջին տարիներին գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի աստիճանական աճը և Արարատի մարզի գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը:

 

Աղյուսակ 6.7

 

._______________________________________.

|Գյուղ      |Ապրանքայնության մակարդակը %|

|մթերքների  |___________________________|

|անվանումը  |Արարատի մարզում|ՀՀ-ում     |

|           |_______________|___________|

|           |2003|2008|2009 |           |

|___________|____|____|_____|___________|

|Հացահատիկ  |31.0|17.2|26.3 |   23      |

|___________|____|____|_____|___________|

|Կարտոֆիլ   |67.9|77.1|73.4 |   42.3    |

|___________|____|____|_____|___________|

|Բանջարեղեն |76.8|88.7|78.2 |   75      |

|___________|____|____|_____|___________|

|Պտուղ      |73.0|79.9|85.3 |   53.1    |

|___________|____|____|_____|___________|

|Խաղող      |85.5|89.3|83.6 |   83.7    |

|___________|____|____|_____|___________|

|Բոստան     |96.0|95.2|88.7 |   92.0    |

|___________|____|____|_____|___________|

|Միս        |84.3|91.5|76.6 |   80.3    |

|___________|____|____|_____|___________|

|Կաթ        |60.9|64.9|40.7 |   45.1    |

|___________|____|____|_____|___________|

|Ձու        |48.6|37.1|30.5 |   44.2    |

|___________|____|____|_____|___________|

|Բուրդ      |44.4|72.8|55.4 |   48.6    |

|___________|____|____|_____|___________|

|Մեղր       |64.8|54.3|47.1 |   50.9    |

._______________________________________.

 

550. Աղյուսակից երևում է, որ Արարատի մարզի որոշ գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության մակարդակը բարձր է հանրապետության միջինի համեմատ:

551. Գյուղատնտեսության ոլորտում աշխատուժի օգտագործումը և գյուղատնտեսների մասնագիտական կարողությունները. Արարատի մարզի գյուղատնտեսությունն ապահովված է անհրաժեշտ հմտություններ ունեցող աշխատուժով: Միջին հաշվով մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին ընկնող աշխատող (16-62 տարեկան) անդամների թիվը կազմում է 2.5: Սակայն համայնքներում առկա աշխատուժը գյուղատնտեսության ոլորտում լիարժեք չի օգտագործվում: Գյուղացիական տնտեսություններում աշխատաժամանակի ֆոնդի օգտագործման մարզային ցուցանիշը կազմում է 0.54-0.58:

552. Արարատի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում իր համեստ տեղն ու դերն ունի ԳԱՄԿ-ը, որի առաքելությունը կայանում է հիմնականում ֆերմերների շրջանում խորհրդատվական ծառայությունների մատուցումը: ԳԱՄԿ-ը տարեկան միջին հաշվով կազմակերպում է 210 ուսուցողական սեմինարներ, որոնց մասնակցում են 3500 ֆերմերներ, 4800 խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակիցների թիվը հասնում է 19500-ի: Ամեն տարի ԳԱՄԿ-ի կողմից (վերջին 2 տարիներին 2-3 անգամ կրճատվել է) իրականացվում է 4-5 նոր տեխնոլոգիաների ներդրման, գնահատման, ցուցադրման ծրագրեր և մոտ 15 այլ ցուցադրական ծրագրեր: Յուրաքանչյուր եռամսյակը 2 անգամ հրապարակվում է ԳԱՄԿ-ի «Երկրագործ» տեղեկատվական պարբերականը, 1000 օրինակ տպաքանակով:

553. Մշակվում, հրատարակվում և բոլոր համայնքներին բաժանվում է 50 տեսակի բուկլետներ, 48 տեղեկատվական թերթիկներ` համապատասխանաբար 4000 և 7800 օրինակով:

554. Գյուղատնտեսության վարկավորումը. Գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված գյուղացիական տնտեսությունները արտադրական գործընթացում ունեն խոշոր ներդրումների և շրջանառու միջոցների անհրաժեշտություն:

555. Վերջիններով ապահովվելու հիմնական ձևը վարկավորումն է, որն իրականացվում է առևտրային բանկերի միջոցով:

556. Մարզի գյուղատնտեսության ոլորտում վարկավորումն իրականացնում է «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Վարկեր գյուղացիական տնտեսություններին տրվում են կարճատև և շատ բարձր տոկոսադրույքներով, որի հետևանքով գյուղացիական տնտեսությունները բնական աղետների պատճառով, կորցնելով բերքը, հաճախ ընկնում են ծանր կացության մեջ: «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ» բանկը վարկեր է տրամադրում Արտաշատի, Արարատի և Մասիսի տարածաշրջանների ստորաբաժանումների միջոցով: 2009 թ. ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվել է թվով 8400 վարկ` շուրջ 6 մլրդ դրամ ընդհանուր գումարով:

557. Մարզի գյուղատնտեսության ոլորտի ուժեղ և թույլ կողմերը Գյուղատնտեսության ոլորտի ուժեղ կողմերն են.

1) Գյուղատնտեսական հողային մեծ ռեսուրսների առկայությունը

2) Գյուղատնտեսության մասնագիտացումը պայմանավորող բնական պայմանների բազմազանությունը.

3) Խաղողագործության, պտղաբուծության, բանջար-բոստանային կուլտուրաների և ծխախոտի մշակության զարգացման հնարավորությունների առկայությունը.

4) Մսակաթնային անասնապահության և ձկնաբուծության զարգացման հնարավորությունը.

5) Թռչնի մսի և ձվի արտադրության հնարավորությունը /հաշվի առնելով Բարձրաշենի և Քաղցրաշենի թռչնաբուծական ֆաբրիկաների վերագործարկումը/.

6) Մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրության ծավալների ընդլայնման և արտադրության արդյունավետության բարձրացման ապահովումը:

558. Թույլ կողմերն են.

1) Հողային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը:

2) Գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքների անկատարությունը, ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը:

3) Արտադրության մասնատվածությունը (գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը):

4) Գյուղատնտեսության մեջ օգտագործվող գյուղտեխնիկայի ռեսուրսների սակավության հետևանքով ագրոտեխնիկական և զոոտեխնիկական պահանջների ոչ լիարժեք կատարումը:

5) Գյուղատնտեսական արտադրական ենթակառուցվածքների ոչ կատարյալ վիճակը և արտադրության պահանջներին համապատասխան դրանց ձևավորման չափազանց դանդաղ ընթացքը:

6) Ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի անբավարար վիճակը, դրանց անհամապատասխանությունը հողօգտագործման չափերին, ոռոգման ջրի մեծ կորուստների առկայությունը, դեռևս մեխանիկական ջրամատակարարման բարձր տեսակարար կշիռը, ջուր մատակարարող և օգտագործող սուբյեկտների միջև փոխհարաբերությունների անկատարությունը:

7) Տոհմային գործի կազմակերպման անբավարար վիճակը, տոհմային տնտեսությունների բացակայությունը, արհեստական սերմնավորման տակ գտնվող անասնագլխաքանակի չափազանց ցածր տեսակարար կշիռը:

8) Տեխնիկական ապահովածության ցածր մակարդակը, առկա տեխնիկայի ֆիզիկական և բարոյական մաշվածությունը, դրա հետևանքով մեքենայացված աշխատանքների բարձր ինքնարժեքը և դրանց համապատասխան բարձր սակագների ձևավորումը, համատեղ սկզբունքով տեխնիկայի օգտագործման կազմակերպական ձևերի կիրառման բացակայությունը:

9) Հողերի, մասնավորապես` գերխոնավ և ճահճացած, արոտների, խոտհարքների բարելավման ուղղությամբ մելիորատիվ և ջրարբիացման աշխատանքների բացակայությունը:

10) Գյուղատնտեսության սպասարկման ոլորտում կորպորացիաների բացակայությունը:

11) Գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական հումքի վերամշակման արտադրական կարողությունների բացակայությունը:

12) Գյուղատնտեսական մեծածախ շուկաների բացակայությունը տարածաշրջաններում:

13) Գյուղատնտեսական մթերքների առևտրով զբաղվող կոոպերացիաների փոքր ձեռնարկությունների բացակայությունը և այդ հարցում պետական աջակցությունը:

14) Գյուղատնտեսական վարկավորման ծավալների անբավարարության և վարկային տոկոսադրույքների, ժամկետների և գրավադրման անբարենպաստ պայմանների առկայությունը:

15) Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի բացակայությունը:

16) Մարզում սահմանամերձ գյուղատնտեսական հողերի առկայությունը:

 

6.2. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակները ռազմավարությունը

և ֆինանսավորումը

 

559. Ծրագրի հիմնական նպատակն է Արարատի մարզում գյուղատնտեսության գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները, բարձրացնել արտադրության արդյունավետությունը, լուծել իրացման հիմնախնդիրները, որի արդյունքում կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կկրճատվի աղքատությունը գյուղական բնակավայրերում:

560. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆերմերների համար ներկայումս հրատապ է գյուղմթերքի մեծածախ շուկաների ձևավորումը: Այսօր ֆերմերներն իրենց արտադրանքն իրացնում են տարերայնորեն, պատահական վայրերում: Այս առումով, ինչպես նշվել է, կարևորվում է ժամանակակից պահանջներին համապատասխան մեծածախ շուկաների ձևավորումը, որը կօգնի նաև հանրապետության մյուս մարզերի գյուղմթերք արտադրողներին:

561. Խորհրդատվական ծառայությունների բնագավառում Արարատի մարզի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է այդ ծառայությունների մատչելիության բարձրացումը, նրանց առավել նպատակային, հասցեական օգտագործումը:

562. Ծրագրի ռազմավարությունը ենթադրում է հետևյալ կարևոր միջոցառումների իրականացումը.

1) Մարզային ուսուցողական-խորհրդատվական ծառայության կողմից կազմակերպել դասընթացներ գյուղմթերքների արտադրության և վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ:

2) Անցկացնել սեմինար դասընթացներ տնտեսվարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի տարբեր ձևերի արմատավորման ուղղությամբ:

3) Ֆերմերներին տրամադրել խորհրդատվություն նոր ներդրվող թունաքիմիկատների, պարարտանյութերի օգտագործման կանոնների վերաբերյալ:

4) Մշակել տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ գյուղատնտեսությանը վերաբերող մասնագիտական աշխատանքների մասին:

5) Մարզի Արտաշատի «Արտֆուդ» և Արարատի «Բորոդինո» պահածոների գործարանները անհրաժեշտ է, որ աշխատեն ամբողջ հզորությամբ, վերագործարկվի Մասիսի պահածոների գործարանը, համայնքներում ստեղծվեն փոքր ձեռնարկություններ պտղի, բանջարեղենի մթերման և վերամշակման համար:

6) Մարզի բոլոր տարածաշրջաններում անհրաժեշտ է վերագործարկել կաթի մթերման և վերամշակման, միս և մսամթերք վերամշակող, ծխախոտի ֆերմենտացիոն և բուսայուղերի արտադրության փոքր արտադրամասեր, կաշվի, մորթեղենի վերամշակման, դեղաբույսերի արտադրության և փաթեթավորման արտադրամասեր:

563. Այս նպատակներին կարելի է հասնել` ընդլայնելով արտադրանքի իրացման հնարավորությունները, ակտիվորեն համագործակցելով գոյություն ունեցող և պոտենցիալ գնորդների հետ: Առաջնահերթությունը պետք է տրվի փոքր ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնմանը: Մարզում ՓՄՁ-ների գործունեության ակտիվացումը կնպաստի համապատասխան ենթաճյուղերի վերականգնմանը: Անհրաժեշտ է նաև բանջարաբոստանային կուլտուրաների և պտղաբուծության զարգացման հետ համատեղ նախապայմաններ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, պահպանության և իրացման համար: Այս առումով կարևորվում է մարզում սառնարանային տնտեսությունների ստեղծումը:

564. Գյուղատնտեսական հումքի վերամշակող կարողությունների ձևավորումը և գոյություն ունեցող արտադրական ծավալների ընդլայնումը հնարավոր է դրամաշնորհների, նպատակային վարկերի միջոցով:

565. Ծրագրի իրագործման դեպքում կունենանք հետևյալ վերջնական արդյունքները`

1) մարզի հողային ռեսուրսների նպատակային օգտագործման ապահովում բուսաբուծական մթերքների` հատկապես տարբեր պտղատեսակների, խաղողի բանջարեղենի արտադրության ծավալների ավելացում արդյունավետության բարձրացում, մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացում, հատկապես պտղի և դրանց վերամշակումից ստացված արտադրատեսակների արտահանման ծավալների էական ավելացում,

2) բույսերի պաշտպանության (հատկապես պտղատու այգիներում) պայքարի կենտրոնացված միջոցառումների իրականացում,

3) մարզում տոհմային տնտեսությունների ձևավորում, արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում և կատարելագործում, տոհմաբուծական ծառայությունների ձևավորում,

4) մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան փոքր վերամշակող արտադրական կարողությունների ձևավորում,

5) գյուղատնտեսական տեխնիկայով մարզի ապահովածության մակարդակի բարձրացում, տեխնիկայի համատեղ օգտագործման (կոոպերացման սկզբունքով) կառույցների ձևավորում,

6) տեղեկատվական և խորհրդատվական համակարգի կատարելագործում և մատչելիության մակարդակի բարձրացում,

7) խոշոր ապրանքային ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորում,

8) մարզում ապահովագրական համակարգի ձևավորման համար նախադրյալների ստեղծում,

9) զարգացած համայնքային ենթակառուցվածքների առկայություն, մասնավորապես ներհամայնքային և միջհամայնքային բարեկարգ ճանապարհների, հուսալի գործող կապի և հաղորդակցության ապահովում,

10) հետևողական և արդյունավետ կերպով կօգտագործվի մարզի հողային և մարդկային ռեսուրսները ինտեսիվ տեխնոլոգիաների կիրառման, ոռոգելի ցանքերի ընդարձակման, անմշակ հողերը ցանքաշրջանառության մեջ ներառելու միջոցով,

11) կավելանա բուսաբուծական մթերքների, հատկապես խաղողի պտղի և բանջար-բոստանային կուլտուրաների արտադրության ծավալները, կբարձրանա ապրանքայնության մակարդակը կընդլայնվի խաղողի և պտղատու այգիների տարածքները և բանջար-բոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, որը հնարավորություն կտա ամեն տարի ավելացնել գյուղատնտեսության հիմնական ճյուղերի` բուսաբուծության և անասնապահության արտադրության ցուցանիշները տարեկան համապատասխանաբար 10% և 5%-ով:

12) կավելանա անասնապահական մթերքների, հատկապես մսի, կաթի արտադրության ծավալները, բարձրացնել անասնապահական մթերքների ապրանքայնությունը և արտադրության արդյունավետությունը

13) կընդլայնվի կերային բազան, կավելանա բազմամյա արժեքավոր կերային մշակաբույսերի ծավալները, որը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել խոտհարքները և արոտները,

14) կբարելավվի ոռոգման համակարգը, մասնավորապես կկառուցվի նոր և կվերանորոգվի առկա ջրագծերը, պոմպակայանները, ջրանցքները, կբարելավվի ոռոգման ներտնտեսային համակարգը և կվերանա ջրօգտագործման ասպարեզում առկա թերություններն ու բացթողումները,

15) անասնաբուժական ծառայությունների բարելավման միջոցով կբարձրանա գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը և ապրանքայնության մակարդակը,

16) յուրաքանչյուր տարածաշրջանում կստեղծվի գյուղատնտեսական մթերքների իրացման մեծածախ շուկա, դրանք կահավորելով պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներով,

17) կիրականանա մասնագիտացված սերմնաբուծական տնտեսությունների ձևավորումը` մարզի գյուղացիական տնտեսությունների պահանջը բարձրորակ սերմացուների նկատմամբ բավարարելու նպատակով,

18) կապահովվի գյուղատնտեսական վարկերի հասանելիությունն աղքատ գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների համար,

19) հնարավորություն կստեղծվի նպատակային օգտագործել մարզում առկա գյուղատնտեսության գիտակ մասնագետների ուժերը, խորհրդատվությունը, կբարելավվի նյութատեխնիկական սպասարկումը, մատչելիությունը,

20) կաջակցվի մարզում հողերի խոշորացման և գյուղացիական տնտեսությունների միավորման գործընթացին,

21) մարզի բնակչությանը սիստեմատիկաբար կիրազեկվի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին

22) ագրոտեխնիկական, զոոտեխնիկական, անասնաբուժական պահանջների կատարման ապահովում,

23) գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների և ներդրումների ավելացում,

24) իրացման շուկայի մատչելիության և արտադրողի պաշտպանվածության ապահովում,

25) օրենսդրական դաշտի կատարելագործում:

566. Մարզի գյուղատնտեսության ոլորտի 2011-2014 թթ. զարգացման ռազմավարության ֆինանսավորումը ներկայացված է հավելված 6-ում:

 

7. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

7.1. Ոլորտի իրավիճակի վերլուծություն (օրենսդրական դաշտ,

ինստիտուցիոնալ համակարգ)

 

567. Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում քաղաքականությունն ու օրենսդրությունը հիմնականում ձևավորվել և կատարելագործվել են վերջին 15 տարիների ընթացքում: ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության գործընթացներին, ստորագրել ու վավերացրել է բնապահպանական մի շարք միջազգային ու եվրոպական կոնվենցիաներ և դրանցից բխող արձանագրություններ:

568. Միջազգային համաձայնագրերի ու կոնվենցիաների շրջանակներում Հայաստանը նպատակ ունի կանխարգելել կամ սահմանափակել մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը, վերացնել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածությունը, մեղմացնել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները, պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռվածությունն ապահովող պայմանները, չվերականգնվող բնական ռեսուրսների բնական և արդյունավետ օգտագործումը:

569. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և կառավարման խնդիրները առկա են նաև Արարատի մարզում: Դրանք են հանքային ռեսուրսների արդյունավետ և շրջակա միջավայրի անվնաս օգտագործումը, կենցաղային աղբի հեռացման և արդյունաբերական վտանգավոր թափոնների կառավարման խնդիրները, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, օգտագործումը, հողերի դեգրադացիայի, անապատացման կանխումը, անապատացմանը նպաստող գործոնների նվազեցումը, կանաչ տարածքների ավելացումը:

570. Վերջին տարիների ընթացքում, օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ, բավականին մեծ աշխատանք է կատարվել նշված խնդիրների լուծման համար, ընդունվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք իրավական ակտեր, իրականացվել ծրագրեր: Դրանցից են ՀՀ նոր անտառային օրենսգիրքը (2005 թ) և Հայաստանի անտառների ազգային ծրագիրը (2005 թ) «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքը (2005 թ), «Թափոնների մասին» ՀՀ օրենքը (2004 թ), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք (2006 թ), «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը (2005 թ), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը (2006 թ), «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքը (2006 թ), «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքը (2007 թ) և այլն:

571. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թ մայիսի 6-ի 728 հրամանագրի 1.20 կետի համաձայն, բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Արարատի մարզպետը`

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:

2) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին:

3) աջակցում է պետական արգելոցների, պետական արգելավայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:

4) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

572. Բնագավառի խնդիրներով զբաղվելու իրավասություններ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի 32-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարը օրենքով կամ կառավարության որոշմամբ սահմանված կարգով վարում է համայնքի բնապահպանական կադաստրը, 45-րդ հոդվածի համաձայն բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման պարտադիր, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները:

1) Հսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքներ ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման պահպանման միջոցառումները:

2) Ապահովում է հողերի պահպանությունը հողօտարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:

573. Մարզում բնապահպանությանը հիմնականում առնչվում են հետևյալ կառուցվածքային միավորումները`

1) ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը

2) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Արարատի տարածքային բաժինը

3) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման Արարատյան ջրավազանային կառավարման տարածքային բաժինը

4) բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

574. Հողեր, կենսաբազմազանություն, բնատարածքներ. Ըստ հողային հաշվեկշռի Հայաստանի Հանրապետությունում հատուկ պահպանվող տարածքների հողերը կազմում են 229.3 հազ. հա, որից մարզում 29136 հա, շուրջ 13% որը բարձր է Հանրապետության միջինից (10%):

575. Վերջին տարիներին տեղաշարժ է կատարվել հողերի սեփականության իրավունքի շրջանակներում` պետությունը դադարել է հողի սեփականության խոշոր սուբյեկտ լինելուց, եթե նախկինում պետական սեփականություն էր հողերի 80%-ը, ապա այժմ այն ամբողջովին անցել է համայնքներին ձևավորելով հողի նկատմամբ սեփականության իրավունքի նոր խոշոր սուբյեկտներ` համայնքները: Նոր իրավիճակը պահանջում է լրացուցիչ գնահատել հողերի կայուն կառավարման գործող մեխանիզմներ:

576. Հողերի պահպանության հիմնախնդիրները խիստ արդիական են և պահանջում են նորարարական մոտեցումներ: Մարզի աշխարհագրական դիրքը նույնպես նորանոր խնդիրներ է առաջացնում հողերի, կանաչ տարածքների և կենսաբազմազանության պահպանման գործում: Հողաշերտի միայն բերրի շերտի պահպանությունը դեռևս անբավարար է հողը որպես բնական էկոհամակարգի բաղադրիչ պահպանելու համար:

577. Մարզում հողերի պահպանության հիմնախնդիրներից կարևոր է համարվում հողերի դեգրադացիայի կանխումը: Հեղեղավտանգ, ջրածածկման ենթակա հողատարածքները, որոնք դեգրադացվում են հեշտությամբ և կորցնում վերականգնման հատկությունը իրենց հետ կորցնում են նաև տարածքի կենսաբազմազանությունը:

578. Հողերի դեգրադացիային և կենսաբազմազանության կորստին նպաստում են նաև վաղ գարնանը անասուններին լեռնային արոտներ բարձրացնելը` արոտավայրերի գերծանրաբեռնվածությունը, չհամակարգված արածեցումը և ոչ ճանապարհներով տեղափոխումը:

579. Մարզում գրանցված են 60 հանքավայրեր` մոտ 190 հա ընդհանուր տարածքով, որոնց կողմից հաճախ չեն պահպանվում հողօգտագործման հանքերի շահագործման կանոնները կամ շահագործում են հանքերը ոչ նոր տեխնոլոգիաներով («Փառո» ՍՊԸ և «Նյոլիտա» ՍՊԸ):

580. Մարզի հողերի պահպանությանը մեծ վնաս է հասցնում Արարատի ցեմենտի գործարանը, որը նախապատրաստական այրման և աղացման փուլերում մթնոլորտ է արտանետում օգտագործված տեխնիկական հումքի 10-12%-ը` ցեմենտի փոշով պատելով հարակից համայնքների հողատարածքները (գ. Արարատ, Սուրենավան, Ավշար և Գոռավան):

581. Շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը` մթնոլորտ արտանետելով 0.083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17.5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1.28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8.04 տոննա տարեկան հանքաքարի փոշի:

582. Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռևս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետևանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից: Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ և չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն և ներկայացվում է հաշվետվություն:

583. Մարզում կենսաբազմազանությունը պահպանող հատուկ տարածքները 4-ն են` «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գոռավանի ավազուտներ», «Գիլան», «Խոր Վիրապ» պետական արգելավայրեր:

584. «Խոսրովի անտառ» պետական արգելոց- տարածքը կազմում է 23095.5 հա, որի ֆլորան պարունակում է 1686 բուսատեսակ որը կազմում է Հանրապետության ֆլորայի մոտ 50%, դրանցից 146 գրանցված են Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքերում: Պահպանված են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, պտղատուներից վայրի տանձենին, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին, սզնին, նշենին և այլն, հացազգիներից` «Վավիլովի» աշորան: Արգելոցում պահպանվում են գիհու և կաղնու նոսր անտառները, լեռնային քսերոֆիտները, լեռնատափաստանային և օշինդրային կիսաանապատային ֆորմացիաները, որոնք հետագայում կարող են հարուստ բազա դառնալ կլիմայի փոփոխության դեպքում նոր չորադիմացկուն սորտեր ստանալու համար:

585. Պետական արգելոցի տարածքում կաթնասունները ներկայացված են 55 տեսակով, որոնցից են անդրկովկասյան գորշ արջը, վարազը, լայնականջ ոզնին, հայկական մուֆլոնը, բեզուարյան այծը, լուսանը, գայլը, աղվեսը և այլն: Հանդիպում են թռչունների` 142, սողունների` 33 ձկների 5 և մի շարք երկկենցաղների տեսակներ:

586. «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր - տարածքը կազմում է 95.99 հա, գտնվում է Վեդի գետի ձախ ափում Խոսրովի արգելոցի հատվածներից մեկի անմիջական հարևանությամբ: Պահպանության օբյեկտներն են ավազային անապատին բնորոշ կենդանաբանական աշխարհը և տիպիկ պսամոֆիլ բուսականությունը:

587. «Խոր Վիրապ» պետական արգելավայր - տարածքը` 50.28 հա է, գտնվում է պատմական Արտաշատի հարևանությամբ: Կան արժեքավոր ջրային բույսերի տեսակներ:

588. «Գիլան» պետական արգելավայր - ստեղծվել է ՀՀ կառավարության 2007 թ. մայիսի 24-ի որոշմամբ` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կազմում, նրան ամրացնելով «Բայբուրդ» կոչված տեղամասը - 118 հա տարածքով: Պետական արգելավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավ- արևմտյան մասի նախալեռնային գոտում` ծովի մակերևույթից 1330-1400 մ բարձրության վրա: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը կիսաանապատային և նախալեռնային էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի, պատմամշակութային արժեքների ամբողջության պահպանման, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումն է:

589. Մարզում կան 11 բնության հուշարձաններ, որոնք գրանցված են 2008 թ. օգոստոսի 14-ի N 967-Ն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում`

1) «Յախշուն» քարանձավ (Վեդի քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք),

2) «Դաշտաքար» քարանձավ (Դաշտաքար գյուղից 02 կմ հարավ),

3) «Խոր հոր» անձավային համակարգ (Շաղափ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք),

4) «Անանուն» (Տիգրանաշեն - Պ. Սևակ գյուղ տանող ճանապարհի 17 կմ-ի վրա),

5) «Անանուն» (Երևան- Մեղրի խճուղու 81 կմ-ի վրա),

6) «Անանուն» (ՈՒրցաձոր գյուղից 4.5 կմ դեպի հյուսիս Վեդի գետի աջ ափին),

7) «Հորթունի բրածո ֆլորա» (Զանգակատուն գյուղից 8 կմ հյուսիս-արևելք),

8) «Ջերմանիսի բրածո ֆլորա» (Ռանչպար գյուղից 4 կմ հյուսիս-արևելք),

9) «Վեդի գետի ավազանի բրածո ֆլորա» (Վեդի գետի ավազան ՈՒրցաձոր գյուղից 1.5 կմ հյուսիս-արևելք),

10) Ջրաերկրաբանական հուշարձան` Արարատի հանքային ջուր (Վեդի քաղաքից 2.5 կմ հյուսիս-արևելք Բորոտ աղբյուր գետի կիրճում),

11) Կենսաբանական հուշարձաններ` Աղակալած ճահճուտ (Արարատ քաղաք հանքային աղբյուրների մոտ ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա):

590. Ջրային ավազան. Մարզի ջրային ռեսուրսները հիմնականում ձևավորվում են մարզի տարածքով հոսող 4 գետերով, 2 ջրամբարներով: Ջրային ռեսուրսները օգտագործվում են որպես ոռոգման, հիդրոէներգիայի և ջրամատակարարման աղբյուր: Այդ պատճառով կլիմայի հնարավոր փոփոխության դեպքում նրանց խոցելիության գնահատումը և անհրաժեշտ հարմարվողական միջոցառումների իրականացումը ունի կարևոր նշանակություն: Մարզի գետերի համար բնորոշ է տարեկան և բազմամյա հոսք, բաշխման անհավասարաչափություն, որը պայմանավորված է հիմնականում խառը` ձյունա-անձրևա-գրունտային սնուցմամբ:

591. Մարզի տարածքում սկիզբ են առնում երկու գետեր`

592. Վեդի գետը, որի երկարությունը` 58 կմ է, ջրհավաք տարածքը` 998 կմ2, հոսքը` տարեկան 64 մլն մ3:

593. Ազատ գետի երկարությունը` 56 կմ է, ջրհավաք տարածքը` 952 կմ2, հոսքը` 217 մլն մ3 (տարեկան, որի վրա կառուցված է «Ազատ» ջրամբարը` 70 մլն մ3 տարողությամբ:

594. Մարզի սահմանով է հոսում Արաքս գետը, նրա մեջ թափվող Հրազդան և Սև ջուրը գետերը: Կան բազմաթիվ դրենաժային ցանցեր և խորքային հորեր: Եթե մարզի բարձրադիր վայրերում առաջանում է ջրի խնդիր` հիմնականում ոռոգման պատճառով, ապա արաքսամերձ հատվածում կա ջրի ավելցուկ, որը զգալի վնաս է հասցնում տնտեսություններին: Ազատ գետի ջրի օ.գ.գ.-ն մեծացնում է Ազատի ջրամբարը: Վեդի գետի օ.գ.գ.-ն շատ ցածր է` ջրի մեծ մասը ձմռանը և գարնանը տեղափոխվում է Արաքս գետ, իսկ ամռանը չի բավարարում նույնիսկ մոտիկ համայնքների հողերը ոռոգելուն: Խիստ գերակա է համարվում Վեդի գետի վրա ջրամբարի կառուցումը: Հաշվի առնելով ջրի սակավությունը մարզում կարելի է օգտագործել Ազատ գետի ջուրը` նկատի ունենալով ջրի բաղադրությունը և դիրքը, սակայն ինֆիլտրացիոն կայանի բացակայությունը հնարավորություն չի տալիս դրա օգտագործմանը:

595. Բավականին վատ իրավիճակում է մարզի ջրային ավազանը հատկապես Մասիսի տարածաշրջանում: Երևանից և հարակից համայնքներից հոսող կեղտաջրերը իրենց հետ բերելով վտանգավոր նյութեր` սոլարայուղ, տեխնիկական յուղ, կիր, լցվում են դրենաժները` աղտոտելով շրջապատը, բարձրացնում են ջրի մակարդակը և դանդաղեցնելով նրա հոսքը, առաջացնում են ճահճուտներ, որոնք խախտելով հողի կառուցվածքը առաջացնում են երկրորդական աղակալում: Դրա հետևանքով վերջին տարիների ընթացքում վնասվել է շուրջ 8000 հա տարածք:

596. Շրջակա միջավայրին և ջրային ավազանին մեծ վնաս են հասցվում նաև օրեցօր ավելացող ձկնաբուծական տնտեսությունները, եթե 2008 թ. մարզում ձկնաբուծական տնտեսությունների թիվը 99 էր, որից գործող` 85-ը (առանց թույլտվության 8-ը), ապա 2009 թ. տնտեսությունների թիվը 110 է, գործող` 99-ը (առանց թույլտվության 10): Միայն ձկնաբուծության նպատակով անցած տարիների ընթացքում հորատվել է 114 ինքնաշատրվանող հոր: Եթե յուրաքանչյուր հոր վայրկյանում 40 լ ջուր դուրս մղի, ապա 1 վ-ի ընթացքում դուրս կմղվի 4560 լ ջուր, որը ճահճացնելով շրջապատը հոսում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որի հետևանքով բարձրադիր վայրերում իջնում է ստորգետնյա ջրերի մակարդակը:

597. Մարզում առկա խորքային հորերի փաստացի վիճակը և ջրօգտագործման օրինականությունը ստուգելու վերաբերյալ 2009 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարության, բնապահպանության նախարարության, Արարատի մարզպետարանի աշխատակիցների կողմից մարզում կատարվել են ուսումնասիրություններ և գույքագրում:

598. Ջրային ավազանին մեծ վնաս են հասցնում նաև 4 քաղաքների, խոշոր մթերող կազմակերպությունների արտադրական կեղտաջրերը, նաև Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը, որը հարակից է Արարատի ձկնալճակային տնտեսություններին: Նոր պոչամբարի շինարարական աշխատանքները սկսվել և ավարտվել է 1997 թ., նախագծային ծավալը 2.4 մլն մ3 է, զբաղեցրած տարածքը 33.0 հա և ըստ նորմատիվային փաստաթղթերի` սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300 մ պոչամբարի սահմանագծից: Նոր պոչամբարը տեղակայված է Արաքս գետի ձախափնյա հարթավայրում և կից է Արարատի նախկին ոսկու կորզման պոչամբարին: Հեռավորությունը գործարանից ուղիղ գծով կազմում է 6 կմ, տղմալիցքային տիպի է, 3 մ բարձրությամբ հողային դամբայի տեսքով:

599. Հողային պատվարի տակ նախատեսվել է դրենաժային համակարգ, որի միջոցով ֆիլտրացված ջրերը հավաքվում են և ընդհանուր կոլեկտորով դուրս է բերվում ներքին բյեֆ և պոմպերի միջոցով ետ է վերադարձվում գործարան: Պոչամբարի կից տարածքներում բնակավայրեր չկան հետևաբար մարդկային զանգվածային կուտակումներ բացառվում են: Շահագործման ընթացքում նրան կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է: Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000 մ-ից ավել հեռավորության վրա և չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ: Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչև 3 մ: Նշված գործոնների ազդեցությունը մեղմացնելու նպատակով կառավարությունը ամեն տարի շարունակական աշխատանքներ է կատարում դրենաժների մաքրման գործում:

600. Մարզի ջրային ավազանի բարվոք վիճակը պահպանելու համար կարևորվում է դրենաժային ցանցի վերականգնումը և մաքրումը: Դրենաժային ցանցի վերականգնման և մաքրման նպատակն է կարգավորել գրունտային ջրերի մակարդակը, կանխել հողատարածքների գերխոնավացումը, աղակալումը և ճահճակալումը, բարելավել այդ տարածքներում հողի որակական հատկանիշները և բարձրացնել գյուղմթերքների արտադրողականությունը: Վերջին տարիներին մարզի դրենաժային ցանցի ոչ բավարար աշխատանքի և չնորմավորված ոռոգման հետևանքով բարձրացել է հանքայնացված գրունտային ջրերի մակարդակը: Մարզում կոլեկտորադրենաժային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 700 կմ: Արարատի մարզում դրենաժակոլեկտորային համակարգի մաքրումը իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Մելորացիա» ՓԲԸ կազմակերպությունը:

601. Մարզում 2007-2009 թթ. ընթացքում մաքրվել է շուրջ 600 կմ դրենաժներ, որի արդյունքում որոշ չափով մեծացել է մշակաբույսերի բերքատվությունը, ընդ որում.

1) 2007 թ. մարզի 27 համայնքներում իրականացվել է 196 կմ երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում` 188.5 մլն դրամ արժողությամբ,

2) 2008 թ. 18 համայնքներում 215 կմ դրենաժային ցանցի մաքրում` 214 մլն դրամ արժողությամբ,

3) 2009 թ. 13 համայնքներում` 170 կմ մաքրման աշխատանքներ` 165 մլն դրամ արժողությամբ: Կատարվող աշխատանքները համաձայնեցվում են համայնքի ղեկավարի և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հետ,

602. 2010-2011 թթ. «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և վերականգնման աշխատանքներ:

603. Աշխատանքների իրականացման փուլում առաջանում են տեղային բնույթի բնապահպանական ազդեցություններ կապված դրենաժային ցանցի վերականգնման աշխատանքների իրականացման հետ: Այդ ազդեցությունը առաջացնում է փորված, հանված հողի, տիղմի և շինարարական թափոնների խոշոր կուտակումների հեռացման հետ: Առաջանում է լանդշաֆտի դեգրադացիա, վառելիքի և քսայուղերի հնարավոր արտահոսք, ժամանակավոր շինհրապարակների կազմակերպում, օդի ժամանակավոր աղտոտում, փորման աշխատանքների ժամանակ բնակչությանը, բուսական և կենդանական աշխարհին անհանգստություն պատճառող աղմուկի և վիբրացիայի առաջացում: Աշխատանքները ավարտելուց տեղանքը, հաճախ, ոչ ճիշտ է վերականգնվում և դրենաժային ցանցը ոչ պատշաճ ձևով է շահագործվում և սպասարկում, որը պատճառ է հանդիսանում տարածքների գերխոնավացմանը, ճահճացմանը և աղակալմանը:

604. Վերջին տարիներին բավականին աշխատանքներ են կատարվում սելավատարների և գետերի մաքրման և ափամերձ հատվածների ամրացման ուղղությամբ` տարեկան ավելի քան 350 մլն դրամի:

605. Օդային ավազան. Մարզի օդային ավազանը կեղտոտվում է մարզին մոտ գտնվող «Նաիրիտ» գործարանի, ինչպես նաև մարզի տարածքում տարեցտարի ավելացող տրանսպորտային միջոցների արտանետումներից, կենցաղային և արտադրական կեղտաջրերից: Շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր են Արարատի ցեմենտի գործարանի ցեմենտի և ազբոշիֆերի արտադրությունից մթնոլորտ արտանետվող CaO, Al2O3, SO2 նյութերը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարից մթնոլորտ արտանետված վնասակար էլեմենտները: Պոչամբարի կառուցվածքի վիճակը վերահսկելու համար տեղադրված են ստուգիչ և չափիչ սարքեր:

606. Օդային ավազանին մեծ վնաս են հասցնում նաև քարի հանքավայրերը և քարի մշակման արտադրամասերը, որոնք մեծ քանակությամբ հանքային փոշի են արտանետում մթնոլորտ` հիմնական պատճառներից մեկը հին տեխնոլոգիաների կիրառումն է: Եթե 2008 թ. մարզում գրանցված էր 57 հանքավայր և աշխատում էր 28-ը, ապա 2009 թ. գրանցվել էր 60 հանքավայր, սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխատել է միայն 23-ը: Բնապահպանական օրենսդրության խախտման համար չեղյալ է համարվել «Փառո» և «Սամվել և Արտյոմ» ՍՊԸ-ների հավաստագրերը:

607. Մարզում գրանցված, սակայն չաշխատող քարի մշակման արտադրամասերի և հանքավայրերի չաշխատելու հիմնական պատճառներն են.

1) Ֆինանսական դժվարությունները.

2) Նոր ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություններ չունենալը:

3) Այս ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի թերի լինելը:

 

7.2. Բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

 

608. Հաշվի առնելով Արարատի մարզի բնապահպանության ոլորտում առկա հիմնախնդիրները նախատեսվում է Արարատի մարզի 2011-2014 թթ. զարգացման ծրագրում իրականացնել հետևյալ միջոցառումները:

1) Մարզի արդյունաբերա-բնապահպանական համալիր ծրագրի ընդունում և իրականացում` Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում` Արարատի Ցեմենտի գործարանի և Զոդի ոսկու կորզիչ ֆաբրիկայի հարակից տարածքում անտառ հիմնելու ծրագրի ընդունում:

2) Տնտեսագիտորեն հիմնավորված բնօգտագործման վճարների համակարգի կիրառում և հավաքված գումարների օգտագործում կանաչապատման նպատակով:

3) Մարզում հիմնել տեղեկատվական կենտրոն («Օրհուս»), որը հնարավորություն կստեղծի բոլոր ցանկացողներին տեղեկատվություն ստանալ շրջակա միջավայրի վերաբերյալ:

4) «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում հողատարածքների սեպաձևության վերացում, որը կխանգարի որսագողությանը, անասնատերերին և ապօրինի մուտք գործողներին:

5) Բնապահպանական հիմնախնդիրների լուծման մեջ համայնքների մասնակցության ուժեղացում, դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացում, համայնքներում շրջակա միջավայրի պահպանության հասարակական խմբերի ստեղծում, դաշտապաշտպան անտառաշերտերի վերականգնում: Բոլոր ճանապարհների երկայնքով անտառաշերտերի հիմնում:

6) Արոտավայրերի կառավարման պլանների մշակում (վնասված գյուղատնտեսական և բնական հողատարածքների համար անհրաժեշտ է մշակել խթանման տնտեսական մեխանիզմներ):

7) Մարզում կանաչ գոտիների ընդլայնում (անտառի հիմնում, որը կունենա ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական նշանակություն, հետագայում ռեկրեացիոն գոտի ստեղծելու նպատակով):

8) Արտեզյան ջրերի օգտագործման և շահագործման տնտեսապես հիմնավորված չափաբաժինների և ռեժիմների մշակում և ներդրում:

9) Բնապահպանական որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ընդլայնում, ցանկացած ծրագիր իրականացնելիս, որպես նորմ ունենալ կանաչ տարածքների հիմնումը` «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերում առաջնությունը տալ կանաչ տարածքների ստեղծմանը:

10) Աղակալման, ճահճակալման, անապատացման դեմ պայքարելու և կրկին գյուղատնտեսական շրջանառության մեջ դնելու նպատակով դրենաժների մաքրման աշխատանքների ընդլայնում:

11) Մարզի քաղաքներում կառուցել կեղտաջրերի մաքրման կայաններ:

12) Համայնքների միությունների հիմքի վրա ստեղծել թափոնների առաջնային վերամշակման գործարաններ:

13) Համայնքներում կազմակերպել արդյունաբերական և կենցաղային թափոնների առանձնացված հավաքում:

14) Ազատի ջրամբարի հիման վրա ինֆիլտրացիոն կայանի կառուցում:

15) Վեդի գետի վրա ջրամբարի կառուցում:

16) Մարզի տարածքի ընդերքօգտագործման նպատակով օգտակար հանածոների հանքավայրերի, հետախուզվող տարածքների տեղադրվածության, տրամադրված տարածքների վերաբերյալ քարտեզագրման նյութերի կազմում:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 353-Ն
Որոշում