Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐ ...

 

 

041.0683.251198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 1998 թվականի թիվ 683

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության խնայողական բանկ» պետական բաժնետիրական ընկերության (Հայխնայբանկ) գործունեության հետագա բարելավման, ապագայում այն ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 1999 թվականի մարտի 15-ը կազմակերպել մրցույթ խորհրդատվական կազմակերպություն ընտրելու համար` խորհրդատվական աշխատանքի տեխնիկական առաջադրանքում նախատեսելով`

Հայխնայբանկի 1998 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում միջազգային ստանդարտներին համապատասխան,

Հայխնայբանկի գնահատման իրականացում,

Հայխնայբանկի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մշակում,

Հայխնայբանկի սեփականաշնորհման ձևի, պայմանների մշակում ու ստրատեգիական ներդրումների հետ բանակցությունների վարում.

բ) դիմել Համաշխարհային բանկին նշված միջոցառումները Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության II վարկի հաշվին իրականացնելու միջնորդությամբ.

գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանի հետ համատեղ քննարկել սույն որոշման «ա» ենթակետի երրորդ մասի համաձայն պատրաստված Հայխնայբանկի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը.

դ) Հայխնայբանկի զարգացման ռազմավարական համաձայնեցված ծրագիրը մինչև 1999 թվականի հունիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

ե) առաջարկել Հայխնայբանկի խորհրդին` կազմակերպել սույն որոշման իրագործման համար անհրաժեշտ նախապայմաններն ու ձեռնարկել կազմակերպչական միջոցառումներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.11.1998
N 683
Որոշում