041.1165.271210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 դեկտեմբերի 2010 թվականի N 1165-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմակերպած դասընթացներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունվարի 9-21-ը Սինգապուրի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խումբ` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ խմբի անդամների` Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խմբի` Սինգապուրի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1165-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-21-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ
 
     Հ. Թաշչյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                         վարչության պետ (խմբի ղեկավար)
 
     Վ. Ջիլավյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի 
                         ղեկավար
 
     Ս. Ավետիսյան      - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
 
     Ա. Գրիգորյան      - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի 
                         պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
 
     Լ. Հունանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական 
                         վարչության պետ
 
     Ա. Մարգարյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության 
                         աշխատակազմի քարտուղարության պետ
 
     Գ. Մայիլյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի 
                         կառավարման վարչության պետ
 
     Մ. Ապրեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի 
                         զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման 
                         վարչության պետ
 
     Կ. Թամազյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական 
                         շուկայի զարգացման վարչության պետ
 
     Ա. Այվազյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի 
                         իրավաբանական բաժնի պետ
 
     Ա. Տիգրանյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության աշխատակազմի 
                         լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ
 
     Ա. Զոհրաբյան      - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ 
                         համայնքների վարչության Ռուսաստանի Դաշնության, 
                         ՈՒկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների 
                         հետ կապերի բաժնի պետ
 
     Մ. Հակոբյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 
                         միջազգային իրավական հարաբերությունների վարչության  
                         եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ
 
     Ն. Մանուչարյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների 
                         կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և 
                         հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
 
     Է. Մաթևոսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման 
                         վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման 
                         քաղաքականության վարչության նպատակային ծրագրերի 
                         մշակման բաժնի պետ
 
     Լ. Դոխիկյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության 
                         աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ
 
     Հ. Սաֆարյան       - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                         միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ
 
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսական
վարչության առաջատար մասնագետ
 
     Ռ. Ստեփանյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի 
                         բնապահպանական պետական տեսչության հաշվառման և 
                         վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
 
     Ն. Խաչատրյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի 
                         կառավարման վարչության առաջին կարգի մասնագետ