041.0680.251198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 1998 թվականի թիվ 680
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1998 թվականի նոյեմբերի 25-28-ը ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա գործուղելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակություն համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության, փորձագետների ու ուղեկցվող անձանց Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձ և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (Ս. Դարբինյան, Գ. Մարտիրոսյան, Է. Թադևոսյան, Ա. Մանուկյան, Ա. Դարբինյան, Վ. Ղազարյան, Ա. Ավետիսյան, Ա. Գևորգյան, Ս. Պողոսյան, Ա. Գրիգորյան և Ռ. Դավթյան), իսկ մյուսներինը` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորվող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա 1998 թվականի նոյեմբերի 25-ին կազմակերպել հատուկ չվերթ Երևան-Մոսկվա, երթուղիներով:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծառայության ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 680
ՈՐՈՇՄԱՆ
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-28-Ը ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Դարբինյան - ՀՀ վարչապետ
Գագիկ Մարտիրոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
Էդվարդ Թադևոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Սերգեյ Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գագիկ Շահբազյան - Ռուսաստանի Դաշնության ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Սպարտակ Կոստանյան - ԱՊՀ կանոնադրական մարմիններում ՀՀ մշտական
լիազոր ներկայացուցիչ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Աշոտ Մանուկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արա Դարբինյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Սուրեն Սահակյան - ԱՊՀ տնտեսական միության միջպետական
տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ մշտական
ներկայացուցիչ
Վաղարշակ Հարությունյան - ԱՊՀ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ,
ՀՀ պաշտպանության նախարարության մշտական
ներկայացուցիչ
Վասիլի Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
Ալեքսանդր Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
Գենադի Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ
կառուցվածքների բաժնի վարիչ
Արայիկ Գևորգյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Սահակ Պողոսյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության
աշխատող
Մարտին Շահբազյան - Լուսանկարիչ
Նորայր Պողոսյան - «Արմենպրես»-ի թղթակից
Աշոտ Արամյան - «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի թղթակից
Արթուր Կարագյոզյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
թղթակից
Արթուր Գրիգորյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության թղթակից
Ռուբեն Դավթյան - ՀՀ վարչապետի անձնական օպերատոր
Նարինե Դիլբարյան - «Ազգ» օրաթերթի թղթակից
Թաթուլ Հակոբյան - «Երկիր» օրաթերթի թղթակից
Ռիտա Կարապետյան - «Նոյան Տապան» գործակալության թղթակից
Ալեքսանդր Մելքումյան - «Սնարք» գործակալության թղթակից
Տիգրան Հովհաննիսյան - «Ինտերֆաքս» գործակալության թղթակից
Կոնստանտին Պետրոսով - «Առկա» գործակալության թղթակից
Գևորգ Ասատրյան - «Մայր Հայրենիք» հեռուստաընկերության
թղթակից
Անուշավան Վարդանյան - «Մայր Հայրենիք» հեռուստաընկերության
օպերատոր